Մաս 40
"Դո՛ւ ես մեղավոր, որ տղաս չկա"։
Ի՜նչ են անում այս բառերն իմ ուղեղի հետ։ Դրանք ներսից առնետի պես կռծում են ինձ, խմում են արյունս, ինձ օր օրի ավելի թույլ են դարձնում։ Ներիր Դավ, ներիր քեզ չենթարկվելու համար։ Ես վազեցի իմ սենյակ ու պահարանից գտա սպիտակ փոշին, որը Դավիթից էի "գողացել"։ Մտա լոգարան, բացեցի փոշին, ու կամաց քաշեցի քթիս անցքերով։ Առաջին անգամ էր։ Սկսեցի հազալ, խեղդվել։ Ես կարող եմ։ Ամբողջությամբ քաշեցի իմ ներս ու հենվելով պատին քիչ-քիչ նստեցի գետնին։ Սրտխառնոց ունեմ։ Հիմա հետ կտամ։ Չհասկացա էլ, թե ինչպես, բայց ինձ գցեցի զուգարանակոնքի մոտ։ Ծնկել եմ դրա առաջ, ձեռքերս հենել պատին ու հետ եմ տալիս։ Սա զզվելի էր, ես էլ երբեք թմրադեղ չեմ օգտագործի։
-Էլլի՜,-լսվեց դռան թակոց ու Դավիթի ձայնը։
Լվացվեցի, դուրս եկա լոգարանից ու գնացի դռան մոտ։ Բացեցի։
-Ինչո՞ւ չէիր բացում։ Դեմքիդ գույն չկա, աչքերդ էլ կարմրած ու ուռած են, ի՞նչ է եղել։
Ես մի քանի վարկյան նայեցի Դավիթի դեմքին, ու հանկարծակի կորցրի գիտակցությունս։
***
Բացեցի աչքերս։ Հիվանդանոցում եմ։ Դավիթը նստած է կողքիս։
-Ինչի՞ համար, հը՞ն։
-Կներես ինձ։
-Ես քեզ ասել էի, որ նման բան չանես։
-Դավիթ ես ուզում էի մոռանալ։
-Դու մոռանում ես, թե ինչ եմ ասել քեզ։ Էլլի հիմա կմոռանաս, իսկ հետո կդառնաս թմրամոլ։ Դու ուղղակի չգիտես, թե ինչ է կախվածությունը։
-Դուք դրանից շատ ունեք չէ՞։
-Ես քեզ էլ չեմ տա։
-Կտաս։
-Հազիվ են ներսդ մաքրել այդ զիբիլից, ես թույլ չեմ տա, որ նորից նման բան պատահի քեզ։
-Լա՜վ...հերիք է։
Բժիշկը մտավ սենյակ։
-Քեզ լա՞վ ես զգում։
-Արդեն այո։
-Դու մի ծրար ունես։
-Ե՞ս, ծրա՞ր, սա ո՞ր դարն է, որ իրար ծրարով են նամակ գրում։
-Էլլի դու արդեն կարող ես տուն գնալ։
-Լավ, շնորհակալ եմ։
Բժիշկը դուրս գնաց, իսկ ես բացեցի ծրարն ու սկսեցի կարդալ այդ մանրատառ, բայց գեղեցիկ ձեռագիրը, որի պարունակությունն այդքան էլ չուրախացրեց ինձ։
"Էլ նման բան չանես։ Լսիր սիրելի Դավիթիդ"։
-Ո՞վ է այս մարդը։ Փաստորեն սա հենց այն մարդն է, ով գրել էր ինձ կամրջի վրա։
-Չգիտեմ, հա ի դեպ այն համարը, որով քեզ հաղորդագրություն էին ուղարկել, այլևս գոյություն չունի։
-Չեմ հասկանում, ո՞վ է այսպես հետևում ինձ, ո՞վ է կանգնած այս ամենի ետևում։
-Ես կճշտեմ ամեն ինչ, խոստանում եմ, իսկ դու պատրաստվիր, որ տուն գնանք։
-Լավ Դավ հիմա վեր կկենամ։
Դավիթը դուրս եկավ, ես էլ վեր կացա ու սկսեցի պատրաստվել։
-Էլլի դու հյուրեր ունես,-ներս մտնելով ասաց բժիշկը։
-Այո ասեք թող գա։
Ներս մտավ Լիլիթը՝ մայրս։
-Բարև Էլլ։
-Բարև։
-Ինչպե՞ս ես։
-Լավ։ Ինչպե՞ս ես իմացել, որ այստեղ եմ։
-Սա այն հիվանդանոցն է, որտեղ պարկել էիր այն ժամանակ։ Բժիշկները գիտեին, որ իմ աղջիկն ես։ Տվյալներս էլ կային էստեղ։ Զանգեցին ասացին։
-Իսկ ինչո՞ւ ես եկել։
-Էլլի ես քո մայրն եմ, ես իրավունք չունե՞մ տեսնելու իմ աղջկան։
-Իսկ ո՞ւր էիր դու այն ժամանակ, երբ ես ամեն օր լաց էի լինում, ու մամ էի գոռում։ Ո՞ւր էիր։ Նամակներ էիր գրում, թևեր տալիս ու կոտրում։ Ձևացրել էիր, թե մորս ընկերուհին ես, ու իբրև թե մայրս մահացել է։ Դու ամենաստոր քայլերին ես գնացել, ինձ քեզնից վանելու համար։
-Ես այդքան ուժ չունեի, որ ասեի քեզ։
-Իսկ այն օրը ինչպե՞ս ասացիր։
-Չգիտեմ, ուղղակի չէի ուզում, որ քեզ վնասեն։
-Այս կյանքում ինձ ամենաշատ վնասած մարդը հենց դո՛ւ ես։
-Այդպես մի՛ ասա, աղաչում եմ քեզ։
-Իսկ ի՞նչ ասեմ։ Ի՞նչ ասեմ այն դատարկ կյանքի համար, որ ապրել եմ։ Եթե այդքան սիրում ես ինձ, գնա ու Գայանե քրոջը շնորհակալություն հայտնիր, որ այդքան տարի մեծացրել է քո աղջկան։ Երբ չգիտեի, որ մայրս ես, քեզ սիրում էի, մտածելով, կասկածելով, որ մի գուցե հենց դո՛ւ ես, բայց, երբ իմացա, որ դու ես իմ չակերտավոր մայրիկը՝ կոտրվեցի, ես սկսեցի գրեթե ատել քեզ։ Ես էլ ոչինչ չունեմ ասելու։ Ես հիմա մոր կարիք չեմ զգում, ես հիմա միայն Արթուրի մասին եմ մտածում։ Քեզ կներեմ միայն այն դեպքում, եթե ետ բերես Արթուրին։ Չե՞ս կարող, ուրեմն ես երբեք չեմ ների քեզ, լսո՞ւմ ես։ Լավ նայիր քույրիկիս, թող գոնե նա զգա քո ջերմությունը, որը ես երբեք չզգացի։ Լավ մնա Լիլիթ։
Ես դուրս վազեցի սենյակից։ Գնացի դեպի մեքենան։ Այնտեղ էր Դավիթը։
-Ո՞վ էր այդ կինը։
-Մայրս,-քմծիծաղով ասացի ես։
-Մա՞յրդ։
-Այո։
-Տեսա, որ եկավ քեզ մոտ, չուզեցի խանգարել, եկա ու նստեցի մեքենան։
-Հա, ճիշտ ես արել։
-Իսկ ինչո՞ւ այդպես դուրս եկար։
-Ես չեմ ուզում տեսնել նրան։ Ավելի լավ էր երբեք չգնեի։
-Մտածի՛ր Էլլ, մարդիկ ծնողներ չունեն, երազում են այդ մասին, իսկ դու ունես ու երազում ես, որ չունենայիր։
-Ո՞ւմ է պետք այն ծնողը, ով քեզ փոքրիկ ու անպաշտպան դեն է նետել։
-Բայց նա ուզում է կողքիդ լինել չէ՞։
-Այսքան տարիներ հետո դա ինձ հարկավոր չէ։
-Մի քիչ մտածիր կհասկանաս։
-Քեզ մի առաջարկ ունեմ։
-Ասա լսում եմ։
-Ինչ կասես, եթե բոլորդ տեղափոխվեք իմ տուն։ Այն մեծ է, ես մենակ։ Գոնե կլցվի ինչ-որ չափով։
-Ոչ Էլլ, մենք սովոր ենք մեր տանը։
-Դու էլ իմ ասածների մասին մտածիր, իսկ հիմա ինձ տուն տար։
-Գնացինք։
