10 страницаОпубликовано: 21.04.2019. 16:42
140

Озвучивание не поддерживается в этом браузере

Մաս 10


Այսօր շաբաթ է, ես ու Արփինեն դեռ մի քանի օր առաջ որոշել էինք գնալ կինոթատրոն, բայց երբ տղաները իմացան դրա մասին, նրանք նույնպես ցանկացան գալ մեզ հետ:  Ես որոշեցի այսօր հագնել զգեստ, իսկ վրայից վերարկու: Մազերս ուղիղացրեցի, և մի փոքր դիմահարդարվեցի: Դուրս եկա սենյակից, իսկ Նարեկը նստած էր բազկաթոռին և ֆուտբոլ էր նայում

-Նար չես պատրաստվում?

-Աստղ առանց ինձ գնացեք,  ես գործեր ունեմ

-Ինչ գործեր?

-Ժամադրության եմ, ժպտալով ասեց Նարեկը

-Լուրջ?, ինչ լավա, իսկ ում հետ, ես ճանաչում եմ, ոգևորված հարցրեցի 

-Չեմ ասիիի, ծիծաղալով ասեց Նարեկը

Մի քանի րոպե Նարեկին համոզում էի, որ ասի թե ում հետ, սակայն ոչ մի բան չասեց: Ես զանգեցի Արփինեին, պարզվեց նա էլ չի կարող գալ, հիվանդացել է: Ես տխրեցի, քանի որ այսօր չի ստացվի գնալ կինոթատրոն, և երբ արդեն ուզում էի գնալ սենյակ փոխվելու դռան զանգը հնչեց: Ես գնացի բացեցի, Էդգարն էր եկել:

-Բարև Աստղ

-Բարև

-Շատ գեղեցիկ ես 

-Մերսի

-Նարեկը պատրաստա որ դուրս գանք,?

-Պատրաստվումա, բայց ոչ թե կինոթատրոն գալու համար, այլ ժամադրությանա, Արփինեն էլ հիվանդացելա, մեր կինոթատրոն գնալը հետաձգվեց, տխուր ասեցի ես, իսկ ես անհամբեր սպասում էի այսօրվան:

-Բայց չի հետաձգվում, երկուսով կգնանք, ես էլ եմ տրամադրվել, որ պետքա այսօր ֆիլմ դիտեմ, նենց որ վերարկուդ հագի գնանք, թե չէ կուշանանք, 

Կինթատրոնում Էդգարը 2 popcorn վերցրեց և գնացինք դահլիճ: Նայում էինք The Mountain Between Us ֆիլմը: Ֆիլմը ինձ ու Էդգարին շատ դուր եկավ, և մենք ոգևորված քննարկելով դուրս եկանք կինոթատրոնից: Արդեն մութն ընկել էր, և մենք զբոսնում էինք քաղաքում:

-Ափսոս որ մյուսները չկարողացան գալ, ասեցի ես

-Հաա, բայց դե ոչինչ մյուս անգամ բոլորովս կգնանք,

-Հա անպայման

-Աստղ չես մրսում?

-Չէ ասեցի ես, բայց մրսում էի մի փոքր: Էդգարը բռնեց ձեռքս

-Ոնց չես մրսում, ձեռքերդ շատ սառն են, ասեց ու մյուս ձեռքս էլ վերցրեց: Աստղ քեզ լուրջ բան ունեմ ասելու

-Ասա

-Աստղ ես քեզ սիրում եմ, ու ուզում եմ որ ընկերություն անենք

-Էդգար կներես, բայց ես չեմ կարող

-Աստղ, 

-Չէ, ինձ լսիր:  Դու ինձ համար շատ թանկ ես, ես քեզ շատ եմ սիրում, բայց եղբոր պես, և չեմ ուզում որ մեր հարաբերությունները փոխվեն: Ասեցի ես ու ձեռքերս հանեցի Էդգարի ձեռքերից:

-Աստղ ես էլ էի քեզ սկզբում սիրում քրոջ պես, բայց հետո հասկացա, որ ուզում եմ միշտ կողքիդ լինել, ու վստահ եմ որ շուտով դու էլ ինձ կսիրես:

-Չէ Էդգար, մի պնդիր: Ես վստահ եմ իմ զգացմունքների վրա: 

-Լավ, տխուր ձայնով ասեց Էդգարը, բայց ես չեմ հանձնվի, ու վստահ եմ որ մի օր դու կհամաձայվես:

-Էդգար արի գնանք տուն, արդեն ուշա, 

Էդգարը տաքսի կանգնեցրեց, ետևի դուռը բացեց ու ես նստեցի, ինձ թվաց թե նա էլ կնստի, բայց նա միայն գումարը տվեց վարորդին:

-Աստղ կներես բայց չեմ կարող քեզ հետ գալ, 

Էդգարին երբեք այդքան հուսահատված չէի տեսել, բայց ես չէի կարող համաձայնվել:  Արդեն հասնում էին տուն, երբ տաքսին կանգնեց

-Աղջիկ ջան բենզինը վերջացավ, չեմ կարող շարունակել ճանապարհը

-Լավ ոչինչ, համարյա թե հասել ենք, վարորդը գումարը ուզեց վերադրարձնի, սակայն ես չվերցրեցի, և դուրս եկա տաքսիից: ես գտնվում էի Արփինեի տան մոտ, և կարիք չկար նորից տաքսի նստելու, և որոշեցի ոտքով տուն հասնել:  Հանկարծ լսեցի շան հաչոց, ու վախից քարացա:  Այդ շունը մոտեցավ ինձ, և երբ ուզում էր հարձակվել, կողքից մի շուն եկավ ու հարձակվեց այդ շանը: Ինձ վրա հարձակվող շունը փախավ, իսկ ինձ փրկող շունը մոտեցավ ինձ: Այդ շանը ես անմիջապես ճանաչեցի, Էմիլի շունն էր՝ Մաքսը: 

-Մաքքսսս, լսվեց հեռվից, երևի Էմիլն է, Մաքսը հաչեց, և այդ ձայնի վրա Էմիլը եկավ: 

-Աստղ?, զարմացած հարցրեց Էմիլը

Ես դեռ ուշքի չէի եկել կատարվածից, և ոտքերս անմիջապես թուլացան, Էմիլը միանգամից բռնեց ինձ: 

-Չէի մտածի, որ ինձ տեսնելուց ոտքերդ կթուլանան ասեց Էմիլը

-Բայց դու ինչ ինքնավստահն ես, հիշիր որ քեզանով աշխարհը չի պտտվում

-Միայն չասես որ Մաքսն է մեղավոր, այս անգամ ես ներողություն չեմ խնդրի

-Մաքսը մեղավոր չի, նա հակառակը դեռ ինձ պաշտպանեց, այլ շան հարձակումից

-Պարզ է, նախորդ, անգամը քեզ համար դաս չեղավ, որ ուժ ժամին դուրս չգաս, թե դու առանց ինչ որ խնդիրների մեջ ընկնելու չես կարող արպրել?:

-Կարող եմ, բայց այս անգամ ես մեղավոր չէի, ու ես պատմեցի Էմիլին տաքսիի պատմությունը: 

-Արդեն ուշ է, բախտդ բերեց որ ինձ հանդիպեցիր:

-Ոչ թե քեզ, այլ Մաքսին, Մաքսն է ինձ փրկել

-Բայց Մաքսը իմ շունն է, և եթե ես նրան ման տալու չտանեի, այսպես չէր ավարտվի

-Շնորհակալ եմ որ Մաքսին որոշեցիր այս ժամին դուրս հանել , հեգնական տոնով ասեցի ես ու թեքվեցի որ գնամ, այդ ժամանակ ոտքս սայթակեց ու ընկա: Էմիլը սկսեց ուժեղ ծիծաղել, իսկ ես կատաղությունից չգիտեի ինչ անել, դե իհարկե ես այս պահին պետք է ընկնեի: Էմիլը մոտեցավ ինձ, և ուզեց որ ինձ օգնի, բայց նա էլ սայթակեց ու ընկավ: Այդ ժամանակ ես սկսեցի ծիծաղել: իսկ հետո Էմիլն էլ: Այդ պահին սկսեց գալ ձյուն, այս տարվա առաջին ձյունը: Ես ձեռքս վեր բարրացրեցի և ձյան մի քանի փաթիլ նստեց իմ ձեռքին: Ես այնքան էի տարվել, որ մոռացել որ, որ դեռ նստած եմ գետնին Էմիլի հետ:

-Սիրում ես ձյուն, հարցրեց Էմիլը

-Հա շատ, տես ինչ սիրունա 

-Իմ համար հիմա այլ բանա սիրուն

-ինչը

-Դու...







Комментарии

0 / 5000 символов
Пока нет комментариев. Будьте первым!