47 страница21 января 2020, 21:08

Մաս 47

Ես չեմ ուզում ամուսնանալ այս տգետ հանցագործի հետ։ Նա կկործանի իմ կյանքը։ Չե՛մ կարող ամուսնանալ մեկի հետ, ով սպանել է իմ ամենահարազատ մարդուն։ Ես երբե՛ք չեմ ների ինքս ինձ, բայց չեմ էլ ների, եթե մնացած հարազատներիս ինչ-որ բան պատահի։ Ի՞նչ անեմ։ Ես փակուղու առաջ եմ։ Վախենում եմ սխալ քայլեր անելուց։

***

-Բարև սիրելիս,-սենյակ մտնելով ասաց նա։
-Էլ նման բան չասե՛ս հիմար։
-Դե ի՞նչ, պատրա՞ստ ես ամուսնանալ ինձ հետ։
-Երբե՛ք։
-Լա՞վ ես մտածել։
-Շատ։
-Ուրեմն անցնենք առաջին քայլին։ Նե՛րս բերեք նրան։
Բացվեց դուռն ու մի հաստավիզ կապված ձեռքերով ներս բերեց Դավիթին։
-Դա՞վ։
-Էլլ, չլսե՛ս նրանց։
-Դե ի՞նչ Էլլի, հիմա է՞լ ես կասկածում իմ հնարավորություններին։
-Բա՛ց թողեք Դավիթին։
-Դու գիտե՛ս պայմանը։
-Ես չե՛մ ամուսնանա քեզ հետ։
Նա ձեռքի շարժում ցույց տվեց, ու հաստավիզները սկսեցին ծեծել Դավիթին։
-Բա՛ց թողեք ասում եմ։
-Երբ մտափոխվես այդ ժամանակ կխոսենք դրա մասին։
-Համաձայն եմ, համաձա՛յն եմ, միայն թե բա՛ց թողեք նրան։ Նա կապ չունի։
-Խելացի աղջիկ ես։
Նրանք դադարեցին ծեծել Դավիթին։ Բռնեցին թևերիցս։
-Ներիր Դավ, ներիր քեզ չհավատալու ու չվստահելու համար։
-Էլլ չամուսնանա՛ս նրա հետ, աղաչում եմ քեզ։
-Չե՛մ կարող։
-Չանես։
Ինձ դուրս բերեցին այդ մութ սենյակից ու տարան մի ճոխ, բայց միևնույն ժամանակ սոսկ սենյակ, որտեղ ես ավելի սկսեցի ճնշվել քան այն մթության մեջ։ Անկողնու վրա մի քանի հարսանեկան զգեստ կա։
-Որը ցանկանաս, դա էլ կհագնես։
-Ինձ մենակ թողեք։
-Հիմա քեզ ուտելու բան կբերեն։
-Քաղցած չեմ։
-Արդեն մի քանի օր է ոչինչ չես կերել։ Ես ուզում եմ, որ իմ ապագա կինը առողջ տեսք ունենա։ Հիմա կբերեն։

Դուրս եկավ։ Ես փակեցի դուռը, հասա անկողնուն, վերցրի հարսի շորը, գցեցի գետնին, ծնկի եկա ու սկսեցի գոռալ, գոռալ ու լաց լինել։ Ես մեռնում եմ անզորությունից...

***

Սենյակում եմ։ Ներս մտավ  ապագա "ամուսինս"։
-Ես կարո՞ղ եմ Դավիթին տեսնել։
-Ո՛չ։
-Կարող ես դռան մոտ սպասել, ուղղակի ուզում եմ խոսել նրա հետ։
-Լավ, դա միայն քեզ շատ սիրելով եմ թույլ տալիս։
Զզվանք ապրեցի։ Գնացի սենյակ, որտեղ Դավիթն էր։
-Դա՞վ,-ես նրա գիրկն ընկա։
-Է՞լլ, կարոտել էի։
-Ես էլ։ Ներիր իմ պատճառով այս վիճակում հայտնվելու համար։
-Չասե՛ս նման բան Էլլի։
-Դավ ես հոգնել եմ, ես հոգնել եմ ապրելուց,-նստեցի հատակին, հավասարվելով Դավիթին։
-Դու չպե՛տք է հանձնվես։
-Դավ ես պե՛տք է ամուսնանամ այս տականքի հետ։
-Չպե՛տք է։ Մի՛ մտածիր իմ մասին, ես կդիմանամ, միայն թե չամուսնանա՛ս նրա հետ։
-Ես քիչ-քիչ հանձնվում եմ Դավ։
-Չհանձնվե՛ս խնդրում եմ, ապրիր հանո՛ւն ինձ։ Ապրիր այն մարդկանց համար ում սիրում ես։ Էլլ դու չե՛ս կարող կոտրվել։ Դու իրավունք չունե՛ս։
-Ես մեծացել եմ, մեծացել եմ սովորելով իմ սխալների վրա։ Սովորել եմ չվստահել, դաս եմ քաղել վստահելուց հետո։ Հասկացել եմ, որ չկան իսկական ընկերներ, չկան իսկական սերեր։
-Այսօրվա ընկերները միայն արևային եղանակին են կողքիդ, իսկ վաղը, երբ ձյուն գա, դու մենակ ես գլորելու քո ձնագնդին։
-Զգացել եմ, ես ունեի մեկին, որի համար կյանքս տալ էի պատրաստ, բայց նա դարձավ իմ դժբախտությունների պատճառը։
-Մի պահ մոռացիր անցյալը, ու ամեն ինչ սկսիր նոր էջից։ Փոխիր քո սիրելի գույնը, մոռացիր նախկին սերերն ու անունները։ Այդպես ապրելն այնքա՜ն հեշտ կլինի։
-Մոռացա։ Շապիկդ գեղեցիկ է գիտե՞ս։ Կարմիր։ Իմ սիրելի գույնը կարմիրն է, իսկ անունները ես կարո՛ղ եմ մոռանալ, բայց այդ անուններից շատերն ունեն։ Ու ամեն անգամ, երբ ես նորից լսեմ այդ անունները, կհիշեմ, որ իմ սիրելի գույնը կարմիրն էր...։
-Էլլ, ժամանակի հետ ամեն ինչ լավ կլինի։ Դու մենակ չես։
-Տարիները չեն անցնի նրա կողքին։ Ես կմեռնեմ այս մոլորությունից։ Ո՞նց են անցնելու իրար հաջորդող 365-ները։
-Մի օր ամեն ինչ դեպի լավը կփոխվի։
-Նա նայում է ինձ, ստիպում է ամուսնանալ իր հետ, նա չի՛ հասկանում ինձ, չի՛ մտնում իմ դրության մեջ։ Չի՛ հասկանում ներսիս կուտակվածը։
-Մեր աչքերից շատերը կարող են ունենալ, դրանց գույնից, ձևից, բայց ոչ ոք չի ունենա դրանց պարունակությունից։ Նրա աչքերի պարունակությունը լրիվ ուրիշ է։ Նրա աչքերը միայն արյուն են տեսել, ու չե՛ն տեսնում մարդկային ցավը։
-Եթե ես ամուսնանամ նրա հետ, մենակ կմնամ։
-Երբ քայլես անձրևի տակ ու ոչ ոք չլինի, որ խոսես, երբ բոլորը լքեն քեզ, ու դու քեզ մենակ զգաս, չփնտրե՛ս ոչ մեկի, խոսիր անձրևի կաթիլների հետ, նրանք մի՛շտ պատրաստ են լսել քեզ։
-Ովքե՞ր են անձրևի կաթիլները։
-Հե՛նց անձրևի կաթիլները։
Ծիծաղեցի։ Չեմ հավատում, բայց ծիծաղեցի։
-Կարծեցի, թե ամեն անգամվա պես փիլիսոփայում ես։
-Հենց դա էլ եմ անում, թե չէ ո՞վ է անձրևի հետ խոսում։
-Իրոք որ,-ժպտացի, հետո ժպիտս սառեց,-Էլ նպատակներ չունեմ։
-Ունես, ուղղակի չե՛ս գիտակցում դրանց մեծությունը։
-Եթե նույնիսկ ունենամ էլ, ես նրանց հասնելու ո՛չ մի ճանապարհ չունեմ։
-Մեր նպատակները մեզնից բաժանվում են ապակիով։ Եթե մենք փորձում ենք հասնել նպատակին, բայց մեզ խանգարող ինչ-որ բան կա, դա հե՛նց ապակին է։ Այն թափանցիկ է ու չի երևում։ Պատուհանը ժամանակն է։ Երբ նպատակի իրականացման ժամանակը գա, ապակին ինքն իրեն կփշրվի մեր ճանապարհին։
-Այդ ճանապարհը երկար ու վտանգավոր է։
-Բայց դու ունես մարդկանց, ովքեր պատրաստ են օգնել քեզ այդ ճանապարհին։ Դու կարո՛ղ ես հաղթահարել, մնում է ցանկությունդ այնքան մեծ լինի, որ կուլ տա վախերդ։
-Ես ուժեղ չե՛մ, ես չե՛մ կարող հաղթահարել։
-Դու շա՜տ ուժեղ ես։ Քեզ հաղթելը շա՜տ դժվար է։ Ու ես քեզ լիարժեք ուժեղ կհամարեմ, երբ տեսնեմ, որ հաղթում ես ինքդ քեզ։
-Ես թույլ չե՛մ տա, որ ճակատագիրը իրեն հաղթած զգա։
-Այ սա իմ Էլլին է։ Ես քեզ հետ եմ ամեն իրավիճակում։
-Գիտեմ,-ժպիտով ասացի ես։
Դուռը բացվեց։
-Շատ երկար խոսեցիք, դո՛ւրս արի։
-Դու գիտե՛ս ճիշտը։ Սրտիդ լսիր։
-Լավ Դավ...

47 страница21 января 2020, 21:08

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!