1 страница8 июля 2022, 16:35

📓 1 📓

֊Ես ուզում եմ,որ դու ծանոթանաս եղբորս հետ,֊համառորեն ասաց Ջիսոնը՝քաշելով Հոսոկի թևքից։Հոսոկը աչքերը պտտեցրեց,հենվեց աթոռի թիկնակին ու հոգնած հառաչեց։
֊Իսկ ես ուզում եմ,որ դու լուծես այս խնդիրը,քանի որ ինձ մոտ այնպիսի տպավորություն է,որ ես հենց այնպես եմ գումար ստանում։
֊Եթե այս խնդիրը լուծեմ,
կծանոթանա՞ս եղբորս հետ,֊տղան խորամանկ քմծիծաղեց,իսկ Հոսոկը ճպպացրեց ու մատով թույլ  հարվածեց փոքրի քթին։
֊Դու ունես 12 կոնֆետ,֊խիստ ասաց Հոսոկը՝այլևս չցանկանալով վիճել։
Այն մեկուկես ժամը,որի ընթացքում պետք է սովորեին,համարյա վերջացել էր,բայց նրանք պարապել էին ամենաշատը քառասուն րոպե։
Ջիսոնն ակտիվ երեխա է,տասը րոպեից ավել հանգիստ նստել չի կարողանում և Հոսոկը,
ընդհանրապես,նրանով հիացած է,բայց դա չի նշանակում,որ թույլ կտա չափն անցնել։Չնայած որ չի կարողանում շատ բարկանալ,բայց փորձում է։Չի ցանկանում հենց այնպես գումար ստանալ։Նա շատ ազնիվ է նման բան անելու համար։
֊Լսիր,դու առաջադրանքները լուծում ես այնպես, ինչպես ես,ինչո՞ւ ես ձգձգում ու ստում ինձ,֊տրտնջաց Հոսոկը,երբ Ջիսոնը հապճեպ լուծեց խնդիրը։Տղան ծիծաղելի դեմք ընդունեց,իսկ Հոսոկը ժպիտը զսպել չկարողացավ,֊ինչևէ,մեր մեկուկես ժամն ավարտվեց։Հաջորդ պարապմունքը ուրբաթ է։
֊Դու խոստացար,որ կծանոթանաս եղբորս հետ,֊վրդովվեց Ջիսոնը,երբ Հոսոկն սկսեց իր տետրերը հավաքել։Տղան ծանր հառաչեց,նայեց աթոռի վրա անհանգիստ շարժվող փոքրիկին,ով մեծ աչքերով իրեն էր նայում։
֊Եթե նա ինձ,որպես ուսուցիչ վարձի,մեծ հաճույքով կծանոթանամ,֊հանգիստ համաձայնեց Հոսոկը և պայուսակն ուսը գցեց։Իհարկե կատակ էր անում,ընդհամենը երկրորդ կուրսում է,և,եթե կարողանում է պարապել տասը տարեկան երեխայի հետ,չի նշանակում,որ կարող է պարապել տասնվեց տարեկան տղայի հետ։
֊Իրո՞ք,֊Ջիսոնն աչքերը մեծացրեց ու բռնեց՝արդեն դռանը հասած Հոսոկի շորից,֊խոստանո՞ւմ ես հյոն։
֊Խոստանում եմ,֊մատները մեջքի հետևում խաչելով ասաց Հոսոկը։Եվ նա վատ չի էլ զգում,որ ստում է փոքրիկ երեխային։Ախր ի՞նչ եղբոր մասին է խոսքը,գրողը տանի։Նա ընդհամենը խեղճ ուսանող է,ում գումար է հարկավոր։Նա շատ լավ պատկերացնում է,թե ինչպիսին պետք է լինի տղայի եղբայրը,ով մեծացել է մեծ երեքհարկանի տանը,
սպասուհիներով շրջապատված։
Շնորհակալություն,պետք չէ...
Բացի այդ,նա ընկեր ունի։
Օ,նրա մասին մտածեց ու միանգամից զանգ ստացավ։
Երբ զանգի ձայնը լսվեց,Ջիսոնը հանկարծակիի եկավ,աչքերը կասկածամտորեն կկոծեց։Հոսոկը թմթմփացրեց տղայի գլխին,հրաժեշտ տվեց ու դուրս եկավ,արագ վազելով,դեպի դարպասի մոտ կանգնած մոտոցիկլետը։
֊Ուշացար,֊զայրացած ասաց Դոնհեն։Հոսոկը մեղավոր ժպտաց՝զգալով,թե ինչպես է կրծքավանդակում ինչ֊որ բան սեղմվում։Նրան դուր չէր գալիս,որ իր հետ այդպես են խոսում,իսկ վերջին շրջանում Դոնհեի տոնը միշտ այդպիսինն էր,֊եթե ասել էիր ժամը հինգը,ուրեմն պետք է դուրս գայիր ուղիղ հինգին։
֊Դոնհե,նա երեխա է,֊Հոսոկը փորձեց արդարանալ,գլխին դրեց սաղավարտը,նստեց տղայի հետևում ու գրկեց մեջքից։Նրա ձեռքերը սահում էին սև բաճկոնի վրայով,բայց Հոսոկն ավելի ուժեղ էր գրկում,֊ես չեմ կարող ուղիղ հինգին դուրս թռչել տանից։Նա կնեղանա։
֊Իսկ այսպես էլ ես եմ նողանում,֊վրդովվեց Դոնհեն և չսպասելով Հոսոկի պատասխանին,միացրեց շարժիչը։Հոսոկը փակեց աչքերն ու սեղմվեց դիմացինի մեջքին։
Նա հիշում էր,թե առաջ ինչքան լավ էր։Դոնհեից միայն ջերմություն էր ստանում,ուզում էր միշտ նրա կողքին լինել,ամեն տեղ,ամեն քայլափոխին։Իրենց միջև միայն քնքշություն կար,իսկ հիմա...ուղղակի կապվածություն։
Հոսոկը ափսոսում էր միասին  անցկացրած հինգ տարիները,որի ընթացքում մտերմացել էին։Կարո՞ղ է արդյոք այդ հինգ տարիների մտերմությունը ոչնչացնել մեկ օրում։Հեշտ կլինի՞...
Հոսոկը վախենում էր,որ այդ որոշմամբ ինքն իրեն կվնասի,նա սիրում էր...մի՞թե այդ ամենը այսքան հեշտ հօդս ցնդեց։
Մտածում էր,որ,եթե սպասի միգուցե նույն քնքշությունն ու ջերմությունը հետ վերադառնան։
Վախենում էր,չէր կարողանում որոշում կայացնել,ու չէր էլ հասկանում,թե Դոնհեին ինչն է պահում իր կողքին։
Երևի նրան դուր էր գալիս ունենալ մեկին,ում հետ կարող էր ապրել,
ժամանակ անցկացնել,ֆիլմ դիտել,համեղ ընթրել,ընկերների հետ ծանոթացնել,գրկել,սեքսով զբաղվել։
Միգուցե դեռ սիրո՞ւմ է...
Հոսոկը փակեց աչքերն ու դառը քմծիծաղեց։Սառը քամին զգում էր նույնիսկ հաստ ջինսե բաճկոնի տակից։
Սիրում է...
Դե իհարկե...
☆☆☆
Հոսոկի հեռախոսին ծանուցում եկավ այն մասին,որ գումարը մուտքագրվել է,տղան գլխով անրեց ու  ամոթխած հայացքն ուղղեց դեպի Ջիսոնի մայրը։Չգիտես,թե ինչու,միշտ կաշկանդվում էր,երբ իրեն վարձատրում էին,չնայած որ արժանի է։
Հենց դրա մասին է նրան ասում  տիկին Կիմը։
֊Ջիսոնի հաջողությունները հուսադրող են,֊կինը զուսպ,բայց ջերմ ժպտաց։Հոսոկը գլուխ տվեց ու ամաչկոտ քմծիծաղեց։
֊Ուղղակի նա շատ խելացի է։Ես այդքան էլ շատ բան չեմ արել,֊ասածները կեղծ չէին,նա իրոք այդպես էր մտածում։
֊Իհարկե,֊կնոջ ժպիտն ավելի լայնացավ,իսկ դեմքի արտահայտությունը մեղմացավ,֊Ջիսոնն իսկապես խելացի է,բայց ոչ ոք չէր կարողանում ստիպել նրան,որ սովորի։
֊Բայց Ջիսոնը եղբայր ունի,֊Հոսոկը բերանից թռցրեց ու միանգամից կարմրեց,հասկանալով,որ չափն անցավ։Կինը զարմացած նայեց նրան,բայց ո՛չ բարկացած էր,ո՛չ էլ նյարդայնացած։
֊Այո,նա ձեզ ասե՞լ է,֊տիկին Կիմը ցածր ծիծաղեց և թափահարեց նիհար ձեռքը։Ապարանջանները մեղմորեն զրնգացին,֊Թեհյոնը նրան միայն զվարճանալու է տանում,իսկ Ջիսոնն ուղղակի խելագարվում է եղբոր համար։
֊Դա լավ է,այնպես չէ՞,֊Հոսոկը մի փոքր հանգստացավ,֊եղբայրների միջև ջերմ հարաբերությունները։
֊Ջիսոնին երես տալ չի կարելի,֊կինը գլուխը տարուբերեց,֊մենք Թեհյոնին երես չենք տվել,ու նա շատ դաստիարակված է մեծացել։Հարստությունը երեխաներին փչացնում է,ես և ամուսինս չենք ուզում,որ մեր երեխաները մտածեն,թե  ինչ ուզեն կարող են անել։
Հոսոկը տպավորված նայեց դիմացինին։Ջիսոնն ընդհանրապես նման չէր երես առած երեխայի,նա դրանում համոզվել էր գալու հենց առաջին օրը։Ու շատ անսովոր էր լսելը,որ նրա մեծ եղբայրը նույնպես երեսառած չէ։Հոսոկը սովոր էր կարծրատիպերով մտածել ու դրա համար նույնիսկ ամաչում էր։
֊Ամեն դեպքում ես արդեն պետք է գնամ,֊կինը վեր կացավ և ուղղեց բաճկոնը,֊այսօր Թեհյոնը պետք է գա եղբոր հետևից,դրա համար կխնդրեմ,որ կես ժամ շուտ ավարտեք պարապմունքը։Նա եղբորը շատ է կարոտում։
֊Թեհյոնը ձեզ հետ չի՞ ապրում,֊ Հոսոկը զարմացավ,հետո հասկացավ,որ նորից չափն անցավ։
֊Նրա բնակարանը կենտրոնում է,֊ պատասխանեց կինն ու դառը ժպտաց,֊մեծացել է արդեն։Ցտեսություն,Հոսոկ։
֊Մինչ հանդիպում,տիկին Կիմ,֊նա թեթևակի խոնարհվեց ու գնաց դեպի Ջիսոնի սենյակ,ճանապարհին Դոնհեյին գրեց,որ ավելի շուտ գա իր հետևից։
Ջիսոնն իր սենյակում էր,սեղանի դիմաց նստած,նոթատետրում ինչ֊որ բան էր գրում։
֊Ինչպե՞ս ես փոքրիկ,֊հարցրեց Հոսոկը՝թեթևակի խառնելով փոքրի մազերը։Ջիսոնը հանկարծակիի եկավ,
արագ փակեց նոթատետրը ու վախեցած նայեց դիմացինին,֊ինչո՞ւ վախեցար,այդքան վատ տեսք ունե՞մ։
Ջիսոնը թեթևացած շունչ քաշեց ու ժպտաց։
֊Իսկ ինչո՞ւ ես վախեցնում հյոն,֊վրդովվեց։Սենյակում լռություն տիրեց,Հոսոկը պայուսակից հանեց տետրերը,գրչատուփը ու դրեց կողքի աթոռին։Ջիսոնը ուշադիր հետևում էր մեծի սահուն շարժումներին,և,երբ Հոսոկը նայեց տղային,նկատեց,որ վերջինս տխուր է։
֊Ինչո՞ւ ես քիթդ կախել,֊հետաքրքրվեց Հոսոկը ու հայացքն ուղղեց ձեռքի տետրին՝կարդալով դասի ծրագիրը։
֊Հյոն,դու ինձ հետ միայն գումարի համար չես պարապում,այնպես չէ՞։Քեզ դուր է գալիս չէ՞ ինձ հետ խոսելը,֊շուրթերը կծելով հանկարծակի հարցրեց՝ստիպելով Հոսոկին քարանալ։
֊Դե պարապել սկսեցի գումարի համար,֊փոքր դադարից հետո անկեղծ պատասխանեց։Ջիսոնի աչքերում տխրություն ու արցունքներ նկատելով՝արագ շարունակեց,֊բայց հիմա ես դեմ չեմ նաև հենց այնպես հանդիպել քեզ հետ։Դու հրաշալի երեխա ես Ջիսոն,ինձ դուր է գալիս քեզ հետ ժամանակ անցկացնելը։
֊Իրո՞ք,֊անմիջապես պայծառացավ ու սկսեց անհանգիստ շարժվել։Այդպես էր անում այն ժամանակ,երբ ուզում էր ինչ֊որ բան ասել,֊ուրեմն այսօր դասերից հետո կմնա՞ս ինձ հետ թեյելու։
Հոսոկն աչքերը կկոծեց,ինքն իր մեջ զարմանալով տղայի խորամանկությունից։Նա կարծես վճռականորեն որոշել է ծանոթացնել իրեն մեծ եղբոր հետ։Հետաքրքիր է,թե ինչու է այդքան վստահ,որ մեծերը լեզու կգտնեն։
֊Եթե քառասուն րոպեում ավարտենք այն,ինչ պլանավորել եմ,ապա կմնամ։Մայրդ խնդրել է,որ կես ժամ շուտ ավարտենք,֊պատասխանեց Հոսոկը,իսկ Ջիսոնը մի քանի անգամ գլուխը վեր ու վար անելուց հետո,գրիչն արագ ձեռքը վերցրեց։
Հոսոկը ժպտաց իր հաջողության վրա ու սկսեց թելադրել առաջադրանքները։
☆☆☆
֊Քառասուն րոպեում իրոք հասցրեց,֊քթի տակ ասաց Հոսոկը,մինչ իջնում էին առաջին հարկ՝խոհանոց,֊լսիր Ջիսոն,քեզ իրոք պետք է պարապող ուսուցիչ։
Ջիսոնը ուսերը թոթվեց ու խորամանկ ժպտաց։Նրանք մտան հսկայական խոհանոցը,որտեղ տարեց,բայց շատ հաճելի մի կին վառարանի կողքին կանգնած ապուրն էր խառնում։Զարմանալի էր,որ նա հասցնում էր և՛ ապուրը խառնել,և՛ բանջարեղեն կտրատել,դրանց հետ մեկտեղ էլ թավայի մեջ համեղ ինչչ֊որ բան տապակել։
֊Նանա,֊ուրախ կանչեց փոքրը ու գրկեց կնոջ կոնքերից,֊մեզ համար թեյ կպատրաստե՞ս,խնդրում եմ։
֊Օհ Ջիսոն,֊ծանր հառաչեց կինը,֊տեսնո՞ւմ ես,ես զբաղված եմ։Թեյնիկի մեջ ջուր լցրու և այն ինձ տուր,հետո սառնարանից կարկանդակները հանիր,ես դրանք այսօր առավոտյան եմ թխել,քաղցրավենիքի մասին չմոռանաս,այն պահարանում է։
Ջիսոնն ուրախ ժպտաց ու սկսեց խոհանոցում աջ ու ձախ անել։Թեյնիկի մեջ ջուր լցրեց,բայց քիչ էր մնում այն ցած գցեր,երբ Հոսոկը բռնեց ու ձեռքից վերցրեց։
֊Գերլարված ես,֊քմծիծաղեց ու մոտեցավ կնոջը,֊բարև ձեզ։
֊Օ,նոր ուսուցիչ,֊ջերմ ժպտաց կինը,նրա բարի աչքերի կողքին կնճիռներ առաջացան,֊միակն,ով դիմացավ մի ամբողջ երեք ամիս։
֊Հուսով եմ,որ ավելի շատ կդիմանամ,֊ծիծաղեց Հոսոկն ու օգնեց Ջիսոնին պահարանից հանել քաղցրավենիքները։Նանան նրանց համար թեյ պատրաստեց ու գազն անջատելուց հետո,դուրս եկավ խոհանոցից։
Ջիսոնը բռնեց բաժակն ու սկսեց փչել տաք ըմպելիքի վրա։Իսկ Հոսոկը հենց այդպես էլ խմեց,սիրում էր,երբ տաք ըմպելիքը այրում էր շուրթերը։
֊Ինչո՞ւ ես թեյն այստեղ խմում,ոչ թե ճաշասենյակում,֊հարցրեց Հոսոկը՝կծելով հալվող թխվածքաբլիթը։
֊Այստեղ հարմարավետ է,֊պատասխանեց փոքրը,֊ճաշասենյակում ընթրում ենք միայն այն ժամանակ,երբ ամբողջ ընտանիքով ենք։
Չասված <<դա շատ հազվադեպ է լինում>> արտահայտությունը կախված մնաց օդում,դրա համար  Հոսոկը փորձեց թեման փոխել։Սկսեց պատմել իր համալսարանից։Ջիսոնը ծիծաղեց՝թաթախվելով մուրաբայի մեջ,իսկ տորթի վարդագույն կրեմը քսվեց փոքրիկ քթին։Հոսոկը ժպտաց՝զգալով,թե ինչպես է կրծքավանդակում ջերմություն լցվում։Միշտ երազել էր փոքր եղբոր մասին հոգ տանել,բայց միայն մեծ քույր ունի,դրա համար հենց իրեն են խնամում,ոչ թե ինքը...
Ժամանակը աննկատ անցավ,և Հոսոկն ուշքի եկավ միայն Դոնհեյի զանգից հետո.
<<֊Լսիր ես արդեն տասը րոպե է քեզ եմ սպասում>>,֊նյարդային էր,Հոսոկը մի փոքր լարվեց։
֊Ներիր,խոսքով էի ընկել,հիմա դուրս կգամ,֊արագ բացականչեց ու անջատեց,որ Դոնհեն չբարկանա նորից։Ջիսոնը զարմացած նայեց դիմացինին,֊ես պետք է գնամ փոքրիկ։Կճանապարհե՞ս։
֊Ուշանում է,֊վախեցած շշնջաց փոքրիկը ու նայեց ժամացույցին,֊հյոն տասը րոպե էլ մնա։
֊Չեմ կարող Ջիսոն,֊ափսոսանքով ասաց Հոսոկը,֊ինձ արդեն սպասում են։
Ջիսոնը բռնեց նրա թևից և Հոսոկը ստիպված մինչև դուռը քարշ տվեց փոքրին։
֊Դե Ջիսոն,ի՞նչ է սա,֊հոգնած հարցրեց Հոսոկը,֊վերջ տուր,ուրբաթ օրը նորից հանդիպելու ենք,ինչո՞ւ ես նվնվում։
֊Հյոն,֊նվնվաց Ջիսոնը,երբ Հոսոկը հագավ իր բաճկոնն ու կոշիկները,֊ախր ինչո՞ւ չես կարող սպասել։
֊Իմ ընկերը խանդում է,֊քմծիծաղեց Հոսոկը ու տղայի մազերը խառնելուց հետո,դուրս գնաց։
Դոնհեն,ինչպես միշտ,նախատեց նրան,ինչպես դպրոցական երեխայի։Հոսոկը լուռ նստեց նրա հետևում։Եվ այն պահին,երբ նրանք շարժվեցին,դարպասների մոտ կանգնեց սև սպորտային մեքենան։Մեքենայից մի տղա դուրս եկավ,բայց Հոսոկը նրան չկարողացավ տեսնել։

1 страница8 июля 2022, 16:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!