39 страница30 марта 2020, 14:47

Մաս 39

"Քայլի՜ր Էլլի, քայլիր քո ճանապարհով։ Քո հետքերը ճիշտ ուղղու վրա են։ Քայլի՜ր, ես քեզ հետ եմ"։
-Արթո՜ւր,-ես վեր թռա։
Քնել էի նրա գերեզմանաքարի վրա։ Սիրտս այնքան արագ է բաբախում, որ հիմա կկանգնի։
-Ի՞նչ ես անում այստեղ։
Շրջվեցի ու տեսա Արթուրի մորը։ Կանգնեցի։ Նայում եմ աչքերի մեջ՝ չոր են։ Ցամաքել են այդքան երկար լաց լինելուց։
-Ինչո՞ւ ես եկել, միևնույն է տղաս էլ ետ չի գա։ Նա մահացել է քո պատճառով։ Գնա՛ այստեղից, չքվի՛ր, աչքիս չերևաս։
-Արթո՛ւր, Արթո՛ւր ասա՛ մայրիկիդ, նա անիմաստ ջղայնանում է ինձ վրա։ Նրան ասա, որ այստեղ ես,-սառած մի կետի նայելով ասացի ես։
-Ի՞նչ ես խոսում, այստեղ ոչ ոք չկա։
-Ի՞նչ է եղել,-ուշքի գալով։
-Դո՜ւ, դու Արթուրի անունն էիր տալիս, խոսում էիր նրա հետ։
-Ե՞ս, ես նման բան չեմ ասել։
-Դու ձևեր ես թափում, որ խղճամ քեզ։ Գնա՛։
Վազելով հեռացա։

Ե՛ս եմ մեղավոր։ Ե՛ս եմ մեղավոր, որ Արթուրը հիմա չկա։ Տեր Աստված վերցրու իմ կյանքը, հերի՛ք է տանջես ինձ,-գոռացի ես, ծնկի եկա քարերի ու փշերի մեջ, ու սկսեցի բղավելով լաց լինել։

***

-Դավ ես ուզում եմ ձեզ պես դառնալ։
-Ու ինչպե՞ս։
-Ես ուզում եմ թմրամոլ դառնալ, մոռանալ։
-Ես թույլ չեմ տա, որ դու նման բան անես։
-Հասկացի՛ր, հոգնել եմ այս իրականությունից։
-Էլլի, ես արգելում եմ քեզ նույնիսկ մտածե՛լ այդ մասին։ Արի մի փոքր ուրիշ թեմաներից խոսենք։ Պատկերացրու, որ դու ամեն ինչ կարող ես, ի՞նչ կանեիր։
-Ետ կտայի ժամանակն ու չէի ծնվի։
-Է՜լլ, ես քեզ ռեալ հարց եմ տալիս։
-Իսկ ես ռեալ պատասխանում եմ։ Տասնիննը տարի, և ես պատրաստ եմ չծնվել, չապրելու համար։
-Մի՛ ասա այդպես, դու քո ուժը կորցնելով ի՛մն էլ ես կորցնում։
-Ես ուժ չունեմ կորցնելու համար։
-Դու այնքան ուժեղ ես, որ ապրում ես, որ դիմացել ես։
-Ես դիմանո՞ւմ եմ, ես ապրո՞ւմ եմ։ Ո՞ւմ է պետք այսպես ապրելը։
-Ի՛նձ Էլլ, ի՛նձ է պետք։
-Դավ իմացիր, որ իմ այսքան ապրելը քեզ համար է։ Եթե չլինեիր ես վաղուց կգնայի Արթուրի ետևից։
-Շնորհակալ եմ, որ այդ ամենն անում ես ինձ համար։
-Ես ապրո՛ւմ եմ քեզ համար։ Գիտե՛մ, որ պետք եմ քեզ...

39 страница30 марта 2020, 14:47

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!