📓 4 📓
Հոսոկը՝ոտքերը ծալած նստել էր բազմոցին և ձեռքերում սեղմել էր տաք թեյով լցված բաժակը։Լոգանքից հետո ավելի հանգիստ էր զգում իրեն,հագին Թեհյոնի վերնաշապիկն էր և Թեին դա շա՜տ էր դուր գալիս։
Վերջինս նստեց Հոսոկի կողքին ու թույլ ժպտաց։
֊Քեզ ինչպե՞ս ես զգում։
֊Ներիր այս կրկեսի համար,֊շշնջաց Հոսոկը՝գլուխը կախելով։Այտերը մի փոքր կարմրեցին,֊չգիտեմ էլ,թե ինչ կատարվեց ինձ հետ։Նույնիսկ ցավ չեմ զգում մտածելով,որ նա գնացել է,բայց այդ պահին կարծես աշխարհը շուռ եկավ։
֊Դա քեզ ուղղակի հանկարծակիի բերեց,֊ասաց Թեհյոնը ու հասկացավ,որ դիմացինից աչք կտրել չի կարողանում,֊լավ է,որ ցավ չես զգում։
֊Պետք է կարողանալ բաց թողնել,բայց ես չեմ կարողանում,֊խոժոռվեց,հետո բաժակը դնելով դիմացի սեղանին՝
համարձակ նայեց Թեհյոնին,֊համբուրիր ինձ։
֊Ի՞նչ,֊Թեհյոնը շփոթվեց,իսկ Հոսոկը շրթունքները կծեց,բայց հաստատակամությունը չկորցրեց։
֊Ես հարբած չեմ,այնպես որ,համբուրիր ինձ,֊իսկ հետո շշնջալով՝ավելացրեց,֊եթե ուզում ես իհարկե։
֊Ուզում եմ,֊ժպտաց,բայց ժպիտը դողաց,չէր վստահում,֊բայց դու ուղղակի մոռանալ ես ուզում։
֊Թքած,֊ասաց Հոսոկը,իսկ Թեհյոնը աչքը թարթել նույնիսկ չհասցրեց,երբ դիմացինը հպվեց իր շուրթեին։
Եվ Թեհյոնը կզսպեր իրեն,եթե չսկսեր,բայց հիմա,գրողը տանի,հիմա Հոսոկին դիմադրելը իր ուժերից վեր է։Հոսոկը բռնեց դիմացինի վերնաշապիկից ու քաշեց դեպի իրեն։Թեհյոնը՝չդադարելով համբուրել, պառկեց մեծի վրա ու ձեռքերը անցկացրեց նրա վերնաշապիկի տակ։
Հոսոկը բերանը բացեց ու կոնքերը վեր հանեց՝դիպչելով Թեհյոնի օրգանին։Վերջինս կարճ հոգոց հանեց։
֊Գրողը տանի,֊շշնջաց ու հետ քաշվեց,հետո նորից համբուրեց,
նորից,նորից ու նորից։
֊Մի բան արա,֊խնդրեց Հոսոկը,ում շունչը կտրվում էր,֊խնդրում,մի բան արա...
Թեհյոնը համբուրում էր այտերը,
պարանոցը,կրծքավանդակը,դրա հետ մեկտեղ հանում էր վարտիքը։
Երբ ձեռքն առավ օրգանը,Հոսոկը
սարսռաց ու քաղցր հևաց։
Թեհյոնը երբեք ոչ ոքի հետ այսպես նուրբ ու զգույշ չէր վարվել,ոչ ոքի այսքան շատ չէր համբուրել,ոչ ոքի նման հաճույք չէր պատճառել...
Հոսոկը տրվում էր,հևում,քրտնած մատներով սեղմում էր փոքրի մկանուտ ուսերը։
Լայն բազմոցի վրա իրար էին խառնեվել կքոտ սեքսը,համբույրները և այրող հպումները,և միայն այն փաստը,որ իր կողքին Հոսոկն է, Թեհյոնին պարգևում էր նմանը չունեցող հաճույք։
Ավարտից հետո Թեհյոնը գրկեց Հոսոկին,համբուրեց ճակատն ու խոստացավ,որ երբեք բաց չի թողնի։
Բայց երբ արթնացավ,Հոսոկն այլևս կողքին չէր...
☆☆☆
Հոսոկը մահու չափ ամաչում էր ու մահու չափ վախենում։
Դրա հետ մեկտեղ նաև հիվանդացել էր։
Իր բնակարանում (որտեղից Դոնհեն գնացել էր այն ժամանակ,երբ Հոսոկը Թեհյոնի տանն էր) նստել ու քիթը դռնից դուրս չէր հանում։
Ջիսոնի ծնողներին զգուշացրել էր,որ այս շաբաթ պարապմունք չի լինելու,անջատել էր հեռախոսը ու համակարգչով փորձում էր նոր աշխատանք գտնել։
Դոնհեի համար գնալը կարծես ոչինչ էր։Ու Հոսոկը մտածում էր,թե ծանր կտանի նրա բացակայությունը,բայց արցունքի ոչ մի կաթիլ դուրս չթափվեց,դրա փոխարեն,երբ մտածում էր Թեհյոնի մասին,արցունքներին դադար չկար։
Ամաչում էր,նրա համար,որ չդիմացավ ու համբուրեց Թեհյոնին,նրա համար,որ փախավ,նրա համար,որ շփման բոլոր ճանապարհները փակել էր ու անհետացել։
Նա վախենում էր,որ եղածը Թեհյոնի համար ոչինչ չի արժենա,մտածում էր,թե Թեն նման կերպով ուղղակի մխիթարել է իրեն ու հիմա թքած ունի իր վրա։
Բայց Հոսոկը հասկանում էր,որ Թեհյոնը նման մարդկանցից չէ,ովքեր օգտագործում են մյուսներին,բայց վախին հաղթել չէր կարողանում։
Նա սիրահարված էր Թեհյոնին։Հենց սա էր ամենաշատը վախեցնում։Նա սիրահարված էր Թեհյոնի նուրբ ու զգույշ շարժումներին,զուսպ պահվածքին,խնամող տեսակին։Սիրահարված էր,բայց չէր կարողանում իրեն հավաքել ու խոսել հետը։
Այլևս Ջիսոնի հետ աշխատել չէր ուզում,բայց գնալ ու դա երեխային ասել էր պետք։Չնայած վախենում էր հիասթափեցնել երեխային։
Հոսոկը տնից դուրս եկավ միայն մեկ շաբաթ անց։Գունատ ու ահավոր հոգնած տեսք ուներ,երբ գնում էր Ջիսոնենց տուն։Հույս ուներ,որ Ջիսոնը լաց չի լինի,իր գնալու համար։
Դարպասների զանգը տվեց ու աչքն էլ չթարթեց,երբ դրանք բացվեցին։Ուսերը վեր ու վար արեց ու ներս մտավ՝հուդիի գլխարկը գլխին քաշելով ու ձեռքերը գրպանները դնելով։Ինչ֊որ մեկին հեռանալու մասին լուրը հայտնելու համար տղամարդկություն է պետք,իսկ Հոսոկը այն չունի,հենց դրա համար էլ փախել էր Թեհյոնի մոտից,այն գիշերվանից հետո։
Նա հանգիստ մտավ ներս ու աչքի անցկացրեց միջանցքը,բայց հաջորդ վայրկյանին արդեն ուզում էր փախչել,երբ իր դիմաց Թեհյոնին տեսավ։Ջիսոնը արագ վազեց ու փակեց դուռը՝զրկելով Հոսոկին փախուստի միակ ճանապարհից։
Հոսոկը կծկվեց,երբ Թեհյոնը մոտեցավ իրեն։
֊Հիմա կսպանեմ քեզ,֊նուրբ ժպտաց Թեհյոնը։
֊Պետք չէ,ապրել եմ ուզում,֊խնդրեց Հոսոկն,ում ձայնը դողում էր։
֊Խափեցիր ու փախար այո՞,֊չարախինդ ժպիտով Թեհյոնը լրիվ մոտեցավ Հոսոկին,ով մեջքով հենվեց դռանը։Փոքրիկ,դավաճան Ջիսոնը անհետացավ՝նրանց մենակ թողնելով։
֊Դա դեռ հարց է՝ով ում է խափել,֊շշնջալով հակաճառեց։
֊Չոն Հոսոկ,֊մռնչաց Թեհյոնը ու երկու ձեռքերով հենվեց դռանը՝Հոսոկի գլխի երկու կողմերում,֊ես այստեղ եմ եկել ամեն գրողի տարած օր,նույնիսկ սովորելուդ վայրն եմ իմացել,հարյուր անգամ զանգ եմ տվել...Անդադար մտածում էի ու փորձում հասկանալ,թե ինչը այն չեմ արել։
Հոսոկը շատ էր ուզում իրեն մեղավոր զգալ,բայց այն,ինչ զգում էր միայն երջանկություն էր։Թեհյոնը մռայլ ամպերի նման կախվել էր վերևում,բայց հայացքը նման էր սիրով,անհանգստությամբ ու թեթևությամբ պատրաստված կոկտեյլի,որը Հոսոկն ուզում էր խմել մինչև վերջ։
Փորձեց զսպել,բայց չկարողացավ,ժպտաց։
֊Դու դեռ ժպտո՞ւմ ես,֊դժգոհեց Թեհյոնը,իսկ Հոսոկը գրկեց նրա կոնքերն ու ճակատը հենեց կրծքավանդակին։Թեհյոնը քարացավ։
֊Ուղղակի հասկացա,թե ինչքան շատ եմ քեզ սիրում։
Զգաց,թե ինչպես Թեհյոնի սրտի բաբախյունը կրկնապատկվեց,իրենն էլ հետ չէր մնում...
Հոսոկին թվում էր,թե ուրախությունից կպայթի։
֊Նյարդային խանգարումներիս համար պարտք ես ինձ,֊ասաց Թեհյոնը,երբ Հոսոկը հետ քաշվեց ու նայեց աչքերի մեջ,֊ինչո՞վ ես պատրասվում պարտքդ փակել։
֊Համբույրներո՞վ,֊առաջարկեց Հոսոկն ու թաթերի վրա կանգնեց,֊կարող եմ հենց հիմա էլ սկսել։
֊Երկար ես վճարելու,֊զգուշացրեց Թեհյոնը։
֊Թեկուզ մի ամբողջ կյանք,֊համաձայնեց։
<<Հույս ունեմ մի ամբողջ կյանք>>,֊մտածեց Հոսոկը։
Թեհյոնը մոտեցավ ու ծածկեց դիմացինի շուրթերն իր շուրթերով։
֊Ասում էի չէ՞,որ դու պետք է ծանոթանաս եղբորս հետ,֊զրնգուն ձայնով ասաց Ջիսոնն ու փախավ,երբ տղաները իրարից կտրվեցին ու վազեցին նրա հետևից...
