48 страница30 марта 2020, 14:47

Մաս 48

Առավոտ է։ Ես սենյակում եմ։ Պատրաստվում եմ հարսանիքիս։ Հարսանիքիս...նույնիսկ ծիծաղս է գալիս նման բան ասելիս։ Ես ամուսնանում եմ մի մարդու հետ, որին չեմ էլ ճանաչում, ու ավելի՛ վատ, մարդու հետ, ով մարդասպան է, ու սպանել է իմ ամենաթանկին։ Խա՞ղ է սա։ Ես դատապարտված եմ այս կյանքին։

***

-Պատրա՞ստ է իմ գեղեցկուհին,-սենյակ մտնելով ասաց "ամուսինս"։
-Պատրաստ եմ։
-Առաջինը եկեղեցի կգնանք։
-Միայն թե ո՛չ եկեղեցի։
-Ինչո՞ւ։
-Ես չեմ կարող Աստծուն սուտ երդում տալ։
-Ուրեմն այդպես հա՞։
-Այո։ Գոնե դա՛ թող իմ ցանկությամբ լինի։
-Ոչ գեղեցկուհիս։ Մենք անպայման կգնանք եկեղեցի։ Ես միշտ երազել եմ կնոջս հետ խորանի մոտ կանգնելու մասին։
-Ե՞րբ կազատես Դավիթին։
-Երբ անցնի այսօրվա գիշերը։
-Անտանելի ես։
-Բայց դու ինձ այսպես ես սիրում չէ՞։
-Այո՜, անսահման շատ,-ձեռք առնելով ասացի ես։
-Քեզ կարքի՛ն պահիր, ուժեղ աղջիկ։
-Չես էլ պատկերացնի, թե ինչքան եմ զզվում քեզանից։
-Դա ժամանակի հարց է, ընթացքում կսիրես։
-Ուզում եմ հարազատներիցս մի քանիսը ներկա լինեն։
-Խնդիր չկա, ում ուզում ես կարող ես կանչել։
-Քանի՞ ժամ կա, կհասցնե՞ն։
-Մոտ երեք ժամ կա արարողությանը։
-Լավ։ Ես հեռախոս չունեմ, որ զանգեմ։
-Այո մոռացել էի։ Պահարանում նոր հեռախոս կա, նոր համարով։
-Կարո՞ղ եմ միայն մի հարց տալ։
-Իհարկե սիրելիս։
-Ինչի՞ համար է այս ամենը։
-Ի՞նչը։
-Այս ամուսնությունը։ Եթե Արթուրը ողջ լիներ, ես կկարծեի, թե վրեժ լուծելու համար ես ուզում ամուսնանալ հետս, բայց դու արդեն սպանել ես նրան, հիմա ինչի՞ համար ես անում սա, ո՞ւմ ու ի՞նչ ես ուզում ապացուցել։
-Դեռ էլի մարդիկ կան, որոնց պիտի ցավեցնեմ, որ հասկանան իրենց չնչին լինելու չափը։
-Ինչ հոյակապ է այս կյանքը։ Բոլորն ուզում են իրար ինչ-որ բան ապացուցել, ցավեցնել իրար, բայց միայն ե՛ս եմ տուժում, միայն ե՛ս եմ ցավ զգում։
-Ոչինչ։ Այս գիշեր դու կհասկանաս, որ ամենաերջանիկ կինն ես։
-Ավելի լավ էր մեռնեի։
-Դե՜, ես թույլ չեմ տվել քեզ մեռնել։
-Մարդ հանգիստ մեռնել էլ չի կարող։
-Դու էլ, քո կյանքն էլ, իմ ձեռքերում եք։
Նայեցի աչքերին, հետո մեջքով կանգնեցի ու զանգեցի Գայանե քրոջը։
-Այո՞։
-Գայանե քո՞ւյր։
-Էլլի այդ դո՞ւ ես։
-Այո՜, Գայանե քույր...
-Ինչպե՞ս ես աղջիկս, ի՞նչ ես անում, ո՞ւր ես կորել։
-Լավ եմ, մի բան պետք է ասեմ։
-Ասա սիրելիս։
-Կգա՞ս հարսանիքիս։
-Հարսանիքի՞դ։
-Այո։ Այսօր։ Երեք ժամից կսկսվի արարողությունը։
-Մենա՞կ։
-Այո։
-Իսկ մա՞յրդ։
-Ես միայն քե՛զ եմ հրավիրում։
-Լավ անուշս։ Ո՞ւր գամ։
-Ես ամուսնուս կխնդրեմ, նա մարդ կուղարկի քո հետևից։
-Լավ աղջիկս։ Ես արդեն սկսեմ պատրաստվել։
-Լավ,-անջատեցի հեռախոսս։ Շրջվեցի ու նայեցի նրան,-Ինչո՞ւ ես սպանել Արթուրին։
-Նա արժանի էր։ Լաց չլինե՛ս, փչացնում ես շպարդ։
-Ես երբեք չեմ սիրի քեզ։ Դու մարդասպան ես։
-Էլ երբե՛ք չասես նման բան։ Ես դրսում կսպասեմ։

***

Հարսի զգեստ եմ հագել։ Բոլոր աղջիկները սպիտակ զգեստ հագնելիս ամենաերջանիկ կինն են դառնում, իսկ ես ինձ դժբախտ եմ զգում։ Ես անիծված եմ։ Նայում եմ հայելուն ու տեսնում Էլլիին, հասուն ու մեծ Էլլիին։ Ինչքա՜ն ցավ ու տառապանք է նա տեսել։ Հիմա պետք է մեռած լիներ, բայց նա երկաթի պես դիմանում է։ Թող որոշ ժամանակ անցնի, ես կփորձեմ ապահովագրել հարազատներիս, կսպանեմ նրան ու վերջապես ինքնասպան կլինեմ։

***

Ժամեր անց։   

Հյուրեր, շքեղ մեքենաներ։ Պերճացած կանայք ու հաստափոր տղամարդիկ։ Զզվելի է նույնիսկ պատկերացնելը, որ այս մեծահարուստները եկել են իմ հարսանիքին։ Նրանց բոլորի քթերը այնքան բարձր են, որ հիմա կծակեն առաստաղը։ Վեհ, վեհապանծ, դե այո՜, այդպիսին են նրանք։ Ես ո՞վ եմ, որ խոսեմ նրանց մասին։
Նստած եմ սենյակում՝ լուռ ու տխուր։
-Արթո՞ւր։
-Բարև Էլլ։
Ես նայում եմ հայելու մեջ՝ Արթուրի արտացոլանքին։ Շրջվում եմ, բայց ոչ ոք չկա սենյակում։ Տեսիլքն է երևում աչքիս։
-Է՞լլ,-նորից նայեցի հայելու մեջ։ Նա այնտեղ է։ Ժպտում եմ։
-Շնորհակալ եմ, որ եկել ես հարսանիքիս։
-Դու ամենևին էլ երջանիկ չես։ Ինչո՞ւ ես տանջում քեզ։
-Նա կսպաներ իմ հարազատներին։
-Դու էլի զոհեցիր քո կյանքը, քո երջանկությունը։
-Ես ստիպված եմ։
-Խոստացիր, որ կփորձես երջանիկ լինել։
-Այո, իսկ դու խոստացիր, որ հաճախ կգաս ինձ տեսնելու, թեկուզ և հայելու միջով։
-Լավ իմ փոքրիկ Էլլի։
Նա առաջ եկավ ու ձեռքը հպեց այտիս։ Սա անիրական է, բայց ես իրոք տաքություն զգացի։ Երդվում եմ... Անհետացավ։
"Շնորհակալ եմ Արտ"։
Սենյակի դուռը բացվեց։ Ներս եկավ Գայանե քույրը։
-Աղջի՜կս։
-Գայանե քո՜ւյր։
-Դու ամենագեղեցիկ հարսիկն ես։
-Շնորհակալ եմ, որ եկար։ Ես իրոք զգում էի կարիքդ։
-Ինչո՞ւ այսքան արագ։ Ո՞վ է ամուսինդ։
-Չգիտեմ,-ժպիտով ասացի ես։
-Ի՞նչ հիմար պատասխաններ ես տալիս։ Ես քեզ լուրջ եմ հարցնում։
-Իսկ ես լուրջ պատասխանում եմ։ Ես չգիտեմ, թե նա ով է։
-Էլլի դու առանց ճանաչելու, առանց սիրելու պատրաստվում ես ամուսնանա՞լ։
-Ո՜չ, նա ինձ շատ է սիրում։
-Նրա սիրելը դեռ հերիք չէ,-սկսեցի լաց լինել։ Տագնապով գրկեցի Գայանե քրոջը,-Լաց մի լինի աղջիկս։
-Երջանիկ կլինեմ։ Չմտածես Գայանե քույր։

-Սիրելի՞ս,-սենյակ մտնելով ասաց ամուսինս,-Գնա՞նք,-քարացավ,-Դու ուղղակի չքնաղ ես։ Քեզ պես գեղեցիկ հարսնացու չկա այս աշխարհում։
-Շնորհակալ եմ։ Ծանոթացիր, նա Գայանե քույրն է, նա է ինձ մեծացրել, երբ մանկատանն էի։
-Շատ հաճելի է։
-Նմանապես,-ես զգացի Գայանե քրոջ անհանգստությունը, և հետո մեր տարիքային տարբերությունը շոկային էր նրա համար։
-Գնացի՞նք Էլլի։
-Այո։
Մենք նստեցինք մեքենաներն ու ուղևորվեցինք եկեղեցի։ Աստված իմ ներիր։ Ներիր, որ պատրաստվում եմ քեզ սուտ երդում տալ։ Ես այլ տարբերակ չունեմ։ Ես դա իմ հարազատների համար եմ անում։
Ինչո՞ւ։ Ինչո՞ւ հենց ես պետք է հայտնվեի այս դժոխքում։ Ինչո՞ւ Աստված։ Ո՞ր մեղքիս համար եմ այսպես պատասխան տալիս։ Ծնվելո՞ւս։ Այդ ե՛ս չեմ որոշել իմ ծնվել չծնվելը։ Զզվում եմ, զզվում եմ երեկվա օրից, այսօրվանից ու վաղվանից։

***

Հասանք եկեղեցի։ Քայլ առ քայլ ներս ենք գնում։ Քայլ առ քայլ մոտենում եմ իմ խորտակվող, կամ էլ արդեն իսկ խորտակված ճակատագրին։ Քայլ առ քայլ կյանքս վերածում եմ ավելի սարսափելի դժոխքի։ Քայլ առ քայլ մարում է Էլլին։ Թափվում են արցունքներս ու թույլ չեն տալիս տեսնել շուրջս։ Խորան, ես խորանի առաջ եմ։ Հիմա երդում կտամ ու կյանքս կհամարեմ ավարտված...Ներիր Էլլ...

48 страница30 марта 2020, 14:47

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!