Մաս 26
Արդեն մի քանի օր է իմ կամքին դեմ գնալով ինձ դեղեր են ներարկում։ Նման չեմ ինձ, դիակից չեմ տարբերվում։ Զզվելի է ինձ հայելու մեջ տեսնելը։ "Բուժքույրը" արդեն բոլորին համոզել է, որ ես հիվանդ եմ։ Ու երևի շուտով հոգեբուժարան կտանեն։
Վազելով ներս մտավ Լիլիթը։
-Էլլի, Էլլի աղջիկս ի՞նչ է եղել։ Ի՞նչ էին խոսում բժիշկները։
-Լիլիթ ես գիժ չեմ, գիժ չեմ։ Ես ուղղակի...նրանք ինձ ներարկում են, ու ես գնալով ինձ վատ եմ զգում։ Վախենում եմ,-ես անհանգիստ գրկեցի նրան։
-Քեզ ոչ ոք ոչինչ չի՛ անի, մի՛ մտածիր։
Ներս մտավ բժիշկը։
-Հարգելիս դուրս եկեք։ Պետք է ներարկեմ նրան։
-Չթողնե՛ս, չթողնե՛ս, որ ներարկեն ինձ,-ես բաց չեմ թողնում նրա ձեռքը։
-Ես թույլ չե՛մ տա, որ ներարկեք նրան։ Նա հիվանդ չէ՛, իսկ դուք դիտմամբ նրան ներարկում եք, որ ավելի վատանա վիճակը։
-Տիկին հարգալից խոսեք։ Մենք մեր գործն ենք անում։ Դուրս եկեք, այլ դեպքում Ձեզ ուժով դուրս կտանեն։
-Դե, դե դուրս տարեք։ Ես չե՛մ թողնի, որ դուք նման կերպ վարվեք իմ աղջկա հետ։
-Ձեր աղջկա՞։ Դուք աղջկա մա՞յրն եք։
-Այո՛։
Նա ստեց, որ ցույց տա, թե ես մենակ չեմ այս աշխարհում։
-Ձեր աղջիկը օգնության կարիք ունի տիկին։
-Ինձ նրա հետ մենակ թողեք։ Ձեզ հե՛տ եմ։
-Ես բժշկին կկանչեմ։
-Ում ուզում եք կանչեք։
Բուժքույրը դուրս եկավ։ Ես մնացի Լիլիթի հետ։
-Ներիր քեզ այսքան ժամանակ մենակ թողնելու համար։
-Դու պարտավոր չէիր։
-Պարտավոր էի։
-Ինչո՞ւ։
-Ես քո մայրն եմ։
-Բժիշկն այստեղ չէ։
-Ես ճիշտն եմ ասում Էլլի։
-Ի՞նչ, դու իմ մա՞յրն ես։
-Այո, ես քո մայրն եմ, և թույլ չեմ տա, որ քեզ գժի տեղ դնեն։
-Այդ դո՛ւ ես ինձ գժի տեղ դնում։ Ինչո՞ւ ես ինձ նման բաներ ասում։
-Ես չե՛մ խաբում։ Ուրեմն էլ ինչո՞ւ էի մանկատան մոտ գալիս։ Ինչո՞ւ էի փախչում քեզնից։
-Անհնար է, չէ՛...
Սենյակ մտան երկու հաստավիզ տղամարդիկ ու Լիլիթին դուրս տարան։ Ես չէի բղավում, որ կանգնեցնեն նրան։ Ես ուզում էի, որ ինչքան հնարավոր է շուտ նա լքի սենյակը։
Ուրեմն նա է իմ մայրը։ Ախր այդ ինչպե՞ս։ Ես ոչինչ չեմ հասկանում։
Այս ամբողջ պատմության մեջ միակ լավ կողմը այն է, որ ես գտա մորս, բայց ես չգիտեմ այսուհետ ինչպես եմ վերաբերվելու նրան։
Բուժքույրը սենյակ մտավ։
-Ես թույլ չեմ տա, որ դուք ներարկեք ինձ։
-Դա քո ցանկությամբ չէ։
Ես դիմադրեցի որքան կարող էի։ Բայց մի քանի ուրիշ բուժքույրեր բռնեցին ինձ, ու ես չկարողացա ոչինչ անել։ Ատամներս սեղմել էի իրար, մկաններս ձգել, աչքերս լայն բացել, ու սառած դիմացի սպիտակ պատին էի նայում։
Նա ներարկեց ինձ։ Ես քնեցի։
***
Պարկած եմ սենյակում՝ անհանգիստ ու լարված։ Մտատանջ վիճակը արդեն սպանում է ինձ։
Ես իսկապես ցանկություն ունեմ գժվելու։
Սենյակ մտան սպիտակազգեստ մի քանի հոգի։
-Կապե՛ք նրան։
-Ի՞նչ եք անում, հանգի՛ստ թողեք ինձ։
-Հանգստացիր, քեզ շատ լավ տեղ ենք տանում։
-Դուք ինձ հիմարի տե՞ղ եք դրել։ Բա՛ց թողեք։
Նրանք զսպաշապիկ հագցրին ինձ ու տարան դուրս։
-Թողե՜ք,-բղավում եմ ես,-Ես գիժ չե՜մ,-սկսեցի լաց լինել։
Ինձ մոտեցավ բուժքույրն ու ականջիս փսփսաց։
-Բարևներ Աննայից...
