34 страница30 марта 2020, 14:46

Մաս 34

Ի՞նչ եք կարծում, ինչքա՞ն ժամանակ է, որ ես բանտում եմ։ Մի էլ փորձեք գլխի ընկնել, միևնույն է չեք էլ պատկերացնի։ Այս մեկ տարին բանտում տասը տարուց ավել է թվացել։ Ես փոխվել եմ, լրիվ ուրիշ մարդ դարձել։ Երբեմն երբեմն ինձ հարազատ մարդիկ գալիս են ինձ տեսնելու, իսկ Լիլիթին ես ի՛նքս չեմ ուզում տեսնել։ Ամեն անգամ, երբ նա գալիս է, ես հրաժարվում եմ հանդիպել նրան։ Շաբաթվա մեջ գրեթե երկու անգամ Դավիթն է գալիս ինձ այցելության։ Դե չգիտեմ, երևի իմ ճակատագիրը այս պատերն են։

***

-Քեզ մի հարց պետք է տամ։
-Լսում եմ։
-Քեզ մոտ միայն մե՞կ զենք է եղել, դու մեկ անգա՞մ ես կրակել։
-Այո, ինչո՞ւ։
-Բժիշկները չէին ասում, բայց պարզվեց, որ նրա մարմնում երկու փանփուշտ է եղել։
-Ի՞նչ եք ուզում ասել։
-Քո ձեռքի զենքից ուղարկված փամփուշտը Արմանի կյանքին չէր սպառնա, կարծում եմ կկարողանային փրկել, նրան ուրիշ մեկն է կրակել։ Ինձ թվում է Աննան, երբ կրակել է ձեզ վրա և դուք ուշագնաց եք եղել, կրակել է նաև Արմանին, վկաներից ազատվելու համար, որովհետև Արմանի թոքը ծակած փամփուշտը նույն զենքից է արձակվել, որը որ քեզ ու Արթուրին էր վնասել։
-Դուք հիմա լո՞ւրջ եք։ Ուզում եք ասել, որ հնարավոր է ե՞ս չեմ սպանել Արմանին։
-Հենց դա էլ ուզում եմ ասել։ Ես քո գործը ջրի երես կհանեմ։ Դատ է նշանակվել երկու օրից, ես խոստանում եմ քո տանջանքները բանտում էլ չեն շարունակվի։
-Ես արդեն սովոր եմ։
-Ամեն ինչ լավ կլինի աղջիկս, մի՛ մտածիր։
-Ես գիտեմ, որ ոչ մի բան էլ ինձ չի փրկի։
-Եթե ամեն ինչ իմ ուզածով գնա ես կարող եմ արդարացնել քեզ։
-Իսկապե՞ս։
-Այո։
-Ես հավատում եմ Ձեր ուժերին, բայց նաև Արթուրի համար եմ անհանգստանում։ Նա ինձ հետ հավասար տառապում է։ Նա էլ է բանտում, ու ես չգիտեմ, թե ինչ վիճակում։
-Նա լավ է։
-Խոսե՞լ եք։
-Այո։ Նրա դատապաշտպանը ընկերս է։ Երբեմն հարցնում եմ Արթուրի մասին։
-Պարզ է։
-Ազատ ես, կարող ես գնալ։
-Ինչպիսի՜ բառեր,-ժպտալով։
Սարգիսը ծիծաղեց։

***

Երկու օր անց...

-Վերջերս ի հայտ եկած ապացույցների պատճառով դատարանը որոշել է ազատ արձակել Էլլի Հովսեփյանին։
-Ի՞նչ, ինչպե՞ս թե, ինձ ազա՞տ են արձակում։
-Ստացվեց, Էլլի ստացվե՜ց։
Ես գրկեցի Սարգիսին։
-Չի՛ կարող նման բան լինել, նա իմ տղային է սպանել,-արագ ոտքի կանգնելով ասաց Արմանի մայրը։
-Տիկին խնդրում ենք հանգստացեք, աղջիկը մեղավոր չի եղել։
-Այդ դեպքում ո՞ւր է իմ որդին։
-Տիկին հանդարտվեք։
-Իմ որդին մահացել է, ո՞վ պետք է պատասխան տա նրա մահվան համար։
-Աղջիկն արդարացված է։
-Իսկ Աննայի հարցն ի՞նչ եղավ։
-Երևի նրան արդեն բռնել են։
-Վերջապես, նա արժանի էր այդ պատժին։ Երբ դուրս գամ առաջինը գնալու եմ Արթուրին տեսակցության։
-Այո կգնաս, իսկ հիմա գնա ու պատրաստվիր, դու ազատ ես։
-Շնորհակալ եմ ամեն ինչի համար։
-Արդարությունը հաղթեց։

34 страница30 марта 2020, 14:46

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!