8 страница27 апреля 2026, 08:55

Մաս 8

Արամը հասավ տուն: Մայրը, ամեն անգամվա պես, նստած սպասում էր որդուն:

-Մամ, հազար անգամ ասել եմ, որ ինձ չսպասես,-մեղմ տոնայնությամբ ասաց Արամը: Նա գիտեր, որ ինչքան էլ ասի' միեւնույնն է, մայրը սպասելու էր:

-Գիտես, որ դա լինելու բան չէ: Ինչպե՞ս կարող եմ հանգիստ քնել, երբ դու տանը չես: Հայրդ շատ հոգնած էր, թե չէ նա էլ կսպասեր,-ժպտալով ասաց բարի դեմքով տիկինը:

-Հա, գիտեմ,-Արամը նստեց մոր մոտ ու բռնեց նրա ձեռքը,-բայց ես արդեն երեխա չեմ, կարող ես այդպես չանել:

-Այն էլ ինչպիսի երեխա ես:

-Մաամ, հերիք է: Ես տուն գնեցի, բայց թույլ չտվեցիր այնտեղ միայնակ ապրեմ....

-Եթե դու մենակ ապրեիր, ապա հնարավոր է ընդհանրապես տուն չգնայիր: Մեր ներկայությունը քեզ մի քիչ զգաստացնում է:

Նրանք երկուսն էլ ծիծաղում էին:

-Դե, ասա, թե ինչո՞ւ ուշացար:

-Դե...գործեր ունեի...հանդիպում...

-Հանդիպո՞ւմ, ա՞յս ժամին:

-Դե, այո...

-Ուրեմն հանդիպում,-կասկածամիտ ժպտալով հաստատեց Արամի մայրը:

-Այո, ի՞նչ կա ժպտալու:

-Ոչինչ, ոչինչ, բացարձակապես ոչինչ: Ո՞վ է նա:

-Ո՞վ <<նա>>,-հարցական նայեց Արամը մորը:

-Ում պատճառով դու ինչ եկել ես ժպտում ես: Ում պատճառով դու այսօր իսկապես չես բարկանում, որ քեզ եմ սպասում կեսգիշերն անց: Ում պատճառով դու մի տեսակ բարի ես ինչ է...

-Ոչ մի արտառոց բան: Ես պարզապես լավ տրամադրություն ունեմ:

-Այո՞:

-Այո, հաջող աշխատանքային օր էր:

-Լավ, թող այդպես լինի: Գնանք քնելու:

-Այո, այո: Գնանք, թե չէ դու ինձ հարցախեղդ կանես ու լրիվ անհիմն տեղը:

-Ըհը,  իհարկե անհիմն տեղը,-աչքի տակով Արամին նայելով ասաց մայրը :

Նրանք սանդուղքով բարձրացան երկրորդ հարկ: Արամը մտավ իր սենյակ եւ ուղղակի ընկավ մահճակալին: Չափազանց հագեցած օր էր:

Նա փակեց աչքերը ու մի անգամից քնեց :

Առավոտ էր, ժամը 9-ը: Եվգենյան արթնացավ իր մահճակալի վրա ընկնող արեւի շողերից: Նա շատ էր սիրում առավոտյան արեւը : Իջավ ներքեւ,  մտավ խոհանոց: Տանը կարծես ոչ ոք չկար:

-Երեւի գնացել է:

Եվգենյան միացրեց բարձր երաժշտություն, եւ սկսեց իր համար նախաճաշ պատրաստել:

Նա ուրախ պարում էր, բայց հանկարծ կանգ առավ ու ետ նայեց: Նա իր ուտելիք պատրաստելու նախորդ փորձը հիշեց: Այս անգամ նա իր մեջքի հետեւում չէր: Կածես, թե նա մի փոքր տխրեց: Անջատեց երաժշտությունը, նախաճաշեց ու բարձրացավ իր ննջարանը:

Հանկարծ հեռախոսը զանգեց: Նա առանց նայելու վերցրեց այն:

-Ալլո:

-Աղջիկս, ինչպե՞ս ես:

-Լավ, դո՞ւ ինչպես ես հայրիկ:

-Լավ: Այսօր մենք հանդիպում ունենք փաստաբանի հետ: Ժամը 1-ին պատրաստ կլինես, ես կգամ քո հետեւից:

-Պարտադի՞ր է, որ ես ներկա լինեմ :

-Կարծում եմ' այո: Նա մի քանի րոպե առաջ զանգեց ինձ ու ասա, որ դու էլ անպայման ներկա լինես:

- Նա այդպե՞ս ասաց,-Եվգենյան զայրացած էր: Նա անհարմար կզգար իրեն հոր ներկայությամբ նրա հետ խոսելիս:

-Ախ, նա հատուկ է անում....,-նա չզգաց, որ դա բարձրաձայն ասաց:

- Ո՞վ, աղջիկս:

-Ոչ ոք...ես ինքս կգամ, հայրիկ: Իմ հետեւից մի արի:

-Վախենում ես, որ մայրդ տեսնի՞:

-Չէ, ուղղակի ցանկություն չունեմ հերթական հիստերիայի նոպայի, երբ նա տեսնի, որ քեզ հետ եմ գնում փաստաբանի մոտ:

-Լավ, լավ: Ինչպես կուզես :

-Դե, ուրեմն մինչ հանդիպում:

-Համբուրում եմ...

Եվգենյան բարկացած էր.<<Նա ի՞նչ է, ընդհանրապես ամոթի զգացում չունի: Ես ինչպե՞ս պետք է նրա կողքին նստեմ ու գործի մասին խոսեմ: Հիմար, ես նրան ամեն ինչ հիմա կասեմ...>>: Նա զանգեց Արամին:

-Արդեն կարոտեցի՞ր,-ծիծաղելով զանգին պատասխանեց Արամը:

-Ընդհանրապես...Ինչո՞ւ ես ինձ հորս հետ միասին կանչել, ես չեմ կարող նրա ներկայությամբ. ..դե. ..նրա ներկայությամբ...

-Ինձ հետ խոսե՞լ: Մի անհանգստացիր, եթե ուզում ես' մենք ընդհանրապես չենք խոսի: Ես ընդհանրապես զարմացած եմ, թե դու այսօր ինչպես ես կարողանում խոսել,-նա ծիծաղում էր:

-Խա, խա, խա...շատ ծիծաղելի է...

-Լավ, դու մեծ աղջիկ ես: Պետք չէ ամաչել :

-Լավ-լավ, հաջողություն,-առանց պատասխանը լսելու հեռախոսը անջատեց Եվգենյան:  Նա նույնիսկ Արամի հետ էր ամաչում այդ մասին խոսել:

-Fu*k

Մի քանի ժամից նա սկսեց պատրաստվել' տանից դուրս գալու համար:

Նրա զանգից հետո Արամը մի քանի րոպե ծիծաղում էր:

-Իսկ նա դեռ երեխա է,- ու մտքում ասաց.<<բայց, չէ որ հենց դա է ինձ գրավում>>: Այս մտքից հետո նա ժպտաց եւ կծեց ներքեւի շրթունքը:

Նա էլի մի քանի հաճախորդի ընդունեց,  թվով երեւի չորրորդին: Ժամը 12:45 էր, շուտով նրանք պետք է գան:

Դուռը թակեցին:

-Ներս մտեք:

Գայանեն էր:

-Ձեզ մոտ ամուսնալուծության հարցով պարոն Համբարձումն է եկել:

-Ասեք, թող նրանք ներս գան:

-Նա մենակ է:

-Մենա՞կ, լավ...Իսկ Ձեզ հետ երկուշաբթի նորից կհանդիպենք,-ասաց նա <<համար չորսինին>>:

<<Մի՞թե նա չեկավ>>.մտածում էր Արամը, երբ ներս մտավ Եվգենյայի հայրը:

-Բարեւ Ձեզ,-մեղմ ասաց նա:

-Նա չի գալո՞ւ,-անհամբեր հարցրեց Արամը:

-Ո՞վ, Եվհենյա՞ն...նա մի քանի րոպեից կլինի:

-Լավ, նստեք:

-Ես չգիտեի, որ նրա ներկայությունը այդքան կարեւոր է...

- Այո...մենք այսօր դատական նիստի սցենարը պետք է քննարկենք:

-Օ, լավ...

- Սո՞ւրճ, թե՞յ

-Սուրճ, շնորհակալություն:

Նա կապվեց Գայանեի հետ եւ երկու սուրճ խնդրեց:

- Կսկսենք, երբ Ձեր աղջիկը այստեղ լինի:

-Կներեք, որ ուշանում է: Նա շուտով կլինի:

Արամը միայն գլխով արեց ու այդ պահին ներս մտավ Գայանեն, մատուցարանի վրա երու սուրճի բաժակով:

-Շնորհակալություն:

-Շնորհակալություն:

Եվ երբ Գայանեն արդեն պատրաստվում էր դուրս գալ, երբ շնչակտուր ներս մտավ Եվգենյան:

- Կներեք ուշանալու համար, խցանում էր...

Նա գեղեցիկ էր: Կարճ, բայց ոչ գռեհիկ, կապույտ կիսաշրջազգեստով, ու սպիտակ, նուրբ վերնաշապիկով: Մազերը արձակված էին: Վզին' բարակ, նուրբ վարդագույն գույնի վզնոց:

Նա առաջ եկավ եւ նստեց հոր կողքին:

-Լավ սկսենք: Դատակաան նիստի ժամանակ...

-Իսկ ինձ ոչինչ չեք առաջարկի՞,- Արամը նայեց նրան, նա ինչ է, խաղա՞լ է ուզում:

-Գայանե,  եւս մեկ սուրճ...

-Ես թեյ եմ ուզում,-Արամը արդեն բարկանում էր, նա չէր սիրում, երբ նրան ընդհատում էին:

-Եվգենյա, բայց դու թե չես սիրում,-հանկարծ ասաց նրա հայրը:

<<Նա հաստատ խաղալ է ուզում>>.մտածեց Արամը եւ խորհրդավոր ժպտաց նրան:

-Այս պահից խմում եմ,-նա ակնապիշ նայում էր Արամին:

Մի րոպե բոլորը լռեցին, հետո Արամը խախտեց լռությունը:

-Լավ, այսպես կանենք: Դատավորը կհարցնի, թե ո՞ւմ հետ եք ուզում ապրել, եւ դուք կասեք, որ Ձեր հոր, եթե իհարկե Ձեր որոշումը այդ պահին հանկարծ չփոխվի...,-նա նրան ձեռք էր առնում,-...այնուհետև դատավորը կհարցնի, թե ինչո՞ւ չեք ուզում Ձեր մոր հետ ապրել եւ դուք կասեք, որ նա չի կարող Ձեզ արժանի դաստիարակություբ տալ իր թեթեւաբարո պահվածքի պատճառով եւ այլն....

-Նա թեթևաբարո կին չէ,-հանկարծ նորից ընդհատեց Եվգենյան,-նա ուղղակի ոչ մի թանկ բան չունի այս կյանքում ու թքած ունի ինձ վրա:

-Թեկուզ' այդպես: Այնուհետեւ դուք երկուսդ կպատմեք, թե ինչու եք այդպես կարծում: Դուք,- նա ցույց տվեց պրն Համբարձումին,-կասեք, որ նա Ձեզ դավաճանել է, իսկ Դուք, որ նա այնքան թեթեւամիտ է, որ ակամայից Դուք ականատեսն եք դարձել դավաճանության տեսարանին:  Հավանաբար դատավորը կխնդրի մանրակրկիտ պատմել դեպքը եւ Դուք կպատմեք :

-Լավ:

Գայանեն բերեց Եվգենյայի թեյը: Նա վերցրեց այն ու դրեց,սեղանին' առանց դրան ձեռք տալու:

Արանը նրա հոր հետ էլի մի քանի հարց քննարկեց, բայց հաճախ նայում էր նրան, նա այդպես էլ ձեռք չտվեց թեյին:

-Պրն Համբարձում, Դուք համոզվա՞ծ եք, որ Ձեր աղջիկը իրեն ճիշտ կդրսեվորի դատարանում...

Եվգենյան,  որը մինչ այդ ուրիշ կետի էր նայում, հանկարծ նայեց Արամին:

-...որովհետեև նա այդպես էլ ձեռք չտվեց թեյին, որը ինքն էր ցանկացել' սուրճից հրաժարվելով: Իսկ հիմա կարծես թեյ էլ չի ուզում:

-Ես չե՞մ կարող մտադրությունս փոխել...

-Կարող եք, բայց ես կարո՞ղ  եմ համոզված լինել, որ դատարանում Ձեր մտադրությունները չեն փոխվի:

-Կարող եք:

-Նա չի մտափոխվի, քանի որ...նա միայն նրա տնից հեռանալ է ուզում, ոչ թե պարտադիր ինձ հետ ապրել...

-Հայրիկ,- նա սկսեց մխիթարել տխուր գլուխը կախած հորը:

-Լավ, ուրեմն ամեն ինչ պարզ է:Վերջ:

Նրանք կանգնեցին,  հրաժեշտ տվին Արամին եւ արդեն պատրաստվում էին դուրս գալ: Եվգենյան առաջինն էր գնում: Դա այն չէր, ինչ Արամն էր ուզում:

-Օրիորդ, խնդրում եմ Ձեր բաժակը կփոխանցեք Գայանեին:

Եվգենյան մի քիչ բարկացած էր, նա ետ դարձավ, եւ երբ նրա հայրը դուրս եկավ դռնից, Արամը ինչ-որ թուղթ տվեց նրան:

-Սա ի՞նչ է,-Եվգենյան բացեց թուղթը, գրված էր.<<Այսօր 5-ին իմ տանը>>:

-Չուշանաս..նորից

-Իսկ եթե ուշանամ, ապա ինչ...

Արամը նրա ձեռքից քաշելով մոտեցրեց իրեն ու ասաց.

-...ապա ես քեզ կսիրահարեցնեմ ինձ ու դու կսկսես տանջվել, որովհետեև ես երբեք չեմ սիրում...

-Երազիր...,-վերջում ասաց Եվգենյան ու վերցնելով բաժակն ու թուղթը' դուրս եկավ:

<<Կտեսնենք>>.մտքում ասաց Արամը ու փակեց դուռը նրա հետեւից:

Հուսով եմ, որ ձեզ դուր կգա նոր մասը: Աստղեր դրեք եւ մեկնաբանեք: Ձեր կարծիքը կարեւորը է ինձ համար...⭐❤

8 страница27 апреля 2026, 08:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!