3 страница8 июля 2022, 16:38

📓 3 📓

֊Գրողը քեզ տանի,չհամարձակվես ինձ ձեռք տալ,֊գոռաց Հոսոկը։Եվ սա առաջին ու վերջին անգամ էր,որ զգացմունքներին ազատություն է տալիս փողոցի մեջտեղում։Այլևս ուժ չուներ,ուզում էր հարվածել Դոնհեյին,սպանել...Վերջինս էլ ձեռքերը կրծքին ծալված կանգնել ու նայում էր դիմացաինին։Հոսոկին դա ավելի էր նյարդայնացնում,֊դու ապուշի մեկն ես,լսո՞ւմ ես։
֊Քեզ ոչ միայն ես եմ լսում,այլև ամբողջ փողոցը,֊շշնջաց Դոնհեն,ում աչքերը զայրույթից փայլում էին,֊լռի՛ր։
֊Լռե՞մ։Դու նույնիսկ թաքնվել չփորձեցիր,համբուրում էիր այդ տղային այն սրճարանում,որտեղ մենք պիտի հանդիպեինք,֊Հոսոկը զգում էր,որ կորցնում է իրեն։Իրեն նվաստացած,ոտնահարցած էր զգում։Ամեն ձև փորձեց պահել հարաբերությունները,իսկ Դոնհեն ուղղակի թքած ուներ,֊այս կե՞րպ էիր ուզում վերջ տալ հարաբերություններին։Ուղղակի խոսել հնարավոր չէ՞ր։
֊Խոսե՞լ,֊հիմարի պես հարցրեց Դոնհեն,֊լավ,հենց հիմա խոսում ենք։Հոսոկ,մենք բաժանվում ենք։
Հոսոկը բացեց բերանը,բայց ոչինչ չասաց։Անզորությունը պատեց ամբոցջ մարմինը։
<<֊Վե՞րջ,֊ուզում էր հարցնել,֊հինգ տարվա հարաբերություններից հետո,պարզապես բաժանվո՞ւմ ենք...>>։
Կարծում էր,թե ցավոտ կլինի,քանի որ Հոսոկը սիրել էր նրան։Ճիշտ է զգացմունքները վերջին մի քանի ամսվա ընթացքում սառել էին,բայց անցյալը...
Դոնհեն գնաց,այնպես,կարծես ոչինչ էլ չէր եղել,կարծես այս ամենը ոչինչ չէր նշանակում։Հոսոկը հիշեց սրճարանի տղային,ում հետ համբուրվում էր Դոնհեն ու ծիծաղեց։
Հավանաբար իրոք ոչինչ չէր նշանակում։
Հոսոկը հիշեց Թեհյոնին,ում նույնիսկ չէր էլ համբուրել ու իրեն վատ զգաց։Սկսեց բարձր լաց լինել,հենց փողոցի մեջտեղում։Փոքր երեխայի պես մաքրում էր աչքերը ու ուշադրություն չէր էլ դարձնում հետաքրքրասեր հայացքներին։
Եթե այն օրը Թեհյոնին համբուրեր,
ավելի լավը չէր լինի,քան Դոնհեն։Բայց նրան ոչինչ չէր խանգարում։Նա կհամբուրեր,բայց Թեհյոնը կանգնեցրեց։
Այդ մտքից իրեն վատ զգաց,կեղտոտ,դավաճանված ու լքված զգաց իրեն։
Այն մարդն,ում ճանաչել էր հինգ տարի,լքեց իրեն,այնպես,ասես իրենք նորմալ ծանոթներ էլ չէին,իսկ այն մարդն,ում մի քանի օր էր ճանաչում,իր հետ այնպես էր վարվում,կարծես մի ամբողջ կյանք ճանաչել են իրար։
Բայց հիմա ո՛չ մեկը,ո՛չ էլ մյուսն այստեղ չեն։
Նա լրիվ մենակ է...
☆☆☆
Թեհյոնը ծիծաղեց,երբ Չոնգուկը ծաղրեց զայրացած Յունգիին և չլռեց նույնիսկ վերջինիս ծանր հայացքից հետո։Ակումբի բակում կանգնել,ծխում ու զրուցում էին։Չիմինը սարսափելի հարբած էր,Չոնգուկն ու Յունգին չափավոր էին խմել,իսկ Թեհյոնը բացարձակ ձեռք չէր տվել ալկոհոլին։
Չգիտես,թե ինչպես,Չիմինը կարողացավ կենտրոնացնել ուշադրությունն ու ցույց տալ փողոցի ինչ֊որ հատված՝շեղելով տղաների ուշադրությունը։
֊Նայեք,այնտեղ դրամա է,֊ծիծաղեց։
Թեհյոնը նայեց ցույց տված ուղղությամբ ու քարացավ՝ծխախոտը բերանը չհասցնելով։Փողոցի մեջտեղում Հոսոկը ինչ֊որ տղայի հետ կանգնած էր։Գոռում էր,բայց բառերը հասկանալ չէր լինում։Հոսահատությունը պատել էր գեղեցիկ դիմագծերը։
Տղան,ով շատ կամաց էր խոսում,պտտվեց ու Հոսոկին մենակ թողնելով՝գնաց։Թեհյոնի սիրտը սկսեց ցավել։
Չէր ուզում խոստովանել,քանի որ ընդհամենը մի քանի օր են իրար ճանաչում,բայց Հոսոկը մտել էր սիրտը,չնայած հերքելն արդեն անիմաստ էր։
Ամեն բան պարզ էր,Թեհյոնը հիվանդ է Հոսոկով ու բուժվել բացարձակ չի ցանկանում։Միայն մի բանի համար է փոշմանում,որ ծիծաղել է Ջիսոնի ասածների վրա ու Հոսոկի հետ ավելի շուտ չի ծանոթացել։
Հոսոկը հրաշք էր։Կարծես մարդկանց մեջ այն ամենն,ինչ դուր էր գալիս Թեհյոնին,հավաքվել էր մեկ մարդու մեջ ու հանդիպել էր նրան։Չնայած Հոսոկի համար պայքարելն անիմաստ է,նա ընկեր ունի։
Տղաները ինչ֊որ բանի մասին էին խոսում,մի պահ Յունգին սկսեց բարկանալ,իսկ հաջորդ պահին նա և Չոնգուկը համբուրվում էին,բայց Թեհյոնը նայում էր փողոցի մեջտեղում մենակ կանգնած Հոսոկին։
Իսկ հետո Հոսոկը լաց եղավ։Փոքրիկ ուսերը դողում էին,ձեռքերով մաքրում էր աչքերը ու դեմքը,այնքան տխուր տեսք ուներ,որ Թեհյոնը չդիմանալով՝վազեց նրա կողմ։Ընկերները ուշադրություն չդարձրեցին,Չիմինին չէր հետաքրքրում,իսկ Յունգին ու Չոնգուկը խիստ զբաղված էին միմյանցով։
Նա արագ հաղթահարեց իրենց միջև եղած տարածությունը՝կանգնելով Հոսոկի դիմաց։Հոսոկը վախից հետ գնաց ու մեծ բացեց արցունքոտ աչքերը,իսկ Թեհյոնը բռնեց նրա ձեռքից ու դեպի իրեն քաշելով՝գրկեց։
Հոսոկը սկզբում լարվեց,հետո հանգստացավ ու նորից լաց եղավ՝դողալով Թեհյոնի ձեռքերում։
Թեն մի ձեռքը դրեց դիմացինի ծոծրակին ու զգույշ շոյեց մազերը։Ու,չնայած,որ Հոսոկը լաց էր լինում,ինքը հանգիստ էր։Հոսոկն իր հետ էր,իր գրկում,մնացածը կարևոր չէ։Մնացածից կպաշտպանի։
Թեհյոնը իրեն սեղմեց Հոսոկին ու ականջին շշնջաց։
֊Քեզ տուն տանե՞մ հյոն,֊հարցրեց,զգալով՝թե ինչպես է Հոսոկը պինդ բռնում իր վերնաշապիկից՝
կարծես վախենալով,որ Թեհյոնը կանհետանա,֊ես քեզ ցանկացած տեղ կտանեմ,միայն թե ասա ինձ։
֊Ինձ քո տուն տար,֊շշնջաց Հոսոկը ու Թեհյոնը սկզբում մտածեց,թե սխալ է լսել։Բայց նորից հարցնել չհամարձակվեց,վախենում էր,որ դիմացինը կփոշմանի։Միասին գնացին դեպի Թեհյոնի մեքենան։Վերջինս պտտվեց ու մի հայացք գցեց իրենց հետևող ընկերների վրա։
Դուռը բացեց,որ Հոսոկը նստի,ու մինչև իր նստելը,արագ հաղորդագրություն
ուղարկեց Չոնգուկին։
Լաց լինող Հոսոկը չափազանց շատ էմոցիաներ էր առաջացրել նրա մեջ,չգիտեր,թե ինչպես վարվել։
Միակ բանը,որ գիտեր՝Հոսոկի արցունքները այլևս տեսնել չէր ուզում։

3 страница8 июля 2022, 16:38

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!