22 страница27 апреля 2026, 08:55

Մաս 22

Նրանք հասան Արամի տուն, որտեղ ապրում էին նրա հայրը եւ մայրը:
Եվգենյան մինչև վերջ էլ չիմացավ, թե ո՞ւր են նրանք գնում : Նա միայն մտածում էր պայմանի մասին, որովհետեև, եթե առաջ մտածում էր միայն նրա կողքին լինելու մասին, ապա այդ հարցն արդեն լուծված է, բայց հիմա նա նրան էր ցանկանում:

Նա նույնիսկ մի պահ մտածեց, թե հնարավոր է, որ հենց ինքը չի հասկացել մինչև վերջ իր զգացմունքները, որ Արամի <<հիվանդությամբ>> հենց ինքն է վարակվել, բայց մի պահ առանց նրա գոյության կյանքը պատկերացնելուց հետո հասկացավ, որ երբեք, ոչ ոքի բացի նրանից չի սիրել ու էլ չի սիրի:

-Իջիր, հասանք,-նրան ժպտալով ասաց Արամը:

-Ո՞ւր հասանք:

-Իմ ծնողների տուն:

-Ի՞նչ, ինչո՞ւ, դու չպետք է այդպես վարվեյիր, շատ ես շտապում, Արմ...

-Ես չեմ փախցրել քեզ ու բերել, որ այստեղ ապրենք,-ծիծաղելով ասաց նա,-ուղղակի ուզում եմ, որ իմ կյանքի կարևոր մարդիկ ճանաչեն միմյանց: Դու կսիրես մորս ու հորս:

-Դու համոզվա՞ծ ես, որ չես շտապում...ես...իսկ եթե նրանց դուր չգամ,-մեքենայից դուր գալով ասաց աղջիկը,-իսկ եթենրանք ինձ չհավանեն...

-Նրանք քեզ չեն կարող չհավանել,-ձեռքը Եվգենյայի ուսին դնելով ասաց Արամը,-եթե ես քեզ սիրում եմ, ապա նրանք նույնպես կսիրեն,-նա համբուրեց աղջկա ճակատը ու նրանք մտան տուն:

Միջանցքն անցնելով մտան հյուրասենյակ: Արամի հայրը նստած էր իր սովորական տեղում ու թերթ էր կարդում:

-Բարև հայրիկ, մայրիկն ո՞ւր է,-ձեռքով Եվգենյայի նրբիրանից բռնելով հարցրեց նա:

-Բարև որդիս,-առանց նրան նայելու ասաց հայրը,-խոհանոցում է, սուրճ է պատրաստում:

-Ուրեմն ասա, թող մեկն էլ ավելացնի, մենք հյուր ունենք,-հայրը աչքերը բարձրացրեց ու տեսավ մի սիրունիկ, ժպտացող աղջկա,-ծանոթացիր, Եվգենյա: Եվգենյա, սա հայրս է' Կարենը:

-Հաճելի է ծանոթանալ աղջիկ ջան:

-Ինձ նույնպես,-մի փոքր հուզված ասաց նա:

-Եվգենյայ իմ ընկերուհին է հայրիկ,-այդ պահին ներս եկավ մայրը: Նա լսել էր որդու ասածը:

-Ի՞նչ...,-զարմացած հարցրեց նա: Նրանք բոլորը շրջվեցին նրա կողմը:

-Մայրիկ, սա Եվգենյան է եւ դու ամեն ինչ ճիշտ լսեցիր:

-Ուրախ եմ Ձեզ հետ ծանոթանալու համար,-ասաց նա աղջկան: Եվգենյան ժպտաց ու սեղմեց նրա ձեռքը:

-Ես նույնպես:

-Դե, նստենք,-ասաց Արամը:

-Եթե զգուշացնեիր, որ գալու եք, ես սուրճ կպատրաստեի նաև ձեզ համար...

-Ոչինչ, ես սուրճ չեմ խմում:

-Միգուցե թեյ, հյութ...

-Չէ...

-Ես նրան հյութ կբերեմ,-ասաց Արամը ու գնաց խոհանոց:

-Գիտեք, Դուք առաջին աղջիկն եք, ումԱրամը բերել է մեզ հետ ծանոթացնելու համար,-ասաց Արամի մայրը:

-Մենք արդեն մտածում էինք, որ նա հոմոֆոբ է,-ծիծաղելով ասաց հայրը:

-Ոչ, այդպես մի ասա,-բարկացած ասաց նրա կինը:

Եվգենյան ծիծաղեց Արամի հոր ասածի վրա: Նրանք նույնիսկ չգիտեն, թե նա որքանով հոմոֆոբ չէ: Իսկ նա գիտի, այս մտքի վրա նա կարմրեց:

Արամը հետ եկավ այն պահին,  երբ բոլորը ծիծաղում էին:

-Ի՞նչ է պատահել,-զարմացած հարցրեց նա,-ես մեկ րոպեյով էի ձեզ մենակ թողել, -Եվգենյան նույնպես ծիծաղում էր:

-Ուղղակի խոսում էինք,-ասաց մայրը:

-Դե,տարբեր բաներից: Դու ավելի լավ է պատմիր, թե ինչպես եք ծանոթացել:

Նրանք միմյանց նայեցին, Եվգենյան գլուխը կախեց, կարծես չէր ուզում հիշել, թե ինչի համար են ծանոթացել: Արամը միանգամից հասկացավ նրան:

-Դա այդքան էլ հետաքրքիր չէ, ես հետք կպատմեմ...

-Հիմա պատմիր, դա ինձ հետաքրքրում է...

Արամը արդեն ուզում էր նորից մերժել, բայց Եվգենյան ասաց.

-Իմ ծնողները պատրաստվում էին բաժանվել, և իմ հոր իրավաբանը Արամն էր...

-Կներեք, ես չէի ուզում Ձեզ համար այդքան ցավոտ թեմա շոշափել, ուղղակի ինձ հետաքրքիր էր...Նա երբեք ոչ ոքի չի բերել մեզ հոտ ծանոթացնելու ու մեզ հետաքրիքր է, թե ինչի համար է նա ձեզ ընտրել...

-Մաա,  թե ես ինչու եմ նրան ընտրել եթե միայն ես և նա էլ իմանանք' բավարար է: Ես նրան սիրում եմ ու ուզում էի, որ դուք էլ նրան ճանաչեք:

-Ոչ մի վատ բան չկա նրա մեջ, որ քո մայրը ուզում է ճանաչել ինձ: Դու ճանապարհին ասացիր, որ հենց դա էլ ակնկալում ես,-մեղմ Արամին ժպտալով ասաց նա:

-Ներեք ինձ, ես չգիտեի, որ ձեր ծնողները....

-Չէ, նրանք չբաժանվեցին, դա ուղղակի ընտանեկան ճգնաժամ էր, որ անցավ:

-Հիանալի է,-ուրախ ասաց Արամի մայրը,-դա լավ լուր է: Այսինքն այդ վատ ժամանակներից ձեզ մնաց միայն ձեր ծանոթությունը:

-Այո,-Եվգենյան քնքշությամբ  նայեց Արամին, -մնաց միայն նա:

-Դրա համար արժեր նաեւ խմել, բայց մենք շտապում ենք աշխատանքի եւ ձեզ մենակ ենք թողնում:

-Ցավում եմ, բայց պիտի գնանք, կարևոր գործ ունենք: Եթե զգուշացնեիք ձեր գալու մասին, մենք մեր գործերը կհետաձգեինք...

-Ոչինչ, մենք դեռ էլի կհանդիպենք, հանգիստ գնացենք...

-Լավ սիրելիներս, մենք գնացինք,-Արամը մայրը համբուրեց երկուսին էլ ու նրանք հեռացան:

-Դե, ինչո՞վ ենք մենք հիմա զբաղվելու,-ձեռքերը մեջքի հետևումս պարելով հարցրեց Եվգենյան:

Պարզ էր, թե նա ինչ էր ուզում, բայց Արամը չափազանց հանգիստ էր, նա չէր պատրաստվում պայմանը դրժել:

-Ես քեզ տունը ցույց կտամ,-ասաց նա:

Եվգենյան մի փոքր հիասթափված էր ինչ է, բայց հենց նա էր, չէ՞, որ այդ պայմանը դրեց: Արամենց տան յոթ սենյակները, բերքատու այգին, լողավազանը տեսնելուց հետո աղջիկը հարցրեց.

-Իսկ, ո՞րն է քո սենյակը:

-Այնտեք այնքան էլ հավաքված չէ, մի ուրիշ անգամ..

-Չէ, հիմա գնանք...ինձ այնքան էլ իի հետաքրքրում դրա մաքրությունը,-Արամը նայեց նրան, նա կարծես զարմացած էր, կամ էլ ինչ-որ բան չէր հասկանում:

-Լավ, գնանք:

Նրանք բարձրացան երկրորդ հարկ, աջից առաջին դուռը նրանն էր: Նրանք ներս մտան, բայց սենյակը մաս-մաքուր էր:

-Մաքուր է...

-Երևի մայրիկն է կարգի բերել,-նա ակնհայտորեն խաբում էր:

-Ինչո՞ւ չէիր ուզում սենյակդ ցույց տալ,-բարկացած հարցրեց Եվգենյան, -դու գիտես, որ ես հասկանում եմ, թե դու երբ ես ստում:

-Մեր պայմանի պատճառով: Ինձ, առանց այն էլ դժվար է զսպելը, իսկ դրա համար նախատեսված վայրում ավելի դժվար է...

Եվգենյան իրեն լրիվ հիմար էր զգում, ախր նա երկուսին էլ տանջում էր...

Նա ոչինչ չասաց ու նրան միասին դուրս եկան: Երբ Արամը դուռը փակեց, աղջիկը ասաց.

-Մի բան չեմ հասկանում, այդ երբ է մեզ տեղը խանգարել ,-նա ժպտաց ու իջավ ներքև:

Արամը նույնպես ժպտաց, նա հասկանում էր, նրանք երբեք չեն նայել տեղին: Զբաղվել են դրանող որտեղ ուզել են, երբ ուզել են ու ինչքան ուզել են....

Սպասում եմ Ձեր մեկնաբանություններին ու ⭐⭐⭐-երին:

Հ.Գ. Կիրակի օրը կարելի նաև երկու մաս հրապարակել...😃💚💚💚

22 страница27 апреля 2026, 08:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!