Մաս 44
Նա իջավ մեքենայից։ Հեռախոսի ձայնը լսեցի։ Նայեցի էկրանին ու հաղորդագրություն տեսա...
"Արեցի քո ասածի պես, բայց նա չվերցրեց վզնոցը"։
Դավի՜թ...
***
Նա նստեց մեքենան։
-Ո՞վ ես դու իրականում։
-Է՞լլ, լա՞վ ես։
-Խոսի՛ր,-բղավելով ասացի ես։
-Ի՞նչ ասեմ։
-Դու հաստա՞տ չգիտես, թե ով է դրել այդ վզնոցը։
-Էլլ ես ոչինչ չեմ հասկանում։
-Հաղորդագրություն ունես։
Նա բացեց հաղորդագրությունը։
-Էլլ սա այն չէ, ինչ դու մտածում ես։
-Իսկ ի՞նչ է Դավի՛թ, ուրեմն դո՞ւ ես անընդհատ ինձ նամակներ գրում, ուրեմն դո՞ւ ես ինձ սպառնում, այո՞։
-Ոչ, ոչ սխալ հասկացար։
-Իսկ ի՞նչ։
-Ես չգիտեմ, թե ով է քեզ հաղորդագրություններ գրում, կամ թե ով է քեզ նամակներ ուղարկում։ Ես միայն այս անգամվա հեղինակն եմ։
-Ինչի՞ համար։
-Որ չվախենաս։ Ես ուզում էի այդ ձևով քեզ տրամադրել, որ նրանք չեն ուզում վնասել քեզ։
-Եվ դրանից ի՞նչ օգուտ։
-Ո՛չ մի, բայց փորձում էի։
-Լավ Դավ ներիր, ես ուղղակի շատ բարկացա, վախեցա։
-Դու ներիր, որ քեզ նման վիճակի մեջ դրեցի։
-Գնա՞նք,-խորը շունչ քաշելով ասացի ես։
-Այո, մեր խումբը մեզ է սպասում։
***
Մեր փոքրիկ խնջույքը պարզապես հիանալի է ընթանում։ Պիցցա, կոկտեյլներ, հավի տոտիկներ, և դե իհարկե երաժշտություն։ Բոլորը ուրախ զվարթ պարում են, իսկ ես մտատանջ նստած եմ բազմոցին։ Տանից դուրս եկա մաքուր օդ շնչելու։ Կանգնած եմ ճաղավանդակների մոտ ու նայում եմ հեռու։ Մութ է։
-Է՞լլ,-ծխելով ինձ մոտեցավ աղջիկներից մեկը,-Ի՞նչ ես անում։
-Ոչինչ։
-Կուզե՞ս ծխել։
-Միևնույն է ես թմրամոլ եմ, ծխելու մեջ ի՞նչ վատ բան կա,-ժպիտով ասացի ես։
-Ա՛ն, վերցրու,-նա ինձ պարզեց ծխախոտը։
Ես վերցրի ու սկսեցի ծխել։ Սկզբում ծուխը խեղդեց, բայց հետո սկսեցի հաճույք ստանալ։
-Ուզում եմ պարկել։
-Գնա Դավիթի սենյակ։
-Լավ։
Քայլեցի դեպի Դավիթի սենյակ։ Ուզում էի մտնել, երբ լսեցի, որ Դավիթն ինչ-որ մեկի հետ է խոսում։
-Դու գիտես, որ դժվար է դա անելը։ Լավ ես կաշխատեմ էլի շեղել Էլլիի ուշադրությունը։
Էլ ոչինչ չցանկացա լսել։ Աշխարհս փուլ եկավ գլխիս։ Շրջվեցի ու փախա տանից։
Դավիթ ի՞նչ ես անում։ Ո՞վ ես դու։ Ի՞նչ կա մտքիդ։ Ես սկսում եմ վախենալ քեզանից։
Մեքենաս ինձ իմ տուն բերեց։ Մի քանի րոպե էի տանը, երբ լսվեց դռան զանգի ձայնը։ Բացեցի։
-Ինչո՞ւ գնացիր առանց տեղյակ պահելու։
-Դու ինձ շատ բացատրելու բան ունես, եթե իհարկե հասցնեմ լսել, ընթացքում չսպանես ինձ։
-Ի՞նչ ես խոսում, էլ չասես նման բան։
-Այս ամենի մեղավորը դո՛ւ ես։
-Սխալ ես։
-Այդ համարի տերն էլ ես դու։
-Էլլ ես...
-Դո՛ւրս կորիր իմ տնից։ Ես այլևս երբե՛ք չեմ ուզում տեսնել քեզ։ Դու դավաճանեցիր ինձ, ոտնատակ տվեցիր քո հանդեպ տածած վերաբերմունքս։ Դու միշտ էլ թքած ես ունեցել ինձ վրա։ Գնա ու ապրիր քո կյանքով։ Երջանիկ եղիր ու մոռացիր իմ մասին։
-Չեմ կարող։
-Դու՛րս։ Գնա՛,-գոռացի ես ամբողջ ուժով ու արցունքներս սրբելով։
***
Ես կորցրի Դավիթին։ Կորցրի, եթե իհարկե գտել էի։ Ափսոսում եմ, շա՜տ եմ ափսոսում։ Վախենում եմ, ինչքան էլ, որ նա տականքը դուրս եկավ, միևնույն է ես կկարոտեմ նրան։
