20 страница23 апреля 2026, 17:37

Մաս 20

Այդպես ես ու Էմիլը նստեցինք ավտոմեքենան: 

-Էմիլ ինչու էիք կռվում

-Կարևոր չէ

-Չէ, ասա

-Մեկ է չեմ ասելու, ինչքան էլ հարցնես, 

Այնուհետև, Էմիլը առանց բան ասելու սկսեց արագ վարել 

-Էմիլ դանդաղեցրու, դու շատ արագ ես վարում

- Արագ չի, դու դեռ արագը չես տեսել

-Կապ չունի դանդաղեցրու, կամ կանգնեցրու, դու ի վիճակի չես ավտոմեքենա վարել

Էմիլը կանգնեցրեց մեքենան ու նայեց ինձ: Նրա ունքի հատվածից արյուն էր գալիս: 

-Էմիլ արյուն է գալիս, ես անմիջապես սկսեցի պայուսակից միջից փնտրել անձեռոցիկ

-Բան չկա կանցնի

Հազիվ գտնելով անձեռոցիկը ես սկսեցի նրա դեմքը մաքրել

-Ինչպես ես այդքան հանգիստ խոսում, դեմքդ ամբողջությամբ կարմիր է

-Աստղ հանգստացիր, հիմա դու ավելի խառնված ես ու վախեցած քան ես

-Հա համաձայն եմ, Էմիլ ես շատ վախեցա  ու ինձ համար շատ դժվար էր տեսնել, թե ինչպես են իմ համար կարևոր մարդիկ իրար հետ վիճում

-Ուզում ես ասես, որ Էդգարն էլ ա քեզ համար կարևոր,- Մի փոքր բարկացած տոնով ասաց Էմիլը

-Էմիլ հասկացիր նա իմ եղբոր ընկերն է և ես նրան սիրում եմ որպես եղբայր, իսկ թե ով է ինձ համար  ավելի կարևոր, դու պետք է կռահես իմ կատարած ընտրությունից

-Մեկ է ինձ դուր չի գալիս որ նա քո կողքին է միշտ լինում, դու միայն իմն ես, դու իմ ընկերուհին ես, 

-Բայց կարծեմ դու ընկերուհի չունես, թե այսօր սխալ եմ լսել ասածդ?

-Չէ ճիշտ ես լսել, ինձ ինչ-որ մեկը ասել էր, որ դպրոցում իրար անծանոթ ձևացնենք

-Ես ասել էի միայն անծանոթ ձևանանք, այլ ոչ թե դու բոլոր աղջիկների հետ խոսես ու ասես որ ընկերուհի չունես

-ԱԱԱ, ինչ-որ մեկը կարծեմ խանդումա, - մի փոքր ծիծաղով ասաց Էմիլը

-Քեզ սխալա թվում, ոչ մեկ չի խանդում, ուղղակի չեմ ուզում տեսնեմ թե ոնց են մյուս աղջիկները քեզ հետ հույսեր կապում ու փորձում ծանոթանալ

-Հիմա հասկանում ես թե ինչու էի ուզում որ բոլորը իմանան մեր մասին, ուզում եմ բոլորը իմանան որ դու իմն ես, իսկ ես քոնը

-Այս դեպքից հետո արդեն բոլորը իմացան

-Այո ու ես շատ ուրախ եմ դրա համար

-Ինչպես ենք վաղը դպրոց գնալու

-Մի մտածիր ամեն ինչ լավ կլինի, ես քեզ հետ եմ

-Նարեկը որ իմանա շատ կբարկանա, ես վախենում եմ որ նա կարգելի, որ իրար հետ մենք ընկերություն անենք

-Աստղ սա մեր կյանքն է, այլ ոչ թե եղբորդ ու որ եթե մենք իրար տանել չենք կարողանում, դա դեռ չի նշանակում որ նա պետք է պարտադիր դեմ լինի, իսկ եթե լինի էլ  ես ամեն ինչ կանեմ որ նա փոխի իր կարծիքը ու չեմ հանձնվի

-Շնորհակալ եմ Էմիլ, ասեցի ու ես գրկեցի

Երբ գնացի տուն Էդգարը այնտեղ էր ու պատրաստվոմ էր գնալ, նա նայեց ինձ ուշադիր ու առանց բան ասելու դուրս եկավ տանից

Նարեկը հյուրասենյակում էր

-Ո՞րտեղ էիր բարկացած ասաց Նարեկը

-Զբոսնում էի

-Ու՞մ հետ

-Էդգարը քեզ պատմելա ՞

-Հարցիս պատասխանի Աստղ

-Ոնց տեսնում եմ պատմելա, իսկ ես խնդրել էի որ չասի քեզ, որ ես ասեմ

-Ի՞նչ տարբերություն

-Ես չէի ուզում որ դու ուրիշից իմանաս իմ ու Էմիլի մասին

-Փատորեն ճիշտ էր ասում Էդգարը, իսկ ես մինչև վերջ չէի հավատում, կամ չէի ուզում հավատալ

-Ես ու Էմիլը ընկերություն ենք անում

Երբ ասեցի, Նարեկը ավելի բարկացավ ու նա ինձ առաջին անգամ ապտակեց

Ես միանգամից սկսեցի լացել

-Աստղ ի՞նչ ես խոսում, ի՞նչ ընկերոթյուն նա քեզ օգտագործումա միայն, նա հաստատ մի քանի օրից հետո քեզ կլքի: 

-Չէ Նարեկ նա փոխվելա ու ինքը էդպիսին չի

-Մի քանի գեղեցիկ խոսքերա ասել, իսկ դու արդեն պաշտպանում ես նրան, ես դեմ եմ որ դու նրա հետ շփվես ու այսօրվանից սկսած դասերից հետո միանգամից տուն կգաս, ու փորձվի իմանամ որ դու նրա հետ հանդիպել ես առանձին

-Նարեկ դու իրավունք չունես դա անելու. ինչ կապ ունի որ դուք իրար տանել չեք կարողնաում, վստահ եմ որ իրար ճանաչեք  այլևս չեք կռվի, 

-Իմ խոսքը վերջնական է. - ասաց Նարեկը ու մտավ իր սենյակ

Ես գնացի իմ սենյակ կանգնեցի հայելու մոտ, ամբողջ աջ այտս կարմիր էր, դեմքս լացելուց ուռել էր, այս իրավիճակից անկախ ինձանից աչքերիցս արցունքները սկսեցին հոսել:  Այնուհետև ես պառկեցի ու չեմ հիշում թե ինչպես քնեցի։ Մոտավորապես ժամը 20.00-ի կողմերն էր երբ զարթնեցի, այտս դեռ ցավում էր, հեռախոսս վերցրեցի տեսա որ Էմիլը գրել է, ՝
-Աստղ խոսեցիր եղբորդ հետ
-Էդգարը նրան ամեն ինչ պատմել էր
-Նա շատ բարկացավ?
-Հա
-Ամեն ինչ լավ կլինի,
Ես նրան չասեցի որ Նարեկը արգելել է նրա հետ հանդիպել, չէի ուզում դեռ ասել, քանի որ ուզում էի հավատալ որ ամեն ինչ կհարթվի ու Նարեկը ետ կկանգնի իր որոշումից, իսկ ապտակի մասին Էմիլը պարտադիր չէ որ իմանա, չեմ ցանկանում իզուր անհանգստանա։
-Բայց մի ձևի ես խոսում Աստղ,  ամեն ինչ լավ է՞

Հա լավ է ամեն ինչ, Էմիլ ես դասերս պետք է սովորեմ հետո կխոսենք
-Եղավ, երբ վերջացնես կգրես
իսկ ես սկսեցի դաս անել։
Երբ ավարտեցի արդեն ժամը 23.25-էր, մտա ֆեյսբուքիս այն էջը, որով որ Է-ի հետ խոսում եմ, տեսա որ գրել է
-Բարև
-Բարև
-Չէի մտածի որ դու ընկերություն կանես Էմիլի հետ
-Անկեղծ ասած ես էլ
-Ի՞նչու
-Դե առաջ նրան տանել չէի կարողանում, իսկ հիմա այլ է, նրան ավելի լավ ճանաչեցի ու հասկացա որ նրա այդ դիմակի տակ թաքնված է այլ մարդ ում ոչ ոք չի ճանաչում
-Պարզ է,
-Սակայն ինձ թվում է որ դա երկար չի տևի, 

Չգիտեմ ինչու անկեղծացա Է-ի հետ
-Ի՞նչու
Քանի որ եղբայրս դեմ է ու արգելել է, որ նրա հետ նույնիսկ շփվեմ
-Իսկ դու ?
-Իսկ ես չգիտեմ, ես ուզում եմ նրան հետ հանդիպել, բայց մի կողմից եղբորս դեմ չեմ ուզում գնալ, նա նույնիսկ այսօր առաջին անգամ ինձ վրա ձեռք է բարձրացրել
-Ի՞նչպես թե, ի՞նչ է արել, հիմա ի՞նչպես ես
-Ապտակել է, հիմա լավ եմ արդեն
-Մի մտածիր այդպես ամեն ինչ լավ կլինի, ես վստահ եմ որ Էմիլը քեզ մենակ չի թողնի,  փորձիր չմտածել այդպես

-Շնորհակալ եմ քեզ, որ կարողացար մի փոքր հանգստացնել ինձ՝իմ գրքի ընկեր

-Ես էլ քեզ եմ շնորհակալ որ կողքիս ես,  այ կտեսնենես վաղը ամեն ինչ լավ կլինի, չէ որ ես քեզ հետ եմ: 

Է-ի վերջին գրածը ինձ տարօրինակ թվաց, ինչ նկատի ուներ որ իր կողքին եմ, բայց դե երևի փոխաբերական իմաստով ասեց, շատ չկենտրոնացա դրա վրա ու պառկեցի քնեցի: 


20 страница23 апреля 2026, 17:37

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!