Մաս 27
Եվգենյան արթնացավ, երբ մեքենանան ընթացքի մեջ քարի հանդիպելով դղրդաց: Նա նայեց իրեն, հագին ոչինչ չկար բացի շապիկից ու հիշելով, թե ինչպես է հայտնվել այդ վիճակում' ժպտաց:
Աչքի տակով նայեց Արամին, նա հանգիստ մեքենա էր վարում:
-Ինչո՞ւ ես ժպտում,-հանկարծ ասաց Արամը:
-Ինքդ էլ գիտես:
Արամը սկսեց ծիծաղել:
-Չես ուզում նախկին տեղդ վերադառնալ:
-Հիմա, հագնվեմ ու գամ:
-Միայն թե անցած անգամվա նման չէ, մի քիչ արագ: Ես չեմ ուզում այսօր ամբողջ օրը մնալ ճանապարհին:
-Տեսնենք,-խորամանկ հայացք ընդունելով ասաց Եվգենյան:
Բայց այս անգամ նա ուղղակի արագ հագավ իր շորտը ու նստարանների արանքով տեղափոխվեց առաջ: Նա իր հեռախոսը միացրեց մեքենային ու իր սիրելի երգերը միացրեց :
Playlist
Jah Khalib-Всё что мы любим секс наркотики
Charlie Puth-Attention
Charlie XCX-Boys
Selena Gomez-Fetish
Hurts-Beautiful ones
Imagine dragons-Believer
One republic-Secrets
Duke Dumont-Ocean drive
Red Hot Chilli Peppers-Goodbye angels
LP-Tightrope
Նրանք անձայն երաժշտություն էին լսում, ուրախ էին, բայց վերջին երկուսի ժամանակ Եվգենյան նկատելի տխրեց:
Իջեցրեց ոտքերը դիմապակու մոտից, հենվեց բաց պատուհանին ու աչքերը փակեց: Արամը նկատեց, որ նա տխուր է: Նա հասկացավ, որ պատճառը Red Hot-ի երգն է և պարզապես ձեռքը դրեց նրա ծնկի վրա:
Եվգենյան շրջվեց ու գրկեց նրան: Դա կարծես օժանդակության և օգնության փրկարար օղակ լիներ:
-Հրեշտակները թռան...
-Իմ հրեշտակը դեռ այստեղ է...
Նա համբուրեց նրա ճակատը:
Ամեն անգամ, երբ Արամը համբուրում էր նրա ճակատը, Եվգենյան ուղղակի ամբողջովին զգում էր, ուղղակի զգում էր նրա սերը, ուշադրությունը, տխրությունը, երբ նա էր տխրում ու նրա իրական ու նուրբ համբույրը նրան երկինք էր տանում:
Նրանք այդպես մնացին մոտ քսան րոպե, իսկ հետո Եվգենյայի հեռախոսը զանգեց:
-Հայրիկն է, -նա պատասխանեց:
-Այո պապ:
-Դե, ինչպե՞ս եք, արդեն հասել ե՞ք:
-Դեռ, ոչ, բայց քիչ է մնացել, դուք ինչպե՞ս եք:
-Դե...Եվգենյա, ես գիտեմ քո և մորդ մինջև երեկ տեղի ունեցած խոսակցության մասին և ուզում եմ, որ ուշադիր լինես: Արամը իհարկե լավ տղա է, բայց ամեն դեպքում տղա է...
-Հայրիկ, վերջ, հերիք է,-Եվգենյան իրեն մի քիչ անհարմար զգաց:
-Լավ, լավ, ես քեզ վստահում եմ:
-Լավ, սիրում եմ քեզ:
-Մենք էլ քեզ: Հասնեք, կզանգես:
Եվգենյան անջատեց հեռախոսը և նորից բռնեց Արամի ձեռքը:
-Ի՞նչ էին ասում:
-Որ քեզնից հեռու մնամ...,-ժպտալով ասաց Եվգենյան,-բայց դրա համար արդեն շաաատ ուշ է:
-Այո, բավականին:
Ու հենց այդ պահին Եվգենյան հիշեց, որ նրանք էլի չէին պաշտպանվել:
-Արամ, ես մոռացա պահպանակ գնեմ:
Արամը մտածմունքների մեջ ընկավ:
-Այո, մենք երբեք չենք պաշտպանվել:
-Մոռացա պահպանակ գնել:
-Հյուանոց գնալուց առաջ կգնեմ:
-Լավ:
Բայց Արամը մտախոհ էր երևում : Նրան հանգիստ չէր տալիս այդ միտքը:
-Իսկ մի գուցե դու դեղեր խմես, Եվգենյա, որովհետև ես այնքան էլ չեմ սիրում այդ պահպանակները:
-Կարելի է և այդպես:
-Եվ մի գուցե քեզ մի հղիության թեստ էլ գնենք, նախօրոք իմանանք, եթե ինչ-որ բան լինի:
-Կարծում ես, որ ես կարող եմ հղի լինել:
-Դե, մենք երբեք չենք պաշտպանվել, ամեն դեպքում արի ստուգենք, իմանանք մեր անելիքը:
-Լավ:
Նրանք երկուսն էլ համարում էին, որ երեխա ունենալու համար դեռ վաղ է: Եվգենյան նույնսիկ այն մտքին էր, որ ամուսնանալուց հետո էլ պարտադիր չի միանգամից երեխա ունենալը:
Նա կարդացել էր <<Սերը ապրում է երեք տարի>> գիրքը և վախենում էր անխուսափելիից:
Գրքում ասվում է, որ սերը տարեց տարի մահանում է, և դա կախված չէ մարդկանցից, ուղղակի օրգանիզմում սիրահարվելու ժամանակ առաջացած քիմիան անհետանում է:
Նա իհարկե գիտեր, որ սիրում է Արամին, բայց վախենում էր գրողի թեորիայից:
-Ինչի՞ մասին ես մտածում,-մտքերից նրան հանեց Արամը:
-Մտածում եմ, որ երեխան հիմա անտեղի կլիներ:
-Ինչո՞ւ,-զարմացած հարցրեց Արամը:
-Այսի՞նքն,-նրա արձագանքից Եվգենյան վախեցավ:
-Ես կարծում էի, որ աղջիկները հենց միայն դրա մասին են երազում:
-Դե, ոչ բոլորը: Մենք դեռ ինքներս երեխաներ ենք:
-Երեխա ունենալու համար պետք է հասուն լինել, որպեսզի երեխան լավ, ամուր ու իդեալական ընտանիքում ապրի:
-Համաձայն եմ:
-Արդեն հասնում ենք:
Եվգենյայի տրամադրությունը բարձրացավ: Նա անհամբեր շարժումներ սկսեց անել:
-Սպասիր մեքենան կայանեմ, հանկարծ դուրս չթրչես պատուհանից,-նրան նայելուց հետո ծիծաղելով ասաց Արամը:
-Լավ, լավ, արագ:
Թռչկանը իհարկե աննկարագրելի գեղեցկություն ունի : Նրա մեծությունը նկարներով տեսնելն անհնար է, ուղղակի պետք է հայտնվել նրա կողքին :
Արամը և Եվգենյան շրջեցին շուրջ բոլորը, Եվգենյան խնդրեց նրան մի քանի նկար անել: Այս ջրվեժը աննկարագրելի էր:
Նրանք խնդրեցին, որ նրանց ինչ-որ մեկը միասին նկարի:
Դա հիանալի վայր էր: Շատ զբոսաշրջիկներ կային, բոլորը լուսանկարվում էին:
Նրանք այնտեղ մնացին մոտ երկու ժամ, շրջեցին և ուսումնասիրեցին նաև ջրվեժի շուրջը: Արդեն երեկոյան ութն էր, երբ նրանք որոշեցին հյուրանոց գտնել:
Նրանք մի քանի հոգուց հարցրին, թե արդյոք մոտակայքում հյուրանոց չկա:
Նրանք մեկը գտան: Բայց այնտեղ գնալուց առատ, ինչպես պայմանավորվել էին, Արամը մտավ դեղատուն, գնեց ինչ-որ պետք է և նրանք գնացին հյուրանոց:
Եվգենյան վերցրեց թեստը և միանգամից գնաց պետքարան: Արամը լարված սպասում էր նրան: Մի քանի րոպեից նա դուրս եկավ:
-Պետք է հինգ րոպե սպասել,-և տեսնելով Արամի լարված դեմքը, ավելացրեց,-մի վախեցիր, ես համոզված եմ, որ հղի չեմ:
Արամը լարված ժպտաց:
-Իսկ եթե ես հղի լինեի, դու ի՞նչ կանեիր:
-Դեռ չգիտեմ, երևի նրան անուն կմտածեի:
-Դու կպահեի՞ր երեխային,-Եվգենյան իրոք զարմացած էր, դա աին Արամը չէր, որին նա մեկ ամիս առաջ ճանաչում էր:
-Այո, ինչո՞ւ չէ:
-Իսկ, այդ դեպքում հիմա ինչո՞ւ ես վախեցած:
-Դե, ես կցանկանայի, որ դա իր ժամանակին լիներ:
-Հըմ, տեսնենք:
Աղջիկը գնաց ու նստեց նրա կողքին: Գրկեց թևից ու ասաց.
-Մեր երեխան....
Եվգենյան նայեց թեստին և ինչպես ինքն էր ենթադրում' պատասխանը բացասական էր:
Նրանք երկուսն էլ խորը շունչ քաշեցին:
-Գնանք քնելու, ես շատ հոգնած եմ,-ասաց աղջիկը:
-Գնանք:
Նրանք այնքան հոգնած էին, որ հագուստով էլ պառկեցին: Արամը գրկեց Եվգենյային' հետևից : Նրանք ամուր իրար փաթաթվեցին ու քնեցին:
Սա էլ նոր մասը: Հուսով եմ' ձեզ դուր կգա, իսկ Թռչկան իսկապես արժի այցելել:
Հ.Գ. Ես հիմա, իհարկե բոլորից ուշ գրանցվել եմ ASKfm-ում, եթե ինձ ցանկանաք հարցեր տալ, անգամ անանուն, 😃ես պատրաստ եմ պատասխանել: Անունս նույն է' Yeva MIR
Բարի գիշեր💜🌙🌙⭐⭐⭐
