2 страница21 ноября 2023, 10:05

🔆 2 🔆

֊Ինձ ասելու ոչինչ չունե՞ս։
֊Ո՞չ...,֊ձայնը դողաց։
֊Չիմին,֊ալֆայի հաստ ձայնը այնքան կոպիտ հնչեց, որ նույնիսկ Մինգին հանկարծակիի եկավ,֊ներիր փոքրիկ,֊նայեց փոքրին ու ճակատը համբուրեց,վերջինս ժպտաց ու շարունակեց կրծոտել ձեռքի խնձորը։
֊Թեհյոնա խնդրում եմ,֊Չիմինը ավելի մոտ նստեց ու ձեռքը դրեց ուսին,֊վերջ տուր ու պատմիր, թե...
֊Չիմին,֊ալֆան աչքերը փակեց ու խորը շունչ քաշելուց հետո՝ շարունակեց,֊բավականին երկար ժամանակ անց հյուր եմ եկել ու եղբորս տեսնում եմ այս վիճակում ու արտաքին տեսքիդ մասին չէ խոսքը, աչքերդ անզորությունից, հոգնածությունից ու էլ չգիտեմ, թե ինչից քիչ է մնում դուրս պրծնեն...,֊Մինգիին իջեցրեց գրկից, փոքրիկը ազատություն ստանալով՝ հազիվհազ վազեց իր խաղալիքների պարկի մոտ ու այն ամբողջությամբ հատակին դատարկեց,֊ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ ես այս վիճակում, պատճառն այն թշվա՞ռն է։
֊Նա իմ ամուսինն է Թեհյոնա...
֊Եթե թշվառ չլիներ հիմա այս վիճակում չէիր լինի։
Մորաքրոջ որդու ու ամուսնու միջև եղած տարաձայնությունը սկսվել էր հենց սկզբից, երբ Չիմինը նրանց ծանոթացրեց։ Թեհյոնն ուղղակի ատում էր Վոնուին, առանց պառճառի։
֊Ուղղակի հոգնում եմ։
֊Ինձ նայիր,֊մոտեցավ ու ստիպեց օմեգային՝ իրեն նայել,֊ նայիր աչքերիս ու ասա, որ երջանիկ ես,֊Չիմինը լարվեց,֊ ասա, որ ձեր ընտանիքում ամեն բան կարգին է,֊օմեգայի աչքերը լցվեցին,֊ասա, որ չես փոշմանել ընտրությանդ համար...
Չիմինն այլևս չդիմացավ, դեմքն առավ ձեռքերի մեջ ու լաց եղավ։
Թեհյոնը ճպպացրեց, ծոծրակից բռնեց, մոտ քաշեց եղբորն ու գրկեց։
Ալֆայի աչքերից կայծ էր դուրս գալիս։
Բարկությունից ատամները սեղմել էր իրար ու փորձում էր չպայթել։
֊Եթե ձեռքս ընկնի, սպանելու եմ։
֊Նա մեղավոր չէ,֊հազիվ արտաբերեց Չիմինը։
֊Այո, դու ես մեղավոր, որ մինչև հիմա այս տանն ես ու այդ կենդանու կողքին։
֊Ոչ... ես...ես ուղղակի լավ հայր ու լավ ամուսին չկարողացա լինել,֊Թեհյոնը ապշած հետ քաշվեց,֊հապա մի ինձ նայիր, այլևս առաջվա գեղեցիկ արտաքինը չունեմ, առաջվա պես չեմ կարողանում ինքս ինձ ու ամեն բան կառավարել...
֊Ձե՞ռք ես առնում,֊Թեհյոնը թույլ չտվեց, որ շարունակի,֊Չիմին մի քեզ նայիր, գրողը տանի, առաջվա գեղեցիկ տղան ես, ով, ի դեպ, մեկ տարի առաջ երեխա է ունեցել, ում օրգանիզմն ու հոգեկան վիճակը մեծ փոփոխություններ են կրել...,֊Չիմինը գլուխը կախեց,֊հավաքիր քեզ Չիմին, այո, դու առաջվանը չես, բայց ոչ թե արտաքինդ է տգեղացել, այլ ուղեղդ,֊Չիմինը արցունքների միջից ժպտաց,֊ո՞ւր է ուժեղ Չիմինը,֊բռնեց օմեգայի դեմքն ու բթամատերով մաքրեց ցած գլորվող արցունքները,֊ո՞ւր է ինքնավստահ ու ինքնասիրությունը երբեք չկորցնող Չիմինը...
֊Ես հոգնել եմ...
֊Ուրեմն փոխիր կյանքդ Չիմինա, հանուն քեզ ու հանուն որդուդ,֊օմեգան նայեց Մինգիին, ով հոր հայացքը որսաց ու ժպտաց,֊թույլ մի տուր, որ որևէ մեկը դանդաղ ոչնչացնի քեզ։
֊Եթե նույնիսկ այդ մեկը նա է, ում սիրո՞ւմ եմ։
֊Իսկ դու սիրո՞ւմ ես,֊քմծիծաղեց։
֊Չգիտեմ, այլևս ոչինչ չեմ զգում։
֊Արի վերջ տանք այս վիճակին, ես կողքիդ եմ ու, եթե նույնիսկ մենակ էլ լինեիր, պետք է փոխեիր ամեն բան, սիրել չի նշանակում դառնալ լաթի կտոր, չի նշանակում թույլ տալ քեզ հետ վարվեն այնպես, ինչպես կցանկանան, սիրողը քեզ կսիրի նույնիսկ հիվանդ, գեր, նիհար...գրողը տանի, ամեն ձև...
Լռություն տիրեց, Թեն նայում էր եղբորն ու փորձում հայացքից ինչ֊որ բան հասկանալ։ Իսկ Չիմինը լուռ, հայացքը Մինգիին հառած մտածում էր։
֊Այսօր երեկոյան կգա՞ս մեր հետևից,֊հարցրեց ու նայեց ալֆային։
Թեհյոնը ժպտաց, գրկեց եղբորը։
֊Սիրում եմ քեզ։

2 страница21 ноября 2023, 10:05

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!