Մաս 32
Արթնացա։ Ես տանն եմ։ Այս ինչ մղձավանջ էր։ Ճակատս քրտնել է։ Սա հաստատ նշան էր, որ ես պետք է հանձնվեմ դատարանին։
Մի ժամից Արթուրի դատն է, պետք է պատրաստվեմ ու արագ վազեմ։
-Դավի՜թ։
-Հա՞ Էլլ։
-Դու կգա՞ս ինձ հետ։
-Անպայման։ Արդեն պատրաստ եմ։
-Շատ լավ, հիմա կվերջացնեմ ու դուրս կգամ։
-Դրսում կսպասեմ։
***
Նստած ենք լեփ լեցուն դատարանում՝ ամենուրեք ոստիկաններով շրջապատված։ Ահա և Արթուրը, նրան բերեցին։
-Ոտքի՛, դատարանն է գալիս։
Մենք ոտքի կանգնեցինք...
***
Դատն ընթացավ քառասուն րոպեից ավել։ Չեք էլ կարող պատկերացնել թե ինչ մեղադրանքներ են առաջադրվում Արթուրի նկատմամբ։
-Եվ այսպես դատարանը որոշում կայացրեց Արթուր Ռուբինյանին ձերբակալել տասնհինգ տարվա ազատազրկման։
Ո՛չ, միայն ո՛չ դա։
-Ես եմ...
-Օրիորդ ինչ-որ բա՞ն ասացիք։
-Ես եմ սպանել Արման Մովսիսյանին։
-Էլլի նստիր տեղդ, ի՞նչ ես խոսում,-ձեռքս քաշելով ասաց Դավիթը։
-Ե՛ս եմ սպանել նրան, և ես պատրաստ եմ պատասխան տալ։
-Էլլի սու՛ս մնա։ Նա սուտ է խոսում, միակ մեղավորը ե՛ս եմ։
-Ո՛չ Արթուր, ինչքան պատասխան տվեցիր բավական է։
-Ձերբակալե՛ք աղջկան։
-Էլլի մի՛ արա նման բան,-գոռալով ասաց Արթուրը։
-Էլլի սխալ ես։
-Ես ճիշտ եմ Դավ։
-Էլլի՜,-գոռում է Արթուրը,-Էլլի մի՛ արա, մի՛ արա։
-Ներիր Արթուր,-արցունքն աչքերիս ասացի ես։
***
Այ սա հաստա՛տ երազ չէ։ Ես տեսնում եմ մարդկանց զզվելի հայացքները դեպի ինձ ուղղված։
Արթուրի ծնողները սառը աչքերով ինձ են նայում։ Ես ինձ ողորմելի եմ զգում։ Ինձ մոտեցավ դատավորը։
-Լավ է, որ գոնե վերջին պահին ասացիք ճիշտը։ Էլի ինչ-որ բան ունե՞ք ասելու։
-"Ասե՞մ Աննայի մասին, թե՞ ոչ։ Նա էլ իր պատիժը պետք է կրի"։ Ես Ձեզ հետ առանձին կխոսեմ։ Իմ մասին շա՜տ բան կա պատմելու։
