Մաս 19
Եվգենյան հավատում էր, որ Արամը իրեն չի դավաճանել: Նա հավատում էր նրա յուրաքանչյուր խոսքին, որովհետեև նա գիտեր նրան, նա չէր ստի ու եթե ասում է' չի արել, ուրեմն չի ստում:
Իսկ թե ինչո՞ւ նրան մի անգամից չներեց, ապա դրա պատճառը միայն կասկածն էր, որ հենց Արամը ճիշտ է ընկալում իր զգացմունքները, եւ որ նա իսկապես սիրում է նրան: Հնարավոր է, որ նա չի գիտակցում, թե դա ընդամենը կապվածություն է:
Ոչինչ , եթե սիրում է, ուրեմն չի հոգնի նրա համար պայքարելուց, թող տանջվի ու եթե չհրաժարվի, ուրեմն իսկապես սիրում է:
Այդպես էր մտածում Եվգենյան, արդեն իրենց անակնկալ հանդիպումից երեք ժամ անց ու սա նրա վերջնական որոշումն էր' սպասել:
Արամը տուն վերադարձավ, բայց այս անգամ' հայրական:
Նա մտավ տուն, մայրն ու հայրը նստած էին հյուրասենյակում: Արամը ներս մտավ, բարեւեց բոլորին, համբուրեց մորը ու նստեցվնրա կողքին' բազմոցի վրա:
-Դու երկու օր տանհ չես գիշերել :
-Այո, ես շատ գործ ունեի, մայրիկ: Խնդրում եմ հարցեր չտալ:
-Սա հարց չէր, ավելի շուտ փաստերի արձանագրում:
Արամի մայրը բարձրահասակ, միշտ դասական հագնվող ու ողջամիտ կին էր: Նրա մազերը միշտ գեղեցիկ հարդարված էին, նա միշտ շպարված էր ու նույնիսկ տանը բարձրակրունկներ էր հագնում: Նա դատախազ էր աշխատում ու գործը մեծ ազդեցություն էր ունեցել նրա բնավորության վրա: Նա խիստ էր բոլորի հետ, բացի Արամից: Կարծես այն մեղմությունը, որը նրանից պետք է ստանան նրա շրջապատի բոլոր մարդիկ, նա այդ ամբողջը տալիս էր Արամին:
-Լավ, մամ: Ես պետք է լոգանք ընդունեմ ու նորից գնամ:
-Նորի՞ց գնաս, հիմա՞:
-Այո, ես շատ գործեը ունեմ, բայց խոստանում եմ տուն վերադառնալ այսօր,-Արամը վեր կացավ բազմոցից ու շարժվեց դեպի իր սենյակ:
-Լավ, գնա: Ուշ չգաս...,-Արամը արդեն վերեւում էր:
-Նրա հետ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում ու դրա մեջ աղջիկ է խառնված,-ասաց նա ամուսնուն' Կարենին, երբ Արամը արդեն իր սենյակում էր:
-Ի՞նչ գիտես, ինչ-որ բան է ասել քեզ, ինձ' չէ,-զարմացած հարցրեց նա:
Արամը բնավորությամբ ավելի շատ հորն էր նման: Չէր սիրում շատ խոսել, ավելի շատ սիրում էր լսել: Նրանք երկուսով հիանալի լեզու էին գտնում միմյանց հետ, որովհետեվ երկուսն էլ գիտեին, թե երբ է պետք դիմացինին հարցեր չտալ: Արամի հայրը բեղեր ուներ, մազերը սև էին, բայց սպիտակները արդեն երեւում էին:
-Ոչինչ, բայց ես այդպես եմ կարծում
-Լավ կլինի, թե չէ ես սկսում եմ մտածել, որ նա արվամոլ է,-այստեղ նա բարձր ծիծաղեց, քանի որ նա հիանալի գիտեր Արամի նախասիրությունները:
-Այդպես մի ասա,-բարկացավ կինը:
-Կատակում էի, հանգիստ: Ուղղակի նա երբեք ոչ մի աղջիկ չի բերել մեզ հետ ծանոթացնելու...
-Երեւի հիմա կբերի...,-ասաց մայրը:
Արամը ցնցուղ էր ընդունում: Նա սիրում էր մտածել միայն ցնցուղի տակ եմ մեքենայի ղեկին:
Նա մտածում էր նրա մասին: Նա այնքան գեղեցիկ էր ու նա սիրում էր նրան: Աշխարհը կարծես կենտրոնացել էր Արամի սրտում ու նա զգում, հասկանում ու ընկալում էր այն ամենը ինչ տեսնում էր, կամ էլ նա գժվել է: Այդ մտքի վրա նա ժպտաց:
<<Նա իմն է լինելու, նա իմն է>>.ինքն իրեն ասաց,նա ու վերցնելով սրբիչը փաթաթեց այն թաց կոնքերին:
Եվգենյան սովորում է Երեւանի պետական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետում ու արդեն ամսից ավելի է դասի չէր գնացել: Որոշել էր, որ այսօր անպայման պետք է գնար : Առավոտյան շուտ արթնանալը նրա ամենաչսիրած զբաղմունքն է, բայց այս առավոտյան նա դա հաճույքով արեց, կարոտել էր համալսարանը:
Նա արթնացավ, նստեց մահճակալին ժամը 07:00-ին: Այսօր ապրիլի 25-ն էր, օրը երկուշաբթի :
Նա նայեց պատուհանից դուրս, ամեն ինչ կանաչ էր, ամեն ինչ լուսավոր:
Նա գնաց ցնցուղի տակ: Գրողը տանի, նա նորից հիշեց Արամին: Եվ դա ամեն անգամ ցնցուղիտակ մտնելիս : Ինչո՞ւ միայն նա դա արեց հենց այնտեղ: Հիմա հանգիստ լոգանք ընդունել էլ չի կարողանա:
Այս անգամ նա ցնցուղի տակ ընդամենը տասը րոպե մնաց, որը նրա համար չափազանց անսովոր էր:
Նա հագավ իր սիրելի մանր ծաղիկներով սպիտակ զգեստը ու բաց կապույտ գույնի կոշիկները:
Մազերը հորդորելու տրամադրություն չկար, դրա համար էլ նա ո.ողղակի դրանք հավաքեց, բաժանեց երկու մասի, ոլորեց սարքով, եւ արձակեց: Դրանք գեղեցիկ կլորացել էին բեքեւի հատվածում: Եվգենյան մի փոքր դիմափոշի քսեց այտերին, որոնց կարմրությունը նա չէր սիրում, եւ ընդգծեց աչքերի միայն վերեւի թարթիչը սև մատիտով: Պայուսակի մեջ դրեց մի քանի տետր եւ իջավ ներքեւ:
Նրա մայրն ու հայրը արդեն արթնացել էին ու նախաճաշ պատրաստել: Նրանք անակնկալի եկան նրան այդքան շուտ խոհանոցում տեսնելով:
-Աղջիկս, ո՞ւր ես գնում այսքան շուտ,-հարցրեց նրան մայրը:
-Համալսարան, ես արդեն շատ դասեր եմ բաց թողել:
-Դու.քեզ արդեն լա՞վ ես զգում:
-Այո, այո: Ի՞նչ եք պատրաստել:
-Դե, նարնջի հյութ, սուրճ ու մորու ջեմով բլիթներ, ի՞նչ ես ուզում:
-Բլիթներ ու հյութ:
Մայրը նրան մատուցեց նրա ցանկացածը:
-Մենք պետք է աշխատանքի գնանք, դուրս գալուց դուռը կփակես:
-Ըհն:
Նրա ծնողները միասին դուրս եկան, Եվգենյան նախաճաշեց ու պատրաստվում էր դուրս գալ:
Արամը նույնպես այսօր շատ վաղ արթնացավ, բանից,նրա համար սա սովորական էր, այնպես որ ոչ ոք չզարմացավ: Նա առանց նախաճաշելու դուրս եկավ ու առաջին բանը, որը նա ցանկացավ անել դա նրան տեսնելն էր:
Նա գնաց նրա տան մոտ, բայց հենց այդ պահին նա տաքսի էր նստում: Նա ուղղակի նրա հետեւից գնաց:
Համալսարանի մոտ, Չարենցի փողոցի վրա մեքենան կանգնեց, նա դուր եկավ մեքենայից ու շարժվեց դեպի դարպասները: Արամը հետեւեց նրան աչքերով, մինչեւ նա մտավ մասնաշենք:
Նա պատրաստվում էր սպասել նրան, բայց քառասուն րոպեից հետո նա արդեն հոգնեց: Նա ուզում էր նրան նորից տեսնել:
Արամը դուրս եկավ մեքենայից եւ շարժվեց դեպի այն նույն շենքը, որը մտավ Եվգենյան:
Սա էլ նոր մասը: Սպասում եմ ձեր մեկնաբանություններին ու եթե հավանել եք, նաեւ ⭐⭐⭐⭐-երին❤
