5
֊Նորից դո՞ւ։
֊Այո։
Ալֆան առանց սպասելու, որ իրեն ներս հրավիրեն, մտավ տուն ու կոշիկները հանելուց հետո վազեց հյուրասենյակ։
֊Այն ում եմ տեսմո՜ւմ,֊ժպտաց, կնքանստեց ու ձեռքերը լայն տարածեց։
Մինգին, ով մինչ այդ կլանված բազմոցն էր կծոտում, ժպտաց ու իր փոքրիկ ոտքերով վազեց դեպի ալֆան։
֊Մեկ֊մեկ ինձ թվում է, թե նա է Մինգիի հայրը ոչ թե դու,֊Թեհյոնը՝ սուրճը ձեռքին կանգնեց Չիմինի կողքին։
Օմեգան իրեն ներսից կրծում էր նման բան տեսնելով ու լսելով, բայց Մինգիի դեմքի ժպիտը թույլ չէր տալիս խիստ լինել։
Ընդհամենը մեկ շաբաթ էր ինչ Չոնգուկի հետ ծանոթացել էին, բայց Մինգին արդեն կախվածություն ուներ ալֆայից։ Ու դա Չիմինին դուր չէր գալիս։ Դուր չէր գալիս նաև այն, որ ալֆան, ով, ի դեպ, իրենից երեք տարի փոքր էր, շատ պարզ հասկացնում էր, որ անտարբեր չէ...։ Սկզբում այդքան ծանր չէր տանում,ինչ֊որ տեղ նաև դուր էր գալիս, հիմա՝ ոչ։
֊Այսպես թողնել չի կարելի,֊շշնջաց ու ուզում էր ներս մտնել,բայց Թեն չթողեց։
֊Պետք չէ Չիմինա։
֊Ի՞նչը պետք չէ,֊հայացքը միանգամից փոխվեց,֊պետք է Թե, ես չեմ պատրաստվում թույլ տալ, որ երեխաս հոգեբանորեն տանջվի այն ժամանակ, երբ ընկերդ մի օր որոշի անհետանալ։
Թեն եղբորը խոհանոց տարավ։
֊Չիմին լսիր, Չոնը...
֊Խնդրում եմ,֊ձեռքը առաջ պարզեց ու ստիպեց, որ մեծը լռի,֊ես հասկանում եմ, նա քո ընկերն է և այլն, և այլն, բայց...
֊Բայց դու խանդում ես,֊ձեռքերը ծալեց կրծքին,֊խանդում ես քո սեփական երեխային Չիմին,դա ճիշտ չէ։
֊Ի՞նչ ես խոսում,֊դեմքը բարկությունից կարմրեց,֊ձե՞ռք ես առնում։ Ես նրա հետագայի համար եմ վախենում Թեհյոն ու թույլ չեմ տա, որ որևէ Չոնգուկ...
֊Նա լավն է ու ինձ թվում է դու նրան դուր ես գալիս։
֊Նա փոքր է ու չի հասկանում, թե ինչ է անում։
֊Ուղղակի թույլ տուր...
֊Ոչ,֊ձայնը բարձրացրեց ու ցուցամատը Թեի դեմքի մոտ պտտացնելով՝ ասաց,֊չփորձես համոզել։
֊Դու ինքդ չես հասկանում, թե ինչ ես անում Չիմին,֊Թեն ևս խոժոռվեց,֊երկար մտածիր։
֊Ես ամեն բան շատ լավ հասկանում եմ, նրա նմանները դեռ լրիվ չեն հասունացել, ամեն նոր բան նրանց գրավում է, սա էլ, ավելի ճիշտ ես էլ այդ նոր <<բան>>֊ն եմ, կխաղա, կհոգնի ու կչքվի,֊քմծիծաղեց,֊ու անկեղծ չեմ հասկանում, թե ինչու ես քեզնից այդքան փոքրի հետ շփվում։
Պտտվեց ու դուրս եկավ, ոչ միայն խոհանոցից, այլ նաև տնից՝ չնկատելով դռան հետևում քարացած Չոնգուկին։
֊ Ներիր,֊Թեն մոտեցավ ընկերոջը։
֊Ամեն ինչ կարգին է, նրան հասկանալ կարելի է,֊փորձեց ժպտալ, բայց աչքերում թախիծ կար։
֊Մեկ֊մեկ ուզում եմ մռութդ ջարդել այդ փափուկ ու բարի բնավորությանդ համար,֊Թեն զզվանքով նայեց ընկերոջը,֊գնա նրան տուն բեր Ռոմեո, բայց զգույշ եղիր Շրեկի ավանակը չդառնաս։
Չոնը ընկերոջը միջնամատ ցույց տվեց ու օմեգայի վերարկուն վերցնելով՝ դուրս եկավ։
