Մաս 18
Մինչև դպրոց գնալը գնացի այն սրրճարան, որտեղ որ հանդիպել էի Էմիլի հետ, սակայն ասեցին որ ոչ մի դասագիրք չեն տեսել, և ես հուսահատված գնացի դպրոց: Դպրոցում արդեն մոռացել էին իմ փոստի մասին: Ճաշարանում նորից նստեցինք Նարեկենց հետ միասին, և ես ինքստինքյան սկսեցի Էմիլին փնտրել, սակայն նրան չտեսա: Երեկվա մեր հանդիպումը լավ չավարտվեց, և ես զղջում եմ որ նրան այդպիսի խոսքեր ասացի: Երբ ճաշարանում էինք դեռ հեռախոսիս նամակ եկավ, բացեցի տեսա որ Էմիլն էր նկար ուղարկել, այդ նկարում իմ գրականության դասագիրքն էր: Այնուհետև նա հաղորդագրություն գրեց
- Ես առևանգել եմ քո գիրքը, ու եթե ուզում ես գրականության դասագրքիդ տեսնել, ապա դասերից հետո պետք է գաս երեկվա սրճարան:
-Կարող էիր միանգամից դպրոցում տալ,
-Մի մոռացիր որ առևանգել եմ քո դասագիրքը, և ես եմ պայմաններ թելադրում
-Լավ համաձայն եմ կգամ սրճարան
Դասերից հետո գնացի սրճարան, սակայն դեռ Էմիլը չէր եկել, մի քանի րոպե սպասելուց հետո եկավ:
-Սովորաբար պայմաններ թելադրողները ավելի շուտ են գալիս, ասացի ես
-Այո ճիշտ ես, ուղղակի քո գրականության դասագիրքը շատ ծանր է, և մինչը բերեցի ուշացա, մի փոքր ժպտալով ասաց Էմիլը:
-Քեզ ոչ մեկ չէր խնդրում առևանգեիր
-Ինչպես միշտ շնորհալություն ասելու փոխարեն ինձ վրա բարկանում ես
-Իսկ դու ինչպես միշտ ինձ բարկացնում ես
-Եթե դու ինչպես միշտ անփույթ չլինեիր ու չմոռանայիր ես ինչպես միշտ չէի բարկացնի քեզ:
Այդ ժամանակ մատուցողը եկավ մեր սեղանի մոտ
-Ի՞նչ կցնականաք
-Ինձ թեյ, Աստղ դու ի՞նչ կուզես
-Ոչ մի բան
-Դե ուրեմն երկու թեյ և երկու խմորեղեն,
Եղավ ասաց մատուցողը ու գնաց
-Ի՞նչու իմ տեղը պատվիրեցիր
- Քանի որ դրսում ցուրտ է և տաք թեյը լավ միջոց է տաքանալու համար,
-Շնորհակալ եմ, բայց պետք չէր
-Այդ դեպքում ես կարող եմ այլ միջոց օգտագործել, որը դու լավ գիտես
Նրա ասելուց հետո ես միանգամից կարմրեցի
-Ես ի նկատի ունեի որ չեմ մրսում,
Այդ ժամանակ մատուցողը բերեց Էմիլի պատվիրածը, մատուցողը երբ ուզում էր փոխանցեր թեյը ինձ, ես ձեռքս մեկնեցի դեպի իրեն և մի փոքր թեյից թափվեց ձեռքիս: Քանի որ թեյը շատ տաք էր ես ճչացի:
-Կներեք պատահմամբ ստացվեց
-Ներողություն խնդրելու փոխարեն արագ սառը թրջոց բերեք,
Բարկացած և բարձր ձայնով ասաց Էմիլը
-Ես էի մեղավոր, պետք չէր նրա հետ այդպես խոսեիր
Մատուցողը եկավ և ես սառը թրջոցը դրեցի ձեռքիս, ցավը միանգամից մեղմացավ:
-Շա՞տ է ցավում
-Թրջոցից հետո ոչ այդքան
-Տուր տեսնեմ ձեռքդ, ասաց Էմիլը ու արագ վերցրեց ձեռքս, նա զգուշորեն հանեց թրջոցը, ամբողջ ափիս հատվածը կարմիր էր: Նա թրջոցը նորից ջրով թացացրեց և դրեց ձեռքիս ու սկսեց նուրբ մերսել այն:
-Այսպես պետք է որ օգնի
Իրականում իսկապես ցավը մեղմացավ:
-Շնորհակալ եմ Էմիլ
-Ես եմ մեղավոր որ թեյը չպատվիրեի, այսպես չէր լինի
-Դու մեղավոր չես, ճիշտ ես ես ինչպես միշտ անփույթ եղա
-Հմմ, ուրեմն համաձայն ես ինձ հետ որ անփույթ ես
Ես ուզեցի ձեռքս ետ քաշել, սակայն Էմիլը չթողեց:
-Մինչև կարմրությունը չանցնի ես ձեռքդ բաց չեմ թողնի, ասաց Էմիլը ու էլի թրջոցը փոխեց:
Մի քանի այդպիսի թրջոցներից հետո ցավ այլևս չկար, և կարմրությունը համեմատաբար անցել էր:
-Շնորհակալ եմ Էմիլ, ցավը անցավ ու ինչպես տեսնում ես կարմրությունն էլ, ասացի ես ու ձեռքս քաշեցի արագ
-Շատ լավ է, դե ուրեմն հիմա սկսիր թեյդ խմել, բայց զգուշությամբ որ էլի չթափես:
-Կփորձեմ, ասացի ես ու երկուսովս ժպտացինք:
-Դեռ լավ է, որ ամբողջ թեյը չթափեցիր, թե չէ ափոս կլիներ թեյը,
-Ես էլ զարմացա թե ինչու այդպես բարկացար, պարզվում է թեյի համար
-Լավ միքիչ էլ քո համար, քանի որ քո ձեռքերը շատ նուրբ են, ու չեմ ուզում որ որևէ բան լինի նրանց հետ
-Դե ուրեմն կաշխատեմ այս անգամ այնպես խմել որ չափսոսես թեյի համար
-Ու քո նուրբ ձեռքերի
Էմիլը մոտեցրեց խմորեղենը ինձ ու սկսեցինք խմորեղենով թեյ խմել
Ես քանի որ շատ եմ սիրում խմորեղեն, սկսեցի անմիջապես ուտել
-Կզարմանայի եթե ուրիշ աղջիկների նման լինեիր:
-Այսինքն
-Դե հիմա բոլորը չեն ուտում խմորեղեն, քանի որ վախենում են իրենց կազմվածքի համար
-Դե ինչպես դու ասացիր ես ուրիշների նման չեմ, ասացի ու շարունակեցի ուտել խմորեղենը
-Գիտեմ
-Կարծում եմ ես կատարեցի քո պայմանը, արդեն կարող ես տալ գիրքս
-Հիմա,
Էմիլը բացեց իր պայուսակը, սակայն ինչպես բացեց այդպես էլ անմիջապես փակեց,
-Ես մոռացել եմ այն ավտոմեքենայիս մեջ, խմորեղենդ երբ վերջացնեմ կգնանք ու կտամ:
-Լավ
Էմիլը խնդրեց հաշիվը, վճարեց ու մենք դուրս եկանք:
-Մի փոքր հեռու եմ կանգեցրել ավտոմեքենաս, քանի որ այստեղ տեղ չկար, արի քայլենք:
Դրսում շատ ցուրտ էր, ու ուժեղ ձյուն էր գալիս, մենք մի քանի րոպե քայլելուց հետո հասանք ավտոմեքենային:
-Արագ նստիր ավտոմեքենան քանի չենք սառցակալել,
Ասաց Էմիլը ու ես առանց մտածելու նստեցի: Նա միանգամից միացրեց տաքացուցիչը ու սկսեցինք տաքանալ: Այս պահը կարծես դեժավյու լիներ:
-Դրսում շատ ցուրտ է, ես քեզ կտանեմ տուն
-Լավ,
-Այս ի՞նչպես է որ համաձայնվեցիր
-Քանի որ մեկ է չէիր լսելու ինձ ու քո ասածով էիր անելու:
-Այո ճիշտ ես
-Դե տեսնում ես:
-Այնուհետև ամբողջ ճանապարհը լուռ անցավ: Էմիլը իր ավտոմեքենան կանգնեցրեց մեր շենքի մոտ:
-Ձեռդ ցավում է՞
-Արդեն չէ, շնորհակալ եմ որ օգնեցիր: Նաև ուզում եմ ներողություն խնդրել երեկվա համար, քանի որ ես ինձ շատ սխալ պահեցի, ու այն խոսքերը որ ասեցի սուտ էին: Ես այդպես չեմ մտածում քո մասին, ու ոչ մեկ ինձ դուր չի գալիս: Իսկ հիմա կարող ես գիրքը տալ
-Ահ մոռացել էի, նա շրջվեց դեպի ետևի նստատեղը ու վերցրեց գիրքս
-Վերցրու, ձեռքը մեկնեց ինձ
-Ես գիրքը հենց վերցրեցի մյուս կողմից, նա անմիջապես ձեռքը ետ քաշեց ու անցած անգամվա նման ես իրեն հպվեցի,
-Ապրես որ ասեցիր որ քո երեկվա խոսքերը սուտ էին, չեմ ուզում վախեցնել, բայց հասկանում ես չէ, որ քո այս անկեղծությունից հետո ես քեզ այլևս բաց չեմ թողնի:
Էմիլը ինձ ամուր գրկեց, ու այդպես գրկախառնված մնացինք մի քանի րոպե:
-Լավ արդեն ես գնամ
-Կգնաս միայն ինձ համբուրելուց հետո
Ես մոտեցրեցի գլուխս որ Էմիլի այտը համբուրեմ, իսկ նա իր գլուքը թեքեց, ու ես համբուրեցի նրա շրթունքները: Երբ իներցիայով ուզեցի ետ քաշվել, նա չթողեց ու սկսեց ինքը համբուրել: Ես նրա համբույրների դեմ անզոր էի, ու սկսեցի պատասխանել: Համբուրվելուց հետո նա նորից ինձ գրկեց: Չեմ կարող ասել թե քանի րոպե այդպես մնացինք, բայց դրանք իմ կյանքի լավագույն րոպեներից էին:
-Արդեն ուշ է ես գնամ, տանը կանհանգստանան
-Լավ, տխուր ձայնով ասաց Էմիլը
Տան լույսերը տվել էին, ու ես տատիկի հետ ֆիլմ նայեցի հեռուստացույցով: Սական ամբողջ ֆիլմի ժամանակ հիշում էի Էմիլին, ու անկախ ինձնից ժպտում էի:
-Ինչու ես այդքան ժպտում Աստղ
-Բան հիշեցի
-Թե՞ սիրահարվել ես
-Ինչ ես խոսում տատիկ ոչ իհարկե, ու միանագամից կարմրեցի: Ես գնամ սենյակ դաս անեմ
-Լավ գնա
Ես գնացի սենյակ, ու միացրեցի համակարգիչս: Բացեցի անանուն ֆեյսբուքիս էջս ու տեսա որ նամակ կա: Վերջին բանը որ գրել էի Է-ին այնն էր, որ հաստատել էի նրա ենթադրությունը որ աղջիկ եմ:
-Այո ճիշտ ես ես աղջիկ եմ
-Եվ շատ գեղեցիկ
