46 страница21 января 2020, 19:22

Մաս 46

Սառը մթնոլորտից ու չոր հատակից մեջքս սկսել է ցավել, մկաններս բռնվել են, գլուխս պայթում է։
Գրպանիցս հանեցի փոշին ու քաշեցի քիթս։ Դուռը բացվեց ու ներս եկավ մոտ քառասուն տարեկան մի տղամարդ։
-Բարև Էլլի,-ես նույնիսկ զզվեցի բարևել նրան,-Ինչպե՞ս ես։
-Ո՞վ եք դուք, ի՞նչ եք ուզում ինձնից։
-Ես այն մարդն եմ, ով պետք է դառնա քո ամուսինը։
Չդիմացա ու սկսեցի ծիծաղել։
-Իսկապե՞ս։
-Այո, մենք վաղն ամուսնանալու ենք։
-Դուք հիվա՞նդ եք։ Հոգեբույժի դիմեք, կօգնի։
-Ես չեմ կատակում։ Դու ամուսնանալու ես Արթուրիդ սպանողի հետ, հոյակապ է չէ՞ հնչում։
-Ինչ ասացի՞ք։
-Ինչ-որ լսեցիր։
-Դո՜ւ, ուրեմն դո՞ւ ես սպանել Արթուրին, ես կխեղդե՛մ քեզ։
Ես վեր թռա ու հարձակվեցի նրա վրա, իսկ նա ինձ հենեց պատին։
-Լսի՛ր սիրունս, եթե չես ուզում, որ մենք անօրինական կերպով միասին լինենք, ու քեզ բռնի ուժով անկողնում տիրանամ, ուրեմն պատրաստվիր մեր վաղվա հարսանիքին, այլապես առանց ամուսնանալու իմը կդառնաս։
-Դա երբե՛ք չի լինի։
-Դա դեռ կտեսնենք։ Դու հաստատ քո ընկերների ու կարծեմ Գայանե, հա՞ Գայանե՞, այո՜ հենց նա, ու սիրելի մայրդ՝ Լիլիթը, նրանց համար անհանգստանում ես չէ՞։ Դու նրա՛նց համար կգնաս նման զոհողության, այլ դեպքում ես նրանց կուղարկեմ Արթուրի մոտ։
-Կսպանեմ քեզ, ես կսպանե՛մ քեզ։
-Ես քեզ թագուհու նման կպահեմ։ Արքայադստրիկ,-նա աչքով արեց ու դուրս եկավ սենյակից։

***

Աստված իմ ինչո՞ւ ես ինձ հետ այսպես վարվում, ինչո՞ւ։ Ես քեզ ի՞նչ եմ արել, որ այսպես պատժում ես ինձ։ Ուղղակի վստահել ու նվիրվել եմ մարդկանց, դա՛ է եղել իմ ամենամեծ սխալը։ Ես չեմ ուզում ամուսնանալ այս մարդու հետ, բայց նա կվնասի իմ հարազատներին։ Ես այլընտրանք չունեմ։ Ես պատրաստ եմ հանուն նրանց զոհել իմ երջանկությունը, եթե կարելի է սա երջանկություն համարել։

46 страница21 января 2020, 19:22

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!