Մաս 37
Արթնացել եմ։ Լույսը նոր-նոր է սկսվում բացվել։ Ժամը երևի թե վեցն է։ Հենվել եմ անկողնուս ու մի կետի վրա նայելով մտածում եմ։ Տեսնես ինչո՞ւ է իմ կյանքն այսպիսին։ Ինչո՞ւ ես ինձ երբեք երջանիկ չեմ զգում։ Երևի նախորդ կյանքում շատ վատ մարդ եմ եղել։ Բայց սրանից էլ վա՞տ։ Այնքան կուզեի պատահական վթարից մեռնեի, կամ մի ուրիշ բան լիներ, ասենք իմանայի, որ քաղցկեղով հիվանդ եմ։ Հիանալի կլիներ...
***
-Դա՞վ։
-Հա ջան։
-Լավ քնեցի՞ր։
-Շատ, իսկ դո՞ւ։
-Շուտ եմ արթնացել, չէի կարողանում քնել։
-Մտքերո՞վ էիր։
-Այո...կտանե՞ս Արթուրի գերեզման։
-Կտանեմ։
-Ներսումս դատարկություն է։
-Էլլ խնդրում եմ այդպես մի ասա։
-Դավ չես հասկանա։ Ախր իմ ծնողները ինձ դեն են նետել, լավագույն ընկերներիցս մեկը իմ պատճառով բանտ ընկավ ու մահացավ։ Ես, ես չգիտեմ։
-Քեզ թվում է իմ կյանքը շա՞տ լավն է եղել։
-Չգիտեմ, դու շատ չես խոսում քո կյանքից։
-Դե լսիր։ Ես էլ քեզ պես մանկատան որբուկ եմ եղել։ Հետո քրոջս հետ փորձեցինք փախչել, բայց չստացվեց։ Մեզ ամուսիններ որդեգրեցին, որոնք թմրամոլներ էին։ Մի անգամ կռվեցի հորս հետ ու փակվեցի սենյակումս։ Սենյակիս գորգը ծալված էր, ի դեպ սիրում էի, որ ամեն ինչ կարգին լիներ, վեր կացա, որ ուղղեմ, բայց մի բան նկատեցի։ Հայրս իմ սենյակի գետնի տակ էր պահում ամբողջ ապրանքը։ Ես աստիճաններով իջա այնտեղ։ Չգիտեմ մտքիս ինչ փչեց, բայց ես օգտագործեցի այդ ախպը, և հենց այդ օրվանից էլ թմրամոլ դարձա։ Տասնհինգ տարեկանից ամեն օր թմրադեղ, թմրադեղ, թմրադեղ...
-Իսկ քո՞ւյրդ։
-Նա ինձնից հինգ տարով փոքր էր։ Տաս տարեկան էր ու շատ բան չէր հասկանում։ Ինչ էլ ասեի ենթարկվում էր ինձ։ Ես ասացի, որ մենք պետք է փախչենք այդ մարդկանցից, միևնույն է չէինք կապվել ու չէինք սիրում։ Ու հենց փախուստի ժամանակ էլ նա ընկավ մեքենայի տակ ու...ու մահացավ,-Դավիթի աչքերը արցունքոտվեց։
-Ներիր, ներիր այս ամենը քեզ հիշեցնելու համար։ Դավ մի տխրիր, մենք ուժեղ ենք, լավ կլինի ամեն ինչ։
-Էլլ, դու շատ նման ես նրան քո բնավորությամբ։ Նա էլ էր քեզ պես խելառ, բայց միևնույն ժամանակ հանգիստ ու հավասարակշռված։ Նա էլ էր սիրում ջշայնացնել ինձ, բայց միշտ անում էր ասածներս։ Դու նրանից հետո երկրորդ մարդն ես, որին ես այդքան սիրում եմ։
-Ես էլ քեզ եմ շատ սիրում,-ես գրկեցի նրան։
-Ուզում էիր գերեզմաննե՞ր գնալ։
-Այո, բայց եթե ուզում ես այսօր չենք գնա։
-Ոչ կգնանք, կարող ես պատրաստվել։
-Շատ լավ, հինգ րոպեից պատրաստ կլինեմ։
-Լավ։
***
Ծաղիկները ձեռքիս քայլում եմ դեպի Արթուրի գերեզմանը։
-Էլլ ես քեզ այստեղ կսպասեմ, դու մենակ գնա։
-Լավ, ինչպես կուզես։
Ես մոտեցա գերեզմանին, ծաղիկներ դրեցի, ծնկի եկա, գրկեցի քարն ու սկսեցի լաց լինել։
-Ինչո՞ւ, ինչո՞ւ ինձ հետ այսպես վարվեցիր։ Ես քեզ ի՞նչ էի արել։ Ինչի՞ համար հեռացար ինձնից Արտ։ Մենք դեռ ապագա ունեինք ապրելու։ Խնդրում եմ ներիր ինձ։ Ե՛ս եմ մեղավոր, որ դու սառչում ես այս հողի տակ։ Ե՛ս եմ մեղավոր, որ քո ժպտացող աչքերն ու պատկերը հիմա այս անիծված քարին են։ Հիմա դո՛ւ պետք է ծաղիկներ դնեիր ինձ վրա, ոչ թե ես՝ քո գերեզմանին։ Կկարոտեմ քեզ։ Իմ ամենաթանկ, իմ ամենասիրելի, իմ ամենահարազատ ընկեր։ Սպասիր ինձ ես կգամ քեզ մոտ։
