4 страница2 декабря 2023, 17:49

🔆 4 🔆

Այն, որ կյանքը ոչ միշտ է հաճելի ու դրական էմոցիաներ պարգևում, Չիմինը գիտեր, դեռ վաղուց, դպրոցական հասակից, երբ մանուկ սիրտը հրապուրվել էր իրենից տարիքով մեծ մի ալֆայով, բայց վերջինս նրան ոչ մի ուշադրություն չէր դարձնում, նախնըտրելով՝ ծիծաղել փոքրիկ օմեգայի կարմրած այտերի վրա ու շրջանցել։ Ու, չնայած կյանքի անարդարություններին, սիրում էր։ Սիրում էր ինքն իրեն, սիրում էր իր ծնողներին, հարազատներին, իր որդուն...սիրում էր փոքրիկների ժպիտները, մարդկանց ոչ հաճախ երևացող,բայց երջանիկ հայացքները, այն փոքր, բայց հաճելի զգացողությունները, որոնք ծնվում են շատ պատահական...
Սիրում էր բնությունը, տարվա ցանկացած եղանակ ու ցանկացած երևույթ, որի հետ իր տրամադրությունն էլ էր փոխվում։ Ու հաճույքով նկատում էր, որ իր որդին, իր արևը, նույնպես սիրում է բնությունը, կենդանիներին, թռչուններին ու, չնայած, չարաճճի հրեշիկ է, բարի սիրտ ունի, օմեգա֊հոր պես։
֊Նա գեղեցիկն է չէ՞ Մինգիա,֊ժպտաց փոքրիկին, ով բերանը բաց իր սայլակի մոտ պտտվող ճնճղուկին էր հետևում։ Չիմինի հարցը չլսելով, կամ էլ չհասկանալով գլուխն ուղղակի անկանոն շարժեց՝ ստիպելով հորը տխուր ժպտալ։
Փոքրիկի ամեն հայացն ու շարժումը նախկին ամուսնուն էր հիշեցնում։ Ալֆայից Մինգիին միայն արտաքինն էր բաժին հասել, և փառք Աստծո...
֊Հմմմմ,֊փոքրիկ օմեգան նայեց հորը, ժպտաց ու ձեռքը դրեց կարմրած քիթիկին։
֊Օհ, սառե՞լ ես,֊Չիմինը կանգնեց, իր պարանոցից հանեց շարֆն ու փաթաթեց փոքրիկի պարանոցին ու մեջքին,֊տուն գնանք, հերիք է։
Սայլակը հրեց ու Մինգիի հետ զրուցելով՝ քայլեց դեպի տուն։
Երկու շաբաթ առաջ էր դուրս եկել նախկին տնից, մի քանի օր առաջ էլ ստորագրել էր ապահարզանի փաստատթղթերը, այժմ զբաղվում էր փոքրիկի ազգանունը փոխելու հարցերով, բայց դեռ հավատը չէր գալիս, որ իր հետ նման բան է տեղի ունենում։
֊Ներիր ինձ Մինգիա,֊նայեց արդեն քնած որդուն ու տխուր ժպտաց,֊ինքս էլ չգիտեմ, թե ինչի համար, բայց ներիր...
Հինգ րոպե անց հասան շենքի բակ, որտեղ նկատելով ծանոթ մեքենան՝ ժպտաց։
֊Հմմ, փաստորեն հորեղբայր Թեթեն տանն է,֊քմծիծաղեց ու մտավ վերելակ։
Չէր հասցրել տան դուռը փակել, երբ բարձր աղմուկ լսեց։ Անծանոթ ձայնը տարածվեց բնակարանով մեկ, ստիպեց Չիմինին հանկարծակիի գալ, իսկ Մինգիին՝ արթնանալ։
Փոքրիկը սկզբում նվվաց, ապա բարձր լաց եղավ։
Չիմինը բարկացած նայեց որդուն, ապա հայացքը բարձրացրեց։ Թեհյոնը ու ինչ֊որ անծանոթ տղա կանգնել էին հյուրասենյակ տանող դռան շեմին ու զարմացած նայում էին օմեգային։
֊Սպանելու եմ ձեզ,֊փնչացրեց ու որդուն իր գիրկն առավ։ Փոքրիկ օմեգան չէր դադարում լաց լինել, գլուխն ու ձեռքերը անկանոն շարժում էր ու ամբողջ մարմնով հետ ու առաջ անում՝ բարկանլով, որ իրեն արթնացրել են։
Չիմինը սկսեց ձեռքերի վրա օրորել որդուն ու խնդրել, որ հանգստանա, բայց ապարդյուն։
֊Թույլ կտա՞ք, հանկարծ առաջ եկավ անծանոթն ու ձեռքը դրեց փոքրիկի մեջքին։
Թեն քմծիծաղեց։
֊Արթնացավ մեր դայակը...
Չիմինը կասկածամտորեն նայեց տղային, ով ալֆա էր, ու որդուն տվեց նրան։
Ալֆան զգույշ գրկեց, ու սկսեց ականջին ինչ֊որ բան շշնջալով՝ շոյել մեջքը։ Մի րոպե էլ չէր անցել, երբ Մինգին լռեց ու իր մեծ աչուկներով սկսեց հետևել ալֆային։ Մեծը խոսում էր, ինչ֊որ բան պատմում, միառժամանակ ձեռքերի մեջ ճոճում էր փոքրիկին։
Ու ի զարմանս Չիմինի, Մինգին քնեց։
֊Ո՞վ է նա,֊ երբ անծանոթը փոքրիկին սենյակ տարավ, Չիմինը դիմեց Թեհյոնին։
֊Ընկերս՝ Չոնգուկը։
֊Հմ, պարզ է։
Օմեգան շուրթերն իրար սեղմեց ու գլուխը թեքեց։
Չգիտես, թե ինչու, ներսում թիթեռնիկներ էին պտտվում, ստամոքսում, թե սրտում՝ չէր կարող ասել։ Ու, չգիտես, թե ինչու, ինչ֊որ զգացողություն կար, որ անծանոթը իր կյանքում մեծ դեր է ունենալու։
Թեհյոնը փռշտաց։
֊Այդքան էլ ճիշտ,֊շշնջաց օմեգան, հոտո, երբ հասկացավ թե ինչ պատահեց,հարվածեց ոչինչ չհասկացող Թեհյոնին ու ասաց,֊գրողը քեզ տանի...

4 страница2 декабря 2023, 17:49

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!