45 страница21 января 2020, 19:07

Մաս 45

Դժբախտ եմ, շա՜տ դժբախտ։ Ես իրար հետևից կորցնում եմ իմ լավագույններին։ Սկզբում ծնողներս, հետո Արթուրը, հետո Դավիթը։ Ես միշտ կորցնում եմ, փոխարենը ոչինչ չգտնելով։ Հիասթափվել եմ, թե՛ ինձնից, թե՛ կյանքիցս։ Դավիթին կորցնելուց հետո ես միայն մեռնելու մասին եմ մտածում։ Նա էր ինձ ուժ տվողը, իսկ հիմա նա էլ չկա։ Ինձ այստեղ պահողը միայն Գայանե քույրն ու Արթուրի գերեզմանն են։ Գայանե քույրը կների ինձ, իսկ Արթուրի գերեզմանին լաց լինելու փոխարեն՝ Արթուրի հետ կլինեմ։ Ես պետք է ամեն ինչ անեմ այստեղից կորչելու համար։ Առաջին անգամ Դավիթը կանխեց իմ ինքնասպանության փորձը, բայց այս անգամ ինձ ոչինչ չի խանգարի։ Ես կանեմ այնպես ինչպես մտածել էի։ Նորից կգնամ կամրջի մոտ ու կիսատ թողած գործս ավարտին կհասցնեմ։

***

Հասա կամրջին։ Կանգնած նայում եմ դիմացի ծառերին, լեռներին ու նախանձում, որ այդքան խաղաղ են, օրորվում են, երբ սրտներն ուզի։ Կանգնեցի ճաղերին։ Դողում եմ։ Արցունքները թափվում են աչքերիցս։ Մի քանի վարկյան տրամադրվելուց հետո վերջապես համարձակություն հավաքեցի։ Վերջ Էլլի, վե՛րջ։ Գալիս եմ Արթուր...
Չհասկացա թե ով, բայց թաշկինակով փակեցին դեմքս ու ես քնեցի...

***

Բացեցի աչքերս մութ սենյակում։ Դրսից ձայներ է լսվում, բայց այ թե ինչ են խոսում, դա հասկանալն անհնար է։
-Ո՞վ կա այստեղ,-արձագանք չկա,-Է՜յ, բացե՛ք դուռը։
Այդպես էլ ոչ ոք չբացեց դուռը, մինչև մեկն ինձ համար ուտելու բան բերեց։ Ամեն վարկյան սպասում էի, որ գոնե Դավիթն է։
Նա ներս եկավ։ Անծանոթ դեմք։
-Բա՛ց թողեք ինձ։
-Սու՛ս մնա, այստեղ ոչ ոք քո ցանկաությունները չի կատարելու։
-Ինչի՞ համար եք ինձ այստեղ բերել։
-Դա դեռ կերևա։ Հացդ կեր։
-Ես ուզում եմ գնալ, ինձ ոչինչ պետք չէ։
-Հացդ կեր, թե չե քաղցած ես մնալու։ Բարի ախորժակ։
Նա դուրս եկավ, ես նրա հետևից հասա դռնին, բայց նա ամուր փակեց։
-Բաց թողե՛ք,-ես լաց լինելով նստեցի գետնին՝ դռան դիմաց։
Ամանը շրջեցի ու ամբողջ ուտելիքը թափեցի գետնին։ Ինձ նրանց աղբը հարկավոր չէ...

45 страница21 января 2020, 19:07

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!