27 страница30 марта 2020, 14:46

Մաս 27

Ես հոգեբուժարանում եմ։ Արդեն դեղերը սկսել են ազդեցությունը թողնել, ես սկսել եմ անիմաստ ծիծաղել, ու մեկ-մեկ էլ հիմարություններ եմ խոսում։ Այո, ես խելագարվում եմ։

***

-Լա՜, լա, լա, լա՜։
-Էլլի՜ լա՞վ ես։
-Այո, այո լավ եմ։
-Կարո՞ղ եմ ներարկել քեզ։
-Կարող եք,-ժպիտով ասացի ես,-բայց, բայց խնդրում եմ հա՞, չցավեցնեք։ Այն բժիշկը վատն է, նա շատ է ցավեցնում ինձ։
-Չէ, չեմ ցավեցնի։ Հա ի դեպ դու հյուրեր ունես։
-Եկել են ինձ տեսնելո՞ւ։
-Այո՜։
-Ասացեք թող ներս գան։
-Հիմա կասեմ, դու խելոք պարկիր։
-Լավ, շնորհակալ եմ։
Բժիշկը դուրս է գալիս ու սենյակ է մտնում իմ հյուրը։
-Բարև թանկագինս։
-Ինչի՞ համար ես եկել։
-Որ տեսնեմ քեզ այսքան խղճուկ վիճակում։ Դու ողորմելի ես։
-Ես կսպանեմ քեզ։
-Չես էլ պատկերացնի, թե ինչ ուրախ է անցնում իմ կյանքը։ Վայելում եմ հորդ փողերը, ու հենց նրա փողերով էլ վճարել եմ քո դեղերի գումարը, ու գումար, որ քեզ այստեղ պահեն։
-Հիմա՛ր, դու պատասխան ես տալու։
-Դա դեռ հարց է, ես պատասխան կտա՞մ, թե՞ ոչ, իսկ այ այն, որ դու արդե՛ն պատասխան ես տալիս, դա փաստ է։
-Ես վրեժ կլուծեմ քեզնից։
-Եթե իհարկե կարողանաս դուրս գալ այստեղից։
-Դուրս կգամ, մի օր անպայման դուրս կգամ։
-Այո, մի օր դիակդ դուրս կբերեն։
-Դա դեռ կտեսնենք։
-Լավ ես գնամ գեղեցկուհիս, քեզ լավ նայիր։
Աննան դուրս եկավ սենյակից, իսկ ես մնացի մենակ։
Արթուր, տեսնես ինչպե՞ս ես։ Ես կգամ քեզ մոտ։ Հիշի՛ր Էլլի, դու մի անգամ փախչել ես, երկրորդ անգամ էլ կարող ես։

***

Նստած եմ սենյակում։ Ներս եկավ բուժքույրը։ Երբ նա ուզում էր ներարկել ինձ, ես նրան գցեցի անկողնուս վրա։ Նստեցի վրան, կապեցի ձեռքերը, բերանը, ու ներարկեցի։ Նա քնեց, ես հագա իր բժշկական խալաթն ու փախա...

27 страница30 марта 2020, 14:46

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!