25 страница27 апреля 2026, 08:55

Մաս 25

Եվգենյա

<<Երկու շաբաթը աննկատ անցավ, այսինքն, վերջում հասկացա, որ աննկատ անցավ, քանի որ օր ու գիշեր պարապում էի ու վերջապես քննություններս լավ հանձնեցի, չնայած միայն ես էի այդպես կարծում: Դասախոսներիս կարծիքով' это ужас. Բայց կարևորը ' առանց լիկվիդ : Հիմա ես ազատ եմ ու անկախ մի ամբողջ երեք ամիս:

Արամի հետ իմ հարաբերությունները իդեալական են, չհաշված այն, որ մենք իրար կարիք ունենք, բայց իմ գլխում անընդհատ առաջ ու հետ գնացող ոջիլը ինձ հանգիստ չտվեց ու ես հիմար պայման կապեցի նրա հետ: Բայց երկար մտածելուց հետո հասկանում ես, որ եթե դու նրան սիրում ես ու ցանկանում ես նրան, ապա ինչո՞ւ զսպել ցանկությունը:

Հայաստանում ընդունված է, որ աղջիկը մինչև ամուսնանալը չպետք է սեռական հարաբերության մեջ մտի իր զուգընկերոջ հետ, բայց բոլորը մի բան են մոռանում: Ախր, բացի աղջկա ջուր բերելու, սեղան գցելու, իսկ տղայի մոտ փող աշխատելու կարողությունը ստուգելուց բացի պետք է նաև հավաստիանալ, որ նա բավարարում է քեզ նաև անկողնում: Ախր դա ամուսինների կյանքի անբաժան մասն է և ինչո՞ւ դա պետք է լոտո շահելու նման լինի' կամ քո բախտը բերում է, կամ ոչ:

Մարդիկ ամուսնանալուց պետք է արդեն իրար լիովին ճանաչած լինեն ու զգան իրար, ոչ թե երկու ամիս հետո պարզվի, որ նա քեզ վրա կարող է ձեռք բարձրացնել:

Ես կհասնեմ նրան, որ Արամը մոռանա այդ հիմար պայմանը և ո՞վ է ասել, որ կնոջը բավարարելը միայն ամուսինների պարտականությունն է: Վերջ Արամ, դեսպասիր!!!>>

Այս ամենի մասին էի մտածում ես, երբ Արամը տվեց մեր դռան զանգը: Նա և հայրս վերջին օրերին շատ էին մտերմացել: Իրար հետ երկու անգամ ձկնորսության են գնացել, Արամը նրան ինչ-որ հարցում է օգնել' հաճախորդներից մեկի հետ կապված: Մի խոսքով' նրանք ընկերացել են:

Հայրս բացեց դուռը:

Ես վազեցի ներքև ու տեսա Արամին ինչպես միշտ դասական հագնված, աշխատանքից էր գալիս: Նրա ձեռքին գեղեցիկ ծաղկեփունջ կար' կակաչներից, իմ սիրելի ծաղիկներից:

Նա բարևեց հորս, մոտեցավ ինձ համբուրեց այտս ու ականջիս ասաց. <<Սիրունս,քննությունները հանձնելու կապակցությամբ>>: Ես ժպտացի, ուզում էի նրան իսկապես համբուրել, բայց հայրս այնտեղ կանգնած մեզ էր նայում:

-Ապրես:

-Ծնունդիդ 2 օր մնաց, ի՞նչ ես ուզում անենք,-հարցրեց Արամը:

-Ոչինչ:

-Դե լավ, տա՞նն ես պատրաստվում նստել:

-Այո:

Նա այնքան էլ գոհ դեմքի արտահայտություն չուներ:

-Չնայած, կա մի տեղ, ուր ես վաղուց ուզում եմ գնալ:

-Ո՞ւր

-Թռչկանի ջրվեժ:

-Ուզւոմ ես ծնունդդ այնտե՞ղ նշենք,-զարմացած հարցրեց հայրիկը:

-Հայրիկ, ես ծնունդ նշել չեմ ուզում, պարզապես ուզում եմ մեքենայով այնտեղ գնալ: Իսկ երբ վերադառնամ, կարող ենք նաև տոնել, երեկոյան :

-Եթե դու այդպես ես ուզում, ուրեմն կկազմակերպենք: Դու, Արամի հետ միասին կգնաք, իսկ մենք, ես ու մայրդ երեկույթ կկազմակերպենք:

-Լավ, բայց շատ մեծ չէ:

-Լավ, լավ: Արամ, դու քո ծնողների հեռախոսահամարը կտաս, որպեսզի նրանց էլ հրավիրեմ: Լավ առիթ է նաև ծանոթանալու համար:

-Այո, իհարկե: Բայց ավելի լավ է նախօրոք զանգեք, մայրիկը շատ զբաղված է լինում դատախազությունում:

-Այո իհարկե:

-Հայրիկ, ուզում եմ վաղը գնանք Թռչկան, այնտեղ գիշերենք ու հաջորդ օրը երեկոյան վերադառնանք երեկույթին մասնակցելու:

-Ուզում եք այնտե՞ղ մնալ:

-Այո, հյուրանոցում համար...համարներ կվարձենք:

Արամը ուշադիր ինձ էր նայում' գուշակելու համար, թե ես ինչ եմ մտածել:

-Հա, այտեղ էլի շատ գեղեցիկ տեղեր կան, չենք հասցնի մեկ օրում:

Հայրս չէր համարձակվում միանգամից համաձայնել:

-Դա իմ ծննդյան լավագույն նվերը կլինի:

Սա համոզելու իմ վերջին զենքն էր: Ու այն աշխատեց:

-Լավ, բայց զգույշ...կլինեք :

-Ըհը, -ես այնքան ուրախ էի, որ գրկեցի հորս ու համբուրեցի նրան:

-Սիրում եմ քեզ, հայրիկ:

-Լավ, լավ, գնամ մորդ ասեմ:

Հայրս գնաց ինձ ու Արամին մենակ թողնելով: Արամը կասկածամտորեն ինձ էր նայում:

-Ի՞նչ ես մտածել, սատանա...

Ես ծիծաղեցի, նա ինձ այդպես էր սկսել անվանել այն ժամանակ, երբ հասկանում էր, որ հետին մտքեր ունեմ...

-Առանձնապես ոչինչ, պատրաստվիր, վաղը 10:00 դուր ենք գալիս,-ասացի ես ու համբուրեցի նրան:

-Լավ, տեսնենք:

Մայրս և հայրս եկան: Մենք ընթրեցինք, Արամը հորս փոխանցեց ծնողների հեռախոսի համարները ու գնաց:

Ես գնացի իմ սենյակ ու սկսեցի պատրաստվել:

Մեծ մայուսակիս մեջ հավաքեցի մի քանի շորեր, թեթև շապիկներ, ներքնազգեստ  ու փակեցի այն:

Իսկ առավոտյան ես շրջազգեստով կլինեմ, ոչ այնքան երկար, թեթև թափանցող,իմ շապիկով ու մազերս կարձակեմ: Արամը սիրում է, երբ իմ մազերը արձակած է: Նաև իմ սիրելի սպորտային կոշիկները կհագնեմ Nike-ից:

Դե սպասիր, Արամ...

Ես արդեն պատրաստվում էի անջատել լույսը եւ քնել, երբ դուռը ծեծեց մայրս:

-Կարելի՞ է

-Այո, արի

-Դու դեռ քնա՞ծ չես: Շատ լավ է, ես քեզ հետ մի բանի մասին եմ ուզում խոսել,-նա կարծես մի քիչ հուզվում էր ու ես հասկացա, թե խոսքը ինչի մասին է լինելու:

-Դու ու Արամը գիշերելու եք հյուրանոցում, մենակ...

-Ու....

-Դե, հնարավոր է, որ ձեզ մոտ ցանկություն առաջանա...

-Ինչի՞,-ես նրան տանջում էի:

-Դե, իրար հետ լինելու...քնելու...

-Մաաամ....

-Ի՞նչ, դա նորմալ ցանկություն է: Եվ ես ուղղակի ուզում եմ առել, որ ուշադիր լինես: Ճիշտ է, դու արդեն չափահաս ես եւ ինքդ կարող ես որոշումներ կայացնել, բայց այնպես արա, որ դրանք ճիշտը լինեն ու եթե դու ամեն դեպքում որոշես դրան գնալ, ապա խնդրում եմ պաշտպանվիր: Անցանկալի հղիությունը ամենա վատ բանն է: Ես այսպես չէի ասի, եթե չիմանայի, թե Արամը քեզ որքան է սիրում, դրա համար էլ հանգիստ եմ, բայց խնդրում եմ քայլ անելու, առաջ մտածել: Այսքանը:

-Լավ, մամ,-ասացի ես նրան ժպտալով:

Նա չէր էլ կասկածում, որ մենք այդ փուլը արդեն անցել ենք:

-Դե, բարի գիշեր: Հանգստացիր: Սիրում եմ քեզ, -նա համբուրեց ինձ:

-Այո, ես էլ քեզ,-նա գնաց:

Ես պառկեցի ու հիշեցի, որ երբեք պահպանակ չեմ օգտագործել, բայց չեմ էլ հղիացել: Երևի, պարզապես բախտ բերել է, բայց պետք է մի քանիսը գնել: Հենց վաղը առավոտյան էլ դրանով կզբաղվեմ:

Ես քնեցի' վաղվա օրվան անհամբեր սպասելով....

Դե, սպասում եմ ձեր մեկնաբանություններին ու աստղերի⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐

Հուսով եմ' հաճույքով կարդացիք...

Հաջորդ մասը ուղիղ 24 ժամ հետո....

25 страница27 апреля 2026, 08:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!