24 страница27 апреля 2026, 08:55

Մաս 24

Եվգենյա

Մայրս ու հայրս տուն էին վերադարձել մի փոքր շուտ: Արամն էլ շուտով կհասներ, նրա հետ հինգ րոպե առաջ եմ խոսել: Աստված իմ, ինչպե՞ս պետք է նրանց ասեմ : Հայրս ինչպե՞ս կընդունի, իսկ եթե հարցնեն, թե այս ամենը ինչի՞ց սկսեց: Ի՞նչ պետք է ասեմ, նա ինձ հետ քնել էր ուզում, ես վրեժ լուծե՞լ:

-Աղջիկս, ի՞նչ է պատահել:

Մայրս ինձ հանկարծակիի բերեց, նրա հետևում կանգնած էր նաև հայրս:

-Այո, ի՞նչ է պատահել,-հարցրեց նաև հայրս:

-Ես ձեզ այսօր ինձ համար շատ կարևոր մարդու հետ պետք է ծանոթացնեմ: Նա իմ կյանքում կարևոր դեր ունի: Նա շուտով այստեղ կլինի,-մի շնչով ասացի ես:

-Այո՞,-միասին հարցրին ծնողներս,-և ո՞վ է նա:

-Մի քանի րոպեից կիմանաք, նա շուտով կհասնի: Բայց կարևորը այն է, որ դուք հիշեք' նա ինձ համար շատ-շատ կարևոր մարդ է:

Ես կարծես նրանց մի փոքր վախեցրի:

-Լավ, ես ներքևում կսպասեմ:

Հայրս գնաց, իսկ մայրս ներս մտավ իմ սենյակ ու դուռը փակեց:

-Դա Արա՞մն է:

-Դու որտեղի՞ց գիտես,-զարմացած հարցրի ես:

-Դե, ես ձեզ տեսել էի սրաճարանում, հիշո՞ւմ ես:

Ախ այո, իմ կուսությունը կորցնելու օրը: Ես հիշեցի այդ օրը, Արամը չափազանց նուրբ էր ինձ հետ:

-Հաա,-ես կարմրեցի:

-Դուք ընկերությո՞ւն եք անում:

-Այո...

-Երբվանի՞ց

-Դե, այդ հարցին դժվար է պատասխանելը:

-Լավ գնամ հորդ մոտ...

-Նրան դեռ ոչինչ չասեց

-Չեմ ասի, գնամ նրա հետ սպասեմ: Նա ապշած կլինի,-նա ծիծաղեց ու այդ ծիծաղը իմ հուզմունքը չքացրեց:

Մայրս շատ լավ էր ճանաչում հորս ու եթե նա ժպտում է, ուրեմն ոչ մի ահավոր բան լինել չի կարող:Վերջ, հանգստացիր Եվգենյա, ամեն ինչ լավ կլինի:

Ես լսեցի դռան զանգը, Արամը արդեն այստեղ էր ու վայրկյան առաջ ձեռք բերված հանգստությունը ինչ-որ տեղ կորավ:

Ինչպես հայրս դա կընդունի:

Ես չէի շտապում դուրս գալ սենյակիս, ես աչքերս փակել ու նստել էի:

Անցան րոպեներ, բայց ոչ ոք ինձ այդպես էլ չկանչեց:

Հանկարծ իմ դուռը թակեցին, մայրս էր:

-Աղջիկս, ինձ թվում է, որ քո ներկայությունը պարտադիր է ներքևում,-որքան կարող էր մեղմ մայրս ասաց, որ պետք է միանամ նրանց:

-Գալիս եմ:

Ես բռնեցի նրա ձեռքը եւ մենք ներքև իջանք: Հայրս և Արամը կանգնած էին աստիճանների ներքևում և ինձ էին սպասում: Հայրս մտազբաղ էր, նա արդեն գիտեր: Արամը ժպտում էր ինձ:

-Բարև,-ասացի ես նրան:

-Բարև:

Ես բաց թողեցի մորս ձեռքը մոտեցա Արամին, համբուրեցի այտը և բռնեցի նրա ձեռքը:

Հայրս եւ մայրս ուշադիր հետևում էին իմ գործողություններին: Մենք բոլորս իրար էինք նայում, Արամը' ինձ:

-Արամը եկել է քեզ հետ ընկերություն անելու թույլտվություն խնդրելու,-լուրջ ձայնով ասաց հայրս:

-Այո,-ասացի ես:

-Դուք երբվանից եք հանդիպում, ինչպե՞ս ես չեմ նկատել:

-Դա մենք էլ չենք նկատել,-ասաց Արամը,- մենք ուղղակի չկարողացանք առանց իրար ու վերջ:

-Եվգենյա, ի՞նչ կասես դու,-հարցրեց հայրս:

-Հայրիկ, ես ավելացնելու ոչինչ չունեմ: Ես սիրում եմ նրան ու ուզում եմ, որ իմ կյանքի կարևոր մարդիկ ' դու և մայրիկը, հասկանաք ու ընդունեք իմ ընտրությունը: Դա ինձ համար շատ կարևոր է:

-Եվգենյա, հասկացիր ինձ: Սա ինձ համար անակնկալ էր: Արամը շատ լավ տղա է, ես դեմ չեմ, որ դու նրա հետ հանդիպես, բայց ես դեռ չեմ կարողանում մարսել այս լուրը:

-Հայրիկ, ես քեզ սիրում եմ,-նա հասկանում է ինձ, ես նրան իսկապես շատ էի ուզում ասել այդ խոսքերը: Ես մոտեցա նրան ու գրկեցի:,-դու դեմ չես...

-Իհարկե ոչ, ես չեմ ուզում քեզ տխուր տեսնել ու եթե քո երջանկության աղբյուրը Արամն է, ուրեմն ես կրկնակի երջանիկ եմ:

-Ես նրան կպահպանեմ, պարոն Համբարձում, -հորս ձեռքը սեղմելով ասաց նա:

Ես մոտեցա Արամին ու գրկեցի նրան, նա այնքան իմն էր:

-Դե, ուրախ եմ, որ իրար հասկացաք: Գնանք, ես ձեր սիրած տորթն եմ թխել' շոկոլադե:

-Մենք հիմա կգանք, ես ուզում եմ Արամին մեր տունը ցույց տալ:

-Լավ, ես թեյ կպատրաստեմ:

Ես բռնեցի նրա ձեռքը ու տարա վերև, իմ սենյակ: Էքսկուրսիան այդտեղից կսկսենք:

Մենք մտանք սենյակ ու ես բռնեցի նրան ու հենեցի դռանը:

-Ես սիրում եմ քեզ:

Ես համբուրեցի նրան այնքան ուժեղ ու կրքոտ, որ նա կարծես սկսում էր գրգռվել: Նա ձեռքը դրեց իմ մեջքին եւ այն դանդաղ սկսել էր սահել ներքև: Այն հասավ իմ հետույքին:Նա բարձրացրեց իմ աջ ոտքը, նա ինձ ուզում.էր ինձ, բայց հանկարծ կանգ առավ:

-Ի՞նչ է, ծնողներս քեզ վախեցնում են:

-Խնդիրն էլ հենց այն է, որ դա ինձ ավելի է գրգռում, բայց ես չեմ կարող:

-Արամ հերիք է: Պայմանը չեղյալ եմ համարում:

-Չէ, Եվա (նա ինձ կարճ այդպես էր անվանում): Ես պետք է ինքս ի.ձ ապացուցեմ, որ դա չէ ինձ քո մեջ գրավում, այսինքն ոչ միայն դա:

-Լավ, գնացինք ներքև,-տխուր ասացի ես:

Ես արդեն ուզում էի դուռը բացել, բայց նա բռնեց ինձ հետևից ու սեղմեց իր արդեն քարացած անդամին:

-Դու ինձ այդքան շա՞տ ես ուզում:

Ես գլխով դրական նշան արեցի:

-Գուցե հենց քեզ է պետք ստուգել, ոչ թե ինձ:

Ես ծիծաղեցի, հարվածեցի նրա քարի պես ամուր ու մենք իջանք ներքև:

Մայրիկն ու հայրիկը արդեն թեյն էին խմում, երբ մենք միացանք նրանց:

-Ահա, թե դուք որտեղ եք: Միացեք մեզ,-ասաց մայրս:

-Եկանք,-բացականչեցի ես:

Տրամադրությունս չափազանց բարձր էր: Հայրիկի համաձայնություն ինձ համար աշխարհ էր:

Մենք նստեցինք նրանց դիմաց, Արամը իմ ձեռքը բաց չէր թողնում:

Մենք թեյը խմեցինք ու կերանք իմ սիրելի քաղցրավենիքը: Այն հիանալի էր, ինչպես միշտ:

-Ինչպե՞ս են դասերդ, Եվգենյա,-հարցրեց հայրիկը:

-Լավ, շուտով քննություններն են, տաս օրից և վերջ: Ինչպե՞ս թե վերջ, իսկ քո ծնո՞ւնդը:

-Լավ, հայրիկ, ծնունդ է էլի:

-Ե՞րբ է ծնունդդ,-հարցրեց Արամը:

-Հունիսին:

-Իսկ օրը՞:

-Նա ամաչում է իր ծննդյան օրից,-ծիծաղելով ասաց մայրիկը:

-Այն հունիսի մեկին է:

Արամը կարծես թե հազիվ էր ծիծաղը զսպում:

-Այո, իմ ծնունդը հունիսի մեկին է: Բայց ես ոչ թե նրանից եմ նեղվում, որ այն մանուկների պաշտպանության օրն է, այլ այն բանից, որ այն յուրահատուկ օր չէ, միայն իմ օրը չէ: Այնպես որ կարող ես ծիծաղել,-բարկացած ասացի ես Արամին:

-Մի նեղացիր,-ձեռքս նորից բռնելով ասաց նա:

Ես ինչպե՞ս կարող էի նրանից նեղանալ:

-Լավ, դուք այստեղ մնացեք, մենք մի կես ժամով գործ ունենք: Մեր հաճախորդներից մեկին շտապ խորհրդատվություն է պետք: Մայրս կգա ինձ հետ:

-Հիմա՞ պետք է գնաք: Առավոտյան չի լինի՞:

-Ոչ, աղջիկս: Մենք արագ կավարտենք:

Մայրս պատրաստվեց ու նրանք դուրս եկան: Երևի երբ մենք վերևում էինք, նրանց հիվանդը այդ ժամանակ էր զանգել:

-Դե, ի՞նչ անենք,-հարցրի ես Արամին,-ու գլուխս դրեցի բազմոցի ծայրին:

Արամն էլ հենվեց մյուս ծայրին:

-Արի ինձ մոտ:

Ես գլուխս դրեցի նրա որովայնի վրա: Այն այնքան ամուր էր ու միևնույն ժամանակ շատ փափուկ: Ես երկու ձեռքով գրկեցի այն:

-Արձակուրդներ են շուտով,-ասաց Արամը:

-Այո

-Ո՞ր երկիր ես ուզում գնալ:

-Ոչ մի:

-Ինչպե՞ս ես ուզում հանգստանալ:

-Չգիտեմ: Ուղղակի ուզում եմ, որ միայն ես և դու լինենք ու ճանապարհը:

Նա շոյում էր իմ մազերը և ես էլ չնկատեցի, թե ինչպես փակեցի աչքերս ու քնեցի...

Աշխատանքից ազատվել եմ, որ ավելի արագ գրեմ😃😃😃

Գնահատեք այս մասը⭐⭐⭐⭐Մեկնաբանությունների եմ սպասուււււււմ😃💚💚💚

24 страница27 апреля 2026, 08:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!