Մաս 21
Առավոտյան երբ զարթնեցի դեմքս միքիչ էր կարմիր, և կարմրությունը քողարկելու համար ստիպված դեմքիս կրեմ քսեցի: Երբ արդեն դուրս էի ուզում գալ Նարեկը իր սենյակից դուրս եկավ
-Աստղ, քեզ բան ունեմ ասելու
- ասա
-Ուզում եմ ներես երեկվա ապտակի համար, գիտեմ որ մեղավոր եմ, բայց դու էլ ինձ հասկացիր, երբ ասեցիր քո ու Էմիլի մասին, արյունը միանգամից գլխիս տվեց
-Ես քեզանից չէի նեղացել Նարեկ, գիտեմ որ իմ մասին ես մտածում ու չես ուզում որ ինձ նեղացնեն: Բայց փորձիր ընդունել որ մեծացել եմ ու թող որ մի որոշում ես ինքս կայացնեմ, ու կապ չունի որ կարող է դու ճիշտ լինես, որ Էլիմը ինձ միայն օգտագործում է, բայց իմ համար այս որոշումը շատ կարևոր է, չէ որ մենք մեր սխալների վրա ենք սովորում: Իսկ եթե դու իմ ամեն մի քայլը հսկես ես ինքնուրույն չեմ լինի, ու անընդհատ ինչ-որ մեկից կախված կլինեմ, իսկ դա ես չեմ ուզում:
-Երևի ճիշտ ես, ես քեզ հետ շատ խիստ էի: Ես երկար մտածելուց հետո հասկացա որ սխալ վարվեցի, ես քեզ թողնում եմ որ ընկերություն անես Էմիլի հետ, բայց եթե մի օր տեսնեմ որ դու նրա պատճառով լաց ես լինում, այդ ձեր հարաբերությունները միանգամից կավարտվեն:
Ես չէի պատկերացնում, որ Նարեկը այսքան շուտ կմտադրվի, կարծես թե երազ լիներ, ինձ մի պահ թվաց թե նույնիսկ երազ է, և ես ինձ ճմկտեցի ու ի ուրախություն ինձ ցավ զգացի: Ես միանգամից գրկեցի Նարեկին:
-Շնորհակալ եմ ինձ հասկանալու համար, ես քեզ շատ եմ սիրում Նարեկ
-Ես էլ քեզ Աստղ
-Այսօր էլի դասի չես գալու
-Չէ, դեռ լավ չեմ զգում ինձ
-Լավ, դե ես գնացի
Երբ դուրս եկա շենքից տեսա, որ Էմիլի ավտոմեքենան կանգնած է, և ես միանգամից գնացի նստեցի մեքենան
-Բարև Աստղ
-Բարև, ժպտալով ասացի ես
-Այսօր տրամադրությունդ բարձր է, շատ լավ է
-Դե քանի որ Նարեկը նոր ասեց որ թողնում է, որ մենք ընկերություն անենք
-Տեսնում ես, իսկ դու մտածում էիր,
Այնուհետև Էմիլը ինձ գրկեց, իսկ հետո նուրբ սկսեց շոյել այտս: Լավ է, որ կրեմը քսելուց հետո չէր երևում այտիս կարմրությունը, սակայն Էմիլը այնքան նուրբ էր շոյում, որ կարծես իմանար դրա մասին, ու փորձում էր մեղմացնել ցավը:
-Էմիլ գնանք, արդեն, թե չէ կուշանանք
-Լավ
Էմիլը ավտոմքենան կանգնեցրեց դպրոցի մոտ
-Հիշում ես չէ, որ արդեն բոլորը գիտեն մեր մասին և անծանոթ չենք ձևանալու
-Ինչպես կարող էի դա մոռանալ Էմիլ, բայց ինձ թվում է, որ աղջիկները ինձ կսկսեն ատել, եթե ոչ որ արդեն ատում են ու պատրաստ են ինձ սպանել
-Մի մտածիր այդքան, չէ որ ես քո կողքին եմ
Այնուհետև մենք դուրս եկանք մեքենայից, ու հայտնվեցինք բոլորի ուշադրության կենտրոնում: Էմիլը բռնեց իմ ձեռքը ու մենք մտանք այդպես դպրոց: Կյանքում ես այդպես բոլորի ուշադրության կենտրոնում չէի հայտնվել, դա շատ անսովոր էր ինձ համար, երբ բոլորը ինձ էին նայում,
-Ի՞նչպես ես կարողնանում այսպես միշտ քայլել
-Ի՞նչպես
-Դե որ բոլորոը քեզ են նայում
-Հաա, սկզբում նյարդայնացնող էր, իսկ հետո սովորեցի ու հիմա փորձում եմ ուշադրություն չդարձնել, դու էլ ուշադրություն մի դարձրու
-Ինչ հեշտ ես ասում
-Ուրիշ աղջիկներ երազում են ուշադրության կենտրոնում լինել, իսկ դու ոչ
-Քեզ ասել եմ բազմիցս ես ուրիշների նման չեմ
-Գիտեմ, դրա համար էլ դու ես իմ ընկերուհին այլ ոչ թե ուրիշները,
Էմիլը ինձ ուղեկցեց մինչև իմ դասարան ու գնաց, երբ մտա դասարան, բոլորը ինձ նայեցին:
-Աստղ այդ ինչպես ես կպցրել Էմիլին, ասաց մեր դասարանի Մարինեն, ով իրեն համարում էր դասարանի աստղը
-Չեմ կպցրել, ամեն մեկին քո արշինով մի չափիր
Նա իմ ասելուց անմիջապես կարմրեց
-Ինչպես ես համարձակվում, գիտես Էմիլի հետ ընկերություն ես անում կարող ես ինչ ուզել ասել,
-եթե դու լեզվիդ չտայիր ես չէի պատասխանի քեզ
-Մեկ է ամենաշատը մի քանի օրից Էմիլը կլքի քեզ, ասաց Մարինեի ընկերուհին՝ Վիկան
-Թե նա ինձ կլքի, կամ չի լքի դա ձեր գործը չէ, ապրեք ձեր կյանքով այլ ոչ թե ուրիշների, ասացի ես ու նստեցի իմ տեղը, իսկ հետո ուսուցչուհին եկավ ու սկսվեց դասը:
Ընդմիջմանը երբ գնացի դասարան բոլոր տեղերը զբաղված էին, երբ ուզում էի հետ գնալ դասարան, Էմիլը ինձ չգիտեմ ինչպես տեսավ ու ձեռքով արեց, որ գնամ իր մոտ: Նա նստած էր իր ընկերների հետ: Ես մոտեցա Էմիլը կանգնեց ու իր ընկերներին ներկայացրեց ինձ, ու նստեցրեց իր կողքին: Նրա ընկերները իմ դուրը եկան, նրանք շատ ընկերասեր էին, և երևում էր որ Էմիլին շատ են սիրում ու հարգում որպես ընկեր
-Ինչ լավ է, որ Էմիլը վերջապես ունեցավ մի ընկերուհի ում հետ կարող ենք խոսել ամեն ինչից, այլ ոչ թե միայն սիլիկոններից, ծիծաղալով ասաց Վիգենը
-Այո համաձայն եմ, ասաց Աշոտը: Ի դեպ ասեմ որ դու միշտ իր ուշադրության կենտրոնում ես եղել, երբ մտնում էր ճաշարան առաջինը քեզ էր փնտրում
Լավ Աշոտ վերջացրու, ծիծաղալով ասաց Էմիլը
-Չէ ինչի վերջացնի թող պատմի Աշոտը, ասացի ես էլի ծիծաղալով
-Գիտես ինչպես էր տխրում երբ չէր տեսնում քեզ, կամ որ տեսնում էր թե ինչպես ես ուրիշ տղայի հետ խոսում
-Աշոոտ, ասաց Էմիլը
-Դու մեկ է այս բոլորի մասի չէիր պատմելու Աստղիկին, իսկ տեսնում ես դա նրա համար ինչ հետաքրքիր է
-Հա շատ հետաքրքիր է, ասացի ես ու մենք բոլորս սկսեցինք ծիծաղել:
Դասերից հետո ես ու Էմիլը գնացինք կինոթատրոն, իսկ հետո նա ինձ տուն բերեց:
-Շատ լավ անցավ այսօր Էմիլ
-Հա, հուսով եմ հաճախակի կգնանք կինոթատրոն
Այնուհետև ես բարձրացա տուն ու սկսեցի դասերս անել:
Այդպես անցավ ամբողջ ձմեռ: Ես ու Էմիլը շատ երջանիկ էինք, ի զարմանս բոլորի Էմիլը ինձանից մի քայլ հեռու չէր գնում: Նարեկը արդեն նորմալ էր ընդունում այդ փաստը, նույնիսկ մի օր Նարեկը առաջարկեց որ Էմիլին հրավիրեմ մեր տուն: Այդ հանդիպման ամբողջ ընթացքում ես շատ լարված էի, սակայն ամեն ինչ լավ ընթացավ, նույնիսկ պարզվեց որ Էմիլը ու Նարեկը նույն ֆուտբոլային ակումբն են սիրում:
Ես Է-ի հետ էլ էի խոսում, հետաքրքիրը այնն էր, երբ մի փոքր Էմիլի հետ վիճում էի, Է-ն կարծես դա զգար ու անմիջապես գրում էր: Ես նրա հետ կիսվում էի, իսկ նա ինձ հանգստացնում էր, ու հետո ես ու Էմիլը նորից բարիշում էինք: Ես Է-ից ինչքան փորձում էի ասել, թե ով է, բայց նա միշտ նույն բանն էր կրկնում, որ դեռ ժամանակը չէ:
Այսօր արդեն մարտի 8-ն է, ես ուրախ տրամադրությամբ զարթնեցի ու առաջինը ով շնորհավորեց ինձ Նարեկն էր: Նա ինձ ու տատիկի համար գեղեցիկ ծաղկեփնջեր էր գնել: Էմիլը զանգեց ու ասեց որ իջնեմ բակ: Երբ դուրս եկա տանից Էմիլը արդեն եկել էր ու ինձ էր սպասում, գնացի նստեցի իր մեքենան: Նա նույնպես ծաղիկներ նվիրեց ու ասեց, որ մյուս նվերը երեկոյան կնվիրի, ու որ պատրաստվեմ երեկոյան ժամը 20.00-ին նա կգա իմ ետևից: Ես ամբողջ օրը պատրաստվեցի, երբ արդեն 19,45-էր Էմիլը զանգեց ու ես դուրս եկա տանից: Երբ նա ինձ տեսավ միանգամից զգաստացավ ու մոտեցավ ինձ:
-Շատ գեղեցիկ ես Աստղ
-Շնորհակալ եմ
Այնուհետև մենք գնացինք ռեստորան: Ռեստորանում ամեն ինչ շատ լավ անցավ: Մենք անընդհատ պարում էինք, Էմիլը ինձ գեղեցիկ խոսքեր էր ասում ու նուրբ համբուրում էր:
մոտավորապես ժամը 23.30- էր երբ Էմիլը ինձ բերեց տուն
-Շնորհակալ եմ քեզ Էմիլ այս օրվա համար, այսօր իմ կյանքի ամենալավ օրերից էր
-Ես էլ եմ քեզ շնորհակալ որ կողքիս ես, այս բառերը ինձ շատ ծանոթ թվացին, երեևի Էմիլը էլի է ասել:
Երբ ուզում էի դուրս գալ ավտոմեքենայից, բջջայինիս նամակ եկավ: Ես բացեցի, տեսա որ Էդգարն էր գրել,
-Ո՞վ է, հարցրեց Էմիլը
-Էդգարը նա շնորհավորում է ինձ,
-Ինձ դուր չի գալիս, որ նա քեզ գրում է
Այնուտև նորից նամակ ուղարկեց, տեսա որ նկար է ինձ ուղարկել: Նամակը բացեցի ու անմիջապես աչքերիցս արցունքներ սկսեցին գալ, այդ նկարում Էմիլը ինչ-որ աղջկա հետ գրկախառնված էր,
-Աստղ ինչ եղավ, ինչու ես լաց լինում
-Ի՞նչ է սա Էմիլ
-Էդգարն է ուղարկե՞լ
-Ինչ կարևոր է, ո՞վ է այս աղջիկը Էմիլ, փաստորեն առավոտյան ինձ ծաղիկներ նվիրելուց հետո գնացել ես այլ ընկերուհիների մոտ, կարող է հիմա էլ ես շտապում,
-Աստղ վերջացրու դու սխալ ես հասկացել, ինչ ես խոսում, ինչ ընկերուհիներ, ես միայն մի ընկերուհի ունեմ այնն էլ միայն դու ես
-Չեմ հավատում քեզ Էմիլ
-Իսկ ում ես հավատում, Էդգարին, որ առանց իմանալու թե ով է քեզ ուղարկել է այս նկարը, թե Է-ին ում առանց իմանալու ասում ես քո բորոր գաղտնիքները, իսկ այդ նկարում մորաքրոջս աղջիկն է:
-Դու որտեղից գիտես Է-ի մասին
Էմիլը միանգամից քարացավ,
-Պատասխանիր Էմիլ, ես քեզ նրա մասին բան չեմ ասել, ո՞րտեղից գիտես Է-ի մասին
-Քանի որ Է-ն ես եմ
