3 страница24 ноября 2023, 17:16

🔆 3 🔆

🔆ՄԱՍ 3
֊Ինչ֊որ տե՞ղ ես գնում,֊ալֆան, ով նոր էր ոտքը շեմից ներս գցել՝ քարացավ։
֊Այո,֊չոր պատասխանեց Չիմինը՝ շարունակելով Մինգիի վերարկուն կոճկել։
֊Ո՞ւր,֊Վոնույի ձայնը կոպտացավ։
֊Եղբորս տուն,֊կանգնեց ու սկսեց ինքը հագնվել։
֊Ինչո՞ւ ես այսքան իր հավաքել,֊ցույց տվեց երեք մեծ ճամպրուկները և դրանց վրա դրված խաղալիքների պարկը։
֊Վոնու,֊օմեգան խորը շունչ քաշեց, նոր միայն հասկացավ, որ վախենում է,֊մենք ըմդմիշտ ենք գնում,֊ալֆան քմծիծաղեց, իսկ Չիմինի ներսում ամեն բան սառեց,֊խնդրում եմ, հասկացիր ու բաց թող։
֊Իսկ ո՞վ ասաց, որ պահելու եմ,֊մոտեցավ օմեգային,֊շատ մեծ կարծիք ունես քո մասին,֊ձեռքը դրեց օմեգայի կոկորդին ու թույլ սեղմեց,֊քեզ թվում է պետք է խնդրեմ, որ մնաս կողքի՞ս, հապա մի քեզ նայիր խղճուկ,֊թույլ հարվածեց այտին, որի վրայով արցունքի երկու կաթիլներ գլորվեցին,֊քեզ թվում է այս վիճակում որևէ մեկին պե՞տք ես,֊ծիծաղեց ու փոքրիկին շրջանցելով մտավ հյուրասենյակ,֊գնացեք գրողի ծոցը...
Չիմինը ականջներին չէր հավատում։ Մտածում էր ամուսինը կզղջա, ներեղություն կխնդրի, կաղերսի՝ չգնալ...
Չիմինը կներեր, չէր կարող չներել, բայց հիմա...
Հիասթափությունից ամբողջ ներաշխարհը տակնուվրա էր լինում, գամվել էր հատակին ու լաց էր լինում։
Երկար կանգնած կմնար, եթե փոքրիկ օմեգան չգրկեր հոր ոտքերը ու չծղրտար։
Մեծն իրեն հավաքեց, մաքրեց արցունքներն ու որդուն գրկելով՝ սկսեց ճամպրուկները հերթով դուրս հանել բնակարանից։ Երբ վերջին ճամպրուկը դուրս բերեց, պտտվեց, որ դուռը փակի Վոնուն չթողեց։
Օմեգայի սիրտը սկսեց արագ աշխատել, թույլ ժպիտ հայտնվեց դեմքին, բայց...
֊Ապահարզանի թղթերն արդեն պատրաստ են, դրանք երկու օր անց քեզ կուղարկեմ։
Չէր սպասում նման բան լսել...գրողը տանի, նշանակում է ալֆան ավելի շուտ էր որոշել բաժանվել, իսկ ինքը դեռ հույս ուներ...
...Հիմար...ինքն իրեն ասաց օմեգան ու ծիծաղեց։
֊Ինչո՞ւ,֊խոսքը ապահարզանի մասին չէր ու Վոնուն դա շատ լավ հասկացավ։
Բայց պատասխանել չկարողացավ, քանի որ ինքն էլ չգիտեր։
Նույն պահին բացվեցին վերելակի դռներն ու երևաց Թեհյոնը, ով Վոնույին տեսնելով խոժոռվեց։
֊Օօօ, մեր թշվառ փեսան տանն է,֊հեգնեց ու գրկեց Մինգիին։ Փորձում էր իրեն հանգիստ պահել, բայց Չիմինի թաց աչքերը թույլ չէին տալիս։
֊Նախկին փեսան,֊ուղղեց օմեգան ու ժպտաց,֊հաջողություն Վոնու։
Թեն փոքրիկին գրկած ներքև իջավ աստիճաններով, իսկ Չիմինը ճամպրուկների հետ՝ վերելակով։
Երբ ամեն բան ու ամեն ոք արդեն մեքենայի մեջ էին, Չիմինը չդիմացավ ու ազատություն տվեց արցունքներին։
Մինգին՝ զգալով հոր վիճակը լուռ նստել էր հետևի նստարանին երեխաների համար նախատեսված տեղում ու փոքրիկ շուրթն էր ծամում, իսկ Թեն՝ մոտ էր քաշել եղբորն ու սեղմել իր կրծքին։
֊Հիմա լաց եղիր ու հանգստացիր, միջիցդ ամեն բան հանիր հիմա, այսօր, հետո թուլանալ չես կարող...ասա, թե ուր տանեմ քեզ, Մինգիի համար մի անհանգստացիր, ինձ մոտ կմնա։
֊Բար...ինձ ինչ֊որ բար տար, խմել եմ ուզում։
Թեն կասկածամտորեն նայեց հետ քաշված օմեգային։
֊Համոզվա՞ծ ես,֊դրական պատասխան ստանալով շարունակեց,֊երբ զգաս, որ տուն գալ ես ուզում ինձ զանգ տուր, պայմանավորվեցի՞նք։
Օմեգան գլուխը վեր ու վար արեց ու մեքենան տեղից պոկվեց։

3 страница24 ноября 2023, 17:16

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!