9 страница23 апреля 2026, 17:37

Մաս 9


Թեև երբ հասա տուն ամբողջությամբ ջուր էի դարձել սակայն տրամադրությունս բարձր էր: Հաջորդ օրը զարթնեցի ու հասկացա որ հիվանդ եմ: մի քանի օր դասի չգնացի: Երկուշաբթի արդեն ինձ լավ էի զգում, և գնացի դպրոց: Պարզվեց մեր դասարան նոր աղջիկ է եկել, և նրան դասղեկը նստեցրել է իմ կողքին: Այդ աղջկա անունը Արփինե է, և ի զարմանս ինձ նա մեր դասարանի աղջիկների նման չէր, և մենք սկսեցինք ընկերություն անել: Անցավ մի քանի շաբաթ, և արդեն ես ու Արփինեն այնքան էինք մտերմացել, որ նա արդեն մի քանի անգամ եկել էր մեր տուն:  Իսկ այսօր ես պետք է գնամ իր տուն, որպեսզի միասին դաս անենք: Նա ապրում է մեր տանից հեռու, ոտքով 20 րոպե է: 

-Աստղ առաջինը որ դասը սովորենք, ասեց Արփինեն

-Քիմիան, ասեցի ես

ես բացեցի գիրքը և այդ դասի էջին Է-ի լոգոն էր, իսկ Աստղիկը զարմացած նայում էր այդ նշանին: 

-Հետաքրքիր նշան է, դու ես նկարել?

-Չէ, ու ես պատմեցի Արփինեին Է-ի մասին

-Հետաքրքիր է Աստղ, բայց չէս փորձել իմանաս թե ով է Է-ն

-Չէ, չեմ ուզում իմանալ

-Բայց այս նշանը ես հաստատ մի տեղ էլ եմ տեսել, բայց չեմ հիշում թե որտեղ

-Երևի նմանեցնում ես, մի նշանի հետ 

-Երևի ասեց, Արփինեն, ու սկսեցինք դաս անել: Դասերը անելուց հետո միասին ֆիլմ դիտեցինք, և չնկատեցինք էլ թե ինչպես մի քանի ժամ անցավ

-Հաստատ Աստղ Ճանապարհել պետք չէ?, հարցրեց Արփինեն

-Հաստատ, համ էլ միքիչ կքայլեմ, ես սիրում եմ զբոսնել

Երբ Արփինեի տանից դուրս եկա արդեն ժամը 7-էր, իսկ քանի որ արդեն դեկտեմբեր ամսին է, մութն ընկել էր:  քայլերով գնում էի տուն, երբ դիմացս հայտնվեց մի մեծ շուն, և փորձեցի քայլերս արագացնել, ու մի փոքր վազելով շարունակել ճանապարհս, սակայն դրանից շունը  կատաղեց, և փորձեց հարձակվել վրաս

-Օգնեցեեքքք, գոռացի ես, 

-Մաքս, ետևիցս ասաց խիստ ձայնով մի տղա, ձայնը ինձ ծանոթ թվաց 

-Կներեք որ վախեցրեց շունս ձեզ, նա սովորաբար հանգիստ շուն է, սակայն այս շրջանում մի փոքր անհանգիստ է, իրեն պահում, ասաց այդ տղան, իսկ ես դեռ շան կողմն էի և փորձում էի շունչս կարգի բերել

-Ոչինչ, ասացի ես ու թեքվեցի դեպի այդ տղան, ես անկնկալի եկա, քանի որ այդ տղան Էմիլն էր

-Աստղիկ, դու այստեղ ի՞նչ ես անում, հարցրեց Էմիլը

-Քեզ ինչ

-Կոպտելու փոխարեն կարող էիր շնորհակալություն ասեիր, եթե ես չլինեի Մաքսը արդեն կհարձակվեր քեզ վրա

-Եթե դու չլինեիր, ապա ես քո շանը չէի տեսնի, 

-Ես արդեն ներողություն խնդրեցի, Մաքսը մի քանի օր առաջ մայր է դարձել, և ագրեսիվ է: Սակայն նա շատ բարի է, և երևի դու էլ փորձել ես վազել:

-Հա փորձել եմ

-Իսկ դու չգիտես, որ շների կողքով անցնելիս պետք է չէ վազել, և վախը ցույց տալ, նրանք զգում են, և դրանից հարձակվում են: 

Ես ոչ մի բան չպատասխանեցի, և թեքվեցի որ շարունակեմ ճանապարհս

-Սպասիր, Աստղիկ

ես թեքվեցի դեպի Էմիլն

-Արդեն ուշ է, և ի տարբերություն Մաքսի այստեղ շատ թափառող շներ կան, և դժվար թե բացի ինձանից մեկին հանդիպես: Ես չգիտեի ինչ պատասխանել, եթե մերժեի Էմիլին, ապա հաստատ այս անգամ շներից չէի  փրկվի, ես ստիպված համաձայնեցի

-Լավ,  ու մենք սկսեցինք քայլել դեպի իմ տուն

-Ասում ես այստեղ ինչ ես անում, նորից հարցրեց Էմիլը

-Եկել էի ընկերուհուս տուն, -Իսկ դու

-Ես մոտակայքում եմ ապրում, և միշտ այս ժամերին զբոսնում եմ Մաքսի հետ

-Պարզ է, մնացած ճանապարհը մենք շարունակեցինք առանց խոսալու, 

-Հասանք, ասեցի ես

-Լավ դե ես գնամ, ու շրջվեց Էմիլը

-Էմիլ,  Էմիլը ինձ նայեց, -շնորհակալ եմ, ասացի ես ու մտա շենք: 

Ես եկա տուն, տատիկը հեռուստացույց էր դիտում, իսկ Նարեկը տանը չէր:

հաջորդ օրը դպրոցում ամեն ինչ նույնն էր, երկար դասամիջոցին ս ու Արփինեն գնացինք ճաշարան, և քանի որ նստելու տեղ չկար, նստեցինք Նարեկենց հետ: Նարեկը Արփինեն մեր տանը տեսել էր, ու ես Արփինեին ծանոթացրեցի Էդգարի, Տրգրանի ու Արմենի հետ: Մենք բոլորովս խոսում էինք, երբ ճաշարան մտավ Էմիլն ու իր ընկերները: Սակայն մենք շարունակեցինք խոսալ ու ծիծաղել: Էմիլն այնպիսի տեղ էր նստել, որ ես ու ինքը իրար տեսնում էինք: Իմ կողքին նստել էր Էդգարը, իսկ մեր դիմաց Աստղիկը, Նարեկն ու Տիգրանն ու Արմենը: Տիգրանը ու Արմենը զույգ եղբայրներ են, ու շատ հումորասեր, նրանց հետ անհնար է չծիծաղել: Հերթական կատակից հետո, ես ինքնաբերաբար նայեցի դեպի Էմիլի կողմը, և տեսա, որ Էմիլը ուշադիր մեր կողմն է նայում, նրան այդ պահին մոտեցավ Մոնիկան, ու Էմիլն գրկեց նրան: Այդ պահին իմ մոտ անհասկանալի բան կատարվեց, միանգամից ընկավ տրամադրությունս,

-Աստղ ինչ պատահեց, քեզ վատ ես զգում, հարցրեց Էդգարը

-Չէ Էդ նորմալ ա ամեն ինչ,  գնամ ջուր խմեմ

-Գամ հետդ Աստղ?ասեց Արփինեն

-Չէ մենակ կգնամ, դուք  շարունակեք խոսալ, մի քանի րոպեից կգամ

Ես գնացի լվացարան, սակայն ջուր չէր գալիս, և ստիպված գնացի ապարատից ջուր գնելու, այդ պահին իմ կողքով էր անցնում Էմիլը, երբ պետք է արդեն մետաղադրամներով վճարեի, գրպաներս ստուգեցի ու տեսա, որ չեմ վերցրել գումար: 

-Վերցրու ասաց Էմիլը, և ձեռքին մետաղադրամները մոտեցրեց դեպի ինձ

-Պետք չի, ես կգնամ կվերցնեմ

-Վերցրու, մի փոքր հրամայական տոնով ասեց Էմիլը, և դեռ իր ձեռքը օդում էր

-Ասեցի պետք չի, նա արագ մետաղադրամները գցեց ապարատի մեջ և ջուրը  վերցրեց: 

-Վերջին անգամ եմ կրկնում վերցրու, եթե չվերցնես մեկ է աղբամանն եմ նետելու 

-Չեմ հասկանում, թե ինչու ես իմ հետ այդպես բարի, ասեցի ես

-Հաշվի երեկվա համար ներողություն եմ խնդրում ևս մեկ անգամ 

Ջուրը վերցնելու պահին մատներս կպան Էմիլի մատներին, և ամբողջ մարմնովս դող անցավ, և չգիտեմ թե ինչպես շիշը գցեցի ձեռքիցս: Այդ պահին Էմիլը ծիծաղեց

-Անգամ շիշը չես կարողանում ձեռքումդ պահես

-Ծիծաղալու ոչ մի բան չկար, ձեռքիցս սղաց, ասացի ես ու հեռացա, իսկ Էմիլը դեռ ժպտում էր:





9 страница23 апреля 2026, 17:37

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!