38 страница10 января 2020, 22:20

Մաս 38

Զբոսնում եմ փողոցում։ Մտքերով, հիշողություններով, ժպիտներով ու արցունքներով։ Քայլերս տարան ինձ դեպի մանկատուն։ Իմ առաջվա տունը, որտեղ ես ամեն անգամ սպասում էի իմ Արթուրին։ Որտեղից փախա, ու որը դարձել էր իմ ճակատագիրը։ Իմ բոլոր ճանապարհների վերջում մանկատունն էր։ Այո՛, ես սիրում եմ իմ կյանքի երևի թե ամենաուրախ շրջանը։ Ճիշտ է ես պայքարում էի հասնել անիրականին, պայքարում կոտրված թևերով, բայց պայքարո՛ւմ էի, որովհետև ունեի Արթուրի պես հավատարիմ ու նվիրված ընկեր, որից միայն հիշողություններ ու գերեզմանաքար է մնացել։ Ամբողջ սրտով ուզում եմ նրա մոտ գնալ։ Ուզում եմ գրկել նրան, ուզում եմ բռնել ձեռքը, ուզում եմ խաղալ մազերի հետ։ Ես զգում եմ նրա կարիքը։ Ես ամեն րոպե զգում եմ նրա ներկայությունն իմ կողքին։ Ես կարոտում եմ նրան...շա՜տ։

***

Կանգնած եմ դարպասների մոտ։ Նայում եմ բակում խաղացող երեխաներին, Գայանե քրոջը...իմ Գայանե քրոջը։ Այն կնոջն ով ինձ համար ավելի լավ մայր է եղել, քան իմ հարազատ մայրը։ Նա նույն գեղեցիկն է մնացել։ Նա խաղում է փոքրիկ աղջնակի ու նրա ետևից վազող տղայի հետ։
-Արթո՜ւր, զգու՜յշ,-ձայն է տալիս Գայանե քույրը։
Արթուր...Մի պահ հիշեցի, թե ինչպես էինք ես ու Արթուրը խաղում միասին, իսկ Գայանե քույրը վախեցած ձայն էր տալիս, Արթու՜ր, Էլլի՜ կամաց, զգույշ եղեք, իսկ մենք չաչանակների պես հանգիստ չունեինք,-մի պահ ժպիտ հայտնվեց դեմքիս, իսկ հետո արցունք հայտնվեց աչքերումս։
-Գայանե քո՜ւյր,-աչքերս սրբելով ձայն տվեցի նրան։
-Էլլի, աղջի՜կս,-նա վազեց ինձ մոտ։
Ես գրկեցի նրան, ու երկուսս էլ սկսեցինք հեկեկալով լաց լինել։
-Ինչպե՞ս ես։
-Չգիտեմ, ապրում եմ,-ուսերս թոթափելով ասացի ես։
-Արի գնանք նստենք։
-Իսկ որտե՞ղ է Արթուրի Էլլին։
-Փախուստի մեջ, նա փախչում է իրականությունից։
-Իրականությունում ամեն ինչ սառն է։
-Իսկ դու փորձիր տաքացնել այդ սառը իրականությունը։ Էլլ, իմ աղջիկ Արթուրն այլևս չկա, հասկացիր դա։
-Ո՛չ Գայանե քույր, ես զգում եմ նրա ներկայությունը։ Նա երբեմն երբեմն իմ տուն է գալիս, մենք խոսում ենք իրար հետ։ Նստում է կողքիս ու ամուր գրկում է ինձ։ Ես զգում եմ, որ խելագարվում եմ, բայց ես ուզո՛ւմ եմ լինել խելագար, եթե այդպես գոնե կարող եմ տեսնել Արթուրին։
-Ինչե՞ր ես խոսում,-Գայանե քույրը արցունքոտ աչքերով գրկեց ինձ։
-Կարոտում եմ նրա ժպիտը, աչքերը, նրան...

38 страница10 января 2020, 22:20

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!