49 страница22 января 2020, 13:25

Մաս 49

Հասանք եկեղեցի։ Քայլ առ քայլ ներս ենք գնում։ Քայլ առ քայլ մոտենում եմ իմ խորտակվող, կամ էլ արդեն իսկ խորտակված ճակատագրին։ Քայլ առ քայլ կյանքս վերածում եմ ավելի սարսափելի դժոխքի։ Քայլ առ քայլ մարում է Էլլին։ Թափվում են արցունքներս ու թույլ չեն տալիս տեսնել շուրջս։ Խորան, ես խորանի առաջ եմ։ Հիմա երդում կտամ ու կյանքս կհամարեմ ավարտված...Ներիր Էլլ...

***

-Էլլի Հովսեփյան պատրա՞ստ ես դառնալ,-ես մտածում եմ։ Աչքերիս առջև սևացել է։ Ես ձայնի արձագանքներ եմ լսում,-Լինել նրա կողքին առողջ և նույնիսկ հիվանդ ժամանակ, տխուր և ուրախ պահերին։ Սիրել նրան մինչև, որ մահը չբաժանի ձեզ։
Ես լուռ եմ։ Գլուխս պտտվեց, ընկա...

***

Բացեցի աչքերս պարկած եմ մեքենայի մեջ։
-Ինչի՞ համար էր այս բեմականացումը։
-Որտե՞ղ ենք։
-Եկեղեցու բակում։ Ես չէի պատրաստվում փչացնել մեր հարսանիքը։ Դու հասկանո՞ւմ ես, որ խայտառակ արեցիր ընկերներիս մոտ։
-Ես մեղավոր չեմ։
-Իսկ ո՞վ է մեղավորը։ Լավ վերջ։ Արդեն լավ ես։ Կարող ենք գնալ ու շարունակել արարողությունը։ Բոլորը մեզ են սպասում,-նա բացեց դուռը, ես իջա ու մենք միասին քայլեցինք դեպի եկեղեցի։
-Էլլի Հովսեփյան, պատրաստ ես դառնալ նրա կինը։
-Ես...ես...
-Էլլի խոսի՛ր,-կամաց, բայց բարկացած ասաց ամուսինս։
Պապանձվել եմ։ Չգիտեմ ինչ ասել։
-Էլլի Հովսեփյան պատրա՞ստ եք դառնալ նրա կինը։
Ամեն պահի սպասում եմ, որ որևիցե մեկը ներս կգա, վերջ կտա այս ստին։ Սպասում եմ, հույսով սպասում, հավատում, բայց...Այդպես էլ ոչ ոք չեկավ...
Ես այդպես էլ սպասելով մնացի ինչ-որ մեկին։ Ինչ-որ անծանոթ մեկին, ով կփրկեր ինձ։ Կփրկեր այս անիրական թվացող մղձավանջից...

49 страница22 января 2020, 13:25

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!