9 страница26 июня 2024, 12:44

9

֊Այդ խելագարը նորից որդուս տարել է ու մինչև հիմա չկա։
Չիմինը ձեռքերը նյարդային շարժելով աջ ու ձախ էր անում Թեի հյուրասենյակում։
֊Այո, գնացել են, որ դու մի փոքր հանգստանաս, կարողանաս գնալ մարզասրահ, զբաղվես քո գործերով, բայց դու ինչպես միշտ մռթմռթում ես ու, եթե թողնեն, նույնիսկ կհայհոյես խեղճին։
Թեհյոնը մի մեծ ափսե լիքը միրգ բերեց ու դրեց սեղանին, հետո եղբորը զոռով նստեցրեց աթոռին, որ միրգ ուտի։
֊Կեր ու ձայնդ կտրիր,֊հանգիստ ու այնքան նուրբ ասաց, որ Չիմինի ծիծաղը եկավ։
֊Ահա, երևի ես էլ պետք է նրանց գրկաբաց ընդունեմ, ՈՐԴՈՒՍ,֊շեշտեց բառը,֊ լողացնեմ ու քնեցնեմ, իրեն էլ սիրեմ ու գուրգուրեմ, այնպես չէ՞։
֊Հմմ, կարծում եմ Չոնի ուզածն էլ հենց դա է,֊Թեն նստեց եղբոր կողքին ու մի կտոր խնձոր գցեց բերանը։
Չիմը դառը քմծիծաղեց։
֊Ես էլ եմ այդպես ուզում,֊ասաց' զարմացնելով Թեհյոնին,֊բայց չեմ համարձակվում։ Վախենում եմ, որ նույն պատմությունը կկրկնվի, վախենում եմ նորից հիասթափվել Թե։
֊Չեմ ասի, որ հասկանում եմ քեզ Չիմ,֊բռնեց եղբոր ձեռքը,֊նման իրավիճակի մեջ հայտնված չկամ ու չգիտեմ, թե ինչ ես զգում, բայց...մի՞թե վախերի պատճառով երջանկությունդ բաց պետք է թողնես,֊օմեգայի աչքերը լցվեցին,֊ հա միգուցե Չոնը չլինի այն մեկն, ում հետ մի ամբողջ կյանք կապրես, բայց հիմա, հենց հիմա այդ խելագարն է, որ պատրաստ է ձեր համար նույնիսկ հանցագործության։
Ասաց, հետո լեզուն կծեց։
Ընդհանրապես կարիք չկար, որ Չիմն իմանա, թե ինչպես է Չոնը Մինգիի հետ սուպերմարկետից շաաատ պատահաբար գողություն արել, զուտ Մինգիին զվարճացնելու համար։
֊Ի՞նչ ինկատի ունես,֊Չիմը զարմացավ։
֊Ըը, ոչինչ, ուղղակի դուրս տվեցի,֊ծոծրակը քորեց ու մեղավոր ժպտաց,֊ուղղակի ուզում եմ ասել, որ իրավիճակին դրական նայես ու վատ մտքերիդ այդքան տեղ չտաս։
֊Չգիտեմ,֊հոգոց հանեց ու դեմքը փակեց,֊իրոք չգիտեմ։
Դրսից Չոնի բարձր ձայնը ու Մինգիի քրքջոցը լսվեց։
Եղբայրներով ժպտացին։
Թեն մոտեցավ դռանն ու բացեց, չսպասելով, որ զանգը տան։
Առաջինը տուն մտավ Մինգին, իրենից երկու անգամ մեծ երեք վարդ  ձեռքին։
Չիմինը զարմացած կանգնեց ու մոտեցավ որդուն։
֊Մինգի...,֊շշնջաց ու ծնկի եկավ։
Փոքրը ծաղիկները փոխանցեց հորն ու ժպտալավ' գիրկն ընկավ։
Չիմինը արցունքոտ աչքերը վեր բարձրացրեց ու իր առջև տեսավ վարդերի փունջը ձեռքին, ժպտացող  Չոնին։
Չիմինը կանգնեց, մոտեցավ ալֆային ու կարմրելով վերցրեց փունջը։
֊Շնորհակալ եմ,֊շշնջաց,֊շատ...
Չոնը չդիմացավ, մոտեցավ ու համբուրեց ճակատը։
֊Չես պատկերացնի, թե ինչքան եմ ուզում գրկել ու ժամերով սիրել քեզ,֊շշնջաց ու շոյեց այտը։
Չիմինն ավելի կարմրեց ու արցունքները թաքցնելու համար գնաց խոհանոց։
֊Իսկ ի՞նձ,֊լսվեց Թեի ձայնը։
֊Իսկ քեզ մի լավ ապտակ կարող եմ հասցնել սիրելիս,֊ասաց Չոնն ու ժպտաց։
֊Գնա գիտես, թե ուր, հիմար։
Չոնը ծիծաղեց ու Մինգիին սենյակ տարավ։
☆☆☆
Երեկոյան, երբ երկու ալլֆաները նստել էին հյուրասենյակում ու ֆուտբոլ էին նայում, Չիմինը վերարկուն հագին մոտեցավ նրանց։
֊Մինգին քնած է,֊Չոնը նայեց օմեգային ու զարմացավ։
֊Տե՞ղ ես գնում։
֊Ուզում եմ քայլել, կմիանա՞ս։
Չոնը բերանը բաց, անթարթ նայում էր օմեգային ու ոչինչ չէր ասում։
Թեհյոնը ճպպացրեց ու նայեց եղբորը։
֊Ուղեղը դադարեց աշխատել, գոնե զգուշացրու, որ նման բաներ ես ասելու, նախապատրաստեմ նրան։
֊Գնա գրողի ծոցը Թեհյոն,֊Չոնը շշնջաց ու արագ վեր կացավ,֊ քեզ հետ...
֊Օ ոչ, միայն ոչ քո հիմար արտահայտությունները,֊ Թեն փակեց ականջները,֊խնդրում եմ անհապաղ լքել բնակարանս, թե չէ երկուսիդ էլ պատուհանից դուրս կշպրտեմ։
֊Փոքր ժամանակ նրան գցե՞լ են,֊միջանցքում Չիմինից հարցրերց Չոնը։
֊Մի քանի անգամ,֊ Չիմը հազիվ էր ծիծաղը զսպում։
֊Ես ամեն ինչ լսում եմ...,֊գոռաց Թեն։
֊Գնա՞նք,֊Չոնը ծիծաղելով բացեց դուռն ու դուրս եկան, չտեսնելով, թե ինչպես է Թեհյոնը հաղթանակած ժպտում։

9 страница26 июня 2024, 12:44

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!