33 страница30 марта 2020, 14:46

Մաս 33

Արդեն մեկ ամսից ավել է այստեղ եմ։ Սովորել եմ այս մթնոլորտին։

-Էլլի արթնացի՛ր,-բացեցի աչքերս,-Արագացրու դատապաշտպանն է եկել։
Ես վեր կացա ու գնացի նրա հետ։ Մտանք մի սենյակ, որը ամբողջությամբ մութ է, միայն մի փոքրիկ լամպ կա, որը լուսավորում է կենտրոնի սեղանը։
-Առաջ արի,-նստեցի,-Ես քո նոր դատապաշտպանն եմ, անունս Սարգիս է, Սարգիս Հարութունյան։ Գիտեմ քո ամբողջ պատմությունը։ Ես քեզ կարող եմ արդարացնել, եթե միայն դու անես այն, ինչ կասեմ քեզ։
-Իսկ իմ դատապաշտպանն ինչո՞ւ էլ առաջվանը չէ, ի՞նչն է պատճառը, որ գործը Ձեզ հանձնեց։
-Նա շտապ գնացել է երկրից։
-Պարզ է, լավ, կանեմ այնպես, ինչպես կասեք։ Իսկ Դուք գիտե՞ք Աննայի մասին։
-Նրա դեմ մեղադրանքները բավական չեն ձերբակալելու համար։ Ազատեցին բավարար փաստեր չունենալու պատճառով։
-Աստվա՜ծ իմ։
-Հա մի բան էլ, Արթուրին նորից ձերբակալել են։
-Ինչի՞ համար։
-Մարդասպանության փորձ անելու։
-Ի՞նչ։
-Նա Աննային փորձել է խեղդել։
-Ինչ է արե՞լ։
-Այո։ Աղջիկը ուշագնաց է եղել։ Նա զանգել է ոստիկանություն ու հանձնվել։ Հետո շտապ օգնությունը գնացել է դեպքի վայր, ու հասցրել է օգնել աղջկան։
-Աստված իմ, ի՞նչ եք խոսում, չի՛ կարող նման բան լինել։
-Դե ի՞նչ արած։
-Ի՞նչ եք կարծում, նրան երկա՞ր կպահեն բանտում։
-Նրա ինքնակամ հանձնվելը մի փոքր կմեղմացնի պատիժը, բայց համենայնդեպս մեկ տարուց ավելի։
-Գրո՛ղը տանի...Իսկ իմ դատը ե՞րբ է։
-Ժամը մեկին կսկսվի։
-Ես գիտեմ, ինձ հաստատ տասը տարուց ավելի կտան։
-Այդքան վատատես մի՛ եղիր։ Լավ կլինի։ Դե լավ գնա ու տրամադրվիր, մի քանի ժամից քո դատն է։

***

Ես նստած եմ դատարանում։ Իրար հետևից անծանոթ մարդիկ են լցվում դատարան։ Մի կին նստած ատելի հայացքով ինձ է նայում։ Երևի Արմանի մայրն է։ Ես զգում եմ, որ նրանք ատում են ինձ։ Դատը սկսվեց։ Սիրտս շատ անհանգիստ է, արագ է բաբախում։ Ես պապանձվել եմ ու նույնիսկ, երբ հարց են տալիս չեմ կարողանում պատասխանել։ Ես չեմ կարողանում պաշտպանել ինքս ինձ։
Իմ դատապաշտպանը Աննայի մասին փաստերն առաջ քաշեց, ու նորից ընդմիջում հայտարարվեց։ Տասնհինգ րոպե անց արդեն պատրաստ են արդյունքները։ Ես հենց հիմա կիմանամ, թե ինչ է ինձ սպասվում։
-Եվ այսպես Էլլի Հովսեփյանը մեղադրվում է սույն թվականի մայիսի քսանին կատարած հանցագործության մեջ։ Նա դատապարտվում է յոթ տարի ազատազրկման։
Յոթ տարի՞։ Ուրեմն ես յոթ տարի բանտո՞ւմ եմ անցկացնելու։ Իրոք որ մահն ավելի լավ կլիներ ինձ համար։ Երևի այս բանտում էլ կմեռնեմ...

33 страница30 марта 2020, 14:46

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!