28 страница30 марта 2020, 14:46

Մաս 28

Նստած եմ սենյակում։ Ներս եկավ բուժքույրը։ Երբ նա ուզում էր ներարկել ինձ, ես նրան գցեցի անկողնուս վրա։ Նստեցի վրան, կապեցի ձեռքերը, բերանը, ու ներարկեցի։ Նա քնեց, ես հագա իր բժշկական խալաթն ու փախա...

***

Փողոցում եմ, ցուրտ է։ Ինձ վատ եմ զգում, ու կարծես մի թշվառ լինեմ։ Բոլորը խղճալի հայացքով ինձ են նայում։ Այո ես գիտեմ, որ անտանելի տեսք ունեմ, բայց այդ հայացքները ինձ ստիպում են հիշել, որ միայնակ եմ, բոլորովին միայնակ։ Առաջին քայլերը, որ արեցի, դա իմ տուն տանող քայլերն էին։ Աննան իմ տանն է, եթե նա տեսնի ինձ հաստատ կզանգի հոգեբուժարան։ Նա չպետք է տեսնի ինձ, իմ վրեժը նրանից ես հետո կլուծեմ։ Գողտրիկ կմտնեմ տուն ու այնպես կբարձրանամ իմ սենյակ, որ այդ կախարդը չիմանա։ Չնայած ո՛չ, ես պետք է պոկեմ նրա մազերը, նա պետք է պատասխան տա իր արածների համար։ Ես թույլ չեմ տա, որ նա ինձ այսքան խեղճացած տեսնի։

***

Հասա տուն։ Բակում եմ։ Տնից շատ բարձր երաժշտության ձայն է լսվում։ Երևի մեր արքայադուստրը խնջույք է կազմակերպել։
Հասա դռանը։ Բաց է։ Մտա ներս։ Երաժշտությունը դադարեց։
-Էլլի՞։
-Քեզ ո՞վ է թույլ տվել, որ իմ տանը նման գռեհիկ խնջույք կազմակերպես։
-Քո՞ տանը։
-Նո՞ր ես իմանում դրա մասին։
-Ու քո կարծիքով մենք պետք է լսե՞նք հոգեբուժարանից փախած մեկի ասածները։
-Այդ դո՛ւ ես ինձ այնտեղ ուղարկել։ Դու ուղղակի զզվելի ես։ Ինչպե՞ս այդքան տարի չեմ տեսել քո իսկական դեմքը։ Հավատացել, վստահել ու սիրել եմ քեզ։ Իսկ դու այսպե՞ս ես պատասխանում իմ այդքան լավ վերաբերմունքին քո հանդեպ։
-Քեզ թվում է, թե դու ինձ ամեն ինչ տվել ես, բայց դու ինձնից խլել ես իմ ամենաթանկին։
-Ես նրան քեզնից չեմ խլել, այդ դո՛ւ ես այնպես արել, որ նա թքած ունենա քեզ վրա, ու հիմա նա քո ու քեզ պեսի պատճառով բանտում է։
-Դու ես նրա դժբախտությունների պատճառը։
-Դուրս կորիր իմ տնից։
-Այս տունը քոնը չէ, դու քո ձեռքով ես ստորագրել այն ինձ հանձնելու պայմանագիրը։
-Ի՞նչ։
-Ինչ-որ լսեցիր։
-Ան ես արդեն հոգեբուժարան եմ զանգահարել, հիմա կգան այս խելագարի հետևից։
-Ես խելագար չե՛մ,-բղավելով ասացի ես։
-Բայց նա իրոք առողջ մարդու տպավորություն է թողնում։
-Միայն տպավորությունն է այդպես։
Դրսից ոստիկանական մեքենաների ձայներ լսվեց։
Ես չեմ կարող մնալ այստեղ, դուրս եկա դռնից ու փախա։

***

Ինչ-որ տարօրինակ փողոցում եմ։ Նույնիսկ չեմ էլ իմացել, որ Երևանում նման փողոց կա։ Տեղ-տեղ լույսեր կան, բայց ընդհանուր առմամբ մութ է։ Չգիտեմ ուր գնամ ու ինչ անեմ։ Ես կմեռնեմ այս փողոցներից մեկում։
-Է՜յ, ո՞վ ես դու։
Ես շրջվեցի ձայնի կողմն ու տեսա մի տղայի։
-Քո՞ ինչ գործ։
-Այստեղ առաջին անգա՞մ ես։
-Դա քեզ չի վերաբերվում։
-Վտանգավոր է այս փողոցում այս ժամին մենակ մնալը։
-Բան չի լինի։
-Ես լուրջ եմ։ Եթե տեղ չունես գնալու, արի մեզ մոտ։
-Շնորհակալ եմ առաջարկի համար, բայց հարկավոր չէ,-կոպիտ ասացի ես։
Արագ քայլերս հեռացրին ինձ նրանից։
Էլի մենակ եմ, էլի քայլում եմ մտքերիս հետ։ Սուլոցի ձայն լսեցի։
-Օ՜, այս ի՞նչ գեղեցկուհի է եկել մեզ մո՜տ։
Ինձ մոտեցավ հարբած մեկը։ Նա զզվելի է։ Վրայից գարշելի հոտ է գալիս։
-Կգա՞ս գնանք մեր տուն։
Ես նրան ուշադրություն չդարձրի։ Քայլեցի առաջ, բայց նա բռնեց ձեռքս։
-Թո՛ղ ինձ,-նրան ինչ-որ մեկը քաշեց ու նա ընկավ,-Դու հետևու՞մ ես ինձ։
-Բայց կարծում եմ, որ դու ուրախ ես դրա համար։ Արի՛։
Ես լսեցի նրան, ու մենք միասին վազելով հեռացանք այդտեղից։

28 страница30 марта 2020, 14:46

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!