29 страница30 марта 2020, 14:46

Մաս 29

Քայլում ենք դեպի նրանց տուն։ Զրուցում ենք։ Շատ հաճելի երիտասարդ է։ Նա ինձ Արթուրին է հիշեցնում։ Այնքա՜ն եմ կարոտել նրան։
-Մի քիչ պատմիր քո մասին։
-Չեմ կարծում, որ կհետաքրքրի։
-Եթե չհետաքրքրեր՝ չէի՛ հարցնի։
-Դու կսկսես խղճալ ինձ։
-Դու չգիտես ես ինչպիսի մարդ եմ, և վստահ չես կարող լինել, կխղճա՞մ, թե՞ ոչ։
-Ես շատ վատ կյանք եմ ունեցել, բայց ներիր, հիմա տրամադրություն չունեմ այդ մասին խոսելու։
-Լավ թող մնա մի ուրիշ անգամ։
-Շնորհակալ եմ, որ հասկանում ես։
-Իմացիր, որ այս պահից ևեթ ես քո ընկերն եմ, ու ցանկացած հարցով կարող ես դիմել։ Եթե ինչ-որ մեկը մի բան ասի, ինձ հետ խնդիրներ կունենա։
-Անչափ շնորհակալ եմ։ Մենք նույնիսկ մեկ ժամ իրար չենք ճանաչում, բայց դու այսքան բան արեցիր ինձ համար։
-Խնդիր չկա։
-Շա՞տ կա ձեր տանը։
-Ոչ, մենք արդեն հասել ենք։
-Իսկապե՞ս, հիանալի է։
Ներս մտանք։
-Մի վարկյան լռություն։ Ծանոթացեք նա Էլլին է, իմ ու արդեն ձեր ընկերը։
-Հաճելի է Էլլի։
-Ինձ էլ։
-Նա մեզ հետ է ապրելու։
-Խնդիր չկա, ինչքան ուզի այնքան էլ կմնա։
-Շնորհակալ եմ լավ վերաբերմունքի համար։

***

Սա հինգ սենյականի տուն է, որտեղ հավաքված է երիտասարդների մեծ բազմություն՝ և՛ աղջիկներ, և՛ տղաներ։ Նրանք մտերիմ են քույրերի ու եղբայրների պես, չնայած ինչպես հասկացա այստեղ սիրահար զույգեր էլ կան։ Ամեն դեպքում ինձ հաճելի է այստեղ գտնվելը։ Սա կարծես մի նոր էջ լինի իմ կյանքում։ Նոր շրջապատ, նոր մարդիկ, նոր ընտանիք։

***

Դրսում եմ։ Նստած եմ աստիճաններին ու նայում եմ երկնքին։ Խաղաղ ու մութ գիշեր է։
-Չե՞մ խանգարում։
-Ոչ Դավիթ, չես խանգարում։
-Ի՞նչ ես անում։
-Մտածում եմ։
-Իսկ ինչի՞ մասին։
-Չգիտեմ։
-Մտածում ես ու չգիտե՞ս ինչի մասին։
-Մտքերս շատ խառն են, ես ոչինչ չեմ հասկանում։
-Կիսվիր ինձ հետ, կթեթևանաս։
-Երևի ճիշտ ես։
-Դե՞։
-Ես մանկատանն եմ մեծացել։ Տասներկու, կամ տասներեք տարեկան էի, երբ որդեգրեցին ինձ, բայց ցավոք ես նորից որբացա։ Ծնողներս վթարից մահացան։ Հետո իմացա, որ մայրս ողջ է, հետո, որ մահացել է, իսկ հետո նորից իմացա, որ ողջ է։
-Ինչ տարօրինակ է, նույնիսկ ծիծաղ է առաջացնում։
-Հանգիստ կարող ես ծիծաղել, գիտեմ, որ կյանքս ասես կատագերգություն լինի, կյանքը ինձ հետ անընդհատ կատակներ է անում։
-Կատակներ անում են հումորով մարդկանց հետ, ու նրանց, ովքեր ծիծաղից սրտի նոպա չեն ստանա,-ինձ մոտ ծիծաղ առաջացավ,-Հա՜ լուրջ եմ ասում, եթե դու փորձությունների միջով ես անցնում, ուրեմն կարո՛ղ ես դիմանալ դրանց։
-Հոգնել եմ անընդհատ դիմանալուց։
-Դու երիտասարդ ես, ամեն ինչ առջևում է։
-Հուսանք, որ լավ կլինի։
-Իսկ հիմա ինչո՞ւ ես այս տեսքով։
-Դա լրիվ անտանելի պատմություն է։ Մանկատանը լավագույն ընկեր ունեի՝ Արթուրը։ Ընկերուհիս սիրահարվել էր Արթուրին, իսկ Արթուրի ընկերը ինձ խաբում էր, ասելով, թե սիրում է, որ իմ միջոցով վրեժ լուծի Արթուրից։
-Ինչի՞ համար։
-Որ իրենից լավն է։
-Ապուշ։
-Ահան։ Նա տականք դուրս եկավ։ Առևանգեց ինձ, Արթուրը եկավ ինձ օգնելու, բայց ես կրակեցի Արմանի վրա ու...
-Մահացա՞վ։
Ես գլխով արեցի ու սկսեցի հեկեկալով լաց լինել։
-Մի՛ լացիր,-նա ձեռքը դրեց ուսիս։
-Արթուրն ամբողջ մեղքը վերցրեց իր վրա ու հիմա նա բանտում է իմ պատճառով։
-Դու ուզո՞ւմ ես տեսնել նրան։
-Շա՜տ։
-Ես կկազմակերպեմ ձեր հանդիպումը։
-Դու լո՞ւրջ ես։
-Շատ։
-Դու դա կանե՞ս ինձ համար։
-Անպայման։
-Ես ամբողջ կյանքում պարտական կլինեմ քեզ։
-Կարիք չկա։ Որտեղի՞ց ես եկել։
-Աննան, որ սիրահարված էր Արթուրին վրեժից դրթված այնպես արեց, որ ես հոգեբուժարանում հայտնվեմ, ինձնից խլեց ծնողներիս ունեցվածքը։
-Հիմա դո՞ւրս ես եկել հոգեբուժարանից։
-Ես փախել եմ։
-Փախե՞լ։
-Այո, ստիպված էի։ Այլ դեպքում նրանք ինձ այնտեղ գիժ կդարցնեին։
-Նշանակում է, որ ոստիկանները փնտրում են քեզ։
-Այո, ես վտանգ եմ ներկայացնում մարդկության համար,-քմծիծաղով ասացի ես։
-Դու այստեղ ապահով ես, քեզ այստեղ չեն գտնի։
-Ինչո՞ւ ես այսքան բան անում ինձ համար։
-Դու ինձ իմ քրոջն ես հիշեցնում։
-Քրոջը՞։
-Այո։
-Իսկ նա՜...
-Մահացել է։
-Ներիր, ես չէի ուզում։
-Ոչինչ։
-Դու էլ քույր, եղբայր չունե՞ս։
-Ո՛չ։ Ես ծնողներ էլ չունեմ։
-Մենք երկուսս էլ նույն միայնակն ենք։
-Այո։
-Իսկ ինչպե՞ս է ստեղծվել ձեր այս խումբը։
-Այստեղ բոլորը նման կյանք են ունեցել։ Ճիշտնասած չենք էլ հասկացել, թե ինչպես է ստեղծվել այս խումբը։ Մենք բոլորս մերժված ենք բոլորի կողմից։
-Ինչո՞ւ։
-Մի գուցե ասածներիցս հետո չցանկանաս մնալ այստեղ։
-Ես գնալու տեղ չունեմ, այնպես որ ...
-Մենք թմրամոլներ ենք։
-Թմրամոլնե՞ր։
-Այո։ Մեզ էլ կարող են ամեն վարկյան ձերբակալել։
-Իսկ որքա՞ն ժամանակ է, որ դուք թմրամոլների խումբ եք,-ժպիտով ասացի ես։
-Արդեն մոտ հինգ տարի։
-Բավականին երկար ժամանակ է։
-Այո։ Լավ արի ներս գնանք արդեն ցուրտ է, չմրսես։
-Գնանք։

29 страница30 марта 2020, 14:46

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!