21 страница27 апреля 2026, 08:55

Մաս 21

Արամ

Ես վերադարձա մեքենայիս մոտ: Սպասում եմ նրան...

Ես հատուկ չմտա այդ դասասենյակ: Դալլաքյանին հանդիպեցի ներքեւում ու բա ինձ խնդրեց հանդիպել ուսանողների հետ:

Չէի սպասում, որ նրան կհանդիպեմ: Նա այնքան բարկացած էր թվում, որ ես տրամադրություն չունեի այլևս' լսարանից դուրս գալուց հետ: Նա տխուր էր, նա չժպտաց, նա չխոսեց, ի՞նչ հույսով սպասեմ, որ նա կգա:

Ես միայն գիտեմ, որ նա ինձ սիրում է, բայց կարող է արդյոք սերը հաղթել հպարտությանը: Դե, մենք հենց այսօր էլ դա կիմանանք : Դեռ 13:30 էր, դասերի ավարտին դեռ քառասունհինգ րոպե կար: Ես իջա մեքենայից ու գնացի մասնաշենքի կողքին գտնվող փոքրիկ խանութը: Երեք հատ սուրճ գնեցի ու հյութ' նրա համար:

Մայրս ասում է, որ եթե ինչ-որ բան ուզում ես, որ ստացվի, քեզ այնպես պահիր, թե դա արդեն հարյուր տոկոսով եղած գործ է ու դա այդպես էլ կլինի: Տեսնենք...

Ես նստեցի մեքենան, շատ շոգ էր, ես միացրի օդափոխիչը, հետո' երաժշտություն միացրի:

Սառը սուրճը ինձ օգնեց մի փոքր աշխուժանալ, այլ ոչ թե մտածկոտ նստել:

Արդեն 14:06 էր, նա շուտով կգար եւ հուսով եմ, որ էլ երբեք չէր գնա:

Նա, նույնիսկ տխուր այնքան գեղեցիկ էր:

Եթե ես նրա հետ չլինեմ, ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ:

Ես առաջին անգամ իմացա, թե ինչ է սերը ու էլ չեմ ուզում  առանց նրա ապրել...

Շենքի երկրորդ հարկի բաց պատուհանից լսեցի, թե ինչպես հնչեց զանգը, նայեցի ժամացույցին,  14:16 էր, ուսանողների մի մեծ խումբ դուրս թափեց համալսարանից: Ես դեռ նրան չէի տեսնում:

Բոլորը ինչ-որ տեղ էին շտապում, վազում, բայց նա դեռ չկար: Գուցե, նա չի գալու...

Հեղինակ

Եվգենյան հավաքեց իրերն ու դուրս գնաց: Նա հեռվից տեսավ Արամի մեքենան, տեսավ նրան դրա մեջ նստած ու նկատեց, որ նա հենվել է ղեկին ու գլուխը ծածկել է ձեռքերով: Եվգենյան ուղղակի հետեւում էր նրան : Նա նույնիսկ խղճաց նրան:

Հանկարծ նա տեսավ, թե ինչպես մի աղջիկ մոտեցավ նրա մեքենային: Դա այն անտանելի Մերին էր: Նա հենվել էր կաց պատուհանին ու ինչ-որ բան էր ասում Արամին: Եվգենյան բարկացավ ու արագ քայլերով մեքենայի հետևի մասից մոտով նրանց:

-Շատ գեղեցիկ մեքենա ունես, արի մի քանի պտույտ անենք միասին,-ասաց Մերին, երբ Եվգենյան թաքնվել էր մեքենայի ետնամասում :

-Ես ժամադրված եմ,-ասաց Արամը:

-Ցավալի է, դե, ինչ արած, մինչ նոր հանդիպում,-նա ժպտաց Արամին, մատներով անցկացրեց մեքենայի դռան վրայով ու անհետացավ:

Եվգենյան անքան կատաղած էր, որ քիչ էր մնում նրա հետեւից գնար ու հարձակվեր նրա վրա, եւ նա հենց այդպես էլ կաներ, եթե նրան ինչ-որ մեկը հետեւից չբռներ: Նա կտրուկ շրջվեց ու տեսավ Արամին: Նա ժպտում էր:

-Հնարավոր է դու չգիտես, բայց մեքենաները տեսախցիկներ ունեն նաեւ ետնամասում,-նա շարունակում էր ժպտալ,-նստիր մենք պետք է խոսենք:

Եվգենյան ոչինչ չէր պատասխանում, նա ուղղակի նայում էր նրան:

-Նստիր, խնդրում.եմ,-արդեն առանց ժպիտի ասաց Արամը:

Եվգենյան կախեց գլուխը ու նստեց մեքենայի մեջ: Արամը նույնպես նստեց, բայց նրանք մի քանի րոպե ոչ խոսեցին, ոչ էլ նայեցին միմյանց:

-Ես սիրում եմ քեզ: Գիտեմ, որ դժվար է դրան հավատալը, մանավանդ իմ պարագայում, բայց ես սիրում եմ...Ու այն աղջկա հետ, որին դու տեսար իմ բնակարանում, իրոք ոչինչ չի եղել...,-ասաց Արամը:

Աղջիկը նայեց նրան:

-Ես հավատում եմ քեզ...

-Այդ դեպքում ինչի՞ համար է այս ամենը

-Դու մեր հանդիպման առաջին իսկ օրից առել ես, որ չես կարող սիրել, քեզ համար կանայք ուղղակի հրապուրանք են, ոչ ավելի: Դու ինչպե՞ս կարող ես համոզված լինել, որ ուղղակի սեքս չես ուզում ինձ հետ, այլ մի ուրիշ բան:

-Դա հրապուրանք չէ, ես հաստատ գիտեմ...ես դա կզգայի : Ես ուղղակի քեզ սիրում եմ, դու ինձ ես սիրում: Չենք կարող մենք պարզապես միասին լինել:

-Արամ, եթե դու մի անգամ էլ ինձ ցավեցնես,  ես էլ չեմ ապրի...սուդանի հասկանո՞ւն ես...

-Եթե ես քեզ մեկ անգամ էլ ցավեցնեմ, ես ինքս էլ չեմ ապրի...

Նրանք նայում էին միմյանց. ..

-Խնդրում եմ, վստահիր...

-Ես ասացի, որ քեզ վստահում եմ...

-Ուրեմն վստահիր նաև ինքս իմ զգացմունքները հասկանալուն...

Նրանք դեռ կանգնած էին համալսարաանի առաջ, լուռ նստած նայում քին միմյանց...Եվգենյան ինչ-որ բան էր փորձում կարդալ նրա աչքերում, իսկ Արամը ուղղակի նորից ու նորից ուզում էր համբուրել նրան, բայց չէր համարձակվում...

-Լավ...

Արամը նետվեց դեպի աղջիկը, գրկեց նրան, համբուրեց: Եվգենյան էլ նրան գրկեց ու պարզապես սկսեց լաց լինել: Նրանք այնքան էին միմյանց կարոտել...

-Բայց մի պայմանով: Մենք էլ իրար հետ չենք քնի...

-Մինչեւ ամուսնությո՞ւնը ...

-Ես դա չէի ուզում ասել...

-Ես հասկացա, թե դու ինչ էիր ուզում ասել: Իհարկե, ինձ համար դժվար կլինի լինել քո կողքին ու չդիպչել քեզ...ինձ նորից մնում է բավարարվել նրանով, ինչ արդեն եղել է,-նա խորամանկ ժպտաց :

Եվգենյան էլ չկարողացավ զսպել ժպիտը:

-Շատ ծիծաղելի է...բայց դա իմ պայմանն է:

-Ինչպես կասես...

Եվգենյան դա արեց ստուգելւո համար, թե ինչ է պետք Արամին իրենից, սե՞ր, թե սե՞քս:

-Գնանք մի տեղ-ասաց Արամը:

-Որտե՞ղ...

-Դե, մի շատ լավ մարդու հետ ծանոթանալու...

-Ո՞մ, ասա, --աղջիկը անհամբեր սպասում.էր պատասխանի:

-Ասել չեմ կարող, բայց հուշում.նա նույնքան կարևոր մարդ է իմ կյանքում, որքան որ դու...

Եվգենյան էլ չպնդեց, նա միայն շրջվեց պատուհանի կողմը ու թեթեւ ժպտաց:

Նրան հանգիստ գնում էին: Եվգենյան նայում էր պատուհանից դուրս, Արամը' նրան, երբ մեքենան կանգնում էր:

Նա զգաց, որ նա տխուր է: Նա ձեռքը դրեց Եվգենյայի ծնկին ու հարցրեց.
-Քեզ հետ ինչ-որ բան այն չէ՞, ինչ է պատահել

-Ոչինչ, ուղղակի մտածում եմ,-նա զգում էր նրա ձեռքը իր ոտքին ու արդեն փոշմանում էր պայմանի համար, բայց Արամը ոչ մի ավելորդ բան չարեց: Երբ լուսացույցի վրա կանաչը վառվեց,  նրանք շարժվեցին: Եվգենյան նրա կողքին նստած ուղղակի այրվում էր: Այդ հպումը սպանեց նրան: Նա ուղղակի ուզում էր նրան: Նա նրան կարոտել էր...

Սպասում եմ Ձեր մեկնաբանություններին ու ⭐⭐-երին, նրանք նորից միասին են!!!!

21 страница27 апреля 2026, 08:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!