20 страницаОпубликовано: 27.07.2017. 20:09
230

Озвучивание не поддерживается в этом браузере

Մաս 20

Եվգենյա

Դասը արդեն սկսվել էր, բայց դասախոսը դեռ չկար, իսկ համալսարանի գործող օրենքներով, եթե դասախոսը քսան րոպեից ավել չի գալիս, ուրեմն քո գնալու դեպքում դու բացակա չես ստանում:

Անցել էր տասը րոպե ու դռան ձայնից ես հասկացա, որ մեր բախտը այսօր չի բերելու:

Առաջին ժամը ոչ մասնագիտական  առարկա էր, իրավագիտություն: Իրականում, սիրում էի այս դասը, ուղղակի այս մի քանի օրը ես ոչ մի բանի տրամադրություն չունեի:

Նստած էի վերջին նստարանին իմ կուրսընկերոհու' Լառայի հետ:

Դասախոսը ներս մտավ, մենք բարեվեցինք, բայց ես նրան չտեսա հետեւի շարքից: Լսարանում աշխուժության նոտաներ լսվեցին, բոլորը քչփչում էին:

-Այն ի՞նչ սիրունիկ է Դալլաքյանի հետ:

Քանի որ ես ծայրին էի նստած, դուրս հանեցի գլուխս ու տեսա Դալլաքյանին, որըմատյանն էր դնում սեղանին, իսկ մի քանի վայրկյանից հայտնվեց նաեւ երկրորդը:

Ես կարծես թե ջերմություն ունեի, որովհետեև նրա կողքին Արամին էի տեսնում:

-Ուսանողներ, այսօր ես ձեզ մոտ եմ հրավիրել Իրավագիտության ֆակուլտետի նախկին ուսանող, ներկայումս հաջողակ փաստաբան Արամ Հովհաննիսյանին: Դուք նրան հարցեր կտաք իր գործունեության հետ կապված ու նա կփորձի պատասխանել: Սա կարող եք սեմինար համարել,-ես ջերմություն չունեի:

Արամը, գրատախտակի մոտ դրված աթոռը մոտեցրեց դասախոսի սեղանին ու նստեց: Ես անընդհատ նրան էի նայում ու հանկարծ նրա աչքերն էլ գտան ինձ, բայց ես արագ թեքեցի հայացքս: Նկատեցի, թե նա ինչպես ժպտաց:

-Ախր, շատ սիրունն ա,-նորից կրկնեց Լառան ու այնպես չէ, որ ես նրա հետ համաձայն չէի, բայց պարզապես լռեցի:

Ես նորից նայեցի Արամին,  նա դեռ հայացքով ինձ էր հետեւում :

-Դե, ո՞վ է ուզում հարցեր տալ:

Լսարանում ոչ մի ձեռք չերևաց: Դասախոսը դեռ սպասում էր:

-Եկեք, ես սկսեմ, իսկ նրանք հետո հարցեր թող տան:

-Հա, եթե ուզում եք ու եթե ուսանողները ոչինչ չեն ուզում ասել,-վերջին բառերը մի փոքր բարկությամբ ասաց Դալլաքյանը:

-Իրավաբանի մասնագիտությունը միաժամանակ եւ ամենահետաքրքիրն է, եւ ամենավտանգավորը, եւ ամենաանկանխատեսելին: Հետաքրքիր է նրանով, որ երբեք չգիտես, թե քո հաջորդ գործը ինչ ընթացք կտա քո հետագա գործունեության համար: Յուրաքանչյուրը նոր հնարավորություն է, նոր շանս, նոր ձեռքբերում, կամ էլ նոր անկում: Վտանգավոր է, որովհետեև չգիտես, թե ո՞ւմ կհանդիպես, ի՞նչ նոր բան կսովորես, գործը ինչ նոր շրջադարձեր կունենա: Ամենաանկախատեսելին էլ արդեն պարզ է: Եթե նույնիսկ դու դատարանում, քո կարծիքով, հիանալի ես պաշտպանել քո հաճախորդի շահերը, դու 100% վստահ ես քո հաղաթանակի վրա, բայց դատարանը կարող է լրիվ այլ բան մտածել ու որոշումը քո օգտին չկայացնել,-նա խոսում էր վստահ, ձեռքերը սեղանին էին դրված: Ես նրան իմ դիմաց նստած աղջկա ուսի վրայից էի նայում այնպես, որ նա չնկատի իմ հայացքը:

Ի՞նչ գործ ուներ նա այստեղ, ինչպե՞ս էր հայտնվել իմ լսարանում: Ես նրան նույնիսկ չէի ասել, որ սովորում եմ:

-Հիմա՞ էլ հարցեր չունեք ,-նորից հարցրեց Դալլաքյանը:

Կարծես թե երկրոդ շարքից ես ձեռք նկատեցի:

-Այո, Մերի, -ախ այդ հիմար Մերին, երեւի ուզում է իրեն ցույց տալ:

Նա կուրսի մեծամիտը, ինքնագոհը ու նորաձեւն էր: Երեւի իր ճաշակով տղա էր տեսել ու ուզում էր նրա ուշադրությունը գրավել:

-Ես մի հարց ունեմ,-ասաց նա Արամին լայն ժպտալով:

Արամը նայեց նրա' թեթև ժպտալով: Այդ պահին ես ցանկացա ապտակել նրան ու արդեն ուղիղ նայում էի նրան:

Նա նկատեց իմ հայացքը, քմծիծաղ տվեց ու նորից նայեց Մերիին:

-Ո՞րն է Ձեր վերջին, ամենահետաքրքիր գործը:

-Ես ավելը լուրջ հարցի էի սպասում, Մերի?,-ասաց դասախոսը:

-Ես կպատասխանեմ, -ասաց Արամը,-չնայած այդ գործը դատարան չհասավ,-ու նա նորից աչքի տակից նայեց ինձ,-ամուսնալուծության հարց էր, որը բարեբախտաբար ամուսնալուծությամբ չավարտվեց: Նրանք մի աղջի ունեին, որն էլ նորից միավորեց նրանց:  Ու քանի որ դա շատ կարեւոր գործ էր ինձ համար, ես մանրամասները չեմ պատմի, բավարարվեք այսքանով-նա թեթև ժպտաց ու այս անգամ առանց ենթատեքստի, ուղղակի բարի նայեց ինձ:

Ես ուղղակի նայեցի նրան, բաց, առանց որևէ դեմքի միմիկայի: Ես նրան այնքան ուժեղ եմ սիրում: Հուսով եմ, որ նա էլ ինձ մի օր գոնե դրա կեսի չափով կսիրի: Ավելին պահանջել անզոր եմ: Սիրում եմ նրան ու վերջ:

-Դա այնքան էլ հետաքրքիր չէր,-հիասթափված ասաց Մերին,-ես մանրամասնությունների էի սպասում:

Արամը շարունակում էր ինձ նայել ու միայն իմիջիայլոց ասաց.

-Նայած ում համար....

Երբ Արամը դա ասաց, ես հիշեցի մեր առաջին անգամը: Հիշեցի, թե նա ինչպես էր համբուրում ինձ եւ ակամայից ժպտացի: Նա դա նկատեց ու այդ պահին չգիտեմ ինչու գլուխը կախեց, կարծես ինչ-որ բան հիշելով:

Ես տխրեցի նրան այդպես տեսնելով: Անկախ անեն ինչից ես միշտ ցանկացել եմ, որ նա երջանիկ լինի, նույնիսկ այն պահին, երբ նրան տեսա այդ քածի հետ անկողնում:

Այդ պահը եկավ աչքերիս առաջ ու ես նույնպես տխուր գլուխը կախեցի: Այդ մտորումներից ինձ հանեց առաջին քառասուն րոպեի զանգը:

-Լավ, գնացեք դասամիջոցի, բայց չուշանաք հաջորդ քառասունից,-ասաց Դալլաքյանը,-իսկ ես կճանապարհեմ մեր հյուրին:

Դասախոսը վեր կացավ, ուսանողները խմբերով դուրս եկան, բայց Արամը դեռ նստած էր ու նայում էր ինձ: Հետո երբ նկատեց, որ Դալլաքյանը ուզում է նրան դուրս ճանապարհել, նա վեր կացավ ու քայլեց սեղանների միջով' դեպի իմ նստարանը:

Նա ձեռքը դրեց իմ սեղանին ու նույն տխուր դեմքով ' կարծես խնդրում էր ինձ.

-Ես քեզ 14:15 կսպասեմ դարպասների մոտ, մենք պետք է խոսենք....խնդրում եմ...,-նա չսպասեց իմ պատասխանին, ուղղակի քայլեց դեպի Դալլաքյանը,  որը հետաքրքրված մեզ էր նայում:

-Իմ վաղեմի ծանոթն էր,-լսեցի, թե ինչպես ասաց նա դասախոսիս ու նրանք միասին դուրս եկան լսարանից:

Ես ուղղակի տպավորված էի: Կարծես' որևէ կարևոր բան էլ տեղի չէր ունեցել, բայց ես խղճո՞ւմ էի նրան, ինչ է: Բայց ինչո՞ւ, չեմ հասկանում:

Սա խղճահարություն չէր, ես նրան չէի խղճում: Ես խղճում էի ինքս ինձ, որ ապրում եմ առանց նրա:

Ախր, կարևորի կյանքում մեր երջանիկ պահերը շատացնելն է, բազմապատկելը, հարյուրապատկելը...Ու ինձ համար այդ հարյուրապատիկը նա է: Միայն նա: Նրան մոտ լինելով ես երջանիկ եմ: Նա ես եմ: Եւ միթե ամենահաճելի բանը սիրո համար տանջվելը չէ: Հարցը հռետորական է, քանի որ ես գիտեմ պատասխանը, իհարկե ԱՅՈ: Սիրում եմ....

Դասերը ավարտվեցին, ես իրերս էի հավաքում' նրա մոտ գնալու համար...

Կներեք ուշ-ուշ գցելու համար(

Հուսով եմ, որ այն ձեզ գոնե դուր կգա😃

Комментарии

0 / 5000 символов
Пока нет комментариев. Будьте первым!