50 страница10 марта 2024, 18:36

Մաս 50 (վերջինը)

-Էլլի Հովսեփյան պատրա՞ստ եք դառնալ նրա կինը։
Ամեն պահի սպասում եմ, որ որևիցե մեկը ներս կգա, վերջ կտա այս ստին։ Սպասում եմ, հույսով սպասում, հավատում, բայց...Այդպես էլ ոչ ոք չեկավ։
Ես այդպես էլ սպասելով մնացի ինչ-որ մեկին։ Ինչ-որ անծանոթ մեկին, ով կփրկեր ինձ։ Կփրկեր այս անիրական թվացող մղձավանջից։
-Էլլի՞։
-Ես...ես, այո համաձայն եմ։
-Ո՜չ,-գոռաց ինձ այդքա՜ն ծանոթ մի ձայն։
Բոլորը շրջվեցին ձայնի կողմը։
-Արթո՞ւր...
Ես տեսա նրան, բայց նորից դեմքով դեպի քահանան կանգնեցի։

Ո՛չ, այդ նա չէ, նա չէ։ Հերի՛ք է նրան տեսնելու ցանկությանդ ու սպասողական վիճակիդ պատճառով նրան տեսնես։ Ոչ ոք չկա Էլլի։ Դու մենակ ես։ Նա չի՛ եկել, որ փրկի քեզ։ Ո՛չ ոք չի եկել քեզ փրկելու, հասկացի՛ր վերջապես։ Իմ խե՜ղճ Էլլի, իմ փոքրիկ աղջիկ։ Դու ծնվեցիր, որ տառապես ամբողջ կյանքում, որ երազես ու այդպես էլ անկատար երազանքների մի մեծ տոպրակ ուսերիդ ծանրացած, քայլես կյանքի դժվարությունների խորդուբորդ ուղիներով։ Որ վախենաս, չէ՞ որ դու փոքրիկ ու անպաշտպան աղջիկ ես։
Բայց գիտե՞ս, դու ուժեղ ես։ Ուժեղ ես, որովհետև ամեն մեկը չէ՛, որ կկարողանար տանել այն, ինչ դու։
-Ես համաձայն եմ ամուսնանալ, միայն արագ ամուսնացրեք մեզ, խնդրում եմ։

-Ո՛չ Էլլի, չամուսնանա՛ս նրա հետ,-նորից այդ ձայնը։
Ես բռնեցի գլուխս։
-Լռի՛ր, լռի՛ր,-ականջներիցս սեղմած գոռում էի ես։ Սո՛ւս։ Դու ուղղակի իմ երևակայությունն ես։ Լռի՛ր։ Լռի՛ր Արթուր, թող այս գրողի տարած պահն արագ անցնի։

-Լակո՛տ։ Ես քեզ սպանել էի, ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ։ Բռնե՛ք նրան։
Նորից շրջվեցի դեպի ամբոխը, որ հասկանամ...
Թիկնապահները հարձակվեցին Արթուրի վրա։ Չհասցրեցի հասկանալ ինչ կատարվեց, երբ "թանկագին ամուսինս" մոռացավ, որ մենք եկեղեցում ենք, հանեց ատրճանակն ու կրակեց։ Ես արդեն չեմ տեսնում։ Գլխումս ձայները սկսում են լռել, պատկերները մթնել։ Մարդիկ խուճապահար վազում են, գոռում, իսկ ես չգիտեմ էլ ինչ անեմ, կանգնե՞մ, գոռա՞մ, թե՞ վազեմ, ի՞նչ անեմ։
Նա ինձ քաշեց դեպի իրեն, զենքը դրեց գլխիս։
-Արթո՜ւր, նայիր, թե ո՞վ է իմ ձեռքում։ Քեզ հանգիստ պահիր, թե չէ հենց հիմա նրա գլուխը ցրիվ կտամ։
Ես չեմ գոռում, ես չեմ ասում, որ Արթուրը գնա, ախր ես չեմ հավատում նրա ներկայությանն այստեղ։
-Բա՛ց թող նրան։ Ես եմ քեզ պետք, ես էլ այստեղ եմ։ Թող Էլլին գնա։
-Նա իմ կինն է, ու ոչ մի տեղ էլ չի՛ գնա։ Դե՜, դե մոտեցի՛ր Արթուր։ Կամ քո՛ կյանքը, կա՛մ Էլլիի։
-Գնա՛ Արթուր,-կամաց ասացի ես։
-Սպանի՛ր ինձ, եթե այդքան ուզում ես, միայն թե բա՛ց թող նրան։
Նա զենքը պահեց Արթուրի վրա։ Կրակոց...Ես խորը շունչ քաշեցի, ասես վերջինն էր։ Պարզ զգում էի սրտիս զարկերը։ Փակեցի աչքերս։
-Արթուր...
Ծնկի եկա, նայեցի Արթուրին...
Նա քարացած էր։ Ես փորձում էի ուշքի գալ, երբ այդ մարդասպանի դիակը զրմփոցով կողքիս ընկավ։ Ես էլ չեմ լսում, թուլացել եմ, անզգայացել։ Վերջին բանը, որ տեսա մշուշի միջից, դա եկեղեցու դուռն էր, որի բացվելուց հետո ոստիկաններն ու Դավիթը ներս եկան։
Ու հետո վախից, կամ շոկից՝ կորցրի գիտակցությունս։

***

Բացեցի աչքերս Դավիթի տանը։
-Ո՞վ կա։
Դավիթը սենյակ մտավ։
-Է՞լլ։
-Ի՞նչ կատարվեց, ի՞նչ է պատահել։ Դա, դա նա՞ էր, դա Արթո՞ւրն էր։
-Այո Արթուրն էր։
-Բայց այդ ինչպե՞ս,-ես կարծես խելագար լինեի, որն օգնություն էր խնդրում։ Ես քաշում էի Դավիթի ձեռքից ու չռված աչքերով նրան նայում։
-Նա ինքը քեզ ամեն ինչ կասի,-նա քնքշանքով բռնեց ուսերս, ու հանգստացրեց ինձ։
-Մնացածը որտե՞ղ են։
-Բոլորին տուն ուղարկեցինք։
-Իսկ...
-Նա ոստիկանությունում է։ Կանչել են հարցաքննման։
-Այնքա՜ն էի կարոտել Արթուրին։ Ու այն միտքը, որ նրան չեմ տեսնելու ամեն օր գնալով կյանքս անիմաստ էր դարձնում։ Ես նրա աչքերում տեսել եմ իմ աչքերը, նրա ժպիտով եմ ապրել, լսել եմ այն երաժշտությունը, որը նա էր լսում, մեր ճաշակները ամեն առումով համապատասխանում էր։ Ես միաձուլվել էի նրան։ Դավ ես...ես...
-Արի ինձ մոտ։
Նա գրկեց ինձ։
-Ես գժվում եմ։ Դավ ես խելագարվում եմ, ես կորցնում եմ ինձ։
-Ամեն ինչ լավ է, Արթուրը ողջ է, նա քո կողքին է։ Հիմա քո երկու եղբայներն էլ կողքիդ են։
-Ինձ տուն տար։
-Չեմ կարող քեզ մենակ թողնել։ Այսօր այստեղ կմնաս։
-Ախր...
-Վե՛րջ Էլլ։ Պարկիր ու փորձիր քնել։
-Լավ։

***

Առավոտ։ Ես արթնացել եմ գլխիս սարսափելի ցավից։ Ներսումս պայթյուն է։ Ահավոր վիճակում եմ։ Երեկվա տեսարանները, կրակոցները, խուճապահար մարդիկ, դիակները, արյունն ու Արթուրն են աչքերիս առաջ։ Ինձ շատ արագ հոգեբան է հարկավոր։
Լսվեց դռան թակոցի ձայն։
-Ներս եկեք։
Սենյակ մտավ Դավիթը։
-Լա՞վ ես։
-Հոյակապ։
-Ներիր, գիտեմ, որ հիմար հարց տվեցի։
-Դավ Արթուրը որտե՞ղ է։
-Նա շատ ուշ եկավ ոստիկանությունից։ Քեզ մոտ մտավ։ Քնած էիր, չուզեց արթնացնել։
-Ինչո՞ւ էր այսքան ժամանակ մեռած ձևանում։ Նա չէ՞ր տեսնում իմ տանջանքները։
-Էլլ, նա իր պատճառներն է ունեցել։
-Ինձ կտանե՞ս Գայանե քրոջ մոտ։
-Հիմա՞։
-Այո։
-Լավ, հագնվիր գնանք։
Նա դուրս եկավ սենյակից։ Ես սկսեցի հագնվել։ Պատրաստ եմ։ Նստեցինք մեքենան ու հասանք մանկատուն։ Ես ու Դավիթը ներս մտանք։ Հասանք Գայանե քրոջ սենյակին։ Լացի ու գոռոցի ձայներ է լսվում։ Գայանե քրոջ ու Լիլիթի ձայներն են։
Ներս մտա, առանց նույնիսկ դուռը թակելու։
-Էլլի՞, լա՞վ ես։
-Կասե՞ք ինչ է կատարվում այստեղ։ Ինչո՞ւ եք լաց լինում։
-Ուղղակի խոսում էինք։
-Ասում էիք, որ չեք ճանաչում իրար, իսկ հիմա այստեղ խոսում ու լաց եք լինում։ Ի՞նչ է կատարվում։ Որտեղի՞ց եք ճանաչում իրար։
-Էլլի նա...
-Ի՞նչ կապ կա ձեր մեջ։
-Գայանեն իմ քույրն է։
-Ի՞նչ։
-Այո, մենք քույրեր ենք։
-Ուրեմն Գայանեն իմ մորաքո՞ւյրն է։
-Այո։
-Հավատս չի գալիս։ Իսկ ինչո՞ւ այսքան ժամանակ ինձ չէիք ասել այդ մասին։
-Մենք արդեն շա՜տ երկար տարիներ է չէինք շփվում։
-Իսկ պատճառը ո՞րն էր։ Լավ կարող եք չասել։ Դա ինձ չի վերաբերվում։
-Ուղղակի...
-Մի՛ ասեք, հարկավոր չէ։
-Էլլի, աղջիկս դու իմ մասին շատ բան չգիտես։
-Եթե հարկավոր լիներ կիմանայի Գայանե քույր։
-Լիլիթ մեզ մենակ կթողնե՞ս,-Լիլիթը դուրս եկավ սենյակից,-Նստիր Էլլի։
-Գայանե քույր, եթե վատ կզգաք պատմելուց, ավելի լավ է ոչինչ չասեք։
-Ես չեմ ուզում քեզանից գաղտնիքներ ունենալ։
-Լավ, լսում եմ։
-Քո տարիքին էի, երբ սիրահարվեցի։ Նա էլ ինձ էր սիրում։ Հայրս մեծահարուստ մարդ էր, ու նրան պատիվ չէր բերում, որ իր աղջիկը կարող է աղքատ տղայի սիրել։ Հետո մենք...ես...ես հղիացա։ Հայրս այնպես էր սպառնացել նրան, որ նա էլ երբեք չերևաց իմ կյանքում։ Հետո ես լույս աշխարհ բերեցի տղայիս։ Նրան գողացան ինձանից։ Հա՛յրս գողացավ նրան, ու հետո իմացա, որ տղայիս երկրից դուրս են տարել։ Այդ օրվանից էլ հորս հետ կապ չունեմ, իսկ Լիլիթի հետ հենց հորս պատճառով կռվեցինք։ Հետո ամուսնացա, բայց ճակատագիրը իմ հանդեպ նորից դաժան վարվեց։ Ամուսինս հիվանդացավ ու մահացավ, իսկ ես ստրեսների պատճառով կորցրի երեխայիս։ Դրանից հետո էլ երբեք չսիրեցի ու չամուսնացա։
-Այս ամենը իրո՞ք քո մասին է։
-Այո աղջիկս։
-Կներես նորից վերապրելու համար։
-Ոչինչ։ Սովոր եմ անընդհատ հիշել ու լաց լինել։
Սենյակի դուռը թակեցին։
-Կարելի՞ է։
-Արի Լիլիթ։
-Խոսեցի՞ք։
-Այո։
-Էլլի մի բան եմ ուզում հարցնել։
-Ասա լսում եմ։
-Ո՞վ է դրսի կանգնած տղան։
-Դավիթը, ծանո՞թ է։ Ավելի ճիշտ շատ հարազատ մարդ։
-Դավի՞թ,-Գայանե քրոջ աչքերը արցունքոտվեցին։
-Այո, ինչո՞ւ։
-Ես իմ փոքրիկի անունն էլ էի Դավիթ դրել։
-Ի դեպ նա էլ է մանկատան երեխա եղել։
-Դավիթ, ով մեծացել է մանկատանը, ու այդքան նման է նրան Գայանե։ Ես հենց դրա համար հարցրի Էլլիին։ Երբ նայում ես նրան, կարծես երեխայիդ հայրը լինի։
-Էլլի կկանչե՞ս նրան,-մի տեսակ լարված ասաց Գայանե քույրը։
-Հը՞, հա հիմա կկանչեմ,-ես դուրս եկա սենյակից,-Դա՞վ։
-Հա ջան։
-Կգա՞ս ներս։ Գայանե քույրը ուզում է ծանոթանալ քեզ հետ,-ես չասացի մեր կասկածների մասին։ Հնարավոր է սխալ ենք, ու պետք չէ Դավիթին զուր հույսեր տալ։

Գայանե քույրը թաց աչքերով Դավիթին է նայում։ Ես զգացի, որ նա իսկապես զգացում ուներ, թե իր սիրելին է իր առաջ կանգնած։ Ես զգում էի, որ նա զննում է Դավիթին, ասես էլի է տեսել։
-Դավիթ կարո՞ղ եմ քեզ մի քանի հարց տալ։
-Այո իհարկե, լսում եմ։
-Քանի՞ տարեկան ես։
-Քսանհինգ։
-Ծնունդդ ամսի քանիսի՞ն է։
-Ապրիլի չորսին, ինչո՞ւ։
-Ապրիլի չո՞րս, քսանհինգ տարեկա՞ն։
-Այո։
Գայանե քույրը նայեց Լիլիթին ու նրանք երկուսն էլ քարացան։ Շունչը սկսեց կտրվել։ Նա սպիտակեց ու սկսեց շնչահեղձ լինել։ Լիլիթն ու ես օգնեցինք նստել։ Սկսեց լաց լինել։
-Գայանե քույր ի՞նչ է պատահել։
-Իմ որդին ապրիլի չորսին է ծնվել ու նա հիմա քսանհինգ տարեկան կլիներ։ Ու հետո, եթե նա չէ, ապա ինչո՞ւ է այդքան նման նրան։
-Ի՞նչ, կարծում եմ Դուք շփոթում եք, ես երևի գնամ,-զարմացած ժպիտով, ու կմկմալով։
-Դավիթ դու իմ որդին ես։ Ամեն ինչ դա է ասում։ Տարիքդ, այդքան նմանությունը հորդ։
-Հնարավոր բան չէ, ես ծնողներ չունեմ, ես...Էլլի ասա, ի՞նչ է խոսում այս կինը,-նա կորցրեց իրեն։ Ձեռքերը դրեց գլխին ու ծնկի եկավ։
Գայանե քույրը մոտեցավ նրան, կամաց դիպչելով, շոյելով ամուր գրկեց։ Չկարողանալով զսպել արցունքներս՝ սկսեցի լաց լինել։ Հավատս չի գալիս։ Դավիթը գտավ իր մորը, Գայանե քույրը իր այսքան տարի կորած որդուն։ Դավիթը իմ Գայանե քրոջ որդին է։ Ժամանակին Գայանե քույրն էր ինձ տեր կանգնում, հիմա էլ սկսել էր նրա որդին տեր կանգնել։ Ես սկսում եմ հավատալ ճակատագրին...

***

Ես ու Դավիթը քայլում ենք դեպի իմ տուն։
-Դավ ի՞նչ ես զգում։
-Չգիտեմ։
-Քո բախտը մոր հարցում շատ է բերել։ Նա հոյակապ կին է։
-Էլլ ես նրան չեմ էլ ճանաչում, բայց կյանքիցս շատ եմ սիրում։ Այ դա եմ զգում։
-Նա էլ քեզ։ Քսանհինգ տարի շարունակ փնտրել է քեզ ու այսօր վերջապես գտավ։
-Անհավատալի է։ Սա հաստատ երազ է։
-Սա իրականություն է։
-Միշտ մտածել եմ, որ իրականությունը միայն դաժան է լինում, բայց այսօր...Հիմա ես էլ եմ հասկանում քեզ։ Ես գիտեմ, թե դու ինչ էիր զգում, երբ գտար մորդ։
-Այո։ Ահա հասանք։ Ներս կգա՞ս։
-Ոչ գնամ, ուզում եմ մի փոքր մենակ մնալ ու ուշքի գալ։
-Լավ գնա մորաքրոջ տղա,-ժպիտով ասացի ես,-Շնորհակալ եմ ուղեկցելու համար։ Հասնես տուն՝ զանգիր։
-Լավ։
Դավիթը գնաց, իսկ ես տուն մտա, բարձրացա վերև, սենյակիս պատշգամբ դուրս եկա։ Երկինքը մուգ կապույտ է։ Ասես մառախուղը ծածկած լինի։ Ծխում եմ ու ծուխը փչում վերև, դանդաղ...աչքերս փակ, ու հետո խորը շունչ քաշեցի...
-Է՞լլ։
Շնչելս կիսատ մնաց, աչքերս բացեցի, ձեռքերս ասես սկսեց դողալ, սիրտս սկսեց արագ աշխատել, մատերս սառեց։ Արտաշնչեցի ու կամաց շրջվեցի։ Տեսա Արթուրին։ Իմ սիրուն Արթուրին։ Նա կամաց քայլերով մոտեցավ ինձ։
-Լա՞վ ես։
Աչքերս արցունքոտվեց։ Ձայն չեմ հանում, միայն ծխում ու նայում եմ նրան։
-Կարոտել էի քեզ Էլլ,-նա առաջ եկավ, որ գրկի ինձ։ Ես  արգելեցի դա։
-Ո՞ւր էիր, հը՞ն, ո՞ւր էիր կորել այսքան ժամանակ։
-Էլլ ես ուղղակի չէի կարող հայտնվել։ Նա կսկսեր սպառնալ ձեզ։ Ես դա թույլ տալ չէի կարող։
-Դու գիտե՞ս, թե ես ինչ օրեր եմ ապրել։ Առավոտից երեկո լաց լինելով, գիշերները լուսացնելով։ Ես թմրամոլ եմ դարձել Արթուր։ Այստե՛ղ նայիր, ես ծխում եմ։
-Մի կողմ գցիր այդ աղբը։
-Իմ ամբողջ կյանքը մի մեծ աղբարկղ է, ես էլ մի կերած բանանի կեղև։
-Էլլ ներիր ինձ քեզ այսքան ժամանակ մենակ թողնելու համար։
-Ես հոգնել եմ, զզվել եմ անընդհատ խաբված լինելուց։ Ես ուզում եմ փախչել։ Ուզում եմ գնալ բոլորիցդ հեռու։ Ուզում եմ էլ երբեք չտեսնել ձեզ,-գրեթե գոռալով ասացի ես։
-Հա, դու կարող ես թռչել, կարող ես հեռանալ, միևնույն է մի օր ետ ես գալու։
-Խոսք եմ տալիս, երբ հասնեմ կկտրեմ թևերս։
-Թույլ չեմ տա, որ նույնիսկ մտածես գնալու մասին։
-Գնա՛ Արթուր, ուզում եմ մենակ մնալ։
-Չե՛մ գնա, չե՛մ կարող։
-Գնա ասում եմ։
-Չեմ կարող քեզ նորից մենակ թողնել։
-Գնա ու քեզ համար մեկ ուրիշին գտիր։ Գնա՛։
-Ինձ պետք չեն բոլորը, ինձ դո՛ւ ես պետք...Ես բոլոր աստղերի միջից գտել եմ իմ Լուսինը...
-Ինձ Լուսին չասե՛ս։ Ես քո Լուսինը չե՛մ։ Քո Լուսինը վաղուց արդեն...
-Ի՞նչ։
-Չկա...
-Իմ Լուսինը չի՛ կարող չլինել։ Նա իմ դիմաց է, ու փայլում է առաջվա պես։
-Արթուր ես զզվում եմ քեզնից ինձ այդքան ցավ պատճառելու համար։ Քո պատճառով ես ինքնասպանության եմ գնացել,-ես սկսեցի լաց լինելով խփել նրան, իսկ նա ամուր գրկեց ինձ։
-Զզվում եմ քեզանից, թո՛ղ ինձ, գնա՛։
-Չեմ գնում։
-Ի՛նձ նայիր, ես թմրամոլ եմ։ Ես հանցագործից ոչնչով չեմ տարբերվում։ Ես թուլամորթ ու ճղճիմ մեկն եմ, ում վրա նույնիսկ Աստված թքած ունի։
-Էլլի դու...
-Ես գնում եմ,-արագ քայլեցի, բայց նա բռնեց ձեռքս։
-Սպասի՛ր։
-Թո՛ղ։
-Չեմ ուզում նորից կորցնել քեզ։
-Թո՛ղ։ Թո՛ղ ասում եմ, թո՛ղ։
Ես չգիտեմ ինչ էր դա, բայց իմ ազատություն պահանջող շուրթերն արդեն նրանն էին։ Ես քարացել էի։ Այս համբույրը ասես աստվածային մի շող լիներ իմ կյանքում։ Իմ առաջին համբույրը։ Սա երազանք էր։ Ես երազում էի այս համբույրի մասին։ Արթուրի՞ց։ Դե իհարկե Արթուրից...
Թողեցինք իրար։
-Եթե մորս հետ լավ հարաբերություններ ունենայի, ես նրան կասեի, որ իմ ամբողջ կյանքի սերը համբուրեց ինձ։ Միշտ ինքս ինձ համոզել եմ, որ իմ եղբայրն ես, որովհետև ամաչել եմ՝ կարծելով, թե դու ինձ իսկապես քո փոքրիկ քույրն ես ընդունում, բայց միշտ էլ մոլագարի պես սիրել եմ քեզ։ Ամեն վարկյան զգացել եմ կարիքդ, քեզ խանդել եմ իմ ամբո՜ղջ ուժով։
Մենք նորից սկսեցինք համբուրվել։ Խելագարի պես։ Արթուրը ամուր գրկել է ինձ։ Մենք հասանք իմ սենյակ ու պարկեցինք անկողնուս վրա։ Երանության մեջ ենք։ Ես զգում եմ Արթուրի համբույրները մարմնիս վրա։ Զգում եմ նրան իր ամբողջ էությամբ։ Զգում եմ, թե ինչպես է մարմինս տրվում նրան։ Ու հա՛, ես սիրում եմ նրան։

***

Առավոտ։ Բացեցի աչքերս։ Անսովոր է կողքիս տղամարդ տեսնելը։
-Բարի լույս։
-Բարի լույս Արտ։
-Լավ քնեցի՞ր։
-Նման գիշեր կյանքում չէի ունեցել։ Հավատս չի գալիս, որ մենք...
-Մենք ոչ մի վատ բան չենք արել, մենք ուղղակի սիրում ենք իրար։
-Արտ, բայց...
-Դու փոշմանո՞ւմ ես, որ քո առաջինը ես էի։
-Հիմար։ Նույնիսկ մեկ տոկոս չեմ ափսոսում։ Միշտ էլ երազել եմ, որ իմ առաջինն ու վերջինը դու լինես, ուղղակի իմ ներսում խեղդում էի զգացմունքներս, որովհետև դու իմ "եղբայրն" էիր։
-Քո եղբայրը քեզ երբեք որպես քույր չի սիրել։ Նա միշտ քեզ դիտարկել է, որպես ապագա կին ու երեխաների մայր։
-Ուղղակի մենք ամուսնացած չենք ու դա...
-Դա ժամանակի հարց է։ Արի ինձ մոտ։
Ես գլուխս դրեցի նրա կրծքին։
-Կամուսնանա՞ս ինձ հետ,-մատանին ինձ պարզելով ասաց նա։
-Արթուր ես...սա ի՞նչ է, դու ուզում ես, որ ես...
-Հա՛, հա՛ Էլլի։ Ուզում եմ։ Կյանքում ամենից շատ դա եմ ուզում։ Կդառնա՞ս իմ կինը։
-Այո, այո Արտ։
Ես գրկեցի նրան։ Ես ամենաերջանիկն կինն եմ։ Ես կին եմ, արդեն կին եմ։ Արթուրը մատանին դրեց մատիս ու համբուրեց ինձ։
-Սիրում եմ քեզ...

Հեռախոսիս զանգ ստացա։ Գայանե քույրն է։
-Այո՞։
-Է՞լլ։
-Հա՞ Գայանե քույր։
-Ինչպե՞ս ես։
-Լավ, իսկ դու։
-Հիվանդանոցում եմ։
-Ի՞նչ է պատահել։
-Լիլիթն է այստեղ։
-Ի՞նչ է եղել Լիլիթին։
-Ի՞նչ եղավ Էլլ։
-Սպասի՛ր Արտ։ Գայանե քո՞ւյր։
-Էլլ բան էլ չկա, միայն թե արի այստեղ։ Այն հիվանդանոցում է, որտեղ դու էիր պարկած։
-Լավ հիմա գալիս եմ,-անջատեցի հեռախոսն ու տեղիցս վեր թռա։
-Էլլ կասե՞ս ինչ է եղել։
-Չգիտեմ ինչ է եղել, բայց մենք պետք է շտապ հիվանդանոց հասնենք։ Մայրս է այնտեղ։
-Հագնվեմ գնանք։

***

Մենք հասանք հիվանդանոց։ Դավիթը այստեղ է։
-Է՞լլ։
-Բարև Դավ։ Որտե՞ղ են։
-Դիմացի սենյակում։
-Լավ,-ես արագ ներս մտա,-Լիլի՞թ։ Ի՞նչ է եղել Գայանե քույր։
-Էլլի նա ինձ ոչինչ չի ասել։ Ուզում էր քեզ տեսնել։
-Էլլի լսիր։
-Ի՞նչ է պատահել։
-Էլլի Դավիթին էլ կանչիր։
-Դավի՞թն ինչ կապ ունի։
-Ո՛չ միայն Դավիթին, Արթուրի՛ն էլ։
-Լավ հիմա։
Ես դուրս եկա ու տղաներին ներս կանչեցի։
-Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այսքան տարի ամեն ինչ թաքցնելու ու ձեզ ցավ պատճառելու համար։
-Խնդրում եմ այդպես մի ասա Լիլիթ...մամ...
-Էլլի ինձ մամ մի ասա։ Ես քո մայրը չեմ։
-Հը՞,-ես անկողնուց հետ հետ գնացի, ու արցունքները թափվեց աչքերիցս,-Ուրեմն ես էլի մայրիկ չունե՞մ։
-Էլլ, Գայ կներեք ինձ։ Կներեք, որ ստի վրա, էլի՛ մի սուտ եմ ավելացրել։ Քույրս ամբողջ կյանքում տառապել է իմ պատճառով։
-Լիլ հիմա դրա մասին մի՛ խոսիր, ես ներում եմ քեզ։
-Էլի բաներ կան, որ չգիտեք։
-Ասա լսում եմ։
-Գայ ծննդաբերությունից հետո քո աղջիկը չի՛ մահացել։
-Ի՞նչ։
-Այո, նա ողջ է։ Նա գեղեցկուհի է դարձել։
-Չե՛մ հասկանում Լիլիթ, նորմալ բացատրիր։
-Էլլի դու փոքրուց մոր կարիք ես զգացել, առանց մեկ վարկյան մտածելու, որ քեզ քո մայրն է մեծացնում։
-Ի՞նչ։
-Էլլին քո աղջիկն է։ Ե՛ս էի նրան գողացել ու բժիշկներին վճարել, որ քեզ ասեն աղջկադ մահվան լուրը։
-Ի՞նչ ես խոսում։
-Այո Էլլի քո մայրը Գայանեն է, իսկ Դավիթը եղբայրդ։
-Չեմ հավատում, դա անհնարին է։
-Ինչի՞ համար Լիլիթ։
-Գայ հայրիկն ու մայրիկը միշտ ավելի շատ քեզ են սիրել, ու բոլո՛րն էին քեզ ավելի սիրում։ Բոլորն ասում էին, որ դու քաղցրարյուն ես, իսկ ինձ դառնարյուն էին համարում։ Ես շատ էի խանդում ու խանդից դրդված քեզ հետ այդպես վարվեցի։ Ինձ մի պահ թվաց, որ հիվանդությունս արդեն կյանքիս վերջ է տալիս, ու որոշեցի պատմել ձեզ։ Ես չէի կարող այդ մեղքը ուսերիս ապրել։
-Էլլին իմ քո՞ւյրն է։
Եթե Դավիթը կարողացավ գոնե մի բառ ասել, ապա Գայանե քույրը անշնչացած կանգնած էր։
-Այո։ Ես...ես,-Լիլիթը սկսեց գունատվել,-Բժիշկ կանչեք խնդրում եմ։
-Հիմա, հիմա։
Մենք արագ բժիշկ կանչեցինք։
Բժիշկը հանգստացրեց նրան։
Արագ դուրս եկա ու վազեցի դուրս։
-Էլլի՜,-ձայն տվեց Արթուրն իմ հետևից։
Ես նստեցի մեքենաս ու քշեցի դեպի իմ տուն։ Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող էր նման բան լինել։ Ուրեմն այսքան տարի իմ մա՞յրն է մեծացրել ինձ։ Ախր այդ ինչպե՞ս։ Տեր Աստված ինչո՞ւ։ Այս ի՞նչ առեղծված է իմ կյանքը։
Հեռախոսիս ձանգ ստացա։
-Հա՞ Արտ։
-Որտե՞ղ ես։
-Տուն եմ գնում։ Ուզում եմ մենակ մնալ։
-Գալիս եմ քեզ մոտ։
Անջատեցի հեռախոսն ու կանգնեցրի մեքենան։ Գլուխս ահավոր ցավում է։ Այս շոկի պատճառով կորցրել եմ ինձ։ Չեմ հավատում, ո՛չ։ Ինչպե՞ս կարող է իմ Գայանե քույրը մայրս լինել։ Դա անհնարին է։

***

Նստած եմ հյուրասենյակում։ Ներս մտավ Արթուրը, մի քանի րոպե տարբերությամբ էլ Դավիթը։ Ես նայում եմ նրանց ու չեմ կարողանում ո՛չ խոսել, ո՛չ շարժվել։ Դավիթը ձեռքերը պարզեց դեպի ինձ։ Ես չկարողացա զսպել զգացմունքներս։ Վազեցի ու ընկա նրա գիրկը։ Ես ողբում եմ, իսկ նա շոյում է ինձ թաց աչքերով։
-Քույրի՜կ, իմ փոքրիկ քույրիկ։
-Դա՜վ, ուրեմն մենք հարազատ քույր ու եղբայր ենք։ Հավատս չի գալիս։
-Ես զգում էի, որ մի տարօրինակ զգացում ունեմ, որ մի բան կապում է մեզ։
-Դավ այդ դեպքում ո՞վ էր այն աղջիկն ում քույրդ ես համարել։
-Դե երևի մեր սիրելի պապիկն է նման մի բան կազմակերպել, որպեսզի վերջնականապես բաժանի մեզ։
-Բայց նա համենայնդեպս մնում է մեր քույրը։
-Այո։ Եվ մենք հաճախ կգնանք նրան տեսնելու։
-Այո եղբայր։ Հա ի դեպ, դո՛ւք, այո հե՛նց դուք երկուսդ, ինձ պատմելու շա՜տ բան ունեք։
-Օրինա՞կ։
-Դե օրինակ ի՞նչ էր կատարվում այս ընթացքում։
-Լավ նստիր հիմա կպատմենք։
-Ուշադիր լսում եմ։
-Ուրեմն այսպես, այդ մարդը փորձել էր այրել Արթուրի խուցը, բայց նրան օգնել են և նա փրկվել է։
-Հետո՞։
-Դե Էլլ ես այսքան ժամանակ մեռած էի ձևանում, որ այդ հանցագործը չվնասեր ձեզ։ Ես ի վիճակի չէի օգնելու ձեզ, մի քանի վնասվածք ունեի։ Հետո հետևում էի քեզ ու քո կողքին տեսա Դավիթին։ Ես սկզբում խանդում էի, մեռնում էի այդ զգացողությունից, որ դու ուրիշինն ես։ Բայց հետո մոտեցա նրան, խոսեցինք ու հասկացա, որ նա քեզ որպես քույր է սիրում։ Նա ասաց, որ պատրաստ է օգնել ինձ։ Մենք մտերմացանք։ Հետո փորձում էի քեզ նամակներով ինչ ինչ բաներ հասկացնել։ Երբ տեսա քեզ կամրջին աշխարհս շուռ եկավ։ Եթե անգամ չնայեիր նամակն ու ամեն դեպքում ցանկանայիր քեզ ցած նետել, ես միևնույն է կփրկեի քեզ։ Ես քեզնից մի քանի մետր հեռավորության վրա էի, բայց դու չէիր տեսնում ինձ, մթությունն էլ ինձ օգնական։
-Դուք իրար լավ եք գտել։ Փաստորեն ինձնից անկախ ընկերացել եք, ու մեկդ մյուսի թիկունքի՞ն եք կանգնել։
-Եղբայրներն այդպիսին են։
-Հիմարիկնե՜ր,-ես գրկեցի նրանց երկուսին։

***

Երկու ամիս անց...

Հարսանիք։ Իմ ու Արթուրի հարսանիքը։ Ես վերջապես հագել եմ իմ սպիտակ զգեստը, որն ինձ իսկապե՛ս սազում է, ու իսկապես երջանկացնում։ Այդքան էլ շատ մարդիկ չկան։ Ինձ համար ավելի հաճելի է փոքրիկ հարսանիքը, քան մեծ ու շքեղ դժբախտությունը։

***

Ես Արթուրի հետ եկեղեցի մտա, իսկ Դավիթը կանգնեց իրեն բաժին հասած խաչեղբոր տեղում։
-Արթուր Ռուբինյան, պատրա՞ստ ես դառնալ Էլլի Հովսեփյանի ամուսինը։ Սիրել նրան ուրախ և տխուր օրերին, հիվանդ և առողջ ժամանակ։ Տե՞ր ես որդյակ իմ։
-Տեր եմ։
-Էլլի Հովսեփյան, պատրա՞ստ ես դառնալ Արթուր Ռուբինյանի կինը։ Լինել նրա կողքին ուրախ և տխուր պահերին, հիվանդ և առողջ ժամանակ։ Հնազա՞նդ ես դուստր իմ։
-Հնազանդ եմ։
-Հայտարարում եմ ձեզ ամուսիններ։ Փոխանակվեք մատանիներով։
Մենք մեկս մյուսի մատներին դրեցինք հարսանեկան մատանիները։
-Իմ չքնաղ Լուսին...
-Կարող եք համբուրել հարսնացուին։
Նա համբուրեց ինձ։ Մենք ամուսնացանք։ Ես հիմա Էլլի Ռուբինյանն եմ՝ Արթուր Ռուբինյանի կինը։

Դուրս եկանք եկեղեցուց։ Վերևից թափվում են վարդի թերթիկները։ Մենք վերև ենք ուղարկում աղավնիներին ու հույսով սպասում, թե, երբ է ծնվելու մեր առաջնեկը, որը արդեն երկու ամսեկան է։

***

Մա՜մ։
-Էլլի՜։
-Մա՜մ, մամ բռնի՛ր ձեռքս։
Մայրս բռնեց ձեռքս։ Ես հիմա հաստա՛տ քնիցս վեր չեմ թռչի, ու ամեն ինչ մղձավանջ չի՛ դառնա։ Ես երջանիկ եմ, ես ամենաերջանիկն եմ։ Գտել եմ մորս, ունեմ հարազատ եղբայր։ Սիրածս տղամարդը կողքիս է։ Ես լույս աշխարհ եմ բերել իմ առաջնեկին, որին մեզ հետ հավասար մեծացնում են Արթուրն ու Լիլին, մեր երկրորդ ու երրորդ երեխաները՝ որոնք իրենց կյանքի ամենափոքրիկ շրջանը միասին են անցկացրել այն նույն մանկատանը, որտեղ մեծացել ենք ես ու Արթուրը։ Այո դա հենց այն Արթուրն է, որը ինձ իմ Արթուրին էր հիշեցնում, երբ նա կողքիս չէր։
Իսկ ես...ես էլ չեմ խմում, չեմ ծխում, առավել ևս թմրամոլ չեմ։ Ես բուժվել եմ ու դարձել հարյուր տոկոսանոց առողջ մարդ։ Դավիթը և մեր փոքրիկ շրջապատը նույնպես հրաժարվել է այդ աղբից։ Մենք երջանիկ բարեկամներ ենք։ Մարդիկ, ովքեր լիարժեք հասկանում են իրար։ Հիմա միայն մեր խնջույքներին ենք խմիչք օգտագործում։ Այսպես շատ լավ է։

***

Միայն մի բան կասեմ։ Մարդկային կյանքերը ունենում են երեք ճանապարհ։ Մի մասի կյանքը երջանիկ ընթացք է ունենում, հետո ամեն ինչ փոխվում է դեպի վատը։ Մի մասինը մեկ լավ է մեկ վատ, իսկ մնացած մասինը, ինչպես որ իմը՝ բոլոր դժբախտություններից հետո վերածվում է հեքիաթի։
Ես ապրում եմ հեքիաթում, որտեղ բարին հաղթե՛ց չարին։ Կա նաև մարդկանց մի խումբ, որոնց կյանքը միայն լավ ձևով է ընդհանում։ Նրանք չունեն խնդիրներ, հոգսեր։ Նրանք հոգեկան շեղումներով մարդիկ են։ Ժամանակին նախանձում էի նրանց։ Ինչևէ...
Ոչ ոքի կյանքը իդեալական չէ։ Դժբախտություններն էլ են մարդու համար։ Եթե փորձության առաջ եք կանգնում, ուրեմն կարո՛ղ եք հաղթահարել այն։ Աստված գիտի՛ մեր ուժի չափը, ու նա երբեք այնքան ծանր բեռ չի դնի մեր ուսերին, որ մեր ծնկները կոտրվեն դրա ուժգնությունից։ Անձրևից հետո մի՛շտ էլ ծիածան է դուրս գալիս, բայց մինչ այդ վայելեք նաև անձրևի սառնությունը...
Մենք միշտ փորձում ենք լավը երևալ, ավելի վատը չդառնալու համար, բայց չենք հասկանում, որ կորցնում ենք մեր իսկական ես-ը։
Երբե՛ք, լսո՞ւմ եք երբե՛ք չփորձեք դառնալ ուրիշ մարդ։ Մնացեք այն ինչ կաք ու այդ ժամանակ կգտնեք ձեզ իսկապես սիրողներին։ Մեր կյանքը նման է գրքի, իսկ մենք հեղինակների։ Մենք ենք որոշում գլխավոր հերոսի՝ այսինքն մեր ճակատագիրը։ Գլխավոր հերոսից բացի մնացած բոլոր երկրորդական ու երրորդական հերոսների կյանքերը իրենք են որոշում, մեզնից մնում է հասկանալ, արժե՞ այդ հերոսների համար դեր գտնել մեր գրքում։
Իմ կյանքը մի մեծ դաս էր բոլորի համար։ Գրեցի, որ հասկանաք, եթե մեկը դիմացել է, մյուսներն էլ կարող են դիմանալ։ Ուժե՛ղ եղեք։ Երբե՛ք չմտածեք ինքնասպանության մասին, ես ուղղակի հիմար էի)))

Ինչքան դուք սիրեք կյանքը, այնքան էլ նա կսիրի ձեզ։ Վայելեք ամեն վայրկյանը, որը տրված է ձեզ ապրելու համար։ Կգա ժամանակ, որ կերազեք մեկ վայրկյան ավել ապրելու մասին։ Գնահատե՛ք ձեր կյանքը, ձեզ շրջապատող մարդկանց, ու ինքներդ Ձեզ։ Եթե ձեզ սիրող նույնիսկ մեկ մարդ կա, ապա դուք պարտավոր եք ապրել հենց նրա՛ համար։ Եսասեր մի՛ եղեք։ Աստված է մեզ կյանք տալիս, ու նա գիտի այն վերցնելու ժամանակը։

Ամեն օր, գոնե մեկ անգամ գրկեք ու համբուրեք ձեր մայրերին։ Ասեք, որ նրանք ամենալավն են աշխարհում։ Նրանք զգում են ձեր այդ բառերի կարիքը։ Հավատացե՛ք, շատ ու շատ երեխաներ կերազեին գոնե մի՛ պահ, մի վարկյան մատով դիպչել իրենց մայրերին, բայց Աստված ո՛չ բոլորի հետ է նման շռայլ ձևով վարվում։

Մի խոսքով...
Երջանիկ եղեք։
Թող իմ կյանքը, իմ գիրքը ձեզ համար օրինակ դառնա։
Չկոտրվե՛ք։
Քայլե՛ք, մի՛շտ քայլեք առաջ։
Առջևում դեռ շատ ու շատ լավ պահեր են սպասվում ձեզ։
Քայլեք ձեր նպատակների հետևից։ Հասե՛ք դրանց։
Քայլեք ի՛մ գծած հետքերի հետքերով։ Դրանց վերջում երջանիկ կյանքն է սպասում...։

<<ՀԵՏՔԵՐԻՍ ՀԵՏՔԵՐՈՎ>>
ՎԵՐՋ

50 страница10 марта 2024, 18:36

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!