31 страница30 марта 2020, 14:46

Մաս 31

Պատշգամբում եմ։ Կանգնած եմ ու նայում եմ հեռու։ Մտքերով չգիտեմ թե ուր եմ։
-Է՞լլ։
-Հա՞։
-Չգիտե՞ս Դավիթը որտեղ է։
-Այսօր չեմ տեսել։
-Լա՞ց ես եղել։
-Ոչ։
-Աչքերդ թաց են։
-Քեզ թվում է։
-Կուզե՞ս տամ, կթեթևացնի։
-Չէ, ես վախենում եմ։
-Դա հաճելի է։
-Ես չե՞մ մեռնի։
-Համենայդեպս մենք ողջ ենք։
-Նրան ոչինչ չտա՛ս։
-Դավի՞թ։
-Ի՞նչ է, որոշել ես թմրամո՞լ դառնալ։
-Ես ուղղակի ուզում էի մոռանալ։
-Մեզ մենակ թող, ու մյուս անգամ չհամարձակվես նման բան առաջարկել նրան։ Լսի՛ր Էլլի, թմրադեղը միայն մի քանի րոպեով կշեղի քեզ, իսկ հետո դու կդառնաս թմրամոլ։ Դու անընդհատ կուզես դրանից։ Մի քանի րոպեով հաճույքը ամեն անգամ մի քանի ժամ կխլի քո կյանքից։ Չարժե այդ աղբը լցնել օրգանիզմ։
-Իսկ դուք ինչո՞ւ եք անում։
-Մենք հիմար ենք։ Ես տեղ ունեմ գնալու։ Հանկարծ չիմանա, որ նման բան ես արել։
-Լավ։

***

Ես պարկած եմ սենյակումս։ Տեր Աստված այդ ինչ տեղ էր բանտը։ Հիմա Արթուրը տանջվում է այդ խոնավ պատերի ներսում։ Ես թույլ չեմ տա, որ նա էլի պատասխան տա։ Ես պետք է խոստովանեմ իմ ամբողջ մեղքը։

***

Առանց որևիցե մեկին ասելու գնացի ոստիկանություն։ Չգիտեմ քայլս ինչքանով է ճիշտ, բայց ես չեմ կարող շարունակել այսպես ապրել։ Ներս գնացի։
-Բարև Ձեզ։
-Բարև Ձեզ։
-Ես մի բան պետք է խոստովանեմ։
-Ի՞նչ է պատահել։
-Ես...ես մեղք եմ գործել ու հիմա մի ուրիշ մեկն է իմ պատճառով պատասխան տալիս։
-Ավելի պարզ խոսեք։
-Ե՛ս եմ սպանել Արման Մովսիսյանին։
-Դուք հասկանո՞ւմ եք ինչ եք խոսում։
-Այո, հիմա Արթուր Ռուբինյանն է ձերբակալված։
-Եկեք ինձ հետ։
Նա ինձ տարավ մի առանձին սենյակ։ Հիմա քննիչը կգա։
-Լավ։

***

-Պատմեք թե ինչպես է եղել։
-Արմանը առևանգել էր ինձ, Արթուրը եկավ ինձ ազատելու, նրանց մեջ վեճ բռնկվեց և ես վախից կրակեցի։
-Ձեզնից բացի էլի մարդիկ եղե՞լ են։
-Այո, ո՛չ։ Այո եղել է, Աննան։
-Նա ո՞վ է։
-Նա է կրակել ինձ ու Արթուրին։ Հետո էլ գումար էր վճարել, որ ինձ հոգեբուժարան տանեին։
-Մի վարկյան, Էլլի Հովսեփյա՞ն։
-Այո, Էլլի Հովսեփյան։
-Ձեզ հոգեբուժարան կտանեն։
-Ո՛չ, ո՛չ, ո՛չ խնդրում եմ։ Ես գիժ չե՛մ, այդ ամենը նա է կազմակերպել։
-Լավ, տարե՛ք նրան։
Ինձ մոտեցավ մի ոստիկան, կապեց ձեռքերս ու տարավ։

***

Ես խցում փակված եմ։ Այստեղ ամեն ինչ շատ չոր է։ Անկողինը կարծես երկաթ լինի, անհարմար է, բայց ուզած չուզած պետք է համակերպվեմ։ Ինչ արած, սա՛ է իմ կյանքը։

***

Երկու ժամ անց։
-Էլլի Հովսեփյան եկեք ինձ հետ։
Ես վեր կացա ու մենք գնացինք տեսակցությունների սենյակ։
-Արթո՞ւր։
-Ի՞նչ ես արել, դու հասկանո՞ւմ ես։
-Այո հասկանում եմ, ես ճիշտ եմ արել։
-Էլլ ախր դու չե՛ս դիմանա այստեղ։
-Ես սրանից ավելի ծանր փորձությունների միջով եմ անցել։ Հա մի բան էի ուզում քեզ ասել, ես գիտեմ, թե ով է մայրս։
-Ի՞նչ։
-Այո, Լիլիթը։
-Նա քո...
-Նա իմ մայրն է։ Ես հիվանդանոցում էի, երբ ասաց այդ մասին։ Արտ շնորհակալ եմ այդքան արածներիդ ու այսքան ժամանակ իմ փոխարեն այստեղ մնալու համար։ Դու ամենալավ ընկերն ես։
-Էլլի ես չեմ կարող թույլ տալ, որ մնաս այստեղ։
-Գնա Արտ, ու սկսիր ապրել։
-Առանց քեզ անիմաստ է ապրելը։
-Ընթացքում ամեն ինչ կհարթվի։ Հուսանք մինչ վերադառնալս արդեն ընտանիք ու երեխաներ կունենաս։ Լավ մնա Արտ։ Ես քեզ շատ եմ սիրում։
-Ես քեզ չեմ ներում այս արածիդ համար։
-Ոչինչ, մի օր կներես։
Ես մոտեցա նրան համբուրեցի այտն ու դուրս գնացի։

***

Ես ձերբակալված եմ։ Ես մեղադրվում եմ մարդասպանության մեջ...

31 страница30 марта 2020, 14:46

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!