30 страница30 марта 2020, 14:46

Մաս 30

Արդեն երևի մոտ մեկ շաբաթ է ինչ այստեղ եմ։ Ամեն ինչ հոյակապ է։ Ես ինձ շատ լավ եմ զգում նրանց հետ, նրանք ինձ լավ են վերաբերվում։
Ես խոհանոցում եմ։ Կանաչի եմ կտրատում ապուրի համար։ Բոլորը քնած են, միայն ես եմ արթնացել։
-Ի՞նչ ես անում։
-Ուտելու բան եմ պատրաստում։
-Իսկ ի՞նչ։
-Ապուր։
-Ը՜մ, ինչպես ենք ուտելո՜ւ։
Ես ժպտացի։
-Դավիթը չի՞ արթնացել։
-Չգիտեմ։
-Լավ երևի հիմա կարթնանա։
Խոսքիս վրա ներս մտավ Դավիթը։
-Բարի լույս աղջիկներ։
-Բարև՜։
-Ինչպե՞ս եք։
-Լավ, իսկ դո՞ւ։
-Ես էլ եմ լավ։
-Դավ ունե՞ս։
-Սենյակում է, պահարանիս մեջ, կարող ես վերցնել։
-Ապրես ախպերս։
-Է՞լլ, ինչպե՞ս են գործերը։
-Շատ լավ։
-Ինչո՞ւ ես դու այսքան լավը։
-Ես իրո՞ք լավն եմ։
-Շատ։ Քո մեջ ինչ-որ բան կա, որը ստիպում է ինձ քեզ շատ սիրել։ Դու այս կարճ ժամանակահատվածում ինձ համար հարազատ քույր ես դարձել։
-Իսկ դու ինձ համար եղբայր։
-Լսի՛ր, խոսել եմ ծանոթիս հետ, մենք կարող ենք տեսնել Արթուրին։
-Լո՞ւրջ։
-Ըհն։
-Իսկ ե՞րբ։
-Հենց այսօր։
-Աստված իմ, հավատս չի գալիս։
-Կարող ես հավատալ։ Երկու-երեք ժամից կգնանք։
-Լավ։ Շնորհակալ եմ շատ Դավ։
-Սա չնչինն է, որ կարող եմ անել քրոջս համար։
-Դու ամենալավ եղբայրն ես։

***

Մեքենայում ենք։ Գնում ենք Արթուրի մոտ։ Ես չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու, բայց միևնույն ժամանակ չեմ պատկերացնում, թե ինչ եմ ասելու նրան։
-Էլլ հասանք։
-Վախենում եմ։
-Ինչի՞ց։
-Նրա աչքերի մեջ նայելուց։
-Մի՛ վախեցիր։
-Ես ուզում եմ ծանոթացնել ձեզ։
-Անպայման կծանոթացնես, հիմա մտածիր ձեր հանդիպման մասին։
-Ի՞նչ եմ ասելու։
-Բառերն իրենք իրենց կհայտնվեն, դու միայն գնա։
-Չե՞ս գալիս։
-Գալիս եմ։
Մենք ներս մտանք։ Դարպասներից նույնիսկ տաս մետր այն կողմ արդեն զգացվում է բանտի մռայլությունը։ Այստեղ կարծես շնչելու օդ չլինի։ Ես ինձ ճնշված եմ զգում, բայց այն միտքը, որ հիմա կտեսնեմ Արթուրին, ինձ ստիպում է մի քիչ խաղաղվել։ Հիմա ե՛ս պետք է լինեի աստեղ, ոչ թե Արթուրը։ Նա իմ պատճառով տանջվում է այս խոնավ, ցուրտ ու մռայլ "դագաղում"։
-Էլլի ներս գնա, հիմա նա կգա։
-Լավ։
Մտա մի քառակուսի սենյակ ու նստեցի աթոռին։ Դուռը բացվեց, ներս եկավ Արթուրը։
Մենք կանգնած ենք իրար դիմաց ու ոչինչ չենք ասում, միայն արցունքներս են մատնում կարոտս։ Կամաց քայլերով մոտեցանք իրար։ Աչքերի մեջ նայելով ձեռքս դրեցի այտին, հետո մյուս ձեռքս կամաց մոտեցրի մյուս այտին։ Շոյում էի դեմքը։ Գլուխս մոտեցրի։ Աչքերս փակել էի, այտս հպել այտին։
Նա քարացել էր։ Հետո ինքն էլ նույն կերպ՝ երեսս ափերի մեջ առավ։ Համբուրեց ճակատս։ Ամբողջ ուժով գրկեցի նրան։
-Մի՛ լացիր Էլլ, խնդրում եմ։
-Կարոտել էի քեզ։
-Ես էլ, ես էլ իմ Էլլի։
-Կներես Արտ։
-Ես քեզ ներելու պատճառ չունեմ։
-Դու իմ պատճառով ես այս անտերանոցում։
-Հանգիստ եղիր, այս անտերանոցում ամեն ինչ լավ է։
Մենք նստեցինք։ Նա բռնեց ձեռքերս։
-Ի՞նչ ես անում, պատմիր տեսնեմ այս ամիսների ընթացքում ի՞նչ է փոխվել կյանքումդ։
-Չեմ կարող թաքցնել քեզանից։
-Ի՞նչ չես կարող թաքցնել։
-Աննան վճարել էր բժիշկներին, որ ինձ տանեին հոգեբուժարան։
-Ի՞նչ։
-Այո ես հոգեբուժարանում էի, մի շաբաթ առաջ փախչել եմ այնտեղից։
-Իսկ ինչպե՞ս եկար այստեղ, որտե՞ղ ես հիմա ապրում, քո տանը՞, իսկ Աննան չի՞ սպառնում նորից զանգել հոգեբուժարան։
-Ես գնացի տուն, Աննան խնջույք էր կազմակերպել, հյուրերից մեկը ոստիկանություն կանչեց, ես էլ ստիպված փախա։
-Վայ Աննա ես քո...Իսկ հիմա որտե՞ղ ես ապրում։
-Երբ փախա, փողոցներից մեկում  հանդիպեցի Դավիթին։
-Նա ո՞վ է։
-Նա ինձ ասաց, որ վտանգավոր փողոց եմ ընկել ու առաջարկեց իր տուն գնալ։ Տանը երիտասարդներ են ապրում, աղջիկներ ու տղաներ։ Մի մեծ խումբ են, ես այնտեղ ինձ լավ եմ զգում։ Հենց Դավիթն էլ կազմակերպեց մեր հանդիպումը։
-Այստե՞ղ է։
-Այո, դրսում։
-Նա իրեն առավելություններ թույլ չի տալիս չէ՞։
-Ո՛չ Արտ, նա ինձ քույր է ընդունում, իսկ ես նրան եղբայր։
-Ես պետք է խոսեմ նրա հետ։
-Կխոսես, բայց հիմա քեզնից պատմիր ու ասա տեսնեմ դատը ե՞րբ է։
-Չգիտեմ, բայց ես հույսեր չունեմ, որ ինձ կարդարացնեն։ Փաստերի բացակայության պատճառով ես երևի այստեղ փտեմ։ Էլլ, սիրունս կարևորը դու լավ լինես, ինձ համար դրանից թանկ էլ ոչինչ չկա։
-Արտ ես չեմ կարողանում ինձ ներել։
-Էլլ դա պատահական է եղել։
-Դա կապ չունի, ես մարդասպան եմ։
-Կամա՛ց խոսիր։
-Ես ուզում եմ հանձնվել։
-Դու գժվե՞լ ես ինչ է։ Դու երբեք նման բան չես անի։ Ես քեզ չեմ ների։
-Արթուր վեր կաց,-սենյակ մտնելով ասաց ոստիկանը,-Տեսակցության ժամն ավարտվեց։
-Մեկ րոպե խնդրում եմ։
-Մեկ րոպե, ո՛չ ավել։
-Լավ։
-Էլլ ես քեզ շա՜տ եմ կարոտում, շա՜տ եմ սիրում։
-Ես էլ քեզ Արթուր,-նա գրկեց ինձ,-Նորից կգամ քեզ տեսնելու։
-Շնորհակալ եմ, ես գնամ։
Նա դուրս եկավ, ես նստեցի աթոռին ու մի կուշտ լաց եղա։

***

Դուրս եկանք ու նստեցինք մեքենան։
-Արթուրը քեզ ի՞նչ ասաց։
-Հարցրեց թե ով եմ, ես էլ պատասխանեցի, որ նա անհանգստանալու ոչինչ չունի, ես քո եղբայն եմ։ Նա խնդրեց, որ քեզ լավ նայեմ։
-Ես նրան շատ շատ եմ սիրում։
-Նա էլ քեզ։ Գնա՞նք տուն։
-Այո, ես ինձ թույլ եմ զգում։
-Գնանք կպարկես։
-Լավ։
Մենք ուղևորվեցինք դեպի տուն։

30 страница30 марта 2020, 14:46

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!