2 страница8 июля 2022, 16:37

📓 2 📓

Հոսոկի օրը շատ հագեցած էր։Առավոտվանից վազում էր առևտրի կենտրոններով,որպեսզի Դոնհեի համար նվեր գնի,դրա հետ մեկտեղ գնում էր այն ամենը,ինչ հարկավոր էր 70֊ականների  Ամերիկայի ոճով կազմակերպվող երեկույթի համար,որը Դոնհեն կազմակերպել էր իր ընկերներից մեկի տանը։
Հոսոկն ընդհանրապես ոգևորված չէր,ուրախություն չէր զգում,դրան փոխարինում էր հոգնածությունը։
Զվարճանալ ուզում էր Դոնհեն,բայց կաշվից դուրս էր գալիս Հոսոկը։Բայց որոշել էր իր հպարտությունը մի կողմ դնել ու ամեեն ինչ անել,որ կարողանա հետ բերել ջախջախված հարաբերությունները։
Կեսօրից հետո,ժամը երկուսին մոտ,Հոսոկը քայլեց դեպի մոտակա ֆուդ֊կորտ,պատվիրեց ելակի լիմոնադ ու ընկավ մոտակա աթոռին։Ոտքերը անտանելի ցավում էին։Դոնհեն աշխատանքի էր,դրա համար օգնել չկարողացավ,
համենայնդեպս այդպես էր ասում։
Հոսոկը նյարդայնություն ու բարկություն էր զգում։Ծանր տոպրակները կարմրացրել էին ձեռքերը,բայց անհրաժեշտ ապրանքների կեսն էլ դեռ գնված չէր։
Ու առաջին անգամ,Հոսոկը չգիտեր,թե ինչ նվիրի ընկերոջը։
Լիմոնադից կում արեց ու աչքերը փակեց,և քիչ էր մնում վախից խեղդվեր,երբ ականջի տակ լսեց զրնգացող ձայնը։
֊Հյոն,բարև։
Հոսոկը երկար հազաց և,երբ հասկացավ,որ իվիճակի է պատասխանելու,խոսեց.
֊Ջիսոնա,֊զարմացած նայեց տղային։Հետո նայեց շուրջը,հույս ունենալով գտնել Նանային,կամ նրա ծնողներից որևէ մեկին,բայց ոչ ոքի չտեսավ,֊բարև։Ո՞ւմ հետ ես այստեղ եկել։
֊Եղբորս,֊ուրախ ասաց Ջիսոնը,֊մենք զբոսնում էինք,բայց ես քեզ տեսա ու նրա մոտից փախա։
Փոքրը ծիծաղեց,իսկ Հոսոկը խոժոռվեց։
֊Այդպես չի կարելի Ջիսոն,նա սկսելու է քեզ փնտրել,֊նախատեց Հոսոկը ու մոռանալով լիմոնադի մասին՝կանգնեց։Մի ձեռքով վերցրեց տոպրակները,մյուսով բռնեց տղայի ձեռքից,֊գնանք։Ո՞րտեղ ես թողել նրան։
Ջիսոնը կախեց գլուխը՝իրեն մեղավոր զգալով։
֊Ես ուղղակի ուզում էի քեզ բարևել,֊շշուկով արադարացավ ու պինդ բռնեց մեծի ձեռքը։
֊Ջիսո՛ն,֊բարձր ձայնը արձագանքեց համարյա ամբողջ ֆոււդ֊կորտում։Հոսոկը հանկարծակիի եկավ ու շրջվեց։Բարձրահասակ տղան արագ քայլում էր իրենց կողմը,դեմքը խիստ էր,հոնքերը՝խոժոռ։Հոսոկին սկսեց թվալ,որ իրեն մի լավ նախատելու են,դրա համար բերանում եղածը հազիվ կուլ տվեց։Ջիսոնը սկզբում վախեցավ,հետո իրեն հավաքեց ու համարձակ առաջ գնաց,֊ո՞վ է նման բան անում,դու ընդհանրապես խիղճ ունե՞ս։
Թեհյոնը մոտեցավ տղաներին,նոր միայն նկատելով սփրթնած Հոսոկին։
Զարմանքից աչքերը մեծացան։Դրանց մեջ բացի զարմանքից,կարելի էր նաև հիացմունք ու հաճույք նկատել։
Հոսոկը հանկարծ հասկացավ,որ չի կարողանում հայացքը թեքել,հիացմունքով նայում էր դիմացինի գեղեցկությանը։
Ջիսոնի եղբայրը մեկ գլուխ բարձր էր իրենից,ուսերը լայն էին,իսկ բարակ ու նեղ վերնաշապիկը ընդգծում էր մկանուտ կրծքավանդակը։
Աչքերը մեծ էին,շոկոլադի գույնի,մաշկը ոսկեգույն էր,իսկ շուրթերը կարմիր էին և հաստլիկ։
Անհարմար լռություն տիրեց,որը խախտեց Ջիսոնը։
֊Ահա հյոն,նա ինձ հետ պարապող ուսուցիչն է,Հոսոկ հյոնը,֊հպարտ ասաց Ջիսոնը։Թեհյոնը մի քանի անգամ թարթեց աչքերը,կարծես փորձելով քնից արթնանալ ու լայն ժպտաց։Նրա ժպիտն այնքան պայծառ էր,որ Հոսոկը հիացմունքից քարացավ։
֊Հիմա հասկանում եմ,թե ինչու էր նա համառորեն ինձ համոզում,որ մաթեմատիկայի ուսուցիչ վարձեմ,֊Թեհյոնը քմծիծաղեց ու մատներն անցկացրեց իր մազերի մեջ։Իսկ Հոսոկի հայացքն ընկավ դիմացինի բարակ դաստակին,որի վրա բարակ,արծաթե ապարանջան կար,֊ես էլ անընդհատ մտածում էի,թե նկարիչի ինչի՞ն է պետք մաթեմատիկան։
Հոսոկը ծիծաղեց՝աստիճանաբար հանգստանալով։Հասկանալի էր,որ Թեհյոնը բարկացած չէ։
֊Թեհյոն,֊Թեհյոնը ձեռքը առաջ պարզեց,իսկ Ջիսոնը բաց թողեց Հոսոկի ձեռքը՝ստիպելով սեղմել եղբոր ձեռքը,֊դու արդեն գնո՞ւմ ես։Դեմ չե՞ս,
եթե <<դու>>֊ի անցնենք։
֊Ամեն ինչ կարգին է,֊համաձայնեց Հոսոկը,֊ոչ,ինձ թվում է,դեռ մի ամբողջ օր այստեղ եմ լինելու։
֊Ես ու Ջիսոնը նոր ենք եկել,֊նա գլխով ցույց տվեց եղբորն,ով նայելով Հոսոկի լիմոնադին՝շուրթերն էր լիզում,֊դեմ չե՞ս,եթե միանանք քեզ։
Հոսոկը չգիտի,թե ինչը իրեն ստիպեց այդքան արագ համաձայնվել՝Թեհյոնի հայացքը,միայնակ թափառելու վախը,թե Ջիսոնի հուսադրող հայացքը։
Ջիսոնն ուրախությունից թռչկոտեց,իսկ Թեհյոնը ավելի լայն ժպտաց։
Թեհյոնը վերցրեց տոպրակների կեսը ու երեքով միասին սկսեցին թափառել խանութներով՝փորձելով գտնել այն,ինչ կապված է 70֊ականների Ամերիկայի մթնոլորտ ստեղծելու հետ։
֊Ինչի՞դ է պետք այս ամենը,֊հարցրեց Թեհյոնը,երբ փորձում էին ընտրել խմիչքի համար նախատեսված ձողերը։Տատանվում էին կարմիրի և դեղինի միջև։
Ջիսոնը ընտրում էր ամենաանհեթեթ ակնոցներն ու փորձում էր՝ինքն իր վրա ծիծաղելով։
֊Վաղը ընկերոջս ծննդյան օրն է,֊բացատրեց Հոսոկը՝որոշելով գնել և՛ կարմիրը,և՛ դեղինը,֊նրա ծնունդն է,բայց ես եմ տանջվում,֊չդիմանալով՝ավելացրեց։
֊Ընկերո՞ջ,֊հարցրեց Թեհյոնն,ում հայացքում հիասթափություն նկատվեց,բայց իրեն հավաքեց ու լայն ժպտաց։Հոսոկը նախկինում երբեք նման ժպիտ չէր տեսել,ուզում էր դիպչել,համոզվելու համար,որ այն իրոք այդքան ջերմ է,ինչքան թվում է,֊իսկ նվե՞ր։
֊Դա բարդ է,֊հառաչեց Հոսոկը,իսկ Թեհյոնը արագ բռնեց նրա ձեռքից։Նա և Ջիսոնը դրանով նման էին իրար՝իմպուլսին,զգացմունքային,
չգիտեն,թե ինչ է անձնական տարածքը։
֊Հիմա մի բան կմտածենք։
Թեհյոնը նրան իր հետևից քաշ տվեց,ճանապարհին Հոսոկը բռնեց Ջիսոնին ու երեքով ծիծաղելով դուրս վազեցին։Հոսոկը հիշեց,որ ձողերի համար չվճարեց,դրա համար ավելի արագ վազեց,պինդ սեղմելով Թեհյոնի ձեռքը։Վերջինս բաց չէր թողնում Հոսոկի ձեռքը,նրա ձեռքը տաք էր ու չոր,բայց այնքան նուրբ էր բռնել Հոսոկի ձեռքից,որ նման կերպ նույնիսկ Դոնհեն չէր բռնում։
Երբեք չէր բռնել։
Հոսոկը չէր ուզում նվեր գտնել,ուզում էր Թեհյոնի հետ հավերժ թափառել  խանութներով ու լսել Ջիսոնի պատմությունները։
Իսկ թե ինչու,չէր էլ ուզում իմանալ...
☆☆☆
Իհարկե Հոսոկը սպասում էր,որ նման բան կլինի։Նա նստել էր բնակարանի ամենավերջին սենյակում,մեծ անկողնու վրա,պատերը բարձր երաժշտության տակ դողում էին և ձեռքի մեջ սեղմել էր սովորական ջրով լի բաժակը։Մի փոքր հարբել էր,որից էլ գուխը պտտվում էր։
Գլուխը հետ գցեց մահճակալի թիկնակին ու հառաչեց։Դոնհեն այնտեղ էր,խնջույքի կենտրոնում,լրիվ հարբած...
Մարդիկ այստեղ սպասվածից ավելի շատ էին։Մեծամասնությանը չէր էլ ճանաչում ու դա նյարդայնացնում էր։
Հոգնել էր,չէր էլ հասկանում,թե ինչու։
Հոբելյարի հետ հանդիպել,պարել,
ուրախանալ չէր էլ ուզում։
Հոսոկը ձեռքի մեջ սեղմեց ծածկոցի անկյունը։
Ամեն բան դեպի անդունդն էր գնում։
Դրա հետ մեկտեղ Թեհյոնն էլ էր հայտնվել,իրենով լցրել ամբողջ մտքերը։Հոսկին թվում էր,թե դավաճան է,չնայած Թեհյոնի հետ ֆլիրտ անգամ չի արել։Եվ այսօր,երբ հարբած Դոնհեն,բոլորի աչքերի առաջ,փորձում էր իրեն ձեռք գցել,անկախ իրենից հիշել էր,թե ինքան նուրբ էր  Թեհյոնը բռնել իր ձեռքը։Ու հենց դա էլ գլխավոր պատճառն էր,որ հիմա միայնակ նստած է սենյակում։
Փորձում էր իր մտքերից փախչչել,բայց դրանք ավելի էին շատանում։
Հանկարծ սենյակի դուռը բացվեց ու Հոսոկը լսեց իրեն շատ ծանոթ ձայնը.
֊Այստեղ ազատ է,ներս անցեք,այլասերվածներ։
Հոսոկը աչքերը բարձրացրեց ու հանդիպեց Թեհյոնի հայացքին։Վերջինս զարմացած նայեց Հոսոկին ու սենյակից դուրս հանեց նոր մտած տղային։
֊Փոշմանեցի,այն զբաղված է,ձեր կեղտոտ գործերը ուրիշ սենյակում շարունակեք։
֊Դե, Թեհյոնա,֊նվնվաց տղան,իսկ Թեհյոնը դուռը փակեց,չլսելով տղայի խոսքերը։
֊Յուրահատուկ մուտք էր,֊Հոսոկը քմծիծաղեց։Թեհյոնը անկողնու մյուս կողմից նստեց Հոսոկի կողքին՝ոտքերը երկարեցնելով,֊ի՞նչ ես անում այստեղ։
֊Դե,֊Թեհյոնը մատները մազերի մեջ մցրեց՝ուշադիր նայելով Հոսոկին,֊սա ընկերոջս ընկերոջ բնակարանն է։Գիտե՞ս,թե ինչպես է լինում հավաքույթներին։Հավաքվում են բոլորը՝առանց բացառության։
Հոսոկը հասկանալով՝գլուխը վեր ու վար արեց,ևս մեկ կում արեց ջրից ու սկսեց ուսումնասիրել դիմացի պատը։Համարձակությունը չէր հերիքում Թեհյոնին նայել։Միայն նրա ներկայությունը,բույրը ու շնչառությունը հերիք էին։
֊Իսկ դո՞ւ,֊հարցրեց Թեհյոնը։
֊Սա իմ ընկերոջ ծննդյան տոնն է,֊դառնորեն ժպտաց։
֊Իրո՞ք,֊Թեն զարմացավ,֊միթե այն 70֊ականների Ամերիկայի ոճով չպետք է լիներ։
Հոսոկը ուսերը թոթվեց։
֊Ամեն ինչ պոկել են ու կեղտոտել։Նրանք խելագար են,֊դատարկ բաժակը պտտեց ձեռքում ու առանց մտածելու ասաց,֊Դոնհեն նույնիսկ շնորհակալություն չհայտնեց։
֊Գիտե՞ս,եթե ես նրա տեղում լինեի,քեզ ձեռքերիս վրա ման կտայի,֊Թեն ժպտաց։
֊Բայց դու նրա տեղում չես,֊մատնանշեց Հոսոկը,իսկ Թեհյոնը բարձրացրեց գլուխն ու նայեց դիմացինին։Կարծես կախարդվել էր,աչքը կտրել չէր կարողանում։
֊Ափսոս,֊ասաց Թեհյոնը,իսկ Հոսոկը հայացքն իջեցրեց նրա շուրթերին։Շունչը կտրվեց։Թեհյոնը մոտեցավ նրան այնպես,որ շնչառությունը զգում էր։
Հոսոկը հասկանում էր,որ պետք է հետ քաշվի,բայց ուժ չէր գտնում իր մեջ դա անելու համար։
Հոսոկը սպասում էր,որ իրեն համբուրեն,վախենում էր,բայց ուզում էր։
֊Ուզում եմ քեզ համբուրել,֊հազիվ լսելի ձայնով ասաց Թեհյոնը՝մատներով շոյելով Հոսոկի այտը։
Վերջինս ուզում էր գոռալ՝<<արա դա>>,բայց լռում էր,֊հարբած ես,փոշմանելու ես,իսկ ես չեմ ուզում,որ փոշմանես։
Հոսոկը հիասթափված հոգոց հանեց։Թեհյոնը ճիշտ էր ու շատ լավը...
Հոսոկը ատում էր նրան այդքան լավը լինելու համար,ուզում էր,որ դադարի լենել  այդքան ջերմ ու գեղեցիկ։Չնայի Հոսոկին։
Ոչ,նա ցանկանում էր,որ Թեհյոնը միշտ այդպես նայի իրեն։
֊Նախքան քեզ հանդիպելը մտածում էի,թե անպիտանի մեկն ես,֊չգիտես,թե ինչու ասաց Հոսոկը,իսկ Թեհյոնը զարմացած նայեց նրան,֊ու մտածում էի,թե 16 տարեկան ես։
֊Սպասելիքներդ արդարացրի՞,֊քմծիծաղեց։Չէր դադարել դիմացինի այտերը շոյել,այնքան թեթև ու նուրբ,որ դիմացինի շունչը կտրվում էր։
֊Դու 16 տարեկանի նման չես։
֊Ես 20 տարեկան եմ։
֊Ես քո հյոնն եմ։
֊Լո՞ւրջ ես ասում։
֊Այո,ես 22 տարեկան եմ,կարող ես անձնագիրս ստուգել,֊Հոսոկը ժպտաց,֊այսօրվանից ինձ հյոն կասես։
֊Ինչպես կուզես,֊համաձայնեց Թեհյոնը,֊հյոն։
Հոսոկի սիրտը ջերմացավ։
Քիչ անց Հոսոկը հարմար տեղավորվեց Թեի կրծքավանդակին՝կծկվելով։
Լավ,ինչպե՞ս կարող է նա մեծ լինել,եթե ամբողջ մարմնով կարողանում է տեղավորվել Թեհյոնի կրծքավանդակին ու որովայնին։
Թեհյոնի սրտի զարկերն արագացան։
Իսկ Հոսոկը քնեց,ինքն էլ չնկատելով,թե ինչպես։
Երազում Թեհյոնը համբուրում էր իրեն,իսկ ինքը,ընդհանրապես...
բացարձակ,չէր ուզում,որ երազն ավարտվի...

2 страница8 июля 2022, 16:37

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!