17 страница27 апреля 2026, 08:55

Մաս 17

Արամը արթնացավ մեքենայի բարձր ազդանշանից: Նա դժգոհ էր, աչքերը բացեց ու տեսնելով, որ արդեն ժամը 10 է, իսկ նա հանդիպում ուներ նշանակված 10:30: Նա արագ վեր կացավ, լվացվեց ու քանի որ քնել էր հագուստով, ապա ուղղակի դուրս եկավ տանից :

10:27 նա աշխատասենյակ մտավ:

-Ինչ լավ է, որ եկաք: Ես արդեն ուզում էի հանդիպումը հետաձգել,-ուրախ ժպտալուց հետո ասաց Գայանեն:

-Այո, այո: Նա արդեն եկե՞լ է...

-Դեռ ոչ:

-Լավ ազատ ես:

Գայանեն չէր հեռանում ու անընդհատ նայում էր նրա կոստյումի վրա: Տեսնելով, որ Գայանեին սենյակում ինչ-որ բան է պահում, Արամը գլուխը բարձրացրեց եւ հարցրեց.

-ի՞նչ է:

-Ձեր գրպանը ներսից ուռած է, պարոն:

Նա նայեց կոստյումին ու հասկացավ, թե պատճառը որն է:

-Լավ, գնա: Ես կուղղեմ:

Նա չէր ուզում հենց Գայանեի մոտ հանել գրպանից Եվգենյայի ներքնազգեստը, բայց չէր հասցրել Գայանեն շրջվել, երբ ներս մտավ հաճախորդը:

-Կարելի՞ է:

Արամը մի փոքր բարկացավ անհարմար հանգամանքների պատճառով:

-Այո, եկեք:

-Սուրճ կցանկանա՞ք:

-Ոչ, շնորհակալ եմ,-ասաց հաճախորդը:

-Իսկ ես այո: Մեծ բաժակով,-ավելացրեց Արամը ու առաջարկեց հյուրին նստել:

Գայանեն սուրճը բերեց: Նրանք հիսուն րոպեից ավել ինչ-որ հարց էին քննարկում: Արամը արդեն մոռացել էր իր գրպանի պարունակության մասին:

-Կարծում եմ' մենք կհաղթենք:

-Հուսանք, հուսանք,-ասաց հաճախորդը եւ ուղղելով ակնոցը' նայեց Արամի հագուստին :

Արամը հիշեց ներքնազգեստի մասին ու ասաց.

-Թաշկինակս է:

-Ձեր թաշկինակը մետաքսից է, ասեղնագործած ու այդքան բարա՞կ,-իհարկե նա հասկացել էր, թե գրպանում ինչ էր, չէ որ այն արդեն կիսով չափ դրսում էր:

Արամը տեսավ, որ այն համարյա ընկնում, արագ հավաքեց այն ու խոթեց հետ' գրպանը:

Հյուրը ժպտում էր:

-Կահանդիպենք մյուս ուրբաթ,-բարկացած ասաց Արամը:

-Լավ, ցտեսություն,-ասաց նա ու առանց պատասխան տալու հեռացավ:

Նրա գնալուց հետո Արամը խնդրեց, որ իրեն չանհանգստացնեն, հանեց սեւ մետաքսե կտորն ու դրեց իր առաջ: Նա նայում էր դրան ու չէր ուզում աչքերը թարթել:

Նա նորից հիշողությունների գիրկն էր ընկել,երբ նրա հետ հեռախոսով կապվեց Գայանեն:

-Ձեզ մոտ պարոն Համբարձումն է եկել' ամուսնալուծության հարցով:

Արամը հիմա ընդհանրապես դրա տրամադրունը չուներ, բայց հիշեց Եվգենյային ու լուր իմանալու ակնկալիքով ընդունեց նրան:

Նա Արամին շատ երջանիկ թվաց:

-Բարեւ Ձեզ,ինչպե՞ս եք,-ուրախ հարցրեց ծերուկը:

-Լավ, Դո՞ւք:

-Հիանալի, լավ լուրով եմ եկել:

-Եվգենյան լա՞վ է,-արագ հարցրեց Արամը:

-Եվգենյայի խնդիրը մի փոքր ավելի բարդ է: Պարզվեց, որ Էրիկը նրան ընդհանրապես չօգնեց...

-Նա ինչպե՞ս է,-նորից անտեղի վրա բերեց նա:

-Առողջական առումով արդեն լավ է, այսօր դուրս է գրվում, իսկ տրամադրությունը առաջվանից էլ վատ է: Պարզվում է, որ նրա տխրության պատճառը իր ընկերը չէր: Նա ասաց, որ չի սիրում նրան, եւ չի ցանկանում, որ մենք նրան նորից իր մոտ բերենք:

Արամը քարացած, մտազբաղ դեմքով կանգնած էր, կարծես փորձում էր ասվածը մարսել:

-Ես կարծում եմ, որ այս վերջին երկու շաբաթում նրան ինչ-որ բան է պատահել, բայց....կներեք, ես շատ խոսեցի ու լրիվ ուրիշ բան էի ուզում.ասել:

Արամը տեղից վեր կացավ,  մոտեցավ պատուհանին: Նա մեջքով էր կանգնած Եվգենյայի հորը: Նա ժպտաց, հանեց գրպանի գանձը ու մոտեցրեց քթին: Ուժգին շնչեց այն, սեղմեց բռունցքում ու հետ դրեց:

-Ես ու կինս չենք բաժանվում: Նա ինձ ներել է, Եվգենյան նույնպես: Մենք վերջապես երջանիկ ընտանիք կդառնանք:

Արամը լսում ու հասկանում էր, որ գրողի տարած բախտը, որին նա երբեք չի հավատացել, ժպտում է իրեն:

Եվգենյան նրան չի սիրում, բայց տանջվել է հնարավոր է հենց իր համար: Գուցե իրենց բաժանումն է եղել դրա պատճառը: Գուցե, նա նույնպես սիրում է նրան: Գուցե նրանք հնարավորություն ունեն միասին լինելու:

Արամը անդադար դրա մասին էր մտածում, մինչ պարոն Համբարձումը իր ապագայի պլանների մասին էր խոսում:

-...մնում է, որ Եվգենյան իր այդ հոգեկան վիճակից դուրս գա ու վերջ...

Այդ պահին նրա հեռախոսին զանգ եկավ:

-Կներեք,-ասաց նա Արամին ու վերցրեց,լսափողը,-այո, շատ լավ է, ես էլ շուտով կգամ...նա լա՞վ է...լավ սիրելիս:

-Դե, իմ գնալու ժամանակն է, Եվգենյան արդեն դուրս է գրվել ու տանն է...

Արամը հանկարծակի կանգնեց:

-Կարո՞ղ եմ ձեր տուն գալ:

Հարցը անակնկալ էր պարոն Համբարձումը համար, բայց նա միայ ասաց այո:

-Ես պարզապես ուզում եմ շնորհավորել Ձեզ,- կարծես որպես արդարացում ասաց Արամը:

-Մենք երջանիկ կլինենք:

-Ես Ձեր հետեւից կգամ, գնա՞նք:

Արամը չափազանց,ոգեւորված էր ու Համբարձումը գիտակցում էր, որ դա չի կարող միայն ամուսնալուծության չեղարկման համար լինել:

Նա կիտեց հոնքերը ու տարօրինակ նայեց Արամին:

-Ես իսկապես ուզում եմ Ձեզ շնորհավորել,-հասկանալով դեմքի արտահայտող հարցերը ասաց նա,-Դուք մեծ փորձ էիք ինձ համար ոչ միայն աշխատանքային, այլ նաեւ անձնական առումով:

Ծերուկին կարծես հաջողվեց համոզել: Նա երջանիկ ու գոհ դեմք ընդունեց ու ասաց.

-Դե գնացինք:

Արամը մեքենայի մեջ իրեն չէր գտնում: Նա պետք է Եվգենյայի հոր մեքենայի հետեւից գնար, որովհետև նա չգիտեր, որ հասցեն Արամը վաղուց գիտեր: Արամը անհամբեր շարժումներ էր անում: Նրա ուղեկիցը չափազանց դանդաղ էր գնում կամ էլ նրան էր այդպես թվում:

<<Ես նրան նորից կգրկեմ, կսեղմեմ կրծքիս, կզգամ նրան: Նա իմն է, նա իմը կլինի : Նա սիրում է ինձ, նա կարո՞ղ է ինձ սիրել: Չեմ հավատում, նա սիրում է ինձ>>.ամբողջ ճանապարհին մտածում էր նա' մինչ նրա տուն հասնելը:

Երբ նա վերադարձավ իրականություն, նա արդեն կանգնած էր այն նույն տան դիմաց, որտեղ նա նրան երջանկություն մաղթեց:

<<Նա այդ ժամանակ չգիտեր, որ միայն նրա հետ կարող եմ երջանիկ լինել>>.մտքում ասաց Արամը ու դուրս եկավ մեքենայից :

Մասը ձեզ դուր եկա՞վ:😃 Գրեք մեկնաբանություններում ու մի մոռացեք ⭐⭐⭐⭐-երի մասին: Չեմ ուզում ձեզ շանտաժի ենթարկել, բայց առանց դրանց նոր մաս չեմ գրի, որովհետեվ դրանց բացակայությունը վկայում է, որ ստեղծագործությունը ձեզ դուր չի գալիս:

Ձեր' Եվա ՄԻՐ

17 страница27 апреля 2026, 08:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!