42 страница11 января 2020, 21:56

Մաս 42

"Ես քեզ հետ եմ, քո կողքին։ Ամեն անգամ երբ զգաս, որ գրկախառնության ու իմ կարիքն ունես, իմացիր, որ ես կամ, գրկել եմ քեզ ու շոյում եմ գլուխդ։ Սրբում եմ աչքերիցդ թափվող ամեն մի արցունքը։ Դու գտել ես քեզ արժանիին։ Երջանիկ եղիր"։

Արթնացա։ Նորից երազիս Արթուրին տեսա։ Ես գտե՞լ եմ իմ արժանիին։ Ո՞վ է նա։ Ի՞նչ ես ուզում ինձ հասկացնել Արթուր։

Հեռախոսիս զանգ ստացա։
-Է՞լլ։
-Հա՞ Դավ։
-Ո՞նց ես։
-Նոր եմ արթնացել, քնած էի։
-Քնկոտ։
-Դո՞ւ ինչ ես անում,-հորանջելով ասացի ես։
-Իմ գեղեցկուհու հետ եմ խոսում։
-Օ՜, ես հուզված եմ,-ժպիտով ասացի ես։
-Ի՞նչ պլաններ ունես։
-Ուզում եմ Արթուրի գերեզման գնալ։
-Գա՞մ տանեմ։
-Դավ ներիր, ուզում եմ մենակ գնալ։
-Լավ, եթե պետք լինեմ կզանգես։
-Լավ Դավ ջան։
-Իսկ հետո՞ ուր ունես գնալու։
-Ոչ մի տեղ։
-Լավ, ես քեզ հրավիրում եմ ելակ ուտելու։
-Ելա՞կ,-ես չկարողացա զսպել ծիծաղս։
-Այո։
-Լավ, կգամ անպայման։
-Լավ Էլլս։

Անջատեցի հեռախոն ու սկսեցի  պատրասվել։ Հագնվեցի, ինձ կարգի բերեցի ու հասա գերեզման։ Ծաղիկներ դրեցի, ու նստեցի քարի կողքին։
-Հը՞ն Արտ, ինչպե՞ս ես։
-...։
-Լա՞վ, այո ես էլ եմ լավ։
-...։
-Գործերս էլ են շատ լավ։ Այդտեղ շա՞տ ցուրտ է։
-...։
-Մեզ մոտ լավ եղանակ է, պայծառ արև կա։
-...։
-Արտ դու խոստացել էիր ինձ դաշնամուր նվագել սովորեցնել, ե՞րբ կսովորեցնես։
-...։
-Շուտո՞վ, անհամբեր կսպասեմ։ Դե մի քիչ քեզնից պատմիր։
-...։
-Ես էլ քեզ եմ կարոտում, շա՜տ, խեղդվելու աստիճան։
-...։
-Խոստանում եմ, երբ գամ այդտեղ անպայման կհանդիպենք։ Սիրում եմ քեզ իմ Արթուր։ Խելագարվելու աստիճան շատ։ Գնամ արդեն, այսօր երեկոյան էլի եմ գալու։ Քեզ համար նվեր ունեմ։ Կսպասես լա՞վ։
Համբուրեցի քարն ու կանգնեցի։ Շրջվեցի, որ գնամ, բայց խնկամանի տակ մի ծրար նկատեցի։
-"Մի՛ վախեցիր Էլլի"։
Ի՞նչ է սա նշանակում։ Ո՞վ է գրել այս նամակը։ Ի՞նչ է կատարվում իմ կյանքում Տեր Աստված։ Ես կգժվեմ այս անորոշությունից։

***

Նստեցի մեքենաս ու հասա Դավիթի մոտ։ Զանգեցի նրան։
-Դա՞վ։
-Հա՞ Էլլ։
-Ես դարպասի դիմաց եմ։
-Ներս արի, հիմա կգնանք։
-Լավ, եկա։
Իջա մեքենայից ու տուն գնացի։
-Ես եկա՜։
-Էլլի՜,-ես գրկեցի բոլորին։
-Ինչպե՞ս եք։
-Հոյակապ, իսկ դո՞ւ։
-Գնում եմ ելակ ուտելու, այնպես որ ինձ մոտ էլ է հոյակապ։
-Մի քիչ էլ մեզ կբերեք։
-Անպայման։
-Գնացի՞նք Էլլ։
-Հա Դավ ջան, գնանք։

***

Այգում ենք։ Ելակն ուտելով այստեղից այնտեղ ենք գնում։ Իմ ու Դավիթի ամենասիրելի միրգը ելակն է։ Երկուսս էլ պաշտում ենք դրա համը։ Շաքարավազով ելակ... Աստվածայի՜ն է։
-Դավ քեզ մի բան եմ ուզում ասել։
-Ասա լսում եմ։
-Արթուրի գերեզմանի մոտ մի ծրար կար, գրված էր, որ "Մի՛ վախեցիր Էլլի"։
-Ուրեմն էլ ինչո՞ւ ես անհանգստանում։
-Դավ լո՞ւրջ։ Դու իրոք կարծում ես պատճառ չկա՞։
-Ես էլ ոչինչ չեմ կարծում։ Ես միայն սպասում եմ, որ այդ անանուն նամակների հեղինակը ձեռքս ընկնի, որ սպանեմ։
-Դավ ես չեմ հասկանում վախենու՞մ եմ, թե՞ ոչ, բայց ներսումս անհանգստություն կա։
-Ես կողքիդ եմ, անհանգստանալու կարիք չկա։
-Նրանք կսպանե՞ն ինձ։
-Չասե՛ս, լսո՞ւմ ես, չասե՛ս էլ նման բան։ Ես քո կողքին եմ, իսկ դա արդեն նշանակում է, որ դու մտածելու ոչինչ չունես։
-Ինձ մենակ չթողնես։
Դավիթը գրկեց ինձ։
-Երբեք...

42 страница11 января 2020, 21:56

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!