23 страница27 апреля 2026, 08:55

Մաս 23

Եվգենյան քնից շատ շուտ արթնացավ: Նա դա ատում էր...

Գնաց լոգարան, հագնվեց ու իջավ ներքև : Նրա մայրը արդեն նախաճաշ էր պատրաստել ու սպասում էր նրան:

-Բարի լույս,-դժգոհ ասաց նա' մորը:

-Բարի լույս:

-Հայրիկը որտե՞ղ է:

-Քիչ առաջ դուր եկավ, շտապ գործեր ուներ: Շուտով ես էլ եմ դուր գալիս: Կուզե՞ս, քեզ մինչև համալսարան կհասցնեմ:

-Չէ, ես ինքս:

-Լավ, ինչպես կուզես: Դե, ես գնացի,-նրա մայրը վերցրեց պայուսակը ու դուր եկավ:

Եվգենյան նախաճաշեց, վերցրեց հեռախոսը ու հավաքեց Արամի համարը: Նա նրան կարոտել էր: Երեկ նա նրան տուն բերեց ու նրանք էլ չեն խոսել:

-Ալլո:

-Արամ, ես արթուն եմ:

-Շնորհավորում եմ,-ծիծաղելով ասաց նա:

-Շնորհակալ եմ,-ժպտաց Եվգենյան:

-Սպասիր, հինգ րոպեից տեղում կլինեմ:

-Դու արդեն ճանապարհի՞ն էիր:

-Ուզում էի քեզ նախաճաշ մատուցել անկողնում, բայց չհասցրի:

-Լավ, արի սիրելիս, սպասում եմ:

Նա անջատեց հեռախոսը ու առաջին անգամ մտածեց, թե ինչպես պետք է ծնողներին պատմի Արամի մասին:

Դա մի փոքր դժվար կլինի: Նրանք Արամին ընդունել են միշտ որպես իմ հոր փաստաբան, նա երբեք ցույց չի տվել, թե ինչ հարաբերությունների մեջ են նրանք ու հիմա ԲՈՒՄ, նա նրա ընկերն է:

Հեռախոսը զանգեց, Արամն էր:

-Դուրս արի,-ասաց Արամը ու անջատեց:

Եվգենյան հետ եկավ իր մտքերի աշխարհից ու տանից դուր եկավ, նստեց Արամի մեքենան ու համբուրեց նրա շուրթերը' երկար ու այնպիսի կրքով, որ կարծես նրան մի քանի ամիս չէր տեսել:

Նա ձեռքը դրել էր Արամին, իսկ նա իր հերթին գրկել էր նրա գոտկատեղը:

-Եթե իմանայի, որ այսքան կարոտելու ես, մի փոքր էլ ուշ կգայի: Այդ ժամանակ ավելի երկար կհամբուրեյիր:

-Սիրում եմ քեզ,-նրա ձեռքը դեր նրա այտին էր ու դանդաղ իջավ դեպի պարանոց:

Արամը մեղմ ժպտաց: Նա այնպիսի քնքշությամբ էր նայում նրան...

-Գնացի՞նք,-հարցրեց Արամը' մի քանի րոպե հետո:

-Ըհը, -Եվգենյան տեղավորվեց իր տեղում ու կապեց ամրագոտին:

Նրանք լուռ էին մեքենայի մեջ:Աղջիկը շատ մտածկոտ էր ու տղան դա նկատեց: Նա առհասարակ շատ էր նայում նրան:

-Ինչի՞ մասին ես մտածում:

-Ոչնչի,-հանկարծակիի գալով ասաց Եվգենյան:

-Չես ուզո՞ւմ ասել:

Մի քանի վայրկյան լռությունից հետո Եվգենյան ասաց.

-Մեր :

-Եվ, -Արամը մի քիչ վախեցավ նրա պատասխանը լսելուց հետո:

-Ես չգիտեմ' ինչպես ասել ծնողներիս' մեր մասին:

-Աաա...

-Չգիտեմ, թե հայրս ինչպես կվերաբերվի սրան:

-Ես կխոսեմ նրա հետ: Ե՞րբ ես ինձ ձեր տուն հրավիրում:

Եվգենյան մի տեսակ վախեցած նայեց նրան:

-Դեռ շուտ է, Արամ:

-Ինչպես կուզես,-ասաց նա:

-Դու ճիշտ հասկացիր, դեռ ժամանակը չէ: Թող նրանք մոռանան այն ամենը, ինչ նոր է պատահել, հետո ես քեզ մեր տուն կտանեմ, լա՞վ,-նրան չտխրեցնելու համար ասաց աղջիկը:

-Ես չեմ նեղանում,-նա բռնեց նրա ձեռքը,-ուղղակի չեմ ուզում, որ դու ինչ-որ բանի համար տխրես ու մտածմունքների մեջ ընկնես: Սիրում եմ, երբ դու ժպտում ես, որովհետև այդ ժամանակ հասկանում եմ, որ իմ գոյությունը քո կողքին իմաստ ունի:

Եվգենյան նայում էր նրան ու մտածում,թե որքան անարդար է վարվում նրա հետ: Նա իրեն մեղավոր զգաց Արամի այս խոսքերից հետո:

-Արի այսօր, ժամը 18:00 մեր տուն: Ձգձգելը իմաստ չունի: Ես կկարողանամ հանգիստ շունչ քաշել:

-Արի սպասենք, եթե ուզում ես: Ես քեզ չեմ շտապեցնում:

-Չէ, որքան շուտ, այնքան լավ:

-Լավ, այսօր վեցին: Ես կգամ 14:15, լա՞վ:

Նրանք հասան համալսարան: Եվգենյան իջավ մեքենայից ու ներ մտավ յոթերորդ մասնաշենք: Ամբողջ օրը նա լարված անցկացրեց, երկու անգամ չպատասխանեց հոր զանգերին: Դասերը այնքան ջղաձիգ անցան, որ նա երդում էր տուն հասնելու մասին:

Վերջապես հնչեց զանգը ու Եվգենյան շնչակտուր դուրս թռավ համալսարանից: Արամը նրան էր սպասում:

-Ողջույն:

-Ողջույն,-իրեն ժպտալ ստիպելով ասաց աղջիկը:

-Գնանք:

Նրանք նստեցին մեքենան: Եվգենյան մի փոքր հանգստացավ Արամին տեսնելով: Նա հանդարտված էր: Վերջին միտքը, որը նա ունեցավ դա այն էր, որ վերջում, միևնույն է, ամեն ինչ կավ կլինի:

-Դու էլի մտազբաղ ես:

-Միայն լավ մտքերով եմ զբաղված:

-Օրինակ,-նրա պատասխանից ուրախացած հարցրեց Արամը:

-Դե, օրինակ' ես, դու, հետևի նստատեղի վրա, առանց...

-Եվգենյա, ինչո՞ւ ես դա անում,-բարկացած հարցրեց նա:

-Ինչը ՞

-Դու պայման ես դնում ու ինքդ էլ խախտում ես այն: Ես գիտեմ, թե դու ինչ ես ուզում անել...

-Դու ինքդ հարցրիր, թե ինչի՞ մասին եմ ես մտածում, այնպես որ դու ես մեղավոր,-նրանից բարձր խոսելով ասաց աղջիկը:

Արամը ոչինչ չպատասխանեց, Եվգենյան թեքեց գլուխը ու նայում էր դեպի դուրս:

Նրանք գնում էին լուռ, առանց խոսելու:

Եվգենյան տխուր էր զգում իրեն: <<Մի՞թե նա ինձ էլ չի ցանկանա: ես նրան էլ չեմ հետաքրքրո՞ւմ>>:

Վերևից թափվող մտքերի մեծ ալիքից փրկվելով նա նկատեց, որ նրանք դեպի տուն չեն գնում, բայց ոչինչ չհարցրեց : Արամը ձեռքը դրեց նրա ծնկները վրա: Եվգենյայի մարմնող դող անցավ, նա ցնցվեց: Որքան էր նա նրա ձեռքերը կարոտել ու ոչ միայն...

-Ես քեզ մի տեղ կտանեմ:

-Որտե՞ղ:

Նա շրջվեց, նայեց նրան ու ժպտաց, նա չէր ասի: Նրա ժպիտը տեսնելով Եվգենյան չէր կարողանում չժպտալ:

Նա ժպտաց ու հասկացավ, որ արդեն դրժեց նրա հետ չխոսելու երդումը, որը ինքն իրեն երեք րոպե առաջ էր տվել : Բայց նախորդ մտքից ազատվել չկարողացավ:

Նա ձեռքը դրեց նրա ձեռքին ու աղաչող հայացքով նրան էր նայում' աննկատ:

Նրանք հասան մի կիսակառույց շինության մոտ:

-Դու ինձ բերել ես կորցնե՞ս,-ժպտալով  հարցրեց աղջիկը:

-Այո, բերել եմ, որ միասին կորենք. ...

Նա գրկեց նրան ու այստեղ ընդհանրապես կարևոր չէ' Եվգենյան գրկեց Արամին, թե Արամը' Եվգենյային:

Արամը վերցրեց նրա այտերը իր ափերի մեջ ու սկսեց շոյել դրանց կարմիրը: Նրանք նայում էին միմյանց աչքերի մեջ: Թեթև քամի էր սկսվել ու Եվգենյայի մազերը ընկան աչքերի վրա: Արամը դրանք հավաքեց նրա ականջների հետևը ու դանդաղ մոտեցավ նրա կիսաբաց արած շրթունքներին:երեք եւ քարերով վայրկյանից հետո նրանք արդեն անբաժան էին:

Նրանք սիրում էին իրար շրթունքներով ու դա ավելի անձնային էր, ավելի ինքնամփոփ էր երկուսի համար, քան սեքսը:

Եվգենյան այլևս մեքենայի մտքերը չուներ, դրանք անհետացան' հենց Արամը դիպավ նրա շուրթերին:

-Սիրում եմ քեզ:

-Սիրում եմ:

-Ցանկանում եմ քեզ:

-Դու չես էլ պատկերացնում, թե որքան եմ ես քեզ ցանկանում, հենց այստեղ ու կապ չունի մեքենայի ներսում, թե վրան: Դու չես պատկերացնում, թե ես ինչ կանոնի քեզ հետ, եթե քեզ ապացուցելու ոչինչ չունենայի,-Արամը կրճտացրեց ատամները, կարծես ուզում էր ինքն իրեն հանգստացնել,-բայց դու իմ կողքին ես ու ես հազիվ զսպում եմ ինձ:

Եվգենյան նորից իրեն մեղավոր զգաց:

-Ոչինչ, մեր սերտ փորձ է ձեռք բերում ու ես գիտեմ, թե երբ կգա դրա ժամանակը: Դու դա միանգամից կիմանաս,-գլուխը կախ ասաց աղջիկը:

Նրանք մոտ երեսուն րոպե մնացին այդ ամայի վայրում, որտեղ նրանց ոչ ոք չէր խանգարի:

Տուն հասնելու ժամանակ նրանք երկուսն էլ աներևակայելի երջանիկ էին: Եվգենյան բռնել էր նրա ձեռքը :

-Դե, հասանք, գնա: Մի քանի ժամից ես այստեղ,կլինեմ:

-Իսկ ինչո՞ւ ես գնում: Միևնույն է, նրանք հենց 18:00-ին են տուն վերադառնում, արի տուն գանաք, հետո ես քեզ նրանց կներկայացնեմ:

-Չէ, ես մի քանի անավարտ գործեր ունեմ, պետք է գնամ, չտխրես առանց ինձ:

Եվգենյան համբուրեց նրան ու գնաց,տուն:

Սիրելիներս, կներեք, որ երկար ժամանակ չէի գրել( Ուղղակի ինչպես ասում են' ստեղծագործական ճգնաժամ էր😃, որը անցավ😃

Դե, տեսնենք ձեզ դուր կգա նոր մասը😃😃⭐⭐⭐⭐⭐

23 страница27 апреля 2026, 08:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!