19 страница23 апреля 2026, 17:37

Մաս 19


-Ի՞նչ գիտես որ գեղեցիկ եմ

-Քանի որ քեզ ճանաչում եմ

Երբ կարդացի մարմնովս դող անցավ, ես խառնվեցի միանգամից

-Ինչպես ես իմացել թե ով եմ ես

-Չեմ կարող ասել

- Ոչ խնդրում եմ ասա

-Երբ ժամանակը կգա խոստանում եմ որ կասեմ

-Իսկ երբ այդ ժամանակը կգա, 

-Չգիտեմ

-Բայց այդպես ազնիվ չէ, դու գիտես ինձ իսկ ես քեզ ոչ

-Բայց դու էլ գիտես իմ մասին այնպիսի բաներ, որ ոչ մեկ չգիտի, խոստանում եմ որ երկար չեմ սպասեցնի ու շուտով կիմանաս թե ով եմ ես, իսկ մինչ այդ կլինեմ քո գրքի ընկերը, ինձ կարող ես պատմել այն ամենը ինչը քեզ հուզում է, ես մեծ հաճույքով կլսեմ և խոստանում եմ որ ոչ մեկի չեմ ասի:

-Լավ համաձայն եմ, ես էլ խոստանում եմ որ քո նշումների մասին ոչ մեկին չեմ ասի: 

Ես այնուհետև անջատեցի համակարգիչս ու պառկեցի: Այս քանի օրը այնքան բան կատարվեց, ես գտա Է-ին, հաշտվեցի Էմիլի հետ, ու հիմա չգիտեմ թե ինչի մասին մտածեմ: Ես Է-ին ընդունում եմ որպես ընկեր, ինչպես նա է նշում գրքի ընկեր, ում մասին միշտ երազել եմ ունենալ, ում հետ կարող էի կիսվել: Իսկ Էմիլին ընդունում եմ որպես իմ կյանքի սեր, ում մի հայացքից ես ինձ կորցնում եմ, ում անընդհատ կարոտում եմ, ում միշտ ուզում եմ տեսնել: Հանկարծ մտքովս մի բան անցավ, իսկ եթե ես ընտրության առջև կանգնեմ, ում կընտրեմ Էմիլին, թե Է-ին: Մի քանի րոպե մտածելուց հետո, հասկացա որ այդ հարցի պատասխանը չգիտեմ: Հուսամ այդպիսի օր չի գա, և ես ընրտրության առջև չեմ կանգնի:

Հաջորդ օրը ես զարթնեցի վատ տրամադրությամբ, քանի որ վատ երազ էի տեսել:  Լվացվեցի, հագնվեցի, ու գնացի խոհանոց, որտեղ տատիկը նախաճաշ էր պատրաստել: 

-Իսկ Նարեկը դեռ չի զարթնել, 

Հարցրեցի տատիկին

-Նարեկը հիվանդացել է, ու դեռ քնած է:  Այսօր դպրոց չի գնա, դու մենակ գնա

-Լավ, 

Ես հագնվեցի, պայուսակս վերցրեցի ու դուրս եկա տանից: Դուրսը շատ ցուրտ էր ու ամպամած: Մի 5 րոպե էր որ քայլում էի, երբ հանկարծ ավտոմքենա կանգնեց դիմացս: Ես կանգնեցի ինքստինքյան, այդ ավտոմեքենան Էմիլինն էր: 

-Աստղ արագ նստիր ավտոմեքենան, շատ ցուրտ է դուրսը

Ես արագ գնացի նստեցի ու միանգամից տաքացա, քանի որ Էմիլի մեքենայում շատ տաք էր: Ձեռքերս ամբողջությամբ սառել էին ու դրանից դողում էին:

-Չեմ պատկերացնում թե ինչպես էիր այսպես դպրոց հասնելու, երևի մինչև դպրոց հանսեիր կդառնայիր սառույցի կտոր, ասաց Էմիլը

-Դե մի ձև կհասնեի, այդպես շատ չեմ մրսել, փորձեցի մեղմել վիճակս

-Դե իհարկե, քե ձեռքերը սառույցի են վերածվել, տուր տեսնեմ ձեռքերդ

Էմիլը իր սովորության համաձայն վերցրեց ձեռքերս իր ձեռքերի մեջ, այնուհետև սկսեց տաքացնել: 

-Դեռ լավ է, որ քեզ հանդիպեցի, ինչու ես մենակ

-Եղբայրս հիվանդ էր, 

-Պարզ է

-Արդեն տաքացա, արդեն կարող ես վարել, թե չէ կուշանանք դպրոցից

-Լավ,

-Ի դեպ այն ձեռնոցները քո դիմացի դարակի մեջ են, վերցու, չեմ ուզում որ նորից մրսես:

Ես բացեցի դարակը, ինչպես որ տոիփով տվել էի Էմիլին, այդպես դրված էր այնտեղ:

-Ի՞նչու էիր բայց պահել

-Վստահ էի որ հետ կվերադարձնեմ

-Ի՞նչից էիր այդպես վստահ

-Դե քանի որ դրանք քեզ շատ էին դուր եկել,ժպտալով ասաց էմիլը

-Էմիլ մինչև դպրոց հասնելը կկանգնեցնես մեքենան, 

-Ի՞նչու

-Չեմ ուզում, որ տեսնեն մեզ միասին

-Իսկ ի՞նչու  թող տեսնեն

-Չեմ ուզում մտածեն, որ ես քո հաջորդ զոհն եմ

-Ի՞նչ զոհ

-Ինչպես բացատրեմ, չեմ ուզում ուրիշնները մտածեն որ ես քո մեկ օրվա ընկերուհիներից եմ, և ամենակարևորը դեռ չեմ ուզում մեր մասին իմանա եղբայրս:

Երբ որ խոսքս վերջացրեցի Էմիլը միանգամից կանգնեցրեց ավտոմեքենան

-Աստղ ինձ թվում էր, որ դու իմ մասին քո կարծիքը փոխել ես:

-Այո փոխել եմ

-Այդ դեպքում ինչու չես ուզում, որ մեզ  իրար հետ տեսնեն

-Քանի որ ես գիտեմ թե դու ինչպիսինն ես, ոի  երկուսով գիտենք մեր հարաբերությունների մասին, սակայն ուրիշները չգիտեն: Դու պատկերացնում ես թե ինչպիսի աղմուկ կբարձրանա եթե մեզ իրար հետ տեսնեն

-Դե թող բարձրանա, 

- Ես չեմ ուզում որ մարդիկ այլ բան մտածեն, եթե մեզ իրար հետ տեսնեն, պատկերացնում ես ինչեր կխոսեն մեր մասին:

-Ի՞նչու է քեզ հետաքրքրում ուրիշների կարծիքը

-Քանի որ ամեն օր նրանց կողքին ենք մենք լինում, նրանց հետ ենք մենք շփվում:

-Այդ դեպքում ինչ ես մտածում, ինչպես պետք է մենք հանդիպենք:

-Մենք կարող ենք դպրոցում ձևացնել թե իրար հետ կապ չունենք, իսկ դպրոցից հետո երբ մեզ որ ոք չի տեսնի, մենք ընկերություն կանենք

-Ես համաձայն չեմ, դա սխալ է

-իմ կարծիքով դա ճիշտ է:

-Լավ մի կերպ կհամաձայնվեմ, բայց մի պայմանով, եթե դու այսօր միտքդ փոխես, մենք իմ ուզածով կանենք, այսինքն բոլորը կիմանան մեր մասին, իսկ եթե չփոխես քո ուզածով:

-Լավ համաձայն եմ:

Էմիլը այնուհետև շարունակեց ճանապարհը, և մինչ դպրոց հասնելը կանգնեցրեց մեքենան: Ես երբ ուզում էի իջնել, նա կանգնեցրեցրեց ինձ

-Սպասիր, իսկ վճարը

-ի՞նչ վճար,

-Ավտոմեքենայով քեզ բերելու, ասաց նա ու մատով ցուց տվեց այտը

Ես մոտեցա Էմիլին, այտը համբուրեցի ու երբ ցանկացա ետ քաշվել, նա ինձ գրկեց ու արդեն համբուրեց շուրթերս: Այնուհետև բաց թողեց ինձ իր գրկից

-Հիմա արդեն կարող ես գնալ:

Ես դուրս եկա նրա մեքենայից, և արագ գնացի դպրոց: Երբ հասա մուտքի մոտ Էմիլն էլ եկավ ավտոմքենայով: Նա հենց իջավ իր մեքենայից  բոլորի ուշադրության կենտրոնում հայնտնվեց: Բոլոր աղջիկները սկսեցին իրենց ցույց տալ, իսկ ավելի համարձակները անգամ բարևել ու խոսել իր հետ: Ես բարկությունից չգիտեի ինչ անել, իսկ Էմիլը բոլոր աղջիկների հետ ջերմ խոսում էր, նա ժպտում էր բոլորին, անգամ նրանց հետ կատակներ էր անում: Հանկարծ նա այդ պահին ինձ նայեց, իսկ ես չդիմանալով այդ տեսարանին  արագ մտա դպրոց: Երկար դասամիջոցին ես ու Արփինեն գնացինք ճաշարան: Նարեկի ընկերներին մենք չտեսանք ճաշարանում, և այդ պատճառով ես ու Արփինեն նստեցինք առանձին: Երբ գնացի ինձ ուտելիք վերցնեմ, կողքս կանգնեց Էմիլը, սակայն նա ոչ մի խոսք չասեց ինձ, անգամ այնպես էր պահում իրեն, թե չի ճանաչում: Այդ պահին իր կողքը եկավ ու կանգնեց մի աղջիկ, ու Էմիլը սկսեց այդ աղջկա հետ խոսել, ու այնպես որ կարծես ես նրա կողքին չեմ: Իսկ հետո նա առանց ինձ նայելու գնաց այդ աղջկա հետ ու նստեցին միասին: Այդ ժամանակ աչքերս լցվեցին: Ես հասկանում էի որ Էմիլը այս ամեն ինչը դիտմամբ է անում, սակայն իմանալը ու դա տեսնելը շատ տարբեր բաներ են: Ես արագ մաքրեցի արցունքներս ու գնացի նստեցի: Էմիլը նստել էր հենց իմ դիմաց, անգամ ես լսում էի նրանց խոսակցությունը:

-Էմիլ իսկ դու ունես ընկերուհի, հանկարծ հարցրեց այդ աղջիկը

Էմիլը այդ պահին ինձ նայեց, սակայն հետո ժպտալով այդ աղջկան պատասխանեց

-Ոչ չունեմ, 

Պատասխանելոց հետո ևս ինձ նայեց: Ես չդիմանալով դա վերկացա ու արագ գնացի դասարան: Արփինեն արագ ետևիցս եկավ

-Աստղ ի՞նչ է պատահել

-Ոչ մի բան, 

-Իսկ ի՞նչու այպես արագ դուրս եկար ճաշարանից

-Ինձ վատ զգացի, սակայն հիմա արդեն լավ եմ

-Վստահ ե՞ս,

-Այո ամեն ինչ կարգին է

Հաջորդ դասամիջոցներին ես դուրս չեկա դասարանից, քանի որ չէի ուզում տեսնել Էմիլին:

Երբ վերջին դասից հետո, ես ու Արփինեն դուրս եկանք դպրոցից, տեսա որ կռիվ է: Բոլորը սակայն հավաքվել էի  և ես չէի տեսնում թե ովքեր են կռվում: Արփինեն մի տղայից հարցրեց թե ովքեր են իրար հետ կռվում և այդ տղան պատասխանես որ 12-րդ դասարանցիներից: Ես մի փոքր էլ մոտեցա դեպի կռվողները ու տեսա որ մեկը Էդգարն էմ իսկ արդեն խոսակցություններից հասկացա որ մյուսը Էմիլն է: Ես արագ գնացի իրենց մոտ: Հասա այն պահինլ, երբ Էմիլը ուզում էր հարվածել Էդգարին

-Մի արա Էմիլ, 

Բարձր ձայնով ասացի ես, Էմիլը գլուխը թեքեց իմ կողմ և դրանից օգտվելով Էդգարը  հարվածեց Էմիլին,  Էդգարը  նորից էր ուզում հարվածել, սակայն ես արագ գնացի ու կանգնեցի նրանց միջև:

-Աստղ ի՞նչ ես այստեղ անում, բարկացած ձայնով հարցրեց Էդգարը

-Իսկ դուք ինչ եք անում

-Մի խառնվիր, մի փոքր գոռալով ասաց Էդգարը

-Չհամարձակվես գոռալ Աստղիկի վրա, 

-Էլիլ հանգստացիր ասացի ես

-Ես էլ մտածում էի եկել ես ինձ պաշտպանելու, այն ինչ սրան ես պաշտպանում, ասաց Էդգարը

-Սրանը դու ես, բառերդ չափավորիր, թե չէ

-Էմիլ հանգստացի, հազիվ կարողացա Էմիլին ետ պահել որ հարվածի Էդգարին

-Էդգար վերջ տվեք, չեք տեսնում բոլորը ձեզ են նայում, Էդգար խնդրում եմ գնա տուն

-Կգնամ եթե ինձ հետ գաս

-Աստղիկը ոչ մի տեղ չի գա քեզ հետ, - ասաց Էմիլը

-Էմիլ, Էդգար վերջ տվեք

-Աստղ դու որոշի, թե ում հետ կգաս

Ես չգիտեի ինչ անել, մի կողմից Էդգարն էր, իսկ մյուս կողմից Էմիլը, սակայն ես առաջին անգամ կատարեցի իմ կյանքի դժվարին ընտրությունը

-Կներես Էդգար, սակայն ես Էմիլի հետ կգնամ

-Իսկ Նարեկը, չես մտածել թե ինչպես կարձագանքի

-Քեզ ինչ, ասաց Էմիլը

-Ես Նարեկի հետ կխոսեմ. բայց խնդրում եմ դեռ նրան ոչ մի բան չասես

-Լավ, բայց մենք դեռ չենք վերջացրել, ասաց Էդգարը ու գնաց

Բոլորը դեռ հավաքված էին ու ուշադիր նայում էին, կարծես թե եկել էին ֆիլմ դիտելու

-Արի գնանք այստեղից, ասաց Էմիլը

-Լավ

Էմիլը արդեն բոլորի մոտ բռնեց ձեռքս ու այդպես գնացինք դեպի իր ավտոմեքենան: 






19 страница23 апреля 2026, 17:37

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!