Մաս 8
Արդեն մի քանի ժամ է, ինչ զբոսնում եմ: Ես Էմիլին գիքրը տալուց հետո անմիջապես գնացի դասարան պայուսակս վերցրեցի և դուրս եկա: Սկզբում ցանկանում էի գնալ տուն, փակվեի ամբողջ օրը սենյակումս ու լաց լինեի, սակայն հետո հիշեցի, որ Նարեկը և Էդգարը տանն են, և հաստատ ինձ այս վիճակում տեսնելիս պետք է հարցեր տային: Զբոսանքը ինձ օգնեց մտքերս կարգի բերել, և ինչ-որ չափով հանգստանալ: Բայց մի բանում ճիշտ էր Էմիլը ես ինձ ատում եմ, այն բանի համար, որ թույլ տվեցի ինձ համբուրի, այն բանի համար, որ ես դավաճանեցի եղբորս: Ես տուն գնացի այն ժամին,երբ դասերը ավարտվում են, որպեսզի Նարեկը հարցրեր չտար: Նարեկն ու Էդգարը հյուրասենյակում էին:
-Ես եկա, ասեցի ես
-Աստղ մենք էլ քեզ էինք սպասում, որ ճաշենք
-Լավ,
Մենք երեքով նստեցինք սեղանի շուրջ և սկսկեցինք ճաշել, ճաշելու ժամանակ ոչ մեկս չէր խոսում, ու նկատում էի, որ Էդգարը անընդհատ ինձ է նայում, իսկ երբ ես նրան նայում էի, դեմքը միանգամից շրջում էր: Ճաշից հետո Նարեկը գնաց իր սենյակ, իսկ ես մնացի Էդգարի հետ
-Աստղ
-Էդգար, միանգամից երկուսով ասեցինք մենք:
-Դու սկսիր Աստղ
- Էդգար արի մոռանանք երեկվա միջադեպի մասին, դա թյուրիմացություն էր,
Շունչս պահած ասացի ես, եթե այսօր չլսեի Նարեկին ու չգնայի դպրոց միգուցե Էդգարին ուրիշ պատասխան տայի, բայց այսօրվա դեպքից հետո ես ինձ դավաճան եմ զգում
-Կներես Աստղ երեկվա համար, ես ինքս էլ չհասկացա, թե ինչ հետս կատարվեց:
Էդգարի ձայնի, հայացքի մեջ կար ափսոսանք, բայց հաստատ ոչ թե իր երեկվա պահվածքի համար, այլ իմ պատասխանի:
Անցան մի քանի շաբաթներ, ես սենյակիցս դուրս չէի գալիս, իսկ դպրոցում դասարանից: Ես տարվել էի դասերովս և փորձում էի ոչ մի բանի մասին չմտածել: Շնորհիվ Է-ի դա ստացվում էր, ես կարդում էի նրա նշումները: Իր նշումներից ես հասկացել էի, որ մենք իրար շատ նման ենք, ունենք նույն նախասիրությունները, սիրում ենք ֆիլմ դիտել: Ես նույնիսկ գիտեի նրա սիրած ֆիլմը՝1+1-ը: ես շատ կուզեի իմանալ, թե ով Է-ն, սակայն եթե իմանայի էլ, չէի ասի նրան: Պատկերացնում եք ինչ ծիծաղալու կլիներ, որ մոտենայի նրան, ու ասեի, որ կարդացել եմ նրա նշումները, և հասկացել, որ մենք իրար շատ նման ենք, և ես նրան համարում եմ իմ ընկերը:
Ժամը 15.00-ի մոտ էր, երբ զանգեցին գրադարանից, և ասեցին, որ անմպայման երկու օրվա ընթացքում հանձնեմ Շիրվանզադեի Արտիստը: Ես ամբողջ օրը մտածում էի, թե ինչպես Էմիլից վերցնեմ գիրքը: Նրա համբուրելուց հետո ես նրան չէի տեսել, և չէի էլ ցանկանում տեսենել: Հաջորդ օրը դպրոցում նրան չտեսա, սակայն երբ դուրս եկա դպրոցից տեսա Էմիլին մի աղջկա հետ գրկախառնված, և ես ստիպված մոտեցա նրանց,
-Ու՞մ եմ տեսնում, ասաց Էմիլը, և շարունակում էր գրկել այդ աղջկան
-Իմ գիրքը քո մոտ է, և ինձ երեկ զանգահարել էին գրադարանից, որ մինչև վաղը հանձնեմ, մի շնչով ասեցի նրան, առանց նրան նայելու
-Ի՞նչ գիրք
-Քեզ մի հիմարի տեղ դիր, եթե իհարկե հիմար չես, ասեցի ես ու նայեցի Էմիլին
-Էմիլ ով է նա, ասաց Էմիլի հետ գրկախառնված աղջիկը
-Քո գործը չէ Մոնիկա, Ասաց Էմիլը
-Մի խոսքով վաղը կբերես, ասեցի ես ու գնացի տուն:
Հաջորդ օրը դպրոցում ես նրան չտեսա, և ահավոր զայրացել էի, նրա պատճառով ես այլևս չէի կարող գիրք վերցնել գրադարանից: Ես որոշեցի դասերից հետո գնալ գրադարան, և ասել որ գիրքս կորցրել եմ, և պատրաստ եմ փոխհատուցել գումարով:
Արդեն գրադարանում էի, և երբ ուզում էի ասել որոշածս, երբ լսեցի որ մեկը դուռը բացեց, թեքվեցի դեպի դուռը, և առաջին անգամ Էմիլին տեսնելուն ուրախությանս չափ չկար: Էմիլը մոտեցավ ինձ
-Վերցրու, ասաց Էմիլը, ես արագ գիքը վերցրեցի ու գլխով արեցի, շնորհակալության փոխարեն: -Բայց թող քեզ չթվա, որ քեզ համար եմ եկել այստեղ, ինձ էլ էին զանգել, գրադարանից,
-կարևորը որ բերեցիր, իսկ թե ինչու ես այստեղ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, ասացի ես
Ես գիքրը հանձնեցի, և հանգիստ խղճով դուրս եկա գրադարանից:
Գրադարանից երբ դուրս եկա, տեսա որ ուժեղ անձրև է գալիս, իսկ ես առանց անձրևանոցի էի, և ստիպված նորից ներս մտա գրադարան: Մի քանի րոպե հետո Էմիլն եկավ:
-ինձ էիր սպասում?, ինչպես միշտ քմծիծաղով ասեց
-Քեզ ինչի է միշտ թվում, որ աշխարհը քեզանով է պտտվում
-Ինձ չի թվում, հենց այդպես էլ կա, ասաց Էմիլը ու դուրս եկավ, սակայն անմիջապես ետ եկավ
-Հիմա տեսար, որ քեզանով աշխարհը չի պտտվում, ասացի ես, ու գնացի ընդունարանի նստարանին նստեցի: Այն ուներ երեք նստատեղ, և ես նստեցի մեջտեղի նստատեղում
Երաժշտություն էի լսում, երբ զգացի, որ կողքս մեկը նստեց, թեքվեցի և դե իհարկե Էմիլն էր:
-Այլ նստարանին նստիր, ասացի ես
-Ինձ այստեղ էլ ա հարմար
Ես ուզում էի, ուրիշ նստարաանին նստել, սակայն մինչև իմ գնալը երեք հոգի գնացին նստեցին,
ես ստիպված տեղափոխվեցի ծայրի նստատեղին, ու անմիջապես որտեղ որ նստած էի պայուսակս դրեցի, որ Էմիլը չնստի ու շարունակեցի երաժշտություն լսել աչքերս փակ, բայց ամբողջ լսելու ընթացքում զգում էի, որ մեկը ինձ է նայում, երբ աչքերս բացեցի տեսա, որ Էմիլը ինձ է նայում:
-Ի՞նչ ես նայում, ասացի ես
-Իսկ ես քեզ չէի նայում, ու քեզ ինչի է թվում, որ աշխարը քեզանով է պտտվում, կրկնեց նույն խոսքերս Էմիլը
-Ինձ մի շփոթիր քեզ հետ, կամ քո ճանաչած աղջիկների հետ, ես դա մի անգամ էլ եմ ասել
-Դու այդ քո նշած աղջիկների հետ ունես մեկ ընդհանրություն
-Ճիշտ ես, երևի նրանք էլ են ստիպված եղել մի քանի րոպե քո կողքին նստել, ասացի ես ու պայուսակս վերցրեցի դուրս եկա գրադրանից, թեև, որ դեռ ուժեղ անձրև էր գալիս:
Ես արդեն թրջվելով իջնում էի աստիճաններից, երբ մեկը թևիցս բռնեց ու շրջեց դեպի իր կողմ,
-Սխալվում ես, քո նշած ընդհանրությունը չէր
-Իսկ ինչը
-Սա, ասաց Էմիլն ու գլուխը մոտեցրեց, որ համբուրի...
Ես սակայն այս անգամ չթողեցի, որ համբուրի
-Ցավոք սրտի ճիշտ ես, սակայն ես ունեմ նրանց հետ մեծ տարբերություն,
-ի՞նչ տարբերություն
-Սա, իր նման ասեցի ես ու ապտակեցի,ու նաև այն որ ես քեզ ատում եմ
Գրադարանում՝
- ամբողջ գիրքը աստղեր են նկարված, իսկ աստղի մեջն էլ Ա տառ,
-Իսկ առաջին էջում էլ Է տառ է, ասաց մյուս գադարանավարուհին
