18 страница27 апреля 2026, 08:55

Մաս 18

Արամ

Ես սիրում եմ նրան ու մի պահ, երբ նրա հայրը ինձ պատմեց տեղի ուենցածը' ես հավատացի, որ նա էլ կարող է ինձ սիրել: Բայց հիմա ես կանգնած եմ նրա դռան առաջ ու չգիտեմ, թե ինչ պետք է անեմ, երբ նրան տեսնեմ,  ինչպես նա կվերաբերվի ինձ, ինչ կանի, եթե ինձ տեսնի իր տանը:

-Ներս արի,-ժպիտով ասաց պարոն Համբարձումը:

-Ես մի րոպեից կգամ, Դուք ներս մտեք:

-Ինչ-որ բա՞ն է պատահել,-հոնքերը կիտելով հարցրեց նա:

-Ոչ, ոչ: Ես....ես մեքենայում բան եմ մոռացել, հիմա կգամ:

Նա ներս մտավ, իսկ ես շարժվեցի դեպի մեքենան' հորինածս հաստատելու համար:

Նստեցի ղեկին ու չգիտեմ,  թե ինչ անեմ: Եթե ես չմտնեմ, ապա ամբողջ կյանքում կափսոսամ, բայց եթե մտնեմ, ապա հնարավոր է, որ ինքս ինձ ատեմ: Ես ախր դժբախտացրի նրան, թե՞ դա ես չէի: Գուցե սխալվում եմ ու նա հիմա չի ուզում ինձ տեսնել կամ, որ ավելի վատ է' նրա համար միեւնույն կլինի:

Դե Արամ, հավաքվիր: Մենք պետք է անենք դա: Ես խորը շունչ քաշեցի ու դուրս եկա մեքենայից:

Տվեցի դռան զանգը: Դուռը բացեց նրա մայրը:

-Բերի օր, ներս մտեք,-նա թեթեւ ժպտում էր, -գնացեք հյուրասենյակ, ես հիմա կգամ:

Ես շարժվեցի առաջ, մտա այն նույն սենյակը, որտեղ սպասում էի նրան' երեկույթից առաջ:

Նա նստած էր բազմոցին, գունատ է, թեյ էր խմում:

Գլուխը կախ էր, երբ ես մտա, հետո նա տեսավ ինձ ու անշարժացավ: Նա գունատ էր, հնարավոր է վատառողջ, բայց գեղեցիկ էր:

-Բարեւ,-ոչ այնքան վստահ ասացի ես:

Նա չպատասխանեց,  միայն աչքերը լայն բացած ինձ էր նայում: Այդ պահին ներս մտավ նրա հայրը ու մայրը:

-Նստիր, տղաս, -մեղմ ասաց պարոն Համբարձումը:

-Ընը,-ասացի ես առանց հայացքս նրանից կտրելու:

-Եվգենյա, Արամը եկել է մեզ շնորհավորելու: Ընտանիքը նորից վերամիավորվելու է,-ուրախ տոնով ասաց նա ու գրկեց կնոջը:

Եվգենյան ոչինչ չպատասխանեց, միայն հայացքը իջեցրեց թեյի բաժակի վրա ու լուրջ հայացք ընդունեց:

-Այո, ես տորթ եմ պատրաստել, Եվգենյայի սիրելին: Դուք պետք է այն փորձեք,-ասաց նրա մայրը:

-Այո...իհարկե,-հայացքս նրա վրա ուղղելով ասացի ես:

-Ձեր սիրած տորթը ո՞րն է,-անակնկալ հարցրեց,Լենան:

-Ես...ես,-ես ջանում էի հիշել, թե ինչ տորթ.եմ սիրում,-ես շոկոլադե տորթեըն եմ սիրում, ամբողջությամբ շոկոլադից ու շոկոլադե միջուկով:

Նրանք բոլորը ինձ, նայեցին, Եվգենյան նույնպես հայացքը բարձրացրեց ու ձախ ունքը նույնպես, կարծես կասկածում էր ասածիս :

Նրա ծնողները սկսեցին ծիծաղել:

-Այ քեզ զուգադիպություն: Հենց հիմա խոհանոցում այդպիսի տորթ է դրված: Եվգենյան նույնպես շոկոլադե միջուկով ու ամբողջովին շոկոլադից հերթեր է սիրում:

Ես նայեցի նրան, նա գլուխը նորից կախեց բաժակի վրա եւ այս անգամ զայրացած էր թվում:

-Լավ, գնամ տորթը կտրեմ: Կօգնե՞ս ինձ,-հարցրեց նա Եվգենյային:

-Ոչ, ոչ, ես ինքս, թող նա հանգստանա, նոր է դուրս գրվել:

-Չէ, ես կարող եմ,-ես լսեցի նրա ձայնը: Մի տեսակ տարօրինակ էր հնչում, կարծես ձայնի մեջ կոպտություն է ավելացել:

-Եվգենյա, չէ: Նստիր ու զբաղեցրու հյուրին, մինչեւ մեր գալը:

-Բայց ես լավ եմ, ես կարող եմ...

-Ասացի' ոչ: Հանստացիր,-նա չկարողացավ էլի ինչ-որ բան ասել:

Նրանք հեռացան,  մենք մենակ մնացինք: Նա նորից նայում էր թեյին, իսկ ես' նրան:

-Ինչպե՞ս ես:

Պատասխան չհնչեց:

-Չես ուզո՞ւմ հետս խոսել...

-Այո, չեմ ուզում,-հանկարծ հայացքը բարձրացնելով ինձ վրա ասաց նա:

-Իսկ ինչո՞ւ:

-Քեզ անպայման ինչ-որ մեկը պե՞տք է, որ հետը խոսե՞ս:

-Ես սիրում եմ, երբ դիմացինը  իմ հարցերին պատասխանում են:

-Դե, դա ուղղելը հեշտ է, ես կարող եմ քո դիմացինը չլինել:

Նա վեր կացավ ու պատրաստվում էր աստիճաններով բարձրանալ իր սենյակ: Ի՞նչ է նրան պատահել:

Ես բռնոցի նրա դաստակից: Նա կանգ առավ, բայց չշրջվեց իմ կողմ:

-Բաց թող,-զայրացած ասաց նա:

-Չեմ բաց թողնի, քանի դեռ չես ասել, թե ի չ է եղել:

-Դու խոսել ես ուզում, ես չեմ ուզում: Այսքանը:

-Ինչո՞ւ չես ուզում խոսել...

-Դու արդեն ունես մեկին, որը քեզ հետ պատրաստ է խոսել:

-Ի՞նչ ես ուզւոմ դրանով ասել:

-Ասուն եմ, որ դու շատ հեշտ քեզ համար <<խոսակից>> կգտնես: Ինչպես մեր բաժանման հաջորդ օրը:

Նա եկել էր, նա սիրում է, նա էր բանալին թողել: Բայց նա տեսել է Լիլուին իմ անոկողնու մեջ, դա այնքան էլ հեշտ չի լինի բացատրել, բայց եթե նա եկել էր, ուրեմն սիրում է: Այդ մտքից ես անկախ ինձնից ժպտացի, որից նա ավելի զայրացավ:

-Թող ինձ ,-նա ուժեղ քաշեց ձեռքը ու վազելով բարձրացավ աստիճաններով:

-Սպասիր, ես նրա հետ քնել, դու սխալ ես հասկացել, -բայց վերջին բառիս վրա նրա սենյակի դռան ձայնը լսվեց: Ես վազեցի վերեւ,  փորձեցի դուռը բացել, բայց այն կողպված էր:

-Խնդրում եմ բացիր, ես...ես, ախր, քեզ սիրում եմ...հասկանո՞ւմ ես, սիրում եմ...ես նրա հետ չեմ եղել: Նա եկել էր իմ տուն, բայց մենք չենք քնել իրար հետ...ես նրան չեմ դիպչել

-Դուռը բացվեց, արցունքի կաթիլները գլորվում էին նրա այրերից ներքեւ, բայ, դրանք ոչ թե երջանկության, այլ դառնության արցունքներ էին:

Նա նայեց ինձ մի քանի վայրկյան, հետո ապտակեց:

-Ինպե՞ս դու կարող ես այդեպս ասել, ինձ խաբել: Ես ամեն ինչ տեսա, նա քո վերնաշապիկով էր, այն նույնով, որը ես էի հագնում,-արցունքները խեղդում էին նրան,-դու...դու անսիրտ ես, դու սիրելու ընդունակ չես ու հիմա եկել ու ասում ես, որ սիրո՞ւմ ես: Ես եկել.էի քեզ մոտ այն հույսով, որ կարող եմ քեզ երջանկացնել, քեզ փոխել, ոը ես ընդունակ եմ քեզ երջանկացնել, բայց դու ստոր սրիկա ես: Դավաճան էլ չեմ կարող անվանել, քանի որ դու ինձ ոչ մի խոստում չես տվել, բայց դու' այս կեղծ ասածդ խոսքերից հետո սրիկա ես: Հեռացիր իմ տնից ու մոռացիր դրա ճամփան:

-Դո՞ւ սիրում ես ինձ,-նա կարծես թե դա ասած, թե ինձ թվաց: Ես քարացած, հիմար ժպիտով նրան էի նայում, նա' ինձ:

Նա կարծես ինքն իրեն հանգստացրեց ու ասաց.

-Սիրում էի,հիմա' ատում եմ: Հեռացիր,- վերջին նախադասությունը նա ասաց առանց ինձ նայելու ու փակեց դուռը: Նա ինձ սիրում է ու կարեւորը դա է, իսկ իմ անմեղությունը ես կարող եմ ապացուցել:

-Հավատա ինձ, ես նրա հետ չեմ խմել,-դռանը հենված ասում էի ես,-նա իմ նախկին ընկերուհին է եղել, նա չգիտեր, որ ես քեզ հետ եմ:Նա եկել էր ԴՐԱ համար, բայց ոչինչ տեղի չի ունեցել: Հավատա ինձ...

-Հեռացիր,-բարձր բղավեց նա:

-Արա՞մ, Եվգենյա՞, որտե՞ղ են նրանք:

Նրա ծնողները ներքեւում ինձ էին փնտրում:

-Ես իսկապես սիրում եմ քեզ ու դու լավ գիտես, որ ես սա ոչ ոքի դեռ չեմ ասել: Դու իմն ես, այնպես որ սպասիր, ես գիշերը կգամ...

Ես արագ սկսեցի ցած իջնել, երբ նրա դուռը բացվեց ու նա կատաղած հայացքով ինձ նայեց: Կարծես, ուզում էր բղավել, բայց տեսավ ծնողներին:

-Կներեք, բայց պետք է գնամ,-ասացի արդեն աստիճաններով բարձրացող պարոն Համբարձումին,-ինձ շտապ կանչել եմ, մի ուրիշ անգամ տորթը կփորձեմ : Ես հենց նոր շատ մեծ գործ հաղթեցին,  պետք է գնամ:

-Լավ, լավ, բայց վաղը կգաս, եթե իհարկե հերթից մնացած լինի:

-Ես հնարավոր է ավելի շուտ գամ,-ես ժպտացի ու նայեցի նրան: Նա այրվում էր զայրույթից:

Ես արագ ներքեւ իջա ու հեռացա, բայց դուռը փակելուց առաջ լսեցի, թե ինչպես պարոն Համբարձումը կնոջը հարցրեց, թե ինչ գործ ունեի ես երկրորդ հարկում:

Սպասում եմ ձեր մեկնաբանություններին ու իհարկե ⭐⭐⭐⭐⭐-երին:😃 💚💚💚💚

18 страница27 апреля 2026, 08:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!