10 страница27 апреля 2026, 08:55

Մաս 10

-Ի՞նչ ես ուզում ուտել,-հարցրեց Արամը Եվգենյային:

-Ե՞ս: Չգիտեմ, արի ես ուղղակի ասեմ, թե ինչ չեմ սիրում, իսկ դու ընտրիր, թե ինչ ենք ուտելու:

-Լավ,-Արամը ժպտում էր: Նա երբեք նրա նման աղջկա չէր հանդիպել: Լիլուն միշտ կրեպե էր ուտում, այն էլ ինքն էր թելադրում, թե ինչպես պատրաստեն, որքան ջեմ լցնեն վրան ու հանկարծ, եթե այն տաք չլինի, նա դա ստիպում էր հետ տանել:

-Լավ:

-Ես չեմ սիրում ավելուկով ճաշ, վարսակի փաթիլներ, խաշ եւ այն ամենը, ինչը իր տեղում չէ:

-Այսի՞նքն իր տեղում չէ:

-Դե, օրինակ' մրգերով աղցան չեմ սիրում: Միրգը աղանդեր է, ոչ թե սառը ուտեստ: Օրինակ' բադրիջանով մուրաբան: Դա ուղղակի զզվելի է....

<<Գրողը տանի, նա չի սիրում այն ամենը, ինչ ես: Բացի խաշից իհարկե>>.մտածեց Արամն ու ասաց:

-Լավ, այդ դեպքում արի պիցցա պատվիրենք, սպագետտի եւ գինի: Կարծես այն քեզ շատ դուր եկավ:

Եվգենյան չկարողացավ զսպել ծիծաղը: Նրանք երկուսով սկսեցին ծիծաղել:

-Այո, նույնից:

Երեսուն րոպե հետո դռան զանգը հնչեց:

-Երեւի առաքիչն է,-ասաց Արամն ու գնաց դուռը բացելու:

Նա հագնվեց ու գնաց դռան մոտ:

-Արամ Սարգսյա՞ն:

-Այո:

-Ձեր պատվերը: Ստորագրեք եւ վճարեք:

Արամը ստորագրեց ու սկսեց գրպանում փնտրել  դրամապանակը, վճարեց առաքչին ու վերցրեց,պատվերը:

-Արի պատշգամբ, Եվգենյա:

Նա արդեն նստել էր ու բացել էր պիցցան:

-Իսկ ես որտե՞ղ նստեմ,-պատշգամբ գալով հարցրեց Եվգենյան :

-Այնտեղ, որտեղ մի ժամ առաջ,-նա խորամանկ ժպտաց:

-Քո բախտը բերել է, որ ես սոված եմ, թե չէ դու արդեն այդ աթոռին նստած չէիր լինի,-ասաց նա ու նստեց նրա ծնկներին,-դու դեռ պատասխան կտաս այս լկտի վերաբերմունքի համար,-աչքերը փոքրացնելով ասաց նա ու մի կտոր պիցցա վերցրեց:

-Տեսնենք:

Եվգենյան կերան առաջին կտորը ու վերցրեց երկրորդը: Նա, կարծես ուղղակի սկսեց դանդաղ ճոճվել' ուժեղ սեղմվելով նրա ծնկներին: Արամը հասկացավ, թե նա ինչ է մտածել:

-Լա՞վ ես մտածել,-նրա մտադրություններում համոզվելուց հետո հարցրեց Արամը:

-Ինչը՞...ես ոչինչ չեմ մտածել,-միամիտ հայացքով ասաց Եվգենյան:

-Ոչինչ չես մտածել, հա՞...,-Արամը սկսեց նրան խուտուտ տալ, Եվգենյան չդիմացավ, կանգնեց ու սկսեց ծիծաղել,-ոչինչ չես մտածե՞լ...

-Լավ, լավ: Ներիր, ես. ..ես...չէի ուզում,-ծիծաղը զսպել չկարողանալով ու հազիվ Արամից սենյակ փախչելով ասաց նա:

Նրանք ընկան մահճակալին ու նայում էին առաստաղին:

-Քեզ հետ ես ամեն ինչ մոռանում եմ...

Արամը նայեց նրան ու ասաց.

-Դա լավ է,-ու մատներով ձեռք տվեց նրա շուրթերը:

Աղջիկը ժպտաց:

-Ես քեզ մի առաջարկ ունեմ:

-Ի՞նչ առաջարկ: Այս մեկին համաձայնելուց հետո ես վախենում եմ քո առաջարկներից:

Արամը ծիծաղեց: Նրան դուր էին գալիս նրա կատակները: Ոչ մի աղջիկ նրան այդքան չէր ծիծաղեցնում:

-Սա ցենզուրայի մեջ է... Այսօր ինձ հրավիրել են երեկույթի, ուր ես չէի ուզում գնալ, բայց եթե դու գաս, ապա ես կգնամ: Դա կարող է լավ լինել բիզնեսիս համար, բայց դրանք հիմնականում չափազանց ձանձրալի են լինում: Ի՞նչ կասես:

-Սա ժամադրությո՞ւն է...պարոն Արամ...

-Եթե ուզում ես, ապա այո:

-Բայց մենք մի մեեեեծ խնդիր ունենք: Ես պետք է տուն գնամ, երեկոյան զգեստ գտնեմ...կարծես ես համար բան չունեմ....

-Ուրեմն,  դու համաձա՞յն ես,-երջանկացած հարցրեց Արամը:

-Այո, ինչո՞ւ ոչ: Ես չեմ ուզում տանը նստել:

-Այդ դեպքում, մենք հիմա կիջնենք խանութ, դու քեզ համար զգեստ կընտրես,  հետո մենք կգնանք քո տուն, դու կփոխվես ու մենք միասին գնանք այնտեղ:

-Իսկ դու փոխվելու կարիք չունե՞ս:

-Իհարկե ունեմ: Ես մեքենայիս մեջ կոստյում ունեմ: Այստեղինը կհագնեյի, եթե դու վերնաշապիկը վերցրած չլինեիր:

-Իսկ դու հագիր այն ու հիշիր, որ այն իմ հագին է եղել...,-նա վեր կացավ, խորամանկ ժպտաց ու գնաց հագնվելու:+

Արամը մտածում էր, որ դա այնքան էլ վատ գաղափար չէ ու նա այդպես էլ արեց: Նրանք պատրաստվեցին, սնունդի մնացորդները տեղավորեցին սառնարանում ու դուրս եկան տանից:

-Ես հիմա կգամ,-խանութի մոտ ասաց Եվգենյան,-դու կարող ես այստեղ սպասել:

-Լավ, չգա՞մ:

-Ես վաղուց մի զգեստ էի տեսել, միանգամից դա կվերցնեմ ու կգամ:

-Լավ:

Նա գնաց ու հետ եկավ տասնհինգ րոպե հետո:

-Վերջ, գնացինք տուն:

Ճանապարհին Եվգենյան մի փոքր հուզված էր, տեղը չէր գտնում: Արամը մի անգամից հասկացավ, թե բանն ինչում է:

-Վախենում ես, որ նա տա՞նը կլինի:

Եվգենյան զարմացած նայեց նրան:

-Երեւում է, որ վախենում ես:

-Ես վախենում եմ նրա պահվածքից, երբ նա քեզ տեսնի:

-Ինչո՞ւ:

-Դե, նա կկատաղի,  երբ իմանա, որ ես քնում եմ իմ փաստաբանի հետ,-նրանք սկսեցին ծիծաղել :

-Հաա, մի վախեցիր: Ես կարողանում եմ կանանց հմայել,-ասաց Արամը ու մի անգամից փոշմանեց: Եվգենյան կարծես թե տխրեց' հիշելով նախորդ դեպքը:

-Ես դա չէի ուզում ասել...

-Ոչինչ: Ես արդեն լաց չեմ լինում այդ սրիկայի համար: Հիմա միայն ափսոսում եմ, որ ամեն ինչ այդպես դասավորվեց հենց մորս հետ:

-Դու ներե՞լ ես նրան:

-Չգիտեմ...նա...նրանք ինձ չափազանց մեծ ցավ են պատճառել...Ես չեմ ուզում այդ մասին խոսել: Արի ավելի ուրախ բաների մասին խոսենք:

-Այո, իսկ ինչի՞:

-Դե, երեկույթին ովքե՞ր են լինելու:

-Դե, ձանձրալի մարդիկ: Իրավաբաններ, դատախազներ, գործարարներ ու նրանց ընկերուհիները:

-Նրանց ընկերուհիները՞,իսկ նրանք կին չունե՞ն:

-Շատերը' ունեն, բայց դա եղանակ չի փոխում...

Նրանք արդեն տան մոտ էին:

-Ես կգամ քեզ հետ:

-Հարկավոր չէ:

-Ոչ, կգամ: Դու կասես, որ ես պարզապես ընկերդ եմ:

-ՊԱՐԶԱՊԵՍ ԸՆԿԵ՞Ր:

-Այո, ինչ է եղել որ...

-Լավ,-ծիծաղելով ասաց Եվգենյան,-գնանք ՊԱՐԶԱՊԵՍ ԸՆԿԵՐ:

Նրանք մտան տուն, այն կարծես դատարկ էր:

-Տանը կարծես ոչ ոք չկա:

-Այո, ես գնամ փոխվեմ: Իմ սենյակը երկրորդ հարկում է:

-Օգնության կարիք չունե՞ս,-կասկածելի ժպտալով հարցրեց Արամը:

-Ոչ, ես գլուխ կհանեմ,-Եվգենյան, կարծես թե երջանիկ էր:

Նա բարձրացավ վերեւ ու սկսեց պատրաստվել: Նա հորդորեց մազերը, շպարվեց ու հագավ մինջև հատակ ձգվող սեւ, էլեգանտ զգեստը:

Այն հիանալի ընդգծում էր նրա կազմվածքը, դուրս ցցված հետեւը : Զգեստը առանց թեւերի էր, նրա պարանոցը բաց էր, այն նեղ ձգվում էր մինչեւ ծնկները, դրանից հետո այն լայնանում էր: Զգեստը մաքուր սեւ էր, առանց ավելորդթյունների, ինչպես սիրում էր նա: Մազերը հավաքված էին անկյունում, կոկիկ հարդարված:

Աչքերը գեղեցիկ ընդգծված էին: Շուրթերը նա ցանկացած մարմնագույն քսել, բայց հետո փոշմանեց ու ընտրեց կարմիրը:

Նա փորձեց կոճկել զգեստը, բայց չկարողացավ հասնել:

Արամը նստել էր հյուրասենյակում ու սպասում, նա հանկարծ մտածեց, թե ի՞նչ է անում այստեղ, ինչի՞ համար է նա այստեղ:

<<Ինչ եմ անում, ինչի՞ համար եմ այստեղ: Ո՞Վ Է ՆԱ ԻՆՁ ՀԱՄԱՐ>>: Նա դեռ տանջվում էր այս մտածմունքներից, երբ լսեց նրա ձայնը, նա նրան էր կանչում: Արամը շտապելով բարձրացավ նրա սենյակ:

Դուռը բացեց:

-Խնդրում եմ օգնի,-շնչակտուր ասաց Եվգենյան, որը մեջքի վրա ինչ որ բան էր անում,-այն չի կոչկվում:

-Լավ, հիմա,-Արամը մոտեցավ նրան:

Նա շարունակում էր անհանգիստ շարժումներ անել:

-Հանգիստ կանգնիր:

-Լավ:

Արամը փորձեց գտնել ծայրը ու նա կարծես մտածմունքներից դուրս գալով նկատեց նրա մեջքը: Այն սպիտակ էր ու նուրբ: Նա մատները վերեւից դանդաղ սահեցրեց մինչեւ գոտկատեղը ու ավելի ներքեւ:

Եվգենյան դողաց: Նա զգում էր նրա հպումները ու դողում:

Նա իջեցրեց մատներն ու համբուրեց նրա պարանոցը, բռնեց արմունկն ու ասաց ականջին,

-Դու անկրկնելի տեսք ունես:

-Դու դա բոլոր աղջիկներին ես ասում, երեւի:

Եվգենյան իր պարանոցի վրա զգաց նրա ժպիտը:

-Այո,  բայց դա ա անկեղծ հնչում է հենց քեզ համար:

-Ուրեմն,  դու միայն ի՞նձ հետ ես անկեղծ,-աղջիկը թեքվեց եւ նրա դեմքը վերցրեց ափերի մեջ:

Նրանք նայում էին իրար աչքերի մեջ: Արամը երկար նայեց նրան, ոչինչ չպատասխանեց ու կախեց գլուխը:

-Ես կսպասեմ մեքենայի մեջ,-Նա կատարեց նրա խնդրանքը ու դուրս եկավ սենյակից:

Եվգենյան մի քիչ խճճված էր, նա չգիտեր, թե ի՞նչ պետք է անի: Արամը տրամադրություբ չուներ եւ կարծես նա էլ դրա պատճառով տխրեց:

Նա վերցրեց հեռախոսը, դրեց այն պայուսակի մեջ ու դուրա եկավ:

Նա մեքենայի մեջ սպասում էր: Եվգենյան նստեց ու նրանք շարժվեցին:

Ճանապարհին ոչինչ չխոսեցին, երեկույթը քաղաքից դուրս էր...

Սպասուն եմ ձեր արձագանքին: Հուսով եմ' այս մասը ձեզ դուր կգա: Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը եւ մի մոռացեք հավանելու մասին...⭐❤😚

10 страница27 апреля 2026, 08:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!