Մաս 41
Մեր երիտասարդների խումբը մեկնում է փոքրիկ հանգստի։ Գնդակներ, թենիս ենք վերցրել զվարճալի օրվա համար։ Բնության գիրկ ենք գնում՝ Սևան, հայրիկիս առանձնատներից մեկը։ Դավիթը խոստացավ, որ լավ կանցնի, իսկ ես նրան խոսք եմ տվել ժպտալ ու ցրվել։ Եղանակը շատ պայծառ է, օդը հիանալի։
***
Մենք մեքենայում ենք։ Ես ու Դավիթը առանձին մեքենա ենք նստել, մնացած բոլորը առանձին։ Մեքենայի ետնամասից լսվում է ամանների շխկշխկոցը։ Իսկ ես ու Դավիթը լո՜ւռ գնում ենք հանդարտ ճանապարհով։ Ես ձեռքերս դրել եմ պատուհանի փեխկին ու նայում եմ դուրս։ Քամին քշում է մազերս։
-Է՞լլ։
-Հա՞։
-Ինչո՞ւ ես լուռ։
-Իսկ ի՞նչ ասեմ։
-Ինչ ուզում ես։
-Չեմ ուզում խոսել։
-Իսկ ես ուզում եմ լսել քո քնքուշ ձայնը։
-Ես խոսելու ոչինչ չունեմ։
-Լավ, ուրեմն լռիր։ Լռիր ու մտածիր։
-Գիտե՞ս քո մեջ ինչն եմ սիրում։
-Ի՞նչը։
-Որ դու հասկանում ես ինձ։ Երբ խոսում եմ՝ լսում ես ինձ, իսկ երբ լռելու ցանկություն եմ ունենում, թողնում ես, որ լռեմ։ Դու հասկանում ես, որ դա պետք է ինձ։
-Ամենաուժեղ ճիչը լռության մեջ է, իսկ ամենալուռ լռությունը աղմուկի։ Ես ամեն անգամ զգում եմ, որ երբ լուռ ես, քո ներսի աղմուկից ականջներդ ցավում են։
-Այո, բայց ես սիրում եմ լուռ գոռալ։
-Իսկ դու չե՞ս ուզում գոռալ այնպես, որ ապակիները կոտրվեն քո ձայնի ուժից ու զգացմունքներից։
-Այդպես կփչացնեմ մարդկանց անդորրը։
-Իսկ դու թքած ունեցիր այդ անդորրի վրա, դու քո ներսի անդորրի մասին մտածիր։
-Ուրեմն թող անտառը պատրաստվի, ես այսօր գոռալու եմ։ Այնքան բարձր եմ գոռալու, որ ձայնիս պես բարձր ձայն անտառը երբեք լսած չլինի։
-Այ ապրի Էլլին։
-Շա՞տ ունենք հասնելուն։
-Երևի տաս րոպե։
-Շատ լավ է։
***
Բարձր ծառեր, կանաչ խոտ, շողացող արև ու հանդա՜րտ քամի։ Անտառն այնքան հանգիստ է, մենակ։ Մի տեսակ ասես մարդկանդ ձայնին կարոտած։ Նա ինձ պես մենակ է, ու ինձ պես ինչ-որ մեկին կարոտ։ Լավ, հերիք է իմ դժբախտությունը փաթաթեմ անտառի վզին։
-Է՞լլ։
-Այո՞ Դավ։
-Խորովածը հիմա պատրաստ կլինի։
-Շատ լավ է, ես քաղցած եմ։
-Արի գնանք խաղանք։
-Ի՞նչ խաղանք։
-Մերոնք ոլեյբոլ են խաղում, կարող ենք միանալ, կամ կարող ենք գործնագործ խաղալ։
-Լավ գալիս եմ։
Դավիթը բռնեց ձեռքս, ես կանգնեցի ու մենք միասին գնացինք դեպի խաղահրապարակ։
-Ուրախ եմ, որ ժպտում ես։
-Իսկ ես ուրախ եմ, որ կարողանում ես ինձ ժպիտ պարգևել։
Մենք խաղում ենք, զվարճանում։ Ես մի փոքր ցրվում եմ ու մտքերս էլ մի քիչ թեթևանում։ Այո Դավիթը կարողանում է օգնել ինձ դուրս գալ այս ծանր վիճակից։ Հանկարծակի գլուխս սկսեց պտտվել, թուլացա, սկսեցի չզգալ ոտքերս։ Ինձ շտապ թմրադեղ է պետք։ Ես զգում եմ դրա կարիքը։ Ես խեղդվում եմ դրա ցանկությունից։
-Դա՞վ։
-Էլլ ի՞նչ եղավ։
Ես ընկա նրա ձեռքերի վրա՝ խոտերի մեջ։
-Խնդրում եմ, խնդրում եմ ինձ թմրադեղ տուր։ Դավ ես չեմ դիմանում,-ես սկսեցի ցնցվել, դողալ, լաց լինել։
-Չէ՛ Էլլի, ես նման բան չեմ անի։
-Դու լավ հասկանում ես, թե ես ինչ եմ զգում հիմա։ Ես չեմ կարողանում շնչել։ Խնդրո՜ւմ եմ։
-Ինչո՞ւ օգտագործեցիր այդ աղբը, հը՞ն, ինչո՞ւ,-նա սկսեց գոռալ ինձ վրա,-Ինձանից թաքուն էլի ես վերցրել չէ՞։ Առաջին անգամ փսխել էիր, մի անգամով նման վիճակի չէիր հասնի։
-Ներիր։ Մի երկու անգամ։ Աղաչում եմ Դավ։
Նա գրպանից հանեց փոքրիկ տոպրակը դրեց ձեռքիս մեջ ու նստեց մի քանի քայլ այն կողմ գտնվող ծառի մոտ, ու ինձ մեջքով շրջվեց, որ չտեսնի թե ինչպես եմ ամեն ակնթարթ փչացնում կյանքս։
Գնացի սենյակս։ Հանգստացա ու քնեցի։
***
Արդեն մութ է։ Աստղազարդ երկինք է այսօր։ Մոտեցա պատուհանիս ու դրսում խարույկ նկատեցի։ Բոլորը դրսում են։ Ես էլ դուրս եկա, ու մոտեցա նրանց։ Դավիթը վերցրեց ծածկոցը, մոտեցավ ինձ ու գցեց վրաս։
-Լա՞վ ես։
-Հա, արդեն լավ եմ։ Շնորհակալ եմ։
Մեր միջի ամենախելագառներից մեկը սկսեց կիթառ նվագել։ Սևա՜ն, խարո՜ւյկ, կիթա՜ռ։ Նման ռոմանտիկ տեսարաններ միայն ֆիլմերում եմ տեսել։ Անիրական է։
-Է՜յ եղբայր "Նավակ"-ը նվագիր։
-Հա հիմա Դավ։
"Պատրաստե՜ց, փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը այդ
Գետակի ալիքների վրա։
Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ
Կհասնե՞ս արդյոք ծովին կապուտակ,
Թե ճանապարհին խորտակեց քամին,
Եվ դու ննջեցիր գետի հատակին...
***
Ես ու Դավիթը տանիքին ենք։ Սև երկնքի հայելային պատկերը ջրի վրա է, ու մեր աչքերի բբերին։ Պարկած նայում ենք աստղերին։ Հիմա կողքիս Դավիթն է, բայց ես միևնույն է զգում եմ Արթուրի կարիքն ու ներկայությունը։
Դավիթը կանգնեց։
-Էլլ ի՞նչ ես կարծում, ժամանա՞կն է բարձր գոռալու։
-Այո, ներսիս աղմուկը շատ է բարձրացել։
-Ուրեմն գոռա՛, այնպես գոռա, որ ծառերն իրենց արմատներով գետնին տապալվեն, այքան ուժեղ, որ երկինքը ճաքի քո ձայնից։
Ես կանգնեցի ու սկսեցի գոռալ, Դավիթն էլ ինձ հետ հավասար։ Մենք բղավում ենք, բղավում ու ինքներս մեր մեջ սպանում մեր հոգուն ու արթնացնում ենք այն առյուծին, որը մեզ այսօր, վաղը ու մնացած բոլոր օրերը ուժ է տալու։ Լաց եմ լինում։ Ամեն բղավոցից ներսիս ինչ-որ մի քար է պակասում։ Լաց եմ լինում ու մտածում՝ "Էլլի դու ուժեղ ես, դու կհաղթահարես։ Դու կարո՛ղ ես ապրել, դու Արթուրի ստեղծած փոքր աղջիկնես։ Փոքր, բայց միևնույն ժամանակ շատ ուժեղ։ Նա քեզ այդպես էր սիրում։ Ուժե՛ղ եղիր, որ նրա հոգին խաղաղ ապրի, չտեսնելով քո տառապանքները"։
Դավիթը գրկեց ինձ, ես էլ նրան ամուր գրկեցի։ Մի քանի րոպե գրկախառնությունից հետո մենք բաց թողեցինք իրար։ Նա մոտեցավ տանիքի ծայրին։
-Երբեք չվախենաս տանիքի ծայրին կանգնելուց, ասում են մահից հետո կյանք կա,-ժպիտով ասաց նա։
-Դիպուկ էր ասված,-ես սկսեցի ծիծաղել։
-Դու վախենո՞ւմ ես մահից։
-Ո՛չ, եթե վախենայի իմ յուրաքանչյուր քայլը չէի դնի մահվան երախի ներսում։
-Ես չեմ ուզում, որ դու հիասթափվես կյանքից։
-Դավ ես ուզում եմ մեռնել, որ Արթուրը իրեն մենակ չզգա երկնքում։
-Նա մենակ չէ։
-Նա առանց ինձ մենակ է, մեն-մենակ։
-Եթե դու գնաս մահացածի մոտ, որպեսզի նրան մենակ չթողնես, դու այստեղ ողջին մեռել կդարձնես։
-Ի՞նչ ես ուզում ասել։
-Ես կմեռնեմ առանց քեզ...
